Blog

  • Մարզային տրանսպորտը չպետք է Երևանում ուղևորափոխադրումներ իրականացնի․ Ավինյան |

    «Շատ հստակ հանձնարարական եմ տվել՝ մեր տիրույթում է, և Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացնեն մարզային տրանսպորտով»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում։

    Նրա խոսքով՝ լինի դա ավտոբուսով, թե միկրոավտոբուսով, մարզային ուղևորափոխադրումների կարգը հետևյալն է․ «Նրանք կարող են իրականացնել ավտոկայաններում, և դա Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը պարտավոր է ապահովել, Հասարակական կարգի պահպանության ծառայությունը պարտավոր է ապահովել։ Երևանի ՏԻՄ օրենքով բոլոր հնարավորությունները ստեղծված են»,- ասել է քաղաքապետը։

    Քաղաքապետը շեշտել է, որ ներքաղաքային տրաֆիկը հանրային ներքաղաքային տրանսպորտի լուծելիք հարցն է․ «Դա մեր տրանսպորտային վարչության խնդիրն է։ Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և կրկին ծանրաբեռնի մեր փողոցները»,- ասել է Տիգրան Ավինյանը։

    «Մի հատիկ տրոլեյբուսային գիծ մի քիչ բարձրացել է Ջրվեժ՝ «Զոնտիկների» մոտից մարդկանց վերցնում է, «հայ-բուդուր» սաղ աշխարհով սիրենները միացել են»,- շեշտել է քաղաքապետը և հավելել, որ Երևան քաղաքում ուղևորափոխադրում պետք է իրականացնեն «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն և «Մետրոպոլիտենը»։

  • Վանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գnղության փորձը․ կան վիրավnրներ

    Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Դանիելյան» սուպերմարկետից մի քաղաքացի փորձել է գողություն կատարել, սակայն անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը, և կասկածյալը հարվածել է անվտանգության աշխատակցին։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կասկածյալը և անվտանգության աշխատակիցը տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

    Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

    Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են կասկածյալի և անվտանգության աշխատակցի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։

  • Կինս եղել է մրցույթի միակ մասնակիցը և ճանաչվել է հաղթող. ՔՊ-ական





    «Որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել։ Երբ նշանակվեցի և եկա թաղապետարան, մոտ 10 աշխատակից արդեն ազատման դիմում էր գրել՝ առանց իմ որևէ ներգործության․․․ Որոշ աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սաշա Կատվալյանը՝ անդրադառնալով վարչական շրջանի աշխատակազմում կադրային ջարդի մասին շրջանառվող լուրերին։

    Անդրադառնալով իր կնոջ պաշտոնավարմանն ու շահերի հնարավոր բախմանը՝ Կատվալյանը նշեց. «Իմ կինը մրցույթով է դարձել թիվ 86 մանկապարտեզի տնօրեն, երբ ես դեռևս չէի նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։ Անցել է լիցենզավորման փուլը, ստացել համապատասխան հավաստագիր։ Նա եղել է մրցույթի միակ մասնակիցը և ճանաչվել է հաղթող։ Այստեղ որևէ խնդիր չկա»։




    դիտվել է 181 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը

  • Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք |

    Սյունիքի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով իրավաբանական կամ ֆիզիկական անձանց տրամադրելու փաստաթղթերի իրավաչափությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

    «Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Գորիս համայնքում գտնվող՝ շուրջ 184 հա մակերեսով հողատարածքը, 2007 թվականի հունվարի 31-ին կնքված պայմանագրով՝ 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, հատկացվել է ՍՊ ընկերությանը:

    Դատախազի միջնորդագրի հիման վրա, Գորիսի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել և Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել ՍՊ ընկերության տիրապետմանը և օգտագործմանը տրամադրված՝ համայնքի սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության 184 հա մակերեսով (որից 124 հեկտարը՝ վարելահող, 60 հեկտարը՝ արոտավայր), 132 միլիոն 780 հազար դրամ կադաստրային արժեքով հողատարածքը:

    Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ նույն ՍՊ ընկերությունը կատարել է 38.5 հա մակերեսով, 22 միլիոն 909 հազար դրամ կադաստրային արժեքով վարելահողի զավթում:

    Դատախազի միջնորդագրի հիման վրա, Գորիսի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 38.5 հա մակերեսով հողատարածքը վերադարձվել է Գորիս համայնքի տիրապետմանը»,- ասվում է հաղորդագրությունում:

  • Գործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները․ Տիգրան Աբրահամյան

    Գործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները։ Այս մասին գրել է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

    «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ՔՊ-ական նախագահն ասում է՝ Ադրբեջանը մեզ ինչում մեղադրել է 30 տարի, արել է նույն սխալը՝ օկուպացրել է ՀՀ-ն (նկատի ունի Ջերմուկի և մնացած հատվածների ադրբեջանական մխրճվածությունը)։

    Ադրբեջանական նարատիվներին ու Հայաստանին վերագրվող մեղադրանքներին հաստատում տալով՝ ՔՊ-ն առաջ է շարժվում՝ հընթացս պատասխանատվության հսկայական բեռ բերելով ապագա սերունդների համար։

    Ադրբեջանը շարունակում է հերքել իր ռազմական հանցագործությունների, արցախցիներին ցեղասպանության ենթարկելու և ՀՀ տարածքներն օկուպացնելու փաստերը, իսկ գործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները՝ դրանով իսկ նոր առավելություններ փոխանցելով բանակցային գործընթացում Բաքվի դիրքերին»,- նշել է Աբրահամյանը։

  • Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են





    Սեպտեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Փոքր Մասրիկ բնակավայրի կենտրոնական փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Ռոման Ա․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և Երևանի բնակիչ 35-ամյա Անի Ս․-ի վարած «Volkswagen Tiguan» մակնիշի ավտոմեքենաները։

    Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։




    դիտվել է 251 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը

  • «Մի գդալ սեր»․ նոր հայկական ֆիլմը՝ կինոթատրոնների մեծ էկրանին



    Մշակույթ


    Սեպտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է «Մի գդալ սեր» հայկական նոր ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը հանդիսատեսին ներկայացվել է Mitoyan Production-ի և HK Production-ի համատեղ աշխատանքի արդյունքում՝ Ազգային կինոֆոնդի աջակցությամբ։ Նույն օրվանից այն հասանելի է նաև հանրապետության կինոթատրոններում։

    Ֆիլմի ռեժիսորը և սցենարի համահեղինակն է Հրաչ Քեշիշյանը, իսկ սցենարի մյուս հեղինակը՝ Արտակ Ալեքսանյանը։ Ֆիլմի հիմքում Փոփի Ջ. Անդերսոնի «Կրքոտ խոհանոց» գիրքն է, որի մոտիվներով հեղինակները ստեղծել են կինոպատմությունը։ «Մի գդալ սեր»-ը Արտակ Ալեքսանյանի առաջին լիամետրաժ աշխատանքն է։

    Գլխավոր դերերում հանդես են գալիս Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանը։ Ֆիլմում ընդգրկված են նաև Մարջան Ավետիսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Լևոն Հարությունյանը, Արսեն Գրիգորյանը և այլ դերասաններ։ Հրաչ Քեշիշյանի խոսքով՝ դերասանական կազմի ձևավորման հարցում կարևոր է եղել ստեղծագործական վստահությունը, իսկ որոշ դերասաններ համաձայնել են մասնակցել նախագծին՝ նույնիսկ նախապես չծանոթանալով մանրամասներին։

    Ֆիլմի առանձնահատկություններից է նաև երաժշտական ձևավորումը։ Սաունդթրեքում տեղ է գտել Ռոլանդ Գասպարյանի «Մի գդալ սեր» երգը, որի անվանումն էլ դարձել է ֆիլմի վերնագրի հիմքը։ Ֆիլմում հնչում է նաև Kami Friends-ի կատարած քավեր տարբերակը, ինչպես նաև Իվետա Մուկուչյանի «On My Mind» երգը, Արսեն Գրիգորյանի ստեղծագործությունը և այլ երաժշտական աշխատանքներ։

    Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Տավուշի մարզում, հիմնականում՝ Դիլիջանում։ Թեև ստեղծագործական թիմը դիտարկել է Հայաստանի տարբեր վայրեր, վերջնական ընտրությունը կանգ է առել Դիլիջանի վրա։ Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի յուրաքանչյուր դետալում փորձել են պահպանել նկարահանող խմբի անմիջական ներգրավվածությունն ու անձնական վերաբերմունքը նախագծի նկատմամբ։ Որոշ տեսարաններ նկարահանվել են հենց թիմակիցների տներում, իսկ ֆիլմում օգտագործվել են նաև դերասանների անձնական իրերը։

    Նկարահանման հրապարակում դերասաններին ինքնադրսևորվելու հնարավորություն է տրվել։ Ֆիլմի ստեղծագործական թիմի անդամների խոսքով՝ Քեշիշյանի աշխատանքային մոտեցումը դերասաններից պահանջել է առաջին հերթին անկեղծություն, իսկ ազատ մթնոլորտը հնարավորություն է տվել կերպարներին ավելի բնական ներկայացնել։

    Հրաչ Քեշիշյանի խոսքով՝ ֆիլմի ստեղծման աշխատանքները մեկնարկել էին դեռ 2025 թվականի սեպտեմբերին․ առաջին նկարահանումը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին։ Գրեթե մեկ տարվա աշխատանքից հետո ստեղծագործական թիմը ֆիլմը ներկայացրել է հանդիսատեսին՝ հույս ունենալով, որ այն կփոխանցի ջերմություն և երկար ժամանակ կմնա դիտողի հիշողության մեջ։

    Մարինա Ալեքսանյան







  • Կան դեպքեր, երբ որ խորհրդատվությունների համար առողջության ապահովագրությունը չի փոխհատուցում. Ավանեսյան

    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «հերթական անգամ հերքում է Հայաստանում բժշկությունն ընդհանրապես անվճար է միֆը»։

    Մասնավորապես անդրադառնալով ապահովագրության շրջանակում երեխաներին մատուցվող բուժծառայությունների դիմաց փոխհատուցման կարգին՝ նա ասաց. «Վերջին տարիներին մեր քաղաքականությունն է եղել բոլոր առաջին նորամուծություններն ու ծառայությունների ընդլայնումը հասանելի դարձել մեր երեխաների համար։ Սա շարունակվում է և մեր առաջնահերթությունն է»։

    Միաժամանակ ավելացրեց, որ  առողջության ապահովագրության շրջանակը հստակ ծառայությունների ծավալ է, որի համար փոխհատուցումներ են իրականացնում։ 

    «Այո, կան դեպքեր, երբ որ խորհրդատվությունների համար առողջության ապահովագրությունը չի փոխհատուցում, որովհետև, օրինակ, ճիշտ չի պահպանվել ուղին՝ պոլիկլինիկա, հետո արդեն հիվանդանոց։ Քաղաքացին ուղիղ մոտեցել է հիվանդանոց՝ պլանային  խորհրդատվության համար։ Սա ապահովագրությունը չի փոխհատուցի։

    Կան դեպքեր, երբ որ ինչ-որ մի մասնագիտությամբ խորհրդատվությունը կարող է իր մեջ  համավճար պարունակել։ Այս մասն էլ առանձին կարգավորված է։ 

    Առողջության համընդհանուր  ապահովագրությունն ամեն ինչ չի ծածկում, այն փակում է  բոլորին, մենք դրան ենք գնում, բայց, իհարկե, առողջապահական բոլոր ծառայությունները չեն կարող մտնել ապահովագրության շրջանակում»,- ասաց Ավանեսյանը։ 

  • Դեպի ԵՄ ընտրության տարբերակն այս պահին ոչ միայն չկա, այլ Հայաստանը դեռևս շատ հեռու է այն ձևավորելու ռեալ գործընթացից․ Արտակ Զաքարյան

    ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

    «Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ: Նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը (մաս 2-րդ)…

    Դեպի ԵՄ ընտրության տարբերակն այս պահին ոչ միայն չկա, այլ Հայաստանը դեռևս շատ հեռու է այն ձևավորելու ռեալ գործընթացից:

    2025 թվականի մարտին ՀՀ խորհրդարանն ընդունեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ «Տպավորիչ է» հնչում, սակայն մինչ օրս ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ անգամ չի ներկայացվել։

    Թեկնածու երկրի կարգավիճակ չկա, առավել ևս՝ անդամակցության բանակցություններ չկան։ Բնականաբար, չկա նաև ԵՄ որոշումը, որ Հայաստանը երբևէ կընդունվի Միության շարքերը։

    Այդ դեպքում ի՞նչ հանրաքվեի մասին է խոսքը (Նիկոլի հարցադրումն այստեղ ճիշտ է)…

    Մի կողմից՝ գոյություն ունեցող ԵԱՏՄ-ն, որի անդամ Հայաստանը հանդիսանում է 2015թ-ից։ Մյուս կողմից՝ ապագայի հնարավոր Եվրամիությունը, եթե իհարկե Հայաստանը դիմում ներկայացնի, եթե իհարկե՝ մեզ թեկնածու ճանաչեն, եթե իհարկե՝ բանակցություններ սկսվեն, եթե իհարկե հնարավոր լինի իրականացնել բարեփոխումների հսկայական փաթեթ, և եթե վերջնական արդյունքում ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնեն ընդունել Հայաստանին։ Այսինքն՝ երկու այլընտրանքներից մեկը պարզապես գոյություն չունի։

    Ուստի ԵԱՏՄ անդամ երկրների առաջարկած հանրաքվեով «ընտրելու բան չկա»։ Դա փաստ է։ Սակայն փաստ է նաև այն, որ ԵԱՏՄ-ն չի ցանկանում սպասել մինչ ՀՀ-ն ուղի «կհարթի» դեպի ԵՄ և պահանջում է ընտրել հիմա ու այստեղ:
    Փաշինյանի կառավարության համար, ենթադրաբար՝ ԵԱՏՄ-ից հրաժարվելը հեշտ է։ Բայց հետո ինչի՞ց պետք է բռնվի՝ պարզ չէ։

    2025թ-ին Հայաստանի ընդհանուր արտահանման մոտ 35,3%-ն ուղղվել է Ռուսաստան։ Հայաստանի և ԵԱՏՄ միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8 մլրդ դոլարը, իսկ արտահանումը կազմել է 3,2 մլրդ դոլար։
    Ռուսաստանի մասնաբաժինն այժմ նվազում է։ 2026 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի հետ առևտուրը նվազել է՝ հասնելով մոտ 2,6 մլրդ դոլարի, իսկ Հայաստանի արտաքին առևտրում, ՌԴ մասնաբաժինը նվազել է շուրջ 27,5%-ով։ ԵԱՏՄ-ի մասնաբաժինը կազմել է մոտ 29,4%։ Հայկական փոքր տնտեսության համար սրանք, բավականին լուրջ կորուստներ են։

    Համեմատության համար նշեմ, որ 2025թ Եվրամիությունն ապահովել է ՀՀ ամբողջ արտաքին առևտրի 11,3%-ը և արտահանման ընդամենը 7,9%-ը։ Ահա և եվրոպական ընտրության ամբողջ թվաբանությունը։
    Տնտեսական ցուցանիշները վկայում են, որ Եվրոպան առայժմ ի վիճակի չէ փոխարինել ռուսական (եվրասիական) շուկային։

    ԵԱՏՄ-ի դուռը հանդիսավոր կերպով փակել կարելի է նույնիսկ վաղը։ Բայց դրանից հետո պետք է հայկական բիզնեսին բացատրել, թե հաջորդ օրը որտե՞ղ պետք է արտահանել ապրանքը։ Նիկոլը չի ցանկանում և ի զորու չէ դա բացատրել։ Նա փորձելու է քիչ թե շատ համադրելի այլընտրանքներ գտնել, հետո միայն որոշել՝ փակե՞լ տնտեսությանը կերակրող դուռը և երկիրը մտցնել արևմտյան նոր վարկերի ահագնացած բեռի տակ, թե՞ երկու կողմերի հետ շարունակել քաղաքական առևտուրը։

    Շարունակելի…»։

  • Ներկայիս բազմաբևեռ աշխարհում նույնիսկ ԱՄՆ-ի նման գերտերությունը մեծ դժվարությամբ է կարող որևէ խոշոր պետության լիովին տնտեսական մեկուսացման ենթարկել․ Վարդան Ոսկանյանը վերլուծություն է ներկայացրել





    Ամերիկյան «Foreign Affairs» հեղինակավոր պարբերականը «Ինչո՞ւ Ամերիկան չի կարող խեղդել Իրանին» վերնագրով շատ արժեքավոր վերլուծություն է հրապարկել, որի հիմնական առանցքը հետևյալն է. ԱՄՆ-ի կողմից հայտարարված «տնտեսական խեղդման» ռազմավարությունը հիմնված է այն սխալ ենթադրության վրա, թե Իրանը դեռևս կախված է այն նույն գլոբալ տնտեսական համակարգից, որը Վաշինգտոնը կարող է վերահսկել։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

    «Ըստ հոդվածի.

    1. Իրանի դեմ Վաշինգտոնի «առավելագույն ճնշման» քաղաքականությունը նոր չէ։ ԱՄՆ-ը դեռ 2018թ.-ից փորձում է կտրել Իրանի տնտեսական կապերը, սակայն Թեհրանը ոչ միայն կենսունակ է, այլ նաև զգալիորեն հարմարվել է այդ դժվարին պայմաններին։

    2. ԱՄՆ-ի ֆինանսական գերիշխանությունը սահմանափակվել է։ Եթե նախկինում դոլարային համակարգից դուրս մնալը գրեթե տնտեսական մահ էր նշանակում, ապա այսօր գոյություն ունեն այլընտրանքային վճարային և առևտրային մեխանիզմներ։

    3. Չինաստանը դարձել է Իրանի գլխավոր տնտեսական փրկօղակը։ Իրանական նավթի զգալի մասը վաճառվում է Չինաստանին՝ հաճախ միջնորդների, վերապիտակավորման և բարդ առևտրային սխեմաների միջոցով։

    4. Պատժամիջոցների շրջանցումը դարձել է համակարգային հմտություն։ Իրանում ձևավորվել են բանկային, լոգիստիկ և առևտրային ցանցեր, որոնք հատուկ նախատեսված են պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար։

    5. Իրանի տնտեսությունը փոխել է իր կառուցվածքը։ Այն դարձել է ավելի փակ, ավելի ինքնաբավ և ավելի քիչ կախված արևմտյան շուկաներից։

    6. ԱՄՆ-ի դաշնակիցները միշտ չէ, որ աջակցում են պատժամիջոցներին։ Շատ երկրներ, նույնիսկ ԱՄՆ-ի գործընկերները, սեփական տնտեսական շահերի պատճառով ամբողջությամբ չեն միանում Իրանի մեկուսացման քաղաքականությանը։

    7. Գլոբալ Հարավի երկրների աճող դերը փոխում է խաղի կանոնները։ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ ավելի անկախ արտաքին տնտեսական քաղաքականություն են վարում և չեն ցանկանում զոհաբերել իրենց շահերը հանուն ամերիկյան քաղաքականության։

    8. Պատժամիջոցները հաճախ ավելի շատ վնասում են հասարակության խոցելի շերտերին, քան իշխանությանը։ Տնտեսական ճնշումը հարվածում է սովորական քաղաքացիներին, բայց չի փոխում է իշխանությունների ռազմավարական որոշումները։

    9. Տնտեսական ճնշումը չի հանգեցրել քաղաքական կապիտուլյացիայի։ Իրանի ղեկավարությունը չի հրաժարվել իր հիմնական արտաքին քաղաքական և անվտանգության նպատակներից՝ չնայած տնտեսական նկատելի դժվարություններին։

    10. Պատժամիջոցները խորացնում են Իրանի կապերը Չինաստանի և Ռուսաստանի հետ։ Վաշինգտոնի ճնշումը հաճախ հակառակ արդյունքն է տալիս՝ արագացնելով ոչ արևմտյան բևեռների միջև ռազմավարական համագործակցությունը։

    11. ԱՄՆ-ի ռազմավարությունը հիմնված է հին աշխարհակարգի պատկերացման վրա։ Վաշինգտոնը դեռ փորձում է գործել այնպես, կարծես կարող է միանձնյա վերահսկել համաշխարհային ֆինանսական համակարգը, մինչդեռ աշխարհն ավելի բազմաբևեռ է դարձել։

    12. ԱՄՆ-ը կարող է նկատելի դժվարություններ ստեղծել Իրանի համար, կարող է դանդաղեցնել նրա տնտեսական զարգացումը, բայց չի կարող ամբողջությամբ «խեղդել» կամ կտրել նրան համաշխարհային տնտեսությունից։ Հետևաբար, տնտեսական պատերազմը չի կարող ապահովել այն քաղաքական արդյունքները, որոնք ակնկալում է Վաշինգտոնը։

    13. Ներկայիս բազմաբևեռ աշխարհում նույնիսկ ԱՄՆ-ի նման գերտերությունը մեծ դժվարությամբ է կարող որևէ խոշոր պետության լիովին տնտեսական մեկուսացման ենթարկել և ստիպել հրաժարվել սեփական կենսական շահերի սպասարկումից»,-գրել է նա։



    դիտվել է 102 անգամ