Blog

  • Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել նոյեմբերի 13-ի համար

    Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել նոյեմբերի 13-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 13-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 358.40 դրամ է, վաճառքը՝ 362,56 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 393,76 դրամ, վաճառքի դեպքում՝ 404,85 դրամ։

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.25 դրամ, վաճառքինը՝ 4.48 դրամ:

  • Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ»

    Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում անակնկալ զարգացում տեղի ունեցավ։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ պետք է քննարկվեր պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող նախագիծը, հայտարարվեց, որ կառավարությունը որոշել է այն հետ կանչել և քննարկումը հետաձգել երկու ամսով։

    Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախագիծը խորհրդարանում ներկայացնելու համար պետք է ներկայանար փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Սակայն վերջին պահին կառավարությունը փոխել է իր ծրագրերը, և նախագիծը հանվել է քննարկումից։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագծի շուրջ լուրջ դժգոհություններ են հասունացել հենց պետական համակարգում։ Բանն այն է, որ այն բավականին արագ է մշակվել, իսկ դրա բովանդակությանը ծանոթանալուց հետո տարբեր գերատեսչությունների բազմաթիվ աշխատակիցներ հասկացել են, որ իրենց սպասված աշխատավարձի բարձրացումը կարող է այդպես էլ տեղի չունենալ։

    Նախագծով աշխատավարձերի էական բարձրացում էր նախատեսվում հիմնականում բարձր պաշտոն զբաղեցնողների, այդ թվում՝ նախարարների համար, մինչդեռ պետական համակարգի բազմաթիվ ստորին օղակի աշխատակիցներ որևէ էական բարելավում չէին ստանալու։ Փաստացի, պետական համակարգում հարց է առաջացել՝ ինչո՞ւ պետք է աշխատավարձերի բարձրացման անվան տակ առավել շահեկան պայմաններ ստեղծվեն հենց բարձր պաշտոնյաների համար, իսկ համակարգի մյուս աշխատակիցները դուրս մնան այդ գործընթացից։

    Մեր տեղեկություններով՝ դժգոհությունները հասել են նաև Նիկոլ Փաշինյանին։ Պետական տարբեր կառույցներից հնչած բողոքներից հետո հարցը քննարկվել է իշխանության ներսում, և, ի վերջո, որոշում է կայացվել նախագիծը հետ կանչել՝ այն վերանայելու պատճառաբանությամբ։

    Սակայն այս որոշումն էլ իր հերթին հիասթափություն է առաջացրել պետական համակարգում։ Աշխատակիցների մի հատվածը հույս ուներ, որ արդեն հունվարի 1-ից տարբեր կառույցներում աշխատավարձերի բարձրացում տեղի կունենա։ Իսկ այժմ, հաշվի առնելով նախագծի երկամսյա հետաձգումը, լուրջ հարցականի տակ է դրվում՝ արդյոք այդ բարձրացումը կկայանա՞ նախատեսված ժամկետում, թե՞ այն կտեղափոխվի հաջորդ տարի կամ չի լինի»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

    Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բաբայանը նշանակվել է Թեղուտի հանքավայրի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

    Նշենք, որ Նարեկ Բաբայանը ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն է։ Նախկին բնապահպանի ամուսին Բաբայանը նոր պաշտոն է ստացել Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկություններից մեկում։

    Մեր տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում քննարկվում է, որ Բաբայանը Թեղուտի հանքավայրում բավականին մեծ աշխատավարձով է աշխատանքի անցել։ Սակայն արդեն իսկ հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված նախկին պատգամավորի այս նշանակումը, և ի՞նչ մասնագիտական առավելություններ է ունեցել նա, որ հենց իրեն են վստահել նման պատասխանատու պաշտոնը։

    Թեղուտի հանքավայրը պարզապես հերթական ձեռնարկությունը չէ։ Լոռու մարզում գտնվող պղնձամոլիբդենային այս հանքավայրը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ակտիվներից է։ Այստեղ գործում է լեռնահարստացուցիչ կոմբինատ, արդյունահանվում և վերամշակվում է պղնձամոլիբդենային հանքաքար։ Հանքավայրի գործունեությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն երկրի տնտեսության, այլև տարածաշրջանի բնակչության զբաղվածության և սոցիալ-տնտեսական կյանքի համար։

    Թեղուտի պատմությունը ևս բավականին ուշագրավ է։ Հանքավայրի շահագործման ծրագիրը երկար տարիներ կապված է եղել «Վալլեքս Գրուպի» հետ, սակայն ֆինանսական խնդիրների և պարտավորությունների չկատարման հետևանքով ընկերությունը հայտնվել է լուրջ դժվարությունների առաջ։ Հետագայում հանքավայրի նկատմամբ վերահսկողությունն անցել է այլ սեփականատերերի։

    «Թեղուտ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը 2026-ին ձեռք է բերել ամերիկյան Dynamic Frontier Holdings ընկերությունը։

    Այսինքն՝ Բաբայանի նշանակումը տեղի է ունենում հանքավայրի սեփականատիրոջ փոփոխությունից հետո՝ նոր կառավարման փուլում։

    Սակայն հանրությանը հետաքրքրում է՝ արդյոք նման պաշտոնների նշանակումների հիմքում մասնագիտական կարողությո՞ւնն է, կառավարչական փորձը, թե՞ իշխանական կապերը։

    Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանը պաշտոն դեռ չի խնդրել իշխանություններից՝ նշելով, թե դեռ զբաղված է երեխաների խնամքով»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը



    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00–14:00 Բայրոնի փողոց 1/1, 3 և 10/5 շենքեր,

    10:00–16:00 Լեոյի փողոց 20–101 առանձնատներ, Կոնդ թաղամաս 53–99 առանձնատներ,

    12:00–15:00 Ս. Երևանցու փողոց 32–73 առանձնատներ, Ռուսթավելու փողոց 17–41, 3–102 և 68–98 առանձնատներ, Ս. Երևանցու փողոց 24–38 առանձնատներ, Կոնդ թաղամաս 34–243 առանձնատներ, Կոնդ թաղամաս 19–189 առանձնատներ մասնակի, Արամի փողոց 72–76 հասցեներ,

    14:00–17:00 Ռուսթավելու փողոց 3–102, 17–41, 68–98 առանձնատներ, Երևանցու փողոց 24–38, 32–73 առանձնատներ, Կոնդ թաղամաս 34–243 առանձնատներ, Կոնդ թաղամաս 19–189 առանձնատներ մասնակի,

    Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան՝

    11:00–16:00 Սուրենյան փողոց 2 շենք,

    12:00–17:00 Սարկավագի փողոց 106/1, 106/2, 151/2, 171 շենքեր, Սարկավագի 6-րդ նրբանցք 1–21 առանձնատներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–15:00 Ա. Սարգսյան, Մելիքյան և Միրաքյան փողոցներ մասնակի,

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    11:00–16:00 Դավթաշեն 1-ին թաղամաս 24, 25, 26, 27, 27/1, 28 և 29 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00–16:00 Մոնթե Մելքոնյան փողոց 16 շենք, Հաղթանակ թաղամաս 1, 2, 3, 4, 8, 13, 14 և 18, Աշոտի և Լյովայի փողոցներ մասնակի, «Հակոբ Հակոբյան», «Սիլվարդ Հակոբյան», «ՄՌ» ՍՊԸ, «ՕՎԱԼ ՊԼԱՍՏ», «ԴՈՒԵՏ ՔՈՄՓԱՆԻ», «Էդուարդ Խաչատրյան» ոչ բնակիչ-բաժանորդներ, «ԴԱՆ ՏՐԱՆՍ» ՍՊԸ, «ՊՐՈՖ ՄԵՏ» ՍՊԸ, «ԼՈՒՉԻՆՈ» ՍՊԸ,

    Երևանի Նորք Մարաշ վարչական շրջան՝

    11:00–16:00 Նորք թաղամասի առանձնատներ մասնակի, Նորքի 5-րդ փողոց 54 առանձնատուն, Նորքի Այգիներ թաղամաս 302, 302/3, 303, 303/10, 303/5 և 5 առանձնատներ, Նորքի փողոց 28 և 36/1 առանձնատներ, Ս. Խանզադյան փողոցի առանձնատներ մասնակի, «Վիվա Արմենիա» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00–12:00 Խաղաղ Դոնի փողոց 5 շենք՝ 1–12 մուտքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00–12:00 Մանթաշյան փողոց 28, Եղբայրության փողոց 7, 10 և 12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00–12:00 Ոսկեհատ գյուղ,

    11:00–14:00 Գետաշեն, Շենավան և Բերքաշատ գյուղեր,

    12:00–16:00 Փարաքար գյուղ,

    Արարատի մարզ՝

    11:00–12:30 Արտաշատ քաղաք՝ Աթարբեկյան և Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Այգեստան գյուղ մասնակի,

    11:00–13:00 Վեդի քաղաք՝ Կասյան, Ա. Սիմոնյան, Ավդալյան, Գասպարյան, Մելքոնյան, Պուշկինի, Իսահակյան, Արարատյան, Արցախի, Չարենցի, Գնունի, Ա. Խաչատրյան, Շիրազի, Սայաթ-Նովայի, Շահումյան, Սևակի, Նար-Դոսի, Մաշտոցի, Մուրացանի, Կամոյի, Արմեն Բազոյան, Մարատ Խաչատրյան, Սազայի Նիկողոսյան, Արտակ Բարսեղյան, Արամ Յղյան, Գետափնյա և Անտառային տնտեսության փողոցներ մասնակի, Ավշար և Այգավան գյուղեր մասնակի,

    11:00–17:00 Նոյակերտ գյուղ մասնակի,

    13:00–16:00 Մրգավետ գյուղ մասնակի,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00–13:00 Ջերմուկ քաղաք՝ Սարվորների փողոց մասնակի, Շատին գյուղ մասնակի,

    13:00–14:00 Զառիթափ գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11:00–14:00 Եղվարդ քաղաք՝ Գարեգին Նժդեհի փողոց, Սեզի մանկապարտեզ, Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ, Շիրակի փողոց մասնակի, Երևանյան փողոց 16, 17, 2, 4, 4, 6ա, 6բ, 8ա, 7ա և 7 շենքեր, Եղվարդի թիվ 3 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պռոշյան գյուղ մասնակի՝ Վերին թաղամաս, Հուշարձան թաղամաս, Վերին թաղամաս-2, Նոր թաղամաս, Արևմտյան թաղամաս, Ա/Ձ «Մարտիրոս Հանոյան, «Սև քար» Իջևանատուն, սեփականատերեր՝ «Ա. Ղուկասյան», «Ա. Պետրոսյան», «Գ. Գրիգորյան», «Հ. Հարությունյան», «Ա. Աղաբեկյան», «Ռ. Մարտիկյան», «Ա. Մ. Ապրեսյան», զինմաս, «Եթեր» խմբագրություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արգել համայնք մասնակի, «Արգել», «Սապֆիր» և «Ծաղկանոց» այգեգործական ընկերություններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–15:00 Ձորաղբյուր գյուղ և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, ասֆալտի գործարան և հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00–17:00 Զովք և Գեղաշեն գյուղերն ամբողջությամբ, հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:30–14:00 Վարդենիս քաղաք՝ Երիտասարդության, Ռոմանի, Սայաթ-Նովայի, Վ. Համբարձումյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:15 Աստղաձոր գյուղ՝ 1-ին փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:45 Աստղաձոր գյուղ՝ 48-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:30–16:00 Արեգունի, Դարանակ, Փանբակ, Ծափաթաղ, Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ և Նորակերտ գյուղերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շիկավարս» ՍՊԸ, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» բջջային օպերատորի կայաններ,

    14:30–16:50 Ծովակ գյուղ՝ 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–15:00 Վաղաշեն գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00–14:00 Սպիտակ քաղաք՝ Կենտրոն-1 թաղամաս, Շահումյան, Մուրացան, Չարենցի, Խնկոյան և Թորոսյան փողոցներ, Ալեք Մանուկյան, Ս. Ավետիսյան և Ոփյան փողոցներ մասնակի, Այգեստան թաղամաս մասնակի,

    11:00–17:00 Լորուտ, Աթան, Շամուտ և Ահնիձոր գյուղեր,

    Շիրակի մարզ՝

    10:30–16:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Առափի գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–14:00 Ախուրյանի տարածաշրջան՝ «Ճանշին» թաղամասի շենքեր, «Գազկոմպրես» ՍՊԸ, «ՅՈՒՄՍ» գյուղշին թաղամաս, համայնքապետարանի դիմացի Թաղամաս,

    11:00–14:30 Աշոցք համայնք՝ Ցողամարգ գյուղ, 1-ին փողոց մասնակի:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներ


    Աշխարհ

    «Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

    Հաղորդագրությունում նշված է․

    «Ղեկավարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների և դրա շրջանակներում ստորագրված Վաշինգտոնյան համատեղ հռչակագրի վրա։

    Քննարկումները կենտրոնացած էին երկու երկրների միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի վրա, այդ թվում՝ տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացման, տնտեսական ու առևտրային հարաբերությունների, սահմանների սահմանազատման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շուրջ։

    Այս համատեքստում, ղեկավարները քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) զարգացման ընթացքը, այդ թվում՝ դրա երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, ինչպես նաև TRIPP-ի երթուղով տարանցիկ կապերի հեռանկարները։

    Որպես դրական զարգացում նշվել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցումը։ Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել, ընդհանուր առմամբ, 105 000 տոննա բեռ։

    Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ։

    Ղեկավարներն ընդգծել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։

    Ղեկավարները վերահաստատել են խաղաղության գործընթացում դրական դինամիկայի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված երկխոսության շարունակման կարևորությունը»:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ

  • Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը

    The Touchline-ը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբների վարկանիշային աղյուսակը։
    Վարկանիշը գլխավորում է Մադրիդի «Ռեալը», որի եկամուտը կազմում է 1.16 միլիարդ եվրո։ Երկրորդ տեղում կատալ
  • Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել է


    Միջազգային



    Թուրքիայի Մալաթիա նահանգում S-70 ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով չորս մարդ զոհվել է, հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։

    Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ ուղղաթիռի բեկորներն ընկել են բնակելի տան վրա, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է։
    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Ռումինիան պատրաստ է վճարել

    Ռումինիան պատրաստ է մասնակցել իր տարածքում տեղակայված ամերիկյան զորքերի ֆինանսավորմանը և ակնկալում է ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկուշոր Դանը։

    Բուխարեստն արդեն Վաշինգտոնին է ներկայացրել ամերիկյան զորակազմի պահպանման ծախսերը կիսելու ծրագիր։ Այդ նախաձեռնությունն ի հայտ է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի այն հայտարարությունների ֆոնին, որոնք վերաբերում են Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության հնարավոր կրճատմանը։

     

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։

    դիտվել է 4 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

  • Պուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցով


    Աշխարհ

    Ռուսաստանի արտգործնախարարությունը կաշխատի Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով ռուս մարզիկների՝ ԱՄՆ մուտքի արտոնագրեր ստանալու հարցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

    Նրա խոսքով՝ ռուս մարզիկների իրավունքների պաշտպանության հարցում անհրաժեշտ է գործել օրինական ճանապարհով։

    Պուտինը նաև նշել է, որ միջազգային մարզական ֆեդերացիաներն իրենց հակառուսական որոշումները բացատրում են իրենց կառավարությունների կողմից գործադրվող ճնշմամբ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ

  • Եվրահանձնաժողովը կպատրաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Ֆոն դեր Լյայեն

    Եվրահանձնաժողովը մինչև նոյեմբերի 26–27-ն անցկացվելիք ԵՄ գագաթնաժողովը կներկայացնի 2027 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկները և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը։ Դրա մասին նոյեմբերի 12-ին Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի նիստի շրջանակում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է «Европейская правда»-ն։

    «Մենք պատրաստում ենք պատժամիջոցների 22-րդ փաթեթը։ Եվ մենք՝ որպես Հանձնաժողով, առաջարկ ենք պատրաստում այն մասին, թե ինչպես բավարարել Ուկրաինայի ֆինանսական կարիքները 2027 թվականին»,- հայտնել է ֆոն դեր Լյայենը։

    դիտվել է 6 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը