Blog

  • Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան

    Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Գագիկ  Ծառուկյանը:

    «Մինչև վերջերս քչերը կարող էին պատկերացնել, որ եվրոպական բարեկեցիկ երկրներում աշակերտները, ուսանողները մի օր կարող են դուրս գալ փողոց ու դնել կոշտ պահանջներ՝ կրթական համակարգի բարեփոխումների վերաբերյալ։ Որ այնուհետև զուտ կրթական պահանջներին կավելանան նորերը՝ երիտասարդների, նոր սերնդի կյանքին ու բարեկեցությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներ ու հարցադրումներ։ Դժվար էր նման բան կանխատեսել։ Եվրոպական կառավարություններն էլ չեն կարողանում արագ լուծումներ առաջարկել, որովհետև խնդիրները իրոք խորն են։

    Թեման զարգացնելով՝ ուզում եմ մի բան հիշեցնել։ Ամիսներ առաջ մի գաղափար էր մոտս ծագել. տանք հնարավորություն երիտասարդներին՝ դպրոցականներին և ուսանողներին, որ իրենք իրենց խնդիրների ու լուծումների մասին առաջարկներներ ներկայացնեն։ Այդպես ծնվեց «Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները» նախագիծը։

    Հայտնի պատմություն է, որի մասին մի քանի անգամ խոսել եմ։ Սկզբում հայտերը շատ քիչ էին, հատուկենտ։ Հետո սկսեցի հարցուփորձ անել ու մի անգամ մի ուսանող ինձ պարզ ասեց պատճառը՝ չեն հավատում, որ մրցույթը արդար կլինի։ Անկեղծ ասած՝ սկզբում մի քիչ վիրավորվել էի, որ իմ առաջարկած նախագիծը կասկածի տակ էր դրվում։ Իսկ հետո հասկացա, որ խնդիրը շատ ավելի խորն է. նոր սերունդը ունի արդարության սուր պահանջ։ Երբ ես բազմաթիվ տեսախցիկների առաջ հայտարարեցի, որ անձամբ եմ երաշխավորում նախագծի արդարությունը, հայտերի քանակը սկսեց թռիչքաձև աճել։ Կարճ ժամանակում, եթե չեմ սխալվում, 600-700 հայտ էր եկել։

    Ինձ համար երկրորդ ապշեցուցիչ հանգամանքը հայտերի որակն էր։ Համակարգված մտածողությամբ, խնդիրները հստակ ձևակերպած, առաջարկվող լուծումները՝ մեկը մյուսից գրագետ ու հետաքրքիր։ Որակյալ կրթություն, մարզերից Երևան եկող ուսանողների խնդիրներ, կեցության հարցեր, ուսմանը զուգահեռ աշխատելու հնարավորություն, առաջին աշխատանք և այլն. սրանք իրական հարցեր են, որոնք դեռ սպասում են լուծումների։ Հարցերի ցանկը մեծ է։ Այս ամենին զուգահեռ՝ համապետական հարցեր, երկրին տեր լինելու վճռականություն ու պատրաստակամություն։

    Ես հիացած էի մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ։ Վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը։

    Սա ինձ լուրջ լավատեսություն է տալիս։ Առաջիկա բոլոր կառավարությունների կարևորագույն խնդիրն է լինելու ոչ թե պարզապես երիտասարդության խնդիրները լուծելը, այլև՝ դրանք լուծելը հենց երիտասարդների գաղափարների, առաջարկների հիման վրա։ Դրանով կապահովվի նաև սերունդների միջև առողջ երկխոսությունը։ Նոր սերունդը՝ իր մտածողությամբ ու աշխարհընկալմամբ, իրոք, շահեկանորեն տարբերվում է։ Նրանք լուծումներ ունեն ոչ միայն իրենց խնդիրների վերաբերյալ, այլև՝ իրենց պետության խնդիրների ու իրենց ապագայի»,- գրել է նա:

  • Երևանում միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի վարորդի և «Chevrolet»-ի վարորդի միջև, վերջինը թքել է տրոլեյբուսի վարորդի վրա, ապա քաշքշnւկ է սկսվել

    «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ չհասած «Chevrolet» մակնիշի մարդատար ավտոմեքենայի վարորդը այնպես է կանգնել, որ փակել է տրոլեյբուսի ճանապարհը։ Տրոլեյբուսի վարորդն ասել է՝ մի քիչ այն կողմ գնա, որ անցնեմ, հայտնել է News. am-ը: Սա դուր չեկավ մարդատարի վարորդին, ով ագրեսիվ տոնով ասել է, թե՝ «խի՞ ես մուն

  • Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Դիլիջանի համայնքային կենտրոնն» ընտրվել է որպես ԵՄ երիտասարդական ծրագրի գործընկեր

    Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից 16-30 տարեկան շուրջ 100 երիտասարդ հնարավորություն կունենա ծանոթանալ տեղական ինքնակառավարման ոլորտում միջազգային փորձին, մասնակցել դասընթացների և ձեռք բերել գործնական գիտելիքներ: Ծրագիրն իրականացվում է է Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Երիտասարդների շ

  • Հորմուզի նեղուցում գազատար նավը պայթել է ականի վրա

    Ուրբաթ գազատար նավը պայթել է ծովային ականի վրա՝ փորձելով Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում անցնել Իրանի կողմից չթույլատրված երթուղով։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։
    «Մի

  • Պшյթյուն՝ գազալցակայանում․ տուժածներ չկան

    Նոյեմբերի 13-ին, ժամը 10։35-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թումանյան համայնքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան։
    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
    Նախնակա

  • 70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան (Տեսանյութ)

    70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. նման բովանդակությամբ տեսանյութ է հրապարակել քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։
    Հայաստանում մինչև 2027 թվականի վերջ նախատեսվում է տեղադրել 70 հազար առաջադեմ Nvidia չիպ՝ ստեղծելով տարածաշրջանի խոշորագույն AI հաշվողական կենտրոններից

  • Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

    Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի 2-րդ խմբի 5-րդ տուրի՝ Հայաստանի և Կիպրոսի ազգային հավաքականների միջև հանդիպումն ուղեկցվել է ոչ միայն մարզական պայքարով, այլև երկու ժողովուրդների պատմական հիշողությանն առնչվող խորհրդանշական դրվագներով։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։ Նոյեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի ընթացքում երկու երկրների երկրպագուների նախաձեռնած ակցիաները լայն արձագանք են գտել միջազգային մամուլում։ Հանդիպման ժամանակ հայ երկրպագուները տրիբունաներում պարզել են «Artsakh Has Not Been Forgotten» («Արցախը չի մոռացվել») գրությամբ պաստառ՝ հիշեցնելով 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով Արցախից ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանման մասին։ Դրվագին անդրադարձել է արգենտինահայ «Diario Armenia» պարբերականը՝ հրապարակելով պաստառի լուսանկարը։ Լրատվամիջոցն ընդգծել է, որ ուղերձը հնչել է երկու ժողովուրդների պատմական ճակատագրերի նմանության համատեքստում՝ զուգահեռներ տանելով արցախահայության տեղահանության և Կիպրոսի պատմության միջև։ Ուշագրավ է, որ անմասն չեն մնացել նաև Երևան ժամանած հյուրերը։ Կիպրական «CyprusNews.eu» կայքի փոխանցմամբ՝ կիպրոսցի երկրպագուներն իրենց հերթին տրիբունաներում ցուցադրել են երկրի դրոշը՝ «Δεν Ξεχνώ» («Չեմ մոռանում») գրությամբ՝ հիշեցնելով իրենց հայրենիքի հյուսիսային հատվածի օկուպացիայի մասին։ Երևանյան մարզադաշտում ցուցադրված «Արցախը չի մոռացվել» և «Կիպրոսը չի մոռացվել» պաստառներն աննկատ չեն մնացել նաև ադրբեջանական մամուլի կողմից. մասնավորապես՝ թեմային անդրադարձել է «Minval Politika»-ն։ Հավելենք, որ մինչ հանդիպումը Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Հարիս Լոիզիդեսի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

  • Ադրբեջանում ձերբակալվել է Թուրքիայի կողմից հետախուզվող հանցավոր խմբի ղեկավարներից մեկը

    Թուրքիայում «Բարիշ Բոյուն» հանցավոր կազմակերպության ղեկավարներից մեկը համարվող Մեհմեթ Ռեջեփ Դեմիրը ձերբակալվել է Ադրբեջանում։ Ըստ «Անադոլու»-ի՝ Ստամբուլի գլխավոր դատախազությունը Դեմիրի արտահանձնման հարցում է պատրաստել, որը պետք է ներկայացվի Ադրբեջանի դատական ​​մարմիններին՝ Թուրքիա վերադարձնե

  • ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

    Դուբլինում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում եվրոպական մի շարք երկրների և Եվրոմիության ղեկավարներն ու ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են ընդունել՝ վերահաստատելով իրենց աջակցությունը Հայաստանին։

    «Էստոնիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Միացյալ Թագավորության առաջնորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

    Գերմանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ միասին նրանք հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ։

    Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, կայունությանը, անկախությանն ու դիմակայունությանը։

    Հինգ ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Դրանք հայ ժողովրդին հնարավորություն տվեցին հստակ ընտրություն կատարել հօգուտ խաղաղության, ժողովրդավարության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի՝ չնայած Ռուսաստանի կողմից բազմակողմ միջամտությանը։ Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանի ուղղակի քաղաքական և տնտեսական ճնշումը Հայաստանի նկատմամբ միայն ուժեղացել է։ Ռուսաստանը Հայաստանի արտահանման նկատմամբ աննախադեպ սահմանափակումներ է կիրառել և այժմ սպառնում է էներգակիրների մատակարարումն օգտագործել որպես ահաբեկման միջոց։ Ի պատասխան՝ մենք քայլեր ենք ձեռնարկում՝ Հայաստանին հնարավորություն տալու պաշտպանել իր ինքնիշխանությունը և ազատորեն որոշել սեփական ապագան։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին տնտեսական գործընկերությունների դիվերսիֆիկացման հարցում, մասնավորապես՝ առևտրի և էներգետիկայի ոլորտներում՝ հիմք ընդունելով Եվրոմիության որոշումը՝ կասեցնելու Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների 80 տոկոսի նկատմամբ մաքսատուրքերը։

    Մենք ճանաչում ենք հայ ժողովրդի եվրոպական ձգտումները և կշարունակենք աջակցել Հայաստանին՝ բարեկեցիկ ու դիմակայուն ժողովրդավարություն և զարգացած տնտեսություն կառուցելու ջանքերում, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցային ցանցերին և միջազգային առևտրային հոսքերին լիարժեք ինտեգրվելու գործընթացում։

    Մենք նաև աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, 2025 թվականի օգոստոսին Վաշինգթոնում կայացած հանդիպումից հետո արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

    Մենք խրախուսում ենք այս ուղղությամբ հետագա ջանքերի գործադրումը՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի»,- նշվում է Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

  • Ադրբեջանը կարող է ջրային ռեսուրսների հարցը Հայաստանին պայմաններ թելադրելու նոր ուղղություն դարձնել. քաղաքագետ

    Ընդհանուր առմամբ, Ալիև-Փաշինյան հանդիպումները հասարակության համար բովանդակության առումով տեսանելի են դառնում ժամանակի ընթացքում, երբ ինչ-որ պայմանավորվածություններ արդեն սկսում են իմպլեմենտացիայի փուլում հայտնվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Իռլանդիայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը:

    «Նախ, իհարկե, հաջորդում են հանրային կարծիքը նախապատրաստելու ինչ-որ քարոզչական աշխատանքներ, հետո արդեն իմպլեմենտացիոն փուլը և այդ ժամանակ ավելի շոշափելի է դառնում, թե նրանց հանդիպումները ինչ բովանդակություն և տրամաբանություն են ունենում»,- ասաց Բադալյանը:

    Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում հանդիպման ժամանակ հայտարարված անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծման հանգամանքին:

    «Սա բավականին ուշադրության արժանի հանգամանք է, եթե հաշվի առնենք նաև այն, որ փաստացի կա սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հանձնաժողովը, և այստեղ մենք տեսնում ենք, որ առանձին ինչ-որ խումբ է ձևավորվում այն դեպքում, երբ այդ հարցերն էլ կարող էր մեծ հաշվով ներառվել այդ հանձնաժողովի բաղադրիչների մեջ, բայց առանձին խմբի ձևավորումը կարող է նշանակել, որ Ադրբեջանը, պարզապես, փորձելու է մի առանձին գծով, այսպես ասենք, Հայաստանին ինչ-որ պայմաններ ներկայացնել արդեն այդ ջրային պաշարների հետ կապված, քանի որ փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանը փորձում է այսպես բաժանել ուղղությունները, հնարավորինս քիչ կապակցել դրանք միմյանց, և հիմա տեսնում ենք, որ ջրային ռեսուրսների հարցում ևս փորձում են այսպես առանձին ուղղություն ձևավորել։

    Աշխատանքային հնարավորությունները, բնականաբար, համաչափ են լինելու, դե յուրե, բայց քանի որ մենք ունենք պրակտիկան, երբ Ադրբեջանը փորձում է այդ ուժերի հավասարակշռության իր օգտին դարձնել, պայմաններ թելադրել՝ օգտագործելով նաև այն, որ այսպես կոչված խաղաղության գործընթացը Հայաստանի իշխանության համար կարևորագույն առանցքային բաղադրիչ է իշխանությունը պահպանելու տեսանկյունից, այդտեղ արդեն ցանկացած այդպիսի պարագայում առաջանում են մտավախություններ, որ կարող է ձևավորվել Հայաստանին թելադրանքի մի նոր ուղղություն և գործընթաց։

    Մեր դիտարկմանը, թե Հայաստանը քիչ թե շատ ապահովված է ջրային ռեսուրսներով և դրանց սակավության խնդիր ունի հենց Ադրբեջանը, Բադալյանն ընդգծեց. «Իրենք փորձում են պայմաններ թելադրել Հայաստանին, օգտվելով այն հանգամանքից, որ առարկելը չի բխում իշխանության քաղաքական շահերից, կրկնեմ Հայաստանի իշխանության և ոչ թե Հայաստանի, և այստեղ իհարկե առաջանում են ռիսկեր ցանկացած այսպիսի պարագայում, որ Ադրբեջանը կարող է ուղղակի հերթական անգամ ինչ-որ միակողմանի պայմաններ թելադրելու մի հնարավորություն ստանալ:

    Մեր ճշտող հարցին, թե Հայաստանի իշխանությունները ընդհուպ որքան են պատրաստ գնալ այդ զիջումների հետ կապված, Բադալյանը նշեց. «Ես կարծում եմ այդ հարցի ստույգ պատասխան չկա այն իմաստով, որ ամեն ինչ կախված է պարզապես քաղաքական իրավիճակից, թե ներքին, թե նաև արտաքին: Կախված, թե Հայաստանի ներսում իրավիճակն ինչպիսին կլինի, որովհետև, եթե ներսում չլինի հասարակական դիմադրություն, բնական է՝ Հայաստանի կարմիր գծերը կջնջվեն մինչև զրոյական աստիճան»: