Blog

  • Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան


    Վիդեո

    Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան

    Տեսանյութն՝ այստեղ

  • Հայհիդրոմետի տնօրենը գրել է

    Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների։ Հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։«Կլիմայի վիճակի 2026 թվակ
  • студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

    В Русском центре Капана состоялось мероприятие «Культурный диалог», объединившее студентов Капанского филиала Национального политехнического университета Армении. Программа встречи была посвящена культурным связям двух народов, их историческому наследию, традициям и ценностям, которые формируют основу взаимопонимания между Арменией и Россией.

    В начале мероприятия студентам была представлена презентация, знакомившая с понятиями иноязычной коммуникативной и социокультурной компетенции, а также раскрывавшая различия между понятиями «компетенция» и «компетентность». Теоретическая часть задала содержательную основу дальнейшей работы, в ходе которой участники перешли от обсуждения понятий к практическим заданиям. Одним из них стала работа с ментальной картой: студентам предстояло дополнить её, определив различные факторы, которые способствуют укреплению культурных связей между Арменией и Россией. Тематическая фотозона отразила богатство национальных культур двух народов: музыкальные инструменты, традиционные ремёсла, произведения искусства, национальные блюда и элементы одежды.

    Особое место в программе заняла совместная работа над плакатом «Что объединяет Армению и Россию?». Студенты обращались к общим культурным ценностям, традициям и историческим связям. Продолжением этой темы стал праздничный календарь, в котором были собраны общие даты и национальные праздники двух стран. Участники обсуждали представленные события, делились знаниями о них и дополняли календарь другими известными праздничными датами, отмечаемыми в Армении и России.

    Не обошлось и без кулинарной составляющей. В рамках своеобразной культурной лаборатории студенты составляли рецепты дружбы, предлагая собственные варианты символических блюд – блинчиков «Культурный мост» и салата «Дружба народов». К «вкусным разговорам» присоединился российский дипломат передовой группы Вячеслав Потапов, рассказавший об особенностях приготовления ухи.

    После этого участники проверили свою эрудицию в викторине «Культурный код», отвечая на вопросы, посвящённые культурным связям Армении и России, а в языковом задании «Объясни без перевода» студентам нужно было объяснять и угадывать на русском языке слова, связанные с национальными культурными ценностями.

    Особенно ярким и запоминающимся моментом программы стала презентация видеороликов, подготовленных самими студентами. В них они творчески сопоставили армянские и российские традиции, показали национальные особенности, общие ценности и культурные параллели.

    «Когда мероприятие касается разных культур, это всегда интересно. У меня после нашей встречи появилось желание узнать больше о культурных связях Армении и России», – поделился член Студенческого совета КФ НПУА Гор Саргсян. А студентка Милена Хачатрян отметила, что узнала много интересных фактов о культурных связях двух стран. Её удивило большое количество похожих праздников и традиций.

    «Я очень рада за студентов и даже удивлена ими, поскольку благодаря их рассказам я сама узнала новый для себя факт. Это говорит об их отношении к делу – они постарались, чтобы обсуждение получилось действительно содержательным», – рассказала представитель Русского центра в Капане Кристина Маркарян.

    Мероприятие прошло в рамках проекта «Представительство Санкт-Петербургского государственного университета в Республике Армения» при поддержке Фонда «Наше будущее».

    Русский центр в Капане

  • Հայաստանն ու Իտալիան կխորացնեն համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը։

    Պատվիրակության կազմում էին նաև Իտալիայի Հանրապետության փոխդեսպան Անդրեա Պեդուտոն և կարաբիներների փոխգնդապետ, Հարավային Կովկասի տարածաշրջանում Իտալիայի Հանրապետության դեսպանության ոստիկանության կցորդ Անդրեա Չիլենտոն։

    Արթուր Նահապետյանը, կարևորելով կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում Իտալիայի առաջավոր փորձը, ընդգծել է դեռևս 2023 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեի և Իտալիայի ֆինանսական գվարդիայի միջև ստորագրված հուշագրի շրջանակում ձևավորված համագործակցությունն առավել ընդլայնելու և ամրապնդելու անհրաժեշտությունը։

    Կոմիտեի նախագահը, վկայակոչելով իրավապահ ոլորտում իտալացի գործընկերների հետ վերջին տարիներին իրականացվող արդյունավետ աշխատանքը, համոզմունք է հայտնել, որ առկա են բոլոր նախադրյալները՝ սերտ համագործակցային կապեր հաստատելու նաև Իտալիայի՝ կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարող մյուս իրավապահ մարմինների հետ։

    Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին իր հերթին կարևորել է Կոմիտեի հետ համագործակցության դրական արդյունքները, ինչպես նաև ընդգծել Հարավային Կովկասի տարածաշրջանում Իտալիայի դեսպանության ոստիկանության կցորդի նշանակման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը։

    Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար վերապատրաստման և փորձի փոխանակման նոր ծրագրերի իրականացման հնարավորություններին՝ այդ գործընթացում կարևորելով իտալացի գործընկերների աջակցությունը։

  • «Վառեմ-մարեմի» վերականգնումը՝ քաղաքական տարաձայնությունների զոհ․ ինչո՞ւ պետությունը կանգնեցրեց բարերարի սկսած աշխատանքները

    2024 թվականի օգոստոսին ՀՀ կառավարությունը հաստատել էր Գյումրու հանրահայտ «Վառեմ-մարեմի» շենքի ամրակայման և վերականգնման նախագիծը, որը պետք է իրականացվեր «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով։

    Շինաշխատանքները մեկնարկել էին 2025 թվականի սեպտեմբերին։ Ըստ սկզբնական ծրագրի՝ վերականգնումը նախատեսվում էր ավարտել մինչև 2027 թվականի հունիսի 1-ը, և ընթանում էին բավական ինտենսիվ աշխատանքներ։ Սակայն որոշ ժամանակ անց գործընթացը կանգ առավ քաղաքական տարաձայնությունների պատճառով։

    Գյումրու քաղաքապետարանն արդեն տրամադրել էր շենքի ամրացման ճարտարապետահատակագծային առաջադրանքը, իսկ վերջնական շինթույլտվությունը պետք է տրամադրեր ԿԳՄՍ նախարարությունը, ինչը, սակայն, չարվեց։ Արդյունքում՝ կառավարությունը որոշում կայացրեց չեղարկել բարերարի միջոցներով իրականացվող շինարարությունը։

    Այնուհետև հայտարարվեց, որ շենքի հիմնանորոգումը պետք է շարունակի պետությունը։ Չնայած սրան՝ աշխատանքների վերսկսման ընթացք կամ նոր ժամկետներ դեռևս չկան։

    Օրեր առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անձամբ հայտարարեց, որ «Վառեմ-մարեմի» շենքը պետությունը նախատեսում է վերականգնել պետական միջոցներով և այն ամբողջությամբ դարձնել պատմամշակութային կենտրոն։

    Փաստացի ստացվում է, որ պետությունը որոշել է շենքի վերականգնման գործընթացը վերցնել «Տաշիր» բարեգործական հիմնադրամից և այն իրականացնել սեփական միջոցներով։ Սակայն մինչ օրս հստակ ու հասկանալի բացատրություն չկա, թե ինչ հիմքերով և ինչ պատճառաբանությամբ է կայացվել այդ որոշումը, ինչու թույլ չտրվեց բարերարին շարունակել արդեն սկսված աշխատանքները։

    Ընդդիմադիր շրջանակների համոզմամբ՝ այս ամենի հիմքում ոչ թե շենքի վերականգնման հետ կապված խնդիրներն են, այլ քաղաքական հաշվեհարդարը՝ պայմանավորված Սամվել Կարապետյանի և իշխանությունների միջև առկա հակամարտությամբ։ Նրանց գնահատմամբ՝ «Վառեմ-մարեմիի» շուրջ ստեղծված իրավիճակը ևս այդ քաղաքական հակասությունների հետևանքն է։

    «Բարեգործությունը չպետք է բերվի քաղաքական դաշտ»,- ավագանու նախորդ նիստի ժամանակ հայտարարել էր Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը։

    «Էսօրվա դրությամբ էդ շենքը փլվում է։ Մենք անցած տարվանից տվել ենք, որ ստեղծվի շինհրապարակ։ Ստեղծվել է, կռանը բերել կանգնեցրել են։Մինչ առ էսօր թույլ չեն տալիս մշակույթի նախարարությունից, որ էդ մարդը կառուցի։

    Պետք է մենք հասկանանք՝ մեր քաղաքին ինչ օգուտներ կան, և այդ օգուտները ինչ մակարդակի են։ Ես չեմ ասում՝ ինչ-որ անճաշակություն` բարեգործարան, բայց կոնկրետ պատմամշակութային շենք է, որը զրո դրամ, զրո դրամ պետք է շահույթ տա բարեգործին։ Ամբողջը պետք է կառուցի ու հանձնի քաղաքապետարանին։

    Եվ այդ մարդը կըսե` Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանն դարձրեք։Ինձ մի քառակուսի սանտիմետր էդտեղից բան պետք չի։ Չգիտեմ՝ ինչն է։ Չպետք է էդ դաշտը դարձվի քաղաքական։

    Այդ տարածքն ընդհանրապես պետք է ազատ լինի։ Եվ ասեք, որ անպայման մի րոպե շուտ, ոչ թե միայն մենք, այլ իրենք էլ պիտի առաջինը ասեն` ախպեր, տվեք, մեր քաղաքի համար է, պետք է։ Հիմա էդ ոնց , ինչ խաղեր է, ոնց կկազմակերպենք, քաղաքի համար առաջնահերթ խնդիր է։ Տվեք, թող մարդը սարքի…»,֊ասում է Առաքելյանը։

  • «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից


    Հասարակություն





    Team Telecom Armenia-ի աշխատանքը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչ Նադեր Իբրահիմը՝ առանձնացնելով կապի ենթակառուցվածքի արդյունավետությունն ու իրականացված աշխատանքի արդյունքները։

    «Պետք է ասեմ, որ COP17-ի համար կապն այս անգամ ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք: Ոչ մի բողոք չլսեցինք՝ չնայած պատվիրակների մեծ թվին: Պատվիրակների մեծ թիվը կենտրանացած էր հիմնական դահլիճներում, և դա բավական տպավորիչ էր: Մենք երախտապարտ ենք կատարված մեծ աշխատանքի համար: Այդ ամբողջ մեծ աշխատանքն իր արդյունքը տվեց»,-անդրադառնալով կապի ենթակառուցվածքին՝ նշել է Նադեր Իբրահիմը:

    COP17-ի շրջանակում Team Telecom Armenia-ն ամիսներ շարունակ իրականացրել է ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և պատրաստման աշխատանքներ՝ ապահովելով համաժողովի անցկացման համար անհրաժեշտ տեխնոլոգիական հիմքը։ Աշխատանքներն ընդգրկել են համաժողովի և՛ Կապույտ, և՛ Կանաչ գոտիները՝ «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնն ու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: 

    Team-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքը հնարավորություն է տվել համաժողովի շուրջ 15 000 մասնակիցներին, միջազգային պատվիրակություններին և կազմակերպիչներին օգտվելու անխափան կապից՝ ապահովելով միջազգային նշանակության միջոցառման տեխնոլոգիական բնականոն աշխատանքը։



  • Մակրոնը պատրաստ է միջնորդել ԵՄ-Ռուսաստան բանակցություններում

    Մակրոնը հայտարարել է ԵՄ-ի և Ռուսաստանի միջև բանակցություններում միջնորդ դառնալու պատրաստակամության մասին

    Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Եվրոպան նախ պետք է միասնական դիրքորոշում մշակի Ուկրաինայի հարցում և հստակեցնի սեփական շահերը, ապա որոշի Մոսկվայի հետ երկխոսության ձևաչափը։

    «Ես միշտ պատրաստ կլինեմ նպաստել այս հարցերի լուծմանը»,- հայտարարել է Մակրոնը։

    դիտվել է 6 անգամ

  • Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

    Թուրքիայի Աքյաքա շրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշը Կարսի նահանգային ընդհանուր խորհրդի նախագահ Ֆուաթ Արսլանի հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող երկաթուղու հատված և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

    Դեմիրթաշը երկաթուղու շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցչից տեղեկություններ է ստացել շինաշխատանքների ներկա վիճակի, իրականացվող աշխատանքների և ծրագրի ընթացքի վերաբերյալ։ Դեմիրթաշը տեղում հետևել է շարունակվող աշխատանքներին և քննարկումներ ունեցել պատասխանատուների հետ։

    Աղբյուրը նշում է, որ տարիներ շարունակ փակ մնացած Աքյաքայի սահմանային անցակետի (Դողու Քափը- Արևելյան դարպաս) և երկաթուղու վերաբացմանը մեծ ուշադրությամբ հետևում են տեղի բնակիչները։ Ակնկալվում է, որ նշված երկաթուղային գծի շահագործման հանձնումը զգալիորեն կնպաստի Աքյաքայի առևտրի, տնտեսության և տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը։

  • Երևանում ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունը

    Ամանորյա տոնական ձևավորման միջոցառումներով պայմանավորված, նոյեմբերի 13-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունը:

    Երևանի քաղաքապետարան

  • Կարող էի անմիջապես ավարտել պшտերազմն Իրանի հետ, բայց մենք դա անում ենք մի փոքր ավելի երկար ու քաղաքակիրթ ձևով. Թրամփ

    Կարող էի անմիջապես ավարտել պատերազմն Իրանի հետ, բայց մենք դա անում ենք մի փոքր ավելի երկար ու քաղաքակիրթ ձևով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

    «Ես կարող էի Իրանի հետ անմիջապես պատերազմն ավարտել, բայց այն երկրների խնդրանքով, որոնց ես ձգտում եմ պաշտպանել, մենք դա անում ենք մի փոքր ավելի երկար, մի փոքր ավելի քաղաքակիրթ կերպով։ Սաուդյան Արաբիան խնդրել է ինձ պարզապես որոշ ժամանակ թողնել այնպես, ինչպես հիմա է, քանի որ նրանք քայքայվում են։ Կատարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Բահրեյնը՝ բոլորն էլ շատ ավելի կնախընտրեին սպասման շրջանը։

    Ահա թե ինչու ենք մենք դեռ այս պատերազմի մեջ, որովհետև այն մարդիկ, որոնց մենք ձգտում ենք պաշտպանել, և դա ներառում է նաև Իսրայելին, այն մարդիկ, որոնց մենք ձգտում ենք պաշտպանել, ինչը, ըստ էության, Մերձավոր Արևելքն է, կնախընտրեին, որ ես դա անեմ այնպես, ինչպես հիմա եմ անում»,- նշել է Թրամփը:

    դիտվել է 4 անգամ