Blog

  • Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ՝ պահանջելով պարտավորեցնել, որ իր մուտքը թույլատրեն ԱԺ շենք։ Հոկտեմբերի 29-ին նրա մուտքը խորհրդարան արգելվել է` Վահագն Ալեքսանյանի հետ միջադեպի պատճառով։ «..․որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի, ինչից հետո նա նախընտրեց կանանցով շրջապատվել, նոր միայն փորձել ինձ որեւէ կերպ պատասխանել, իսկ վերջում զանգահարել ԱԺ նախագահին՝ բողոքելու եւ պահանջելու, որ իմ մուտքն արգելափակվի։

    Ի դեպ, շատ ուրախ եմ, որ պաշտոնը Վահագնի մեջ չի փոխել մի բան․ ինձ տեսնելիս դեռ նույնկերպ խեղդվում է, ինչպես երիտասարդ տարիքում մեր բակում ինձ հանդիպելիս»,- գրել է Սուքոյանը` հրապարակելով աշխատակազմի ղեկավար Դավիթ Համբարյանի որոշումը․ «Պատգամավորի օգնականի մուտքը ժամանակավորապես արգելված է Սուքոյանի եւ Վահագն Ալեքսանյանի ու Ծովինար Վարդանյանի միջեւ տեղի ունեցած արտառոց միջադեպի պատճառով, մուտքն արգելվել է հետագա անցանկալի հետեւանքները բացառելու նպատակով»։

    Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանը նշել էր, որ Սուքոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել։ Սուքոյանի հայցը դատարանը վարույթ է ընդունել։ ԱԺ աշխատակազմը Սուքոյանից բացատրագիր է պահանջել ոչ միայն միջադեպի, այլեւ նրա ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ։ Նա մեզ ասաց, որ միայն միջադեպի վերաբերյալ է բացատրագիր տվել: Իրեն աշխատավայր թույլ չտալու որոշումը համարում է ապօրինի եւ կասկածում է, որ ԱԺ աշխատակազմը նյութեր է հավաքում, որ իրեն նկատողություն հայտնի, 2 նկատողությունից հետո կարող են ազատել աշխատանքից։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

    դիտվել է 6 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

  • Եվրոպացի առաջնորդները վերահաստատել են աջակցությունը Հայաստանին

    Երեւան: Մեդիամաքս: Էստոնիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Միացյալ Թագավորության առաջնորդներն ու ներկայացուցիչները ու ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչը նոյեմբերի 12-ին Դուբլինում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

    Հանդիպման արդյունքներով նրանք ընդունել են հետեւյալ հայտարարությունը, որին միացել են Գերմանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Եվրոպական խորհրդի նախագահը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահը.
    «Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, կայունությանը, անկախությանը եւ դիմակայունությանը։
    Հինգ ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Դրանք հայ ժողովրդին հնարավորություն տվեցին հստակ ընտրություն կատարել հօգուտ խաղաղության, ժողովրդավարության եւ Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի՝ չնայած Ռուսաստանի բազմաբնույթ միջամտությանը։
    Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանի ուղղակի քաղաքական եւ տնտեսական ճնշումը Հայաստանի վրա ուժեղացել է։ Ռուսաստանն աննախադեպ սահմանափակումներ է կիրառել հայկական արտահանման նկատմամբ եւ հիմա սպառնում է էներգակիրների մատակարարումն օգտագործել որպես վախեցնելու միջոց։
    Ի պատասխան՝ մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը եւ ազատորեն տնօրինել իր ճակատագիրը։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին տնտեսական գործընկերությունները դիվերսիֆիկացնելու հարցում, հատկապես առեւտրի եւ էներգետիկայի ոլորտներում՝ հիմնվելով արտահանվող հայկական ապրանքների 80%-ի համար մաքսատուրքերը կասեցնելու Եվրոպական միության որոշման վրա:
    Մենք ճանաչում ենք հայ ժողովրդի եվրոպական ձգտումները եւ կշարունակենք աջակցել Հայաստանի ջանքերին՝ կառուցելու ծաղկուն եւ դիմակայուն ժողովրդավարություն եւ բարեկեցիկ տնտեսություն, որը լիովին ինտեգրված կլինի տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին եւ միջազգային առեւտրային հոսքերին։
    Մենք նաեւ աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին եւ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո արձանագրված էական առաջընթացին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք խրախուսում ենք հետագա ջանքերն այս ուղղությամբ՝ ի շահ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների եւ ողջ տարածաշրջանի»։ 

  • Տնետուն են ընկել․ «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ, սկսվել են հին ու ծանոթ ընտրական խաղերը: Մեր խմբագրություն ահազանգած սեւանցին հայտնեց, որ վերջին օրերին անհայտ անձինք շրջում են բնակարաններով ու առանձնատներով` ցուցակները ձեռքներին, եւ հետաքրքրվում, թե կոնկրետ ովքեր են բնակվում տվյալ հասցեում, գրանցված են, թե ոչ:

    Մեր հարցին, թե ում անունից են ներկայանում այդ անձինք, քաղաքացին պատասխանեց` համայնքապետի թեկնածուների «մարդիկ են»։ Նշենք, որ, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, ընտրողների ցուցակների կազմումը, վարումն ու ճշգրտումը բացառապես պետական լիազոր մարմնի՝ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության գործառույթն են։ Որեւէ թեկնածուի նախընտրական շտաբ, վստահված անձ կամ քարոզիչ իրավունք չունի պետական մարմնի փոխարեն բնակարանային շրջայցեր կատարել ու պաշտոնական տվյալներ հավաքագրել այն մասին, թե ով է ապրում տվյալ հասցեում եւ ով՝ բացակայում:

    դիտվել է 11 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

  • Փաշինյանը եւ Ալիեւը քննարկել են էլցանցերի առաջիկա փոխկապակցումը

    Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 12-ին Դուբլինում կայացած հանդիպմանը քննարկել են «խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլեր»:

    Հայաստանի կառավարությունից հայտնում են, որ քննարկվել են տրանսպորտային եւ տարանցիկ կապերի զարգացման, տնտեսական ու առեւտրային հարաբերությունների, սահմանների սահմանազատման, վստահության ամրապնդման միջոցառումների հարցեր։
    «Ղեկավարները քննարկել են TRIPP ծրագրի զարգացման ընթացքը, այդ թվում՝ դրա երկաթուղային եւ ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, ինչպես նաեւ TRIPP-ի երթուղով տարանցիկ կապերի հեռանկարները։
    Որպես դրական զարգացում նշվել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան եւ Հայաստանից ապրանքների տարանցումը։ Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 000 տոննա բեռ։
    Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական ու առեւտրային հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ։
    Ղեկավարներն ընդգծել են շրջակա միջավայրի եւ անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարեւորությունը եւ ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը», – ասված է հաղորդագրության մեջ:

  • 11 անշարժ գույք, 3.5 մլն դրամ կանխիկ․ ինչ ունեցվածք ունի ԱԺ աշխատակազմի նորանշանակ փոխղեկավար Սոնա Սիմոնյանը․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալ Սոնա Սիմոնյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 11 անշարժ գույք, 3 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար և 4 մլն 620 հազար 374 դրամ եկամուտ։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Սոնա Սիմոնյանի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ ունեցվածք ունի ԱԺ աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալը։

    ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2026 թվականի սեպտեմբերի 14-ին։

    Անշարժ գույք․

    Հայտարարագրի համաձայն՝ Սոնա Սիմոնյանը Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Չիվա և Արենի բնակավայրերում ունի ընդհանուր առմամբ 11 անշարժ գույք, որոնցից 9-ը հողամասեր են, իսկ 2-ը՝ հողամասերի վրա կառուցված անհատական բնակելի տներ՝ իրենց տնտեսական շինություններով։

    Բոլոր գույքերի նկատմամբ Սիմոնյանն ունի 1/3 բաժնային սեփականության իրավունք։ Գույքերը ձեռք են բերվել 2024 թվականի օգոստոսի 13-ին և 14-ին։ Հայտարարագրում որպես ձեռքբերման եղանակ նշված է «այլ»։

    Տրանսպորտային միջոցներ․

    Սոնա Սիմոնյանը հայտարարագրում տրանսպորտային միջոցներ չի նշել։

    Դրամական միջոցներ․

    «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սիմոնյանը բանկային հաշվում ունեցել է 2 հազար 410 դրամ։ Միաժամանակ հայտարարագրել է 3 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար։

    Բանկային ավանդների, արժեթղթերի, կրիպտոակտիվների և հանձնված փոխառությունների վերաբերյալ տվյալներ հայտարարագրում չկան։

    Եկամուտ․

    Սոնա Սիմոնյանը հայտարարագրել է ընդհանուր 4 մլն 620 հազար 374 դրամ եկամուտ։

    Նշված գումարից 3 մլն 820 հազար 374 դրամը աշխատանքի վարձատրություն է՝ ստացված ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Եվս 200 հազար դրամ նա ստացել է նվիրատվության կամ օգնության կարգով՝ Նունե Սիմոնյանից։

    Բացի այդ, 600 հազար դրամի չափով այլ եկամուտ է հայտարարագրել՝ Աշխեն, Արփինե, Մետաքսյա և Նունե Սիմոնյաններից։ Նույն գումարը՝ 600 հազար դրամ, նշված է նաև որպես բնամթերային ձևով ստացված եկամուտ։

    Պարտավորություններ․

    Հայտարարագրում ստացված վարկերի և փոխառությունների մնացորդների վերաբերյալ տվյալներ չկան։

    Այսպիսով, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնելու պահին Սոնա Սիմոնյանի հայտարարագրում առկա է 11 անշարժ գույք՝ յուրաքանչյուրի 1/3 բաժնային սեփականությամբ, 3 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար և ավելի քան 4.6 մլն դրամ եկամուտ։

    Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո խորհրդարանում սկսվեցին կադրային փոփոխություններ, որոնց արդյունքում աշխատանքից ազատվեցին Ալեն Սիմոնյանի թիմի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարներն ու տեղակալները»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

    դիտվել է 14 անգամ

  • Ստեփանավանցիները վրդովված են․ «Հրապարակ»

    Ստեփանավանցիները վրդովված են․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավան համայնքում, անգամ ոչ ընդդիմադիր շրջանակները շոկի մեջ են կատարվածից, քանի որ Արսենն իսկական քաղաքի տղա էր, սիրված, ոչ այնքան քաղաքականացված՝ ընդամենը համայնքապետ դառնալու ցանկություն ուներ, ինչը չներվեց այս իշխանությունների կողմից։ 

    Ստեփանավանցիները, մեղմ ասած, վրդովված են, ու իշխանության դեմ տրամադրություններն աննախադեպ պիկի են հասել: Նրանցից մեկը մեզ պատմեց, որ իշխանություններին չեն ներելու Արսենի մահվան համար, իսկ հայտնի ստեփանավանցիներ Սուրեն Պապիկյանի ու Արփի Դավոյանի անունն անգամ չեն ուզում լսել։ Այս տրամադրությունների մասին տեղյակ են նաեւ իշխանական շրջանակները, եւ թիմակիցներին հրահանգվել է հնարավորինս զգույշ արտահայտվել Արսենի մահվան թեմայով։

  • Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը․ «Ժողովուրդ»

    Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, կարծես թե, որոշել է այլևս չլռել։ Պաշտոնից անակնկալ հեռանալուց մոտ երեք ամիս անց նա հրապարակային խոսք է հնչեցրել, որը բավականին անհարմար դրության մեջ է դրել իշխանական թիմին։

    Գրիգորյանի վերջին հոդվածը ոչ միայն կասկածի տակ է դնում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը, այլև փաստացի քննադատության թիրախ է դարձնում Նիկոլ Փաշինյանի կառավարության որդեգրած արտաքին քաղաքականությունը։

    Նոյեմբերի 11-ին հրապարակված «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածում Արմեն Գրիգորյանը բավական կոշտ գնահատականներ է տվել եվրաինտեգրման գործընթացին։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում իրատեսական չէ, իսկ այդ նպատակին ուղղված քայլերը կարող են ոչ թե նվազեցնել, այլ հակառակը՝ խորացնել Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի կախվածությունը։

    Նախկին պաշտոնյան, մասնավորապես, արձանագրել է, որ ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և արդյունքում հայտնվել Մոսկվայի ավելի ամուր ազդեցության ներքո։

    Գրիգորյանը զգուշացրել է նաև, որ առանց Արևմուտքի իրական անվտանգային երաշխիքների՝ ԵՄ անդամակցության անիրատեսական օրակարգը կարող է Հայաստանին կանգնեցնել տնտեսական, քաղաքական և անվտանգային նոր խնդիրների առաջ։ Նա անդրադարձել է նաև Իրանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ եվրոպական օրենսդրությանը համապատասխանեցումը կարող է սահմանափակել իրանական գազից օգտվելու Հայաստանի հնարավորությունները։

    Փաստացի, նախկին ԱԽ քարտուղարը կասկածի տակ է դրել այն քաղաքական ուղեգիծը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ներկայացնում է որպես Հայաստանի ապագայի կարևորագույն ուղղություններից մեկը։

    Ուշագրավն այն է, որ Գրիգորյանը չի թաքցրել՝ այս հարցում իր դիրքորոշումը նորություն չի եղել նաև իշխանական թիմի համար։ Նա հոդվածում ուղղակիորեն նշել է, որ իր նախկին գործընկերները տեղյակ են եղել իր տեսակետներին։ Այս հանգամանքն էլ ավելի է սրել հարցը՝ եթե այդ տարաձայնությունները հայտնի էին, ապա ինչո՞ւ են դրանք հրապարակային հնչում հենց հիմա՝ պաշտոնից հեռանալուց հետո։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականներն էլ երեկ ստիպված են եղել խորհրդարանում արդարանալ։

    ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, փորձելով մեղմել իրավիճակը, հայտարարել է, որ Արմեն Գրիգորյանը լավ գործընկեր է, նաև լավ ընկեր, և որ նրա դիրքորոշումն իրենց համար անակնկալ չի եղել։

    Ղազարյանը փորձել է ներկայացնել, թե թիմում այլակարծությունը բնական է, իսկ Գրիգորյանի հոդվածը կարող է առողջ բանավեճի հիմք դառնալ։ Սակայն լրագրողների հարցերին նրա պատասխաններում ևս ակնհայտ էր, որ թեման հեշտերից չէ իշխանականների համար։ Երբ նրան հարցրել են՝ արդյոք Գրիգորյանը քաղաքական հայտ է ներկայացնում, պատգամավորը չի բացառել այդ հնարավորությունը՝ նշելով, որ խնդիր չի տեսնում, եթե նախկին պաշտոնյան նման հայտ ներկայացնի։

    Առավել ուշագրավ է, որ Ղազարյանը չի կարողացել պատասխանել նաև այն հարցին, թե ինչու է Գրիգորյանն իր տեսակետները հրապարակայնացնում հենց հիմա։ Նա խորհուրդ է տվել այդ հարցը ուղղել հենց նախկին պաշտոնյային։

    Իսկ այստեղ արդեն հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։

    Մեր տեղեկություններով՝ Արմեն Գրիգորյանը շատ խիստ նեղացած է թիմից՝ իր անակնկալ պաշտոնանկության պատճառով։

    Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանն ազատվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, իսկ այդ պաշտոնում նշանակվեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

    Ընդ որում, պաշտոնի փոփոխության հանգամանքներն ինքնին ուշագրավ էին։ Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Գրիգորյանի հեռացմանը, չէր ցանկացել գնահատական տալ այն հանգամանքին, որ վերջինիս պաշտոնից ազատելու մասին տեղեկացրել էին վերջին պահին։ Նա միայն ընդգծել էր, որ Գրիգորյանն իրենց ընկերն է, և հույս հայտնել, որ նա հետագայում պետական ծառայության կվերադառնա։

    Իշխանական կուլիսներում տեղի ունեցածի վերաբերյալ հարցերը, սակայն, այդպես էլ չփակվեցին։ Քաղաքական շրջանակներում Գրիգորյանի հեռացումը դիտարկվում էր որպես անակնկալ փոփոխություն։ Մինչդեռ հիմա նրա հրապարակային խոսքը նոր ենթադրությունների տեղիք է տալիս։

    Տպավորություն է ստեղծվում, որ նախկին պաշտոնյան իշխանություններից հեռացել է ոչ այնքան հանգիստ ու հաշտ մթնոլորտում։ Նրա վերջին հոդվածում առկա շեշտադրումները, նախկին գործընկերներին ուղղված անուղղակի քննադատությունն ու հատկապես այն հանգամանքը, որ նա իր դիրքորոշումը հրապարակայնացնում է պաշտոնը կորցնելուց հետո, կարող են վկայել նաև անձնական դժգոհության մասին։

    Իհարկե, Գրիգորյանն ինքը հրապարակավ չի հայտարարել, թե իշխանություններից նեղացած է կամ որ իր պաշտոնանկությունը կապված է ԵՄ-ի և Ռուսաստանի հարցում ունեցած տարաձայնությունների հետ։ Սակայն նրա այսօրվա խոսքն ու պաշտոնից հեռանալու պատմությունը միասին քաղաքական հարցերի բավական հետաքրքիր շրջանակ են առաջացնում։

    Մի բան ակնհայտ է. իշխանությունը նախկին ԱԽ քարտուղարի այս հրապարակումից հետո ստիպված է բացատրել՝ որքանո՞վ է իր թիմում իրականում ընդունելի այլակարծությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականության առանցքային հարցերին։

    Եվ ամենակարևորը՝ արդյոք Արմեն Գրիգորյանը պարզապես իր տեսակե՞տն է հրապարակայնացրել, թե՞ սա իր քաղաքական վերադարձի առաջին քայլն է»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել նոյեմբերի 13-ի համար

    Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել նոյեմբերի 13-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 13-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 358.40 դրամ է, վաճառքը՝ 362,56 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 393,76 դրամ, վաճառքի դեպքում՝ 404,85 դրամ։

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.25 դրամ, վաճառքինը՝ 4.48 դրամ:

  • Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ»

    Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում անակնկալ զարգացում տեղի ունեցավ։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ պետք է քննարկվեր պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող նախագիծը, հայտարարվեց, որ կառավարությունը որոշել է այն հետ կանչել և քննարկումը հետաձգել երկու ամսով։

    Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախագիծը խորհրդարանում ներկայացնելու համար պետք է ներկայանար փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Սակայն վերջին պահին կառավարությունը փոխել է իր ծրագրերը, և նախագիծը հանվել է քննարկումից։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագծի շուրջ լուրջ դժգոհություններ են հասունացել հենց պետական համակարգում։ Բանն այն է, որ այն բավականին արագ է մշակվել, իսկ դրա բովանդակությանը ծանոթանալուց հետո տարբեր գերատեսչությունների բազմաթիվ աշխատակիցներ հասկացել են, որ իրենց սպասված աշխատավարձի բարձրացումը կարող է այդպես էլ տեղի չունենալ։

    Նախագծով աշխատավարձերի էական բարձրացում էր նախատեսվում հիմնականում բարձր պաշտոն զբաղեցնողների, այդ թվում՝ նախարարների համար, մինչդեռ պետական համակարգի բազմաթիվ ստորին օղակի աշխատակիցներ որևէ էական բարելավում չէին ստանալու։ Փաստացի, պետական համակարգում հարց է առաջացել՝ ինչո՞ւ պետք է աշխատավարձերի բարձրացման անվան տակ առավել շահեկան պայմաններ ստեղծվեն հենց բարձր պաշտոնյաների համար, իսկ համակարգի մյուս աշխատակիցները դուրս մնան այդ գործընթացից։

    Մեր տեղեկություններով՝ դժգոհությունները հասել են նաև Նիկոլ Փաշինյանին։ Պետական տարբեր կառույցներից հնչած բողոքներից հետո հարցը քննարկվել է իշխանության ներսում, և, ի վերջո, որոշում է կայացվել նախագիծը հետ կանչել՝ այն վերանայելու պատճառաբանությամբ։

    Սակայն այս որոշումն էլ իր հերթին հիասթափություն է առաջացրել պետական համակարգում։ Աշխատակիցների մի հատվածը հույս ուներ, որ արդեն հունվարի 1-ից տարբեր կառույցներում աշխատավարձերի բարձրացում տեղի կունենա։ Իսկ այժմ, հաշվի առնելով նախագծի երկամսյա հետաձգումը, լուրջ հարցականի տակ է դրվում՝ արդյոք այդ բարձրացումը կկայանա՞ նախատեսված ժամկետում, թե՞ այն կտեղափոխվի հաջորդ տարի կամ չի լինի»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

    Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բաբայանը նշանակվել է Թեղուտի հանքավայրի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

    Նշենք, որ Նարեկ Բաբայանը ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն է։ Նախկին բնապահպանի ամուսին Բաբայանը նոր պաշտոն է ստացել Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկություններից մեկում։

    Մեր տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում քննարկվում է, որ Բաբայանը Թեղուտի հանքավայրում բավականին մեծ աշխատավարձով է աշխատանքի անցել։ Սակայն արդեն իսկ հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված նախկին պատգամավորի այս նշանակումը, և ի՞նչ մասնագիտական առավելություններ է ունեցել նա, որ հենց իրեն են վստահել նման պատասխանատու պաշտոնը։

    Թեղուտի հանքավայրը պարզապես հերթական ձեռնարկությունը չէ։ Լոռու մարզում գտնվող պղնձամոլիբդենային այս հանքավայրը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ակտիվներից է։ Այստեղ գործում է լեռնահարստացուցիչ կոմբինատ, արդյունահանվում և վերամշակվում է պղնձամոլիբդենային հանքաքար։ Հանքավայրի գործունեությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն երկրի տնտեսության, այլև տարածաշրջանի բնակչության զբաղվածության և սոցիալ-տնտեսական կյանքի համար։

    Թեղուտի պատմությունը ևս բավականին ուշագրավ է։ Հանքավայրի շահագործման ծրագիրը երկար տարիներ կապված է եղել «Վալլեքս Գրուպի» հետ, սակայն ֆինանսական խնդիրների և պարտավորությունների չկատարման հետևանքով ընկերությունը հայտնվել է լուրջ դժվարությունների առաջ։ Հետագայում հանքավայրի նկատմամբ վերահսկողությունն անցել է այլ սեփականատերերի։

    «Թեղուտ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը 2026-ին ձեռք է բերել ամերիկյան Dynamic Frontier Holdings ընկերությունը։

    Այսինքն՝ Բաբայանի նշանակումը տեղի է ունենում հանքավայրի սեփականատիրոջ փոփոխությունից հետո՝ նոր կառավարման փուլում։

    Սակայն հանրությանը հետաքրքրում է՝ արդյոք նման պաշտոնների նշանակումների հիմքում մասնագիտական կարողությո՞ւնն է, կառավարչական փորձը, թե՞ իշխանական կապերը։

    Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանը պաշտոն դեռ չի խնդրել իշխանություններից՝ նշելով, թե դեռ զբաղված է երեխաների խնամքով»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։