Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդ

Written by

in

Հարվածային անօդաչու թռչող սարքերը խոցել են Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում գտնվող «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանը։

Օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է արդյունաբերական գոտու տարածքում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին «Լուկօյլ» ընկերությանը պատկանող Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո ամբողջությամբ դադարեցրել էր նավթային հումքի վերամշակումը։ Գործարանը զգալի վնասներ էր կրել նաև մայիսի 29-ին և հուլիսի 31-ին տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով։

«Լուկօյլ-Վոլգոգրադնեֆտեպերերաբոտկան» Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է։ Դրա տարեկան վերամշակման հզորությունը կազմում է շուրջ 15 միլիոն տոննա նավթ։ Գործարանն արտադրում է ավտոմոբիլային բենզին, դիզելային և ավիացիոն վառելիք։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *