Blog

  • Չենք համակերպվելու Փաշինյանի ու Ալիևի համատեղ օրակարգին. Ագնեսա Խամոյան

    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ուրախ է, որ ԵՄ պաշտոնյաներն անձամբ են բացահայտում Նիկոլ Փաշինյանի սուտը՝ Հայաստանն առաջիկա տասնամյակում ու քսանամյակում չի դառնա ԵՄ անդամ։

    «Կեղծիք է նաև, որ 2029 թվականին վիզաների ազատականացման պրոցեսն ամբողջական փուլ է մտնելու ու ՀՀ քաղաքացիները առանց վիզա ճամփորդելու են Եվրոպա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խամոյանը։

    Նա նշեց, որ Հայաստանում շատ լուրջ զարգացումներ են տեղի ունենալու։

    «Լուրջ զարգացումներ են սպասվում նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, ԵԱՏՄ-ի մասով պետք է սպասենք նորության, Նիկոլ Փաշինյանն էլ փորձում է ժամանակ ձգել, անորոշությունը պահպանել»,- ասաց Խամոյանը։

    Պատգամավորն ասաց, որ չեն համակերպվելու Փաշինյանի ու Ալիևի համատեղ օրակարգին։

  • Պարսից ծոցի երկրները հայտարարել են միասնական զբոսաշրջային վիզայի գործարկման մասին

    Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) վեց երկրները մոտ ապագայում կգործարկեն միասնական զբոսաշրջային վիզայի նախագիծը։ Այս մասին հայտնել է ՊԾԱՊՀԽ-ի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամմեդ Ալ-Բուդայվին։

    Նրա խոսքով, որոնք մեջբերում է էմիրաթական Khaleej Times թերթը, նախագիծը կիրականացվի «մոտ ապագայում»։ Նա նշել է, որ միասնական վիզայի ստեղծումը «կդյուրացնի տարածաշրջանի երկրների միջև օտարերկրյա քաղաքացիների ճանապարհորդությունները», սակայն ինքնին նախագիծը նման կլինի Շենգենյան վիզային։

    Միևնույն ժամանակ, Ալ-Բուդայվին չի նշել նման վիզայի ուժի մեջ մտնելու ստույգ ամսաթիվը, դրա արժեքը, ինչպես նաև չի հստակեցրել դրա ստացման ընթացակարգն ու հնարավոր վավերականության ժամկետը։

    Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ ՊԾԱՊՀԽ երկրների միասնական վիզայի նախագիծը հավանության է արժանացել բոլոր անդամ պետությունների կողմից, իսկ դրա իրականացմամբ զբաղվում են ներքին գործերի նախարարությունները։

    Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը տարածաշրջանային կազմակերպություն է, որի կազմի մեջ մտնում է վեց երկիր՝ Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանը և Սաուդյան Արաբիան։ Կազմակերպության նպատակն է անդամ երկրների միջև համագործակցության ընդլայնումը բոլոր ոլորտներում և միջազգային ու տարածաշրջանային առանցքային հարցերի շուրջ միասնական դիրքորոշման մշակումը։ ՊԾԱՊՀԽ-ի կանոնադրության մեջ նշվում է, որ նրա անդամներին «միավորում է պատմական և մշակութային զարգացման ընդհանրությունն ու քաղաքական կարգի նմանությունը» (կազմակերպության մեջ մտնող բոլոր երկրները միապետություններ են)։

  • Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի մոտ ԱՄՆ անօդաչու ստորջրյա սարքը գրավելու մասին





    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել Հորմուզի նեղուցի մուտքի մոտ ԱՄՆ զինված ուժերի անօդաչու ստորջրյա սարքը։

    ԻՀՊԿ-ն երեքշաբթի հայտարարել է, որ իր ռազմածովային ուժերի զինծառայողներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել ԱՄՆ զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարքը՝ Հորմուզի նեղուցի մուտքի մոտ։

    «Այսօր լուսադեմին ԻՀՊԿ ռազմածովային ուժերի մարտիկները համապարփակ հետախուզական գործողության շրջանակում Հորմուզի նեղուցի մուտքի մոտ արգելափակել են ԱՄՆ ահաբեկչական բանակի ամենաժամանակակից անօդաչու ստորջրյա սուզանավերից մեկի ճանապարհը»,– ասվում է ԻՀՊԿ-ի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

    «Հարկ է նշել, որ սուզանավն արդեն գրավված է, իսկ դրա պատկերները կհրապարակվեն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում»,– նշել են ԻՀՊԿ-ում։

    Կորպուսում հավելել են, որ սարքը հագեցած է համաշխարհային նավաշինության ոլորտի առաջատար տեխնոլոգիաներով և 2025 թվականին ընդգրկվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում։




    դիտվել է 132 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը

  • Ողբերգական դեպք Արարատի մարզում․ 69-ամյա կինը մահացել է․…

    Ողբերգական դեպք Արարատի մարզում․ 69-ամյա կինը մահացել է․…

  • Շատ լուրջ զարգացումներ են տեղի ունենալու, որոնց Քոչարյանը դիմադրելու է․ Ագնեսա Խամոյան

    «Ակնհայտ է, որ շատ լուրջ զարգացումներ են տեղի ունենալու ՀՀ-ում, Սահմանադրության փոփոխության, Տիգրանաշենի հետ կապված, ակնհայտ է նաև, որ առաջիկա 2-3 ամիսներին լուրջ զարգացումներ են սպասվում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, ըստ էության, ԵԱՏՄ մասով մենք պետք է որևէ նորության սպասենք, իսկ դրանց, միանշանակ, նախագահ Քոչարանը դիմադրելու է։ Եվ այս պայմաններում ակնհայտ է դառնում, թե ինչու է այսօր Քոչարյանը գտնվում կալանավայում՝ դիմադրության օջախը կոտրելու համար»,- ասուլիս ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

    «Վստահ եմ, որ կալանավայրից այդ դիմադրությունը մեր կողմից միանշանակ լինելու է, չենք համակերպվելու այն օրակարգի հետ, որ Նիկոլ Փաշինյանն առաջ է բերել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

  • Հորս տեսակցել եմ միայն մեկ անգամ, եղբորս թույլ չեն տալիս տեսակցել. Լևոն Քոչարյան

    Լևոն Քոչարյանին թույլ չեն տալիս տեսակցել եղբորը՝ Սեդրակ Քոչարյանին։

    «Անհասկանալի է, թե ինչու, միայն կինն ու երեխաները կարող են տեսակցել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանը։

    Նա նշեց, որ հայրիկին տեսակցել է միայն մեկ անգամ։

    «Բայց իրենք ինձ պարտավոր են թույլատրել տեսակցել նաև որպես Ազգային ժողովի պատգամավոր, բայց ասում են՝ «մենք քեզ դիտարկում ենք մերձավոր ազգական», այսինք՝ սահմանափակումների լույսի ներքո կարող եմ տեսակցել»,- նշեց Լևոն Քոչարյանը։

    Ռոբերտ ու Սեդրակ Քոչարյանները տարբեր խցերում են։

  • Իրանը ամերիկյան շրջափակման պատճառով բախվել է վերջին 40 տարվա ամենածանր տնտեսական ճգնաժամին

    ԱՄՆ-ի հետ պատերազմի սկսվելուց կես տարի անց Իրանը հայտնվել է մի իրավիճակում, երբ չի կարող արտահանման համար դուրս բերել նույնիսկ մեկ բարել նավթ. նավթը, որը դեռևս վաճառվում է նախկինում բեռնված տանկերներից, շուտով կսպառվի. բյուջեի եկամուտները, որոնք մեկ երրորդով կախված են նավթադոլարներից, կտրուկ նվազում են. գնաճը արագանում է, ռիալի փոխարժեքը սահմանում է նոր հակառեկորդներ, իսկ տնտեսությունը ավելի ու ավելի խորն է ընկղմվում ճգնաժամի մեջ։ ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ Իրանի ՀՆԱ-ն այս տարի կնվազի 5,4%-ով։ Սա կլինի ամենավատ արդյունքը 1980-ականներից ի վեր, երբ իսլամական հեղափոխությունից հետո այաթոլլաները պատերազմում էին Իրաքի դեմ, որի ընթացքում երկու երկրներն էլ հարձակվում էին միմյանց հարյուրավոր տանկերների վրա։

    Հուլիսի կեսերին ԱՄՆ ռազմածովային ուժերի շրջափակման վերսկսումից հետո ոչ մի իրանական տանկեր չի կարողացել այն հաղթահարել, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով նավերի հետևման Kpler ծառայության տվյալներին։ Նավթը փոքր ծավալներով բեռնվում է տանկերների վրա, սակայն դրանք մնում են շրջափակված Պարսից ծոցում։

    Իրանը շարունակում է նավթ վաճառել այն նավերից, որոնք գտնվում են շրջափակումից դուրս։ Սակայն դրա ծավալը հուլիսի կեսերից կրճատվել է 90 մլն բարելից մինչև 29 մլն բարել։ Վաճառքի ներկայիս տեմպերով (օրական մոտ 1 մլն բարել) այն կարող է ամբողջությամբ սպառվել արդեն մեկ ամսից, գնահատում է Kpler-ը։ Իսկ մատակարարված խմբաքանակների դիմաց վճարումները կդադարեն մուտք գործել մինչև դեկտեմբերի կեսերը։

    Չկարողանալով հաղթահարել Իրանին մարտի դաշտում և բանակցությունների սեղանի շուրջ՝ Վաշինգտոնը խաղադրույք է կատարել տնտեսական շրջափակման վրա։ Կաշխատի՞ արդյոք դա՝ դեռ պարզ չէ։ Պարսից ծոցի երկրների պաշտոնյաներն ու վերլուծաբանները զգուշացնում են, որ պատժամիջոցների խստացումը կարող է, հակառակը, հրահրել Իրանի կողմից ագրեսիայի ուժեղացում, գրում է WSJ-ը։ Երեքշաբթի Թեհրանի կողմից աջակցվող Եմենի հութիները հայտնել են, որ անօդաչու սարքերով և բալիստիկ հրթիռներով հարվածել են Սաուդյան նավթային պետական Saudi Aramco ընկերության օբյեկտներին՝ դա անվանելով լայնածավալ գործողություն։

    Սակայն երկրին գնալով ավելի դժվար է դիմակայել ԱՄՆ-ի տնտեսական ճնշմանը, Reuters-ին տված զրույցում ընդունել են երեք բարձրաստիճան իրանական աղբյուրներ։ Թեև Իրանը վաղուց է ապրում պատժամիջոցների տակ, այժմ այն հայտնվել է ավելի խոցելի վիճակում՝ արտարժույթի և ներմուծվող ապրանքների հասանելիության կորստի պատճառով։ ԱՄՆ-ը ընդլայնել է երկրորդային պատժամիջոցները, որոնք ուղղված են Իրանի հետ բիզնես անող երկրների դեմ, արգելել է դոլարային գործարքների քլիրինգը, որն անհրաժեշտ է թե՛ նավթի վաճառքի, թե՛ կարևոր ապրանքների և հումքի ներմուծման ֆինանսավորման համար, ինչպես նաև փակում է ֆինանսավորման այն ուղիները, որոնցից Թեհրանը երկար ժամանակ օգտվում էր արտերկրում։

    Արդյունքում պատժամիջոցները շրջանցելու սովորական եղանակները՝ մաքսանենգությունը, առևտուրը կեղծ ընկերությունների միջոցով, նավթի արտահանումը ստվերային նավատորմով, չափազանց թանկ են դարձել, ասում են Reuters-ի աղբյուրները։

    Սովորական առևտուրն էլ է կրճատվում։ Դրա զգալի մասը իրականացվում էր ԱՄԷ-ի միջոցով, սակայն այն գրեթե դադարել է այն բանից հետո, երբ օգոստոսին Աբու Դաբին հայտարարեց Իրանի հետ ֆինանսական և տնտեսական գործառնությունները դադարեցնելու մասին։ Փոքրածավալ մատակարարումները առայժմ շարունակվում են միայն կեղծ ընկերությունների միջոցով, նշում է WSJ-ը։

  • Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները





    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։

    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

    «Հեռախոսազրույցը տևել է ուղիղ մեկ ժամ, այն եղել է կառուցողական և բավական անկեղծ»,- լրագրողներին ասել է Ուշակովը։

    Նրա խոսքով՝ երկու առաջնորդները դրական են գնահատել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։




    դիտվել է 170 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը

  • Ռուս-ուկրաինական բանակցություններում քայլ առաջ

    Ռուս-ուկրաինական բանակցություններում քայլ առաջ

  • Ռուսաստանը պատրաստ է խաղաղության հասնել Ուկրաինայում, ամեն ինչ կախված է Կիևից․ Պեսկով

    Ռուսաստանը պատրաստ է խաղաղության հասնել Ուկրաինայում, ամեն ինչ կախված է Կիևից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

    «Մենք ցանկանում ենք ուկրաինական հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Ռուսաստանը բաց է այս գործընթացի համար։ Իրականում մենք երբեք չենք ցանկացել այս հակամարտությունը», — ասել է նա լրագրողների համար անցկացված ճեպազրույցում, որը կազմակերպվել էր «Սպուտնիկ»-ի կողմից՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ընդառաջ։

    ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Մոսկվան մտադիր է հասնել «հատուկ ռազմական գործողության» նպատակներին, սակայն նախընտրում է դա անել խաղաղ միջոցներով։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի սկսել հակամարտությունը, այլ փորձում է այն ավարտել։

    «Մենք փորձում ենք կանգնեցնել այն հակամարտությունը, որը սկսվել էր ավելի վաղ, և այն մենք չենք սկսել», — ասել է Պեսկովը։

    Բացի այդ, Ռուսաստանը ողջունում է Ուկրաինայում կարգավորմանն ուղղված բոլոր փորձերը, այդ թվում՝ ամերիկացի բանակցողների ջանքերը, որոնք շփումներ են իրականացնում Մոսկվայում և Կիևում։