Փաշինյանը եւ Ալիեւը քննարկել են էլցանցերի առաջիկա փոխկապակցումը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 12-ին Դուբլինում կայացած հանդիպմանը քննարկել են «խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլեր»:

Հայաստանի կառավարությունից հայտնում են, որ քննարկվել են տրանսպորտային եւ տարանցիկ կապերի զարգացման, տնտեսական ու առեւտրային հարաբերությունների, սահմանների սահմանազատման, վստահության ամրապնդման միջոցառումների հարցեր։
«Ղեկավարները քննարկել են TRIPP ծրագրի զարգացման ընթացքը, այդ թվում՝ դրա երկաթուղային եւ ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, ինչպես նաեւ TRIPP-ի երթուղով տարանցիկ կապերի հեռանկարները։
Որպես դրական զարգացում նշվել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան եւ Հայաստանից ապրանքների տարանցումը։ Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 000 տոննա բեռ։
Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական ու առեւտրային հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ։
Ղեկավարներն ընդգծել են շրջակա միջավայրի եւ անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարեւորությունը եւ ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը», – ասված է հաղորդագրության մեջ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *