Blog

  • «Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները»․ Գագիկ Ծառուկյան

    Կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիւկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

    Մինչև վերջերս քչերը կարող էին պատկերացնել, որ եվրոպական բարեկեցիկ երկրներում աշակերտները, ուսանողները մի օր կարող են դուրս գալ փողոց ու դնել կոշտ պահանջներ՝ կրթական համակարգի բարեփոխումների վերաբերյալ։ Որ այնուհետև զուտ կրթական պահանջներին կավելանան նորերը՝ երիտասարդների, նոր սերնդի կյանքին ու բարեկեցությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներ ու հարցադրումներ։ Դժվար էր նման բան կանխատեսել։ Եվրոպական կառավարություններն էլ չեն կարողանում արագ լուծումներ առաջարկել, որովհետև խնդիրները իրոք խորն են։

    Թեման զարգացնելով՝ ուզում եմ մի բան հիշեցնել։ Ամիսներ առաջ մի գաղափար էր մոտս ծագել. տանք հնարավորություն երիտասարդներին՝ դպրոցականներին և ուսանողներին, որ իրենք իրենց խնդիրների ու լուծումների մասին առաջարկներներ ներկայացնեն։ Այդպես ծնվեց «Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները» նախագիծը։

    Հայտնի պատմություն է, որի մասին մի քանի անգամ խոսել եմ։ Սկզբում հայտերը շատ քիչ էին, հատուկենտ։ Հետո սկսեցի հարցուփորձ անել ու մի անգամ մի ուսանող ինձ պարզ ասեց պատճառը՝ չեն հավատում, որ մրցույթը արդար կլինի։ Անկեղծ ասած՝ սկզբում մի քիչ վիրավորվել էի, որ իմ առաջարկած նախագիծը կասկածի տակ էր դրվում։ Իսկ հետո հասկացա, որ խնդիրը շատ ավելի խորն է. նոր սերունդը ունի արդարության սուր պահանջ։ Երբ ես բազմաթիվ տեսախցիկների առաջ հայտարարեցի, որ անձամբ եմ երաշխավորում նախագծի արդարությունը, հայտերի քանակը սկսեց թռիչքաձև աճել։ Կարճ ժամանակում, եթե չեմ սխալվում, 600-700 հայտ էր եկել։

    Ինձ համար երկրորդ ապշեցուցիչ հանգամանքը հայտերի որակն էր։ Համակարգված մտածողությամբ, խնդիրները հստակ ձևակերպած, առաջարկվող լուծումները՝ մեկը մյուսից գրագետ ու հետաքրքիր։ Որակյալ կրթություն, մարզերից Երևան եկող ուսանողների խնդիրներ, կեցության հարցեր, ուսմանը զուգահեռ աշխատելու հնարավորություն, առաջին աշխատանք և այլն. սրանք իրական հարցեր են, որոնք դեռ սպասում են լուծումների։ Հարցերի ցանկը մեծ է։ Այս ամենին զուգահեռ՝ համապետական հարցեր, երկրին տեր լինելու վճռականություն ու պատրաստակամություն։

    Ես հիացած էի մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ։ Վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը։

    Սա ինձ լուրջ լավատեսություն է տալիս։ Առաջիկա բոլոր կառավարությունների կարևորագույն խնդիրն է լինելու ոչ թե պարզապես երիտասարդության խնդիրները լուծելը, այլև՝ դրանք լուծելը հենց երիտասարդների գաղափարների, առաջարկների հիման վրա։ Դրանով կապահովվի նաև սերունդների միջև առողջ երկխոսությունը։ Նոր սերունդը՝ իր մտածողությամբ ու աշխարհընկալմամբ, իրոք, շահեկանորեն տարբերվում է։ Նրանք լուծումներ ունեն ոչ միայն իրենց խնդիրների վերաբերյալ, այլև՝ իրենց պետության խնդիրների ու իրենց ապագայի։

    Կենտրոն ՔԿՀ

    13.11.26թ

    դիտվել է 5 անգամ

  • Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

    Այսօր կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր, Երևանի պատվավոր քաղաքացի Նորայր Մեհրաբյանը: Այս մասին տեղեկացնում են Երևանի պարարվեստի պետական քոլեջից:

    Նորայր Մեհրաբյանը ծնվել է 1941 թվականի հունվարի 4-ին Երևանում։ Նա տարիներ շարունակ աշխատել է Երևանի օպերայի և բալետի թատրոնում, ղեկավարել պարարվեստի ուսումնարանը, իսկ 1987 թվականին հիմնադրել «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը։ Մեծ ավանդ է ունեցել հայկական պարարվեստի զարգացման և արտերկրի հայ համայնքներում հայկական պարը տարածելու գործում։

  • «Ապրե՛ս, զինվոր»․ Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն դիտողություն արած զինվորին

    ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը պարգևատրել է այն զինվորին, որը նոյեմբերի 11-ին Արլինգթոնի ազգային գերեզմանատանը դիտողություն էր արել իրեն և իր օգնականներին՝ Անհայտ զինվորի շիրիմի մոտ լռությունն ու հարգանքը չպահպանելու համար։

    ԱՄՆ բանակի զինծառայող Թոմաս Իգլեսիասը հերթապահություն էր իրականացնում Անհայտ զինվորի շիրիմի մոտ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ՝ Վետերանների օրվան նվիրված միջոցառումից հետո Հեգսեթն ու նրան ուղեկցող պաշտոնյաները լուսանկարվել էին հուշահամալիրի աստիճաններին։ Այդ ընթացքում նրանցից մեկի բարձր ծիծաղը լսելուց հետո զինվորը պահանջել էր պահպանել լռությունն ու հարգանքը։

    «Բոլոր այցելուները պետք է մշտապես պահպանեն լռության և հարգանքի մթնոլորտը»,- հայտարարել էր Իգլեսիասը։

    Դեպքի տեսագրությունը տարածվել էր համացանցում և լայն արձագանք ստացել։ Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելն ավելի վաղ հայտարարել էր, որ զինվորը ճիշտ և հարգալից կերպով բոլորին հիշեցրել է պատշաճ վարքագծի անհրաժեշտության մասին։

    Նոյեմբերի 12-ին Հեգսեթը Պենտագոն էր հրավիրել Իգլեսիասին և նրա ծառայակիցներին ու զինվորին հանձնել Համատեղ ծառայության գովասանագրի մեդալը՝ նոյեմբերի 11-ին Անհայտ զինվորի շիրիմի մոտ ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար։

    Հեգսեթը սոցցանցում հրապարակել էր պարգևատրման լուսանկարները՝ գրելով. «Մենք սիրում ենք զինվորներին։ Մենք սիրում ենք կարգապահությունը։ Ապրե՛ս, զինվոր»։

    Անհայտ զինվորի շիրիմը համարվում է ԱՄՆ ամենահարգված ռազմական հուշահամալիրներից մեկը։ Այնտեղ ամփոփված են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների, ինչպես նաև Կորեական պատերազմի անհայտ ամերիկացի զինծառայողների աճյունները։ Շիրիմը շուրջօրյա հսկվում է 1948 թվականից։

    դիտվել է 9 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

  • Անիսոնի ռուսական օղի. ծագում, պատրաստում, ժառանգություն – ԱՄԲԻՈՆ NEWS

    Միջնադարում Չինաստանից Ռուսաստան անցնող առևտրային ճանապարհը Եվրոպա բերեց աստղային անիսոնը՝ հարավային Չինաստանի ծառի պտուղը։ Այն հասնում էր նախ Ռուսաստան, որտեղ անվանում էին չինական կամ աստղային անիսոն, երբեմն նաև «սիբիրյան անիսոն», ու լայն կիրառություն ուներ խոհարարությունում և օղու համեմման մեջ։

    Օղին ստանում էին՝ հացահատիկի սպիրտը խառնելով խոտաբույսերի ու համեմունքների հետ և կրկին թորելով՝ մոտ 35–45% ուժգնությամբ, իսկ ըմպելիքը կոչում՝ հիմնական բաղադրիչի անունով։ Անիսոնի օղին նշվում է Մոսկվայի ազնվականության սեղանների ցանկերում, հայտնի է, որ այն սիրում էր նաև Պետրոս Մեծը։

  • Փաշինյանի հետ չի լինելու լավ հարաբերություն․իր ձախողումները թող չբարդի մեզ վրա․ Զատուլինի զգուշացումը (video)

    Փաշինյանի հետ չի լինելու լավ հարաբերություն․իր ձախողումները թող չբարդի մեզ վրա․ Զատուլինի զգուշացումը (video)

  • Ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը․ նրա մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ

    Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 9-ին մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 48-ամյա մի տղամարդու։ Հոկտեմբերի 13-ից նա հետախուզվում էր սպանության փորձի և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

    48-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։

    Նախաքննությունը շարունակվում է։

    դիտվել է 3 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

  • ԱՄՆ-ն հարվածել է Իրանի Սիրիկ քաղաքին․13․11․26/13․30/

    ԱՄՆ-ն հարվածել է Իրանի Սիրիկ քաղաքին․13․11․26/13․30/

  • «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ուժեղ Հայաստան» խմբակցությունում ներքին թեժ քննարկումներ են ընթանում՝ կապված Ազգային ժողովում հետագա գործունեության հետ։ Բանն այն է, որ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո խմբակցությունում տարաձայնություններ են առաջացել՝ արդյոք ստեղծված իրավիճակում ճիշտ է շարունակել խորհրդարանական աշխատանքը, թե՞ պետք է բոյկոտել ԱԺ նիստերն ու հրաժարվել դրանց մասնակցությունից։

    Մեր տեղեկություններով՝ խմբակցության մի հատվածը պնդում է, որ ստեղծված իրավիճակում պետք է ընդհանրապես չմասնակցել խորհրդարանի աշխատանքներին՝ այդ կերպ արտահայտելով իրենց քաղաքական դիրքորոշումը։

    Մյուս թևը, սակայն, հակառակ կարծիքին է։ Նրանց համոզմամբ՝ ԱԺ աշխատանքների բոյկոտն իրականում նվեր կլինի իշխանություններին, քանի որ ընդդիմությունը կզրկվի խորհրդարանում իշխանության քայլերը քննադատելու, նախագծերին հակադրվելու և քաղաքական օրակարգ ձևավորելու հնարավորությունից։ Իսկ իշխանությունն էլ առանց ընդդիմության հակազդեցության կկարողանա իր օրենսդրական նախաձեռնություններն անցկացնել։

    Խմբակցության ներսում առկա այս տարաձայնությունների ֆոնին ուշագրավ էր նաև խորհրդարանի երեկվա արտահերթ նիստը։ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները նիստին չէին մասնակցում, ինչի հետևանքով խորհրդարանական քննարկումները փաստացի անցան միատարր։ Նիստում զեկուցողը կարճ ներկայացրեց Թրամփի ուղուն առնչվող օրակարգային հարցը, ՔՊ պատգամավորները հարցեր չհնչեցրին, և քննարկումն արագ ավարտվեց։

    Մեր տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստանում» այս հարցի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, և վերջնական որոշումը պետք է կայացվի նոյեմբերի 17-ին մեկնարկող հերթական նիստի ընթացքում։ Հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ խմբակցությունը կվերադառնա՞ խորհրդարանական ակտիվ աշխատանքին, թե՞ կընտրի ԱԺ աշխատանքների լիակատար բոյկոտի ճանապարհը։

    Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները վերջին արտահերթ նիստին չէին մասնակցել, քանի որ որոշել էին միասին ներկա գտնվել ազատազրկման վայրում մահացած Արսեն Գևորգյանի հոգեհանգստի արարողությանը։

    Մեր տեղեկություններով՝ Արսեն Գևորգյանի ընտանիքը խնդրել էր հոգեհանգստի արարողությունը չլուսաբանել և այն քաղաքական ենթատեքստով չներկայացնել։ Այդ իսկ պատճառով արարողության վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացվում։ Մեզ միայն հայտնի դարձավ, որ երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մասնակցել են արարողությանը»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

    դիտվել է 32 անգամ

  • Նոր սերնդի ձայնը. արդարության պահանջից մինչև պետության կառուցման տեսլական

    Մինչև վերջերս քչերը կարող էին պատկերացնել, որ եվրոպական բարեկեցիկ երկրներում աշակերտները, ուսանողները մի օր կարող են դուրս գալ փողոց ու դնել կոշտ պահանջներ՝ կրթական համակարգի բարեփոխումների վերաբերյալ։ Որ այնուհետև զուտ կրթական պահանջներին կավելանան նորերը՝ երիտասարդների, նոր սերնդի կյանքին ու բարեկեցությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներ ու հարցադրումներ։ Դժվար էր նման բան կանխատեսել։ Եվրոպական կառավարություններն էլ չեն կարողանում արագ լուծումներ առաջարկել, որովհետև խնդիրները իրոք խորն են։

     

    Թեման զարգացնելով՝ ուզում եմ մի բան հիշեցնել։ Ամիսներ առաջ մի գաղափար էր մոտս ծագել. տանք հնարավորություն երիտասարդներին՝ դպրոցականներին և ուսանողներին, որ իրենք իրենց խնդիրների ու լուծումների մասին առաջարկներներ ներկայացնեն։ Այդպես ծնվեց «Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները» նախագիծը։

     

    Հայտնի պատմություն է, որի մասին մի քանի անգամ խոսել եմ։ Սկզբում հայտերը շատ քիչ էին, հատուկենտ։ Հետո սկսեցի հարցուփորձ անել ու մի անգամ մի ուսանող ինձ պարզ ասեց պատճառը՝ չեն հավատում, որ մրցույթը արդար կլինի։ Անկեղծ ասած՝ սկզբում մի քիչ վիրավորվել էի, որ իմ առաջարկած նախագիծը կասկածի տակ էր դրվում։ Իսկ հետո հասկացա, որ խնդիրը շատ ավելի խորն է. նոր սերունդը ունի արդարության սուր պահանջ։ Երբ ես բազմաթիվ տեսախցիկների առաջ հայտարարեցի, որ անձամբ եմ երաշխավորում նախագծի արդարությունը, հայտերի քանակը սկսեց թռիչքաձև աճել։ Կարճ ժամանակում, եթե չեմ սխալվում, 600-700 հայտ էր եկել։

     

    Ինձ համար երկրորդ ապշեցուցիչ հանգամանքը հայտերի որակն էր։ Համակարգված մտածողությամբ, խնդիրները հստակ ձևակերպած, առաջարկվող լուծումները՝ մեկը մյուսից գրագետ ու հետաքրքիր։ Որակյալ կրթություն, մարզերից Երևան եկող ուսանողների խնդիրներ, կեցության հարցեր, ուսմանը զուգահեռ աշխատելու հնարավորություն, առաջին աշխատանք և այլն. սրանք իրական հարցեր են, որոնք դեռ սպասում են լուծումների։ Հարցերի ցանկը մեծ է։ Այս ամենին զուգահեռ՝ համապետական հարցեր, երկրին տեր լինելու վճռականություն ու պատրաստակամություն։

     

    Ես հիացած էի մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ։ Վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը։

     

    Սա ինձ լուրջ լավատեսություն է տալիս։ Առաջիկա բոլոր կառավարությունների կարևորագույն խնդիրն է լինելու ոչ թե պարզապես երիտասարդության խնդիրները լուծելը, այլև՝ դրանք լուծելը հենց երիտասարդների գաղափարների, առաջարկների հիման վրա։ Դրանով կապահովվի նաև սերունդների միջև առողջ երկխոսությունը։ Նոր սերունդը՝ իր մտածողությամբ ու աշխարհընկալմամբ, իրոք, շահեկանորեն տարբերվում է։ Նրանք լուծումներ ունեն ոչ միայն իրենց խնդիրների վերաբերյալ, այլև՝ իրենց պետության խնդիրների ու իրենց ապագայի։

     

    Կենտրոն ՔԿՀ

    13.11.26թ.

  • ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին

    Հարվածային անօդաչու թռչող սարքերը խոցել են Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում գտնվող «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանը։
    Օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է արդյունաբերական գոտու տարածքում։
    Հիշեցնենք, որ հոկտեմբերին «Լուկօյլ» ընկերությանը պատկանող Վոլգոգրադի նավթավերամշակ