Blog

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բնակարանային վարձերի բարձրացմանը՝ պետական սահմանափակում

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բնակարանային վարձերի բարձրացմանը՝ պետական սահմանափակում

  • Բրյուսելը չի հաստատում 2029-ի ժամկետը․ ԵՄ-ն Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի համար որևէ ամսաթիվ չի խոստանում

    Հայաստանի իշխանությունների՝ մինչև 2029 թվականը Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի հասնելու հայտարարությունների ֆոնին Բրյուսելից հնչել է ուշագրավ պարզաբանում․ Եվրահանձնաժողովը 2029 թվականը որպես վիզաների ազատականացման վերջնաժամկետ չի հաստատում։

    Սեպտեմբերի 7-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի ամենօրյա ճեպազրույցի ժամանակ լրագրողը ուղիղ հարցրել է՝ իրատեսակա՞ն է արդյոք, որ մինչև 2029 թվականը Հայաստանի քաղաքացիները կարողանան առանց վիզայի մեկնել եվրոպական երկրներ, և կարելի՞ է 2029-ը դիտարկել որպես թիրախային ժամկետ։

    Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակ Պաուլա Պինյոյի պատասխանը հստակ էր.

    «Վիզաների ազատականացումը ե՞րբ տեղի կունենա։ Դեռ վաղ է դա ասել»։

    Պինյոն հավելել է, որ Եվրամիությունը ցանկանում է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը և այժմ Երևանի հետ քննարկում է մի շարք ուղղություններ։ Ըստ նրա՝ երբ այդ ուղղություններով գործընթացները հասունանան, հնարավոր կլինի անցնել Հայաստանի հետ մերձեցման և համագործակցության «հաջորդ փուլին»։

    Այս պատասխանը հատկապես ուշագրավ է Հայաստանի կառավարության սահմանած քաղաքական թիրախի համատեքստում։ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված 2026-2031 թվականների ծրագրում առկա է իշխանության համապատասխան ծրագրային փաստաթուղթը։

    Մինչդեռ ԵՄ պաշտոնական փաստաթղթերում գործընթացի ավարտի համար կոնկրետ թվական սահմանված չէ։ Եվրահանձնաժողովի՝ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցում բառացիորեն արձանագրված է, որ վիզաների ազատականացման երկխոսությունը շարունակվում է այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սահմանված բոլոր չափանիշները կատարելու համար։

    Այսինքն՝ առանց վիզայի ռեժիմի ներդրումը կապված է ոչ թե նախապես որոշված տարվա, այլ Հայաստանի կողմից պահանջների կատարման հետ։

    Եվրահանձնաժողովը 2025 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանին փոխանցել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այն ներառում է բարեփոխումներ ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգության, սահմանների և միգրացիայի կառավարման, հասարակական կարգի ու անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների ոլորտներում։ Եվրահանձնաժողովը պարբերաբար գնահատելու է Հայաստանի առաջընթացը։

    Ավելին՝ ԵՄ պաշտոնական փաստաթղթով գործընթացը փուլային է։ 2026 թվականին հրապարակված առաջին առաջընթացի զեկույցը հիմնականում գնահատել է օրենսդրական և քաղաքական շրջանակը, իսկ հաջորդ փուլում պետք է գնահատվի արդեն բարեփոխումների գործնական իրականացումը։

    Այսպիսով, Երևանի և Բրյուսելի ձևակերպումների միջև էական տարբերություն կա. 2029 թվականը Հայաստանի իշխանությունների սահմանած քաղաքական նպատակն է, սակայն ԵՄ-ի կողմից երաշխավորված կամ համաձայնեցված ժամկետ չէ։ Բրյուսելը որևէ ամսաթիվ չի խոստանում և գործընթացի ավարտը կապում է Հայաստանի կողմից բոլոր չափանիշների կատարման հետ։

    Ուստի, երբ Հայաստանում 2029 թվականը հանրությանը ներկայացվում է որպես առանց վիզայի Եվրոպա մեկնելու հեռանկար, պետք է հաշվի առնել Եվրահանձնաժողովի պաշտոնական պատասխանը՝ «դեռ վաղ է ասել»։

  • ՔԿ-ն 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվերի և անհայտ կորածների մասին





    ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք: Այս մասին հայտարարություն է տարածել Քննչական կոմիտեն։

    Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։

    Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ 4,800 զոհ ունեցանք, ղարաբաղյան տարածքի կորուստ ունեցանք։ Այնուհետև նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել՝ պարզաբանելով, որ նախագահի խոսքում տեղ է գտել վրիպակ, և զոհերի թիվը 3755 է։

     




    դիտվել է 142 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը

  • Հայկական թարմ մրգի ու բանջարեղենի արտահանում ԱՄԷ՝ շաբաթական…

    Հայկական թարմ մրգի ու բանջարեղենի արտահանում ԱՄԷ՝ շաբաթական…

  • Մհեր Գրիգորյանն ընդունել է Visa-ի տարածաշրջանային տնօրենին |

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Visa միջազգային վճարահաշվարկային կազմակերպության՝ Կենտրոնական Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Թարիք Մահմուդի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

    Հանդիպմանը քննարկվել են Visa կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և մտքեր փոխանակել Հայաստանում հնարավոր նոր համագործակցության ուղղությունների վերաբերյալ:

    Թարիք Մահմուդը գոհունակությամբ է խոսել Հայաստանի բանկային համակարգի, ինչպես նաև Կառավարության կողմից անկանխիկ շրջանառությունը խթանող քաղաքականության մասին:

    Փոխվարչապետը կանխիկ շրջանառության կրճատման տեսանկյունից ընդգծել է POS (վճարային) տերմինալների միջոցով անկանխիկ վճարումներից գանձվող միջնորդավճարների նվազեցման կարևորությունը և հորդորել քննարկել գործընկեր բանկերի հետ այդ միջնորդավճարների նվազեցման սցենարներ։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք հաշտ չենք, որ երկրի դատաիրավական համակարգը գործում է 1 անհավասարակշիռ մարդու հրամանով. Քոչարյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք հաշտ չենք, որ երկրի դատաիրավական համակարգը գործում է 1 անհավասարակշիռ մարդու հրամանով. Քոչարյան

  • «Wizz Air»-ը նոր ուղղություններ է բացում․ հոկտեմբերից՝ 3 նոր չվերթ «Զվարթնոցից»

    «Wizz Air» ավիաընկերությունը հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կբազավորի իր 4-րդ օդանավը և չվերթներ կսկսի 3 նոր ուղղություններով`

    ✈️ Բազել֊Շվեյցարիա

    ✈️ Վառնա֊Բուլղարիա

    ✈️ Վալենսիա֊Իսպանիա

  • Փաշինյանի նոր կադրային որոշումը, ՔՊ-ի Սյունիքի հաշվարկները, ցեմենտի դեֆիցիտը․ ինչ է գրում այսօրվա մամուլը

    Հայաստանյան մամուլն այսօր բավական հագեցած է իշխանության կադրային քաղաքականությանը, առաջիկա ՏԻՄ ընտրություններին, Սյունիքում ՔՊ-ի հաշվարկներին, ինչպես նաև սոցիալական ու տնտեսական խնդիրներին վերաբերող հրապարակումներով։

    Եվ այսպես, Օրվա մամուլի ամենաուշագրավ հրապարակումները

    Փաշինյանը Մեքսիկա է ուղարկում իր խորհրդականին

    «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու տարբերակը։

    Թերթի տեղեկություններով՝ Դումանյանի ագրեմանն արդեն ուղարկվել է Մեքսիկա, և սպասվում է այդ երկրի համաձայնության հարցի հստակեցումը։ Այսպիսով, կրթության և գիտության ոլորտում երկար տարիներ բարձր պաշտոններ զբաղեցրած Դումանյանի համար կարող է բացվել դիվանագիտական կարիերայի նոր էջ։

    ՔՊ-ն Կապանը վերցնելու համար ընտրել է Նարեկ Բաբայանին: Սյունիքը շարունակում է մնալ իշխանության ամենակարևոր քաղաքական ուղղություններից մեկը։

    «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն Կապանի համայնքապետի պաշտոնում պատրաստվում է առաջադրել Սյունիքի նախկին փոխմարզպետ, ներկայում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանին։ Թերթը նկատում է, որ Բաբայանին հեշտ պայքար չի սպասվում, քանի որ Կապանում գործող համայնքապետն ունի ամուր դիրքեր։

    «Հրապարակ»-ը գրում է, որ Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը մերժել է ՔՊ-ի առաջարկը՝ հոկտեմբերի 25-ի ընտրություններում գլխավորել իշխանական ցուցակը։ Ըստ թերթի՝ Պողոսյանը հարցումներում համարվում է տարածաշրջանի ամենավարկանիշային թեկնածուն։

    «Հրապարակ»-ի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումներից մեկը վերաբերում է մարզպետներին։

    Ըստ թերթի՝ Փաշինյանը ՔՊ-ական մարզպետներին հանձնարարել է ՔՊ վարչությանը ներկայացնել այնպիսի համայնքապետի թեկնածուներ, որոնք կարող են հաղթել ՏԻՄ ընտրություններում։ Հակառակ դեպքում պարտության հետևանքները կարող են կրել հենց մարզպետները՝ ընդհուպ պաշտոնանկության տեսքով։
    Թերթի աղբյուրներից մեկը նույնիսկ դժգոհել է, որ հեղինակավոր ու հարգված ՔՊ-ական գտնելը դժվար է, և իշխանությունը ստիպված է բանակցել տարածքներում ազդեցություն ունեցող մարդկանց հետ։

    «Փաստ». Մոսկվայից կոշտ ազդակներ Երևանին

    «Փաստ»-ի այսօրվա գլխավոր քաղաքական հրապարակումներից մեկը վերաբերում է Փաշինյան–Պուտին բիշքեկյան հանդիպմանը։ Թերթը գրում է, որ հանդիպումը ցույց է տվել՝ Ռուսաստանը դիվանագիտական ձևակերպումներից անցնում է ավելի կոշտ քաղաքականության և Հայաստանի իշխանություններին փաստացի առաջարկում է կողմնորոշվել արտաքին քաղաքական ուղղության հարցում։

    «Ժողովուրդ»-ի տնտեսական հրապարակումն էլ բավական ուշագրավ է։

    Թերթի տեղեկություններով՝ Հայաստանում ցեմենտի շուկայում լուրջ դեֆիցիտ է առաջացել։ Կառուցապատողները ահազանգում են, որ անհրաժեշտ քանակությամբ ցեմենտ ձեռք բերելը գնալով դժվարանում է։
    Որոշ կառուցապատողներ, ըստ թերթի, ստիպված են տարբեր վաճառքի կետերից փոքր խմբաքանակներով ցեմենտ հավաքել՝ շինարարական աշխատանքները չկանգնեցնելու համար։ Որոշ դեպքերում անգամ ապրանքը ձեռք են բերում պարտքով կամ նախնական պայմանավորվածությամբ՝ սպասելով նոր խմբաքանակների մատակարարմանը։

    «Ժողովուրդ»-ը գրում է, որ սեպտեմբերի 6-ին վեց քաղաքացի դիմել է բուժօգնության, իսկ նախնական տվյալներով նրանց մոտ արձանագրվել է աղիքային վարակ։ Դրանից հետո ՀՎԿԱԿ-ը բնակիչներին նախ հորդորել է չխմել ծորակի ջուրը և այն չօգտագործել սննդի պատրաստման համար, իսկ ավելի ուշ պարզաբանել է, որ ջուրը կարելի է օգտագործել միայն եռացնելուց հետո։

    Թերթը կարևոր հարց է բարձրացնում․ եթե լաբորատոր հետազոտությունների վերջնական պատկերը դեռ հայտնի չէր, ինչո՞ւ էր բնակչությանը նախապես տրվել ջուրը չօգտագործելու հորդոր։

    ՀՎԿԱԿ-ից «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ հետազոտությունները դեռ ընթացքի մեջ են, և վերջնական պատկերը հնարավոր կլինի ստանալ մոտավորապես 4-5 աշխատանքային օրվա ընթացքում։

  • Թանգարանից գողացել են 4 նկար՝ 9 միլիոն եվրո արժողությամբ





    Ֆրանսիայի հարավային Կանյե-սյուր-Մեր քաղաքում գտնվող Պիեռ-Օգյուստ Ռենուարի թանգարանից գողացել են չորս նկար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է TF1 հեռուստաալիքը։

    Դեպքի վայրից ստացված տեսագրությունների համաձայն՝ սեպտեմբերի 8-ին վաղ առավոտյան երկու անհայտ անձինք մտել են թանգարան և շրջանակներից կտրել-հանել նկարները։ Ոստիկանությունը տեղեկացվել է տեղական ժամանակով ժամը 6:00-ից կարճ ժամանակ առաջ, երբ միացել է ահազանգը։

    Կանյե-սյուր-Մերի քաղաքապետի հայտարարության համաձայն՝ գողերը փախուստի ժամանակ թողել են չորս նկարներից մեկը: Գողացված աշխատանքների արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո։

    Թանգարանի հավաքածուն, Ռենուարի տասներեք նկարներից բացի, ներառում է նաև մի շարք այլ նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Արիստիդ Մայոլը, Պիեռ Բոնարը և Ռաուլ Դյուֆին։ Թե ում գործերն են գողացվել թանգարանից, չի հաղորդվում։




    դիտվել է 159 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, այն տևել է ավելի քան մեկ ժամ, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

    Նա նշել է, որ Թրամփի հետ զրույցի ընթացքում Պուտինը բարձր է գնահատել ԱՄՆ միջնորդական ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու համար։

    «Ամերիկացի ներկայացուցիչների այցի արդյունքները դրական են գնահատվել։ Աշխատանքը կշարունակվի։ Զրույցը կենտրոնացած էր ուկրաինական կարգավորման վրա»,-նշել է Ռուսաստանի նախագահի օգնականը։