«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից

Written by

in


Հասարակություն





Team Telecom Armenia-ի աշխատանքը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչ Նադեր Իբրահիմը՝ առանձնացնելով կապի ենթակառուցվածքի արդյունավետությունն ու իրականացված աշխատանքի արդյունքները։

«Պետք է ասեմ, որ COP17-ի համար կապն այս անգամ ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք: Ոչ մի բողոք չլսեցինք՝ չնայած պատվիրակների մեծ թվին: Պատվիրակների մեծ թիվը կենտրանացած էր հիմնական դահլիճներում, և դա բավական տպավորիչ էր: Մենք երախտապարտ ենք կատարված մեծ աշխատանքի համար: Այդ ամբողջ մեծ աշխատանքն իր արդյունքը տվեց»,-անդրադառնալով կապի ենթակառուցվածքին՝ նշել է Նադեր Իբրահիմը:

COP17-ի շրջանակում Team Telecom Armenia-ն ամիսներ շարունակ իրականացրել է ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և պատրաստման աշխատանքներ՝ ապահովելով համաժողովի անցկացման համար անհրաժեշտ տեխնոլոգիական հիմքը։ Աշխատանքներն ընդգրկել են համաժողովի և՛ Կապույտ, և՛ Կանաչ գոտիները՝ «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնն ու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: 

Team-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքը հնարավորություն է տվել համաժողովի շուրջ 15 000 մասնակիցներին, միջազգային պատվիրակություններին և կազմակերպիչներին օգտվելու անխափան կապից՝ ապահովելով միջազգային նշանակության միջոցառման տեխնոլոգիական բնականոն աշխատանքը։



Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *