Blog

  • Ընտանեկան բռնությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ երեխաների համար. Աննա Հակոբյան

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության թեմայով հրապարակվող տեսաշարի շրջանակում ներկայացրել է հերթական տեսաուղերձը՝ այս անգամ անդրադառնալով երեխային՝ որպես ընտանեկան բռնությունից տուժած անձ թեմային։ Ներկայացվում է, որ բռնության միջավայրում մեծացող երեխաների մոտ կարող են ի հայտ գալ հոգեբանական, հուզական և վարքային լուրջ հետևանքներ։

    Մշտական սթրեսն ու անվտանգության զգացման կորուստը կարող են ազդել երեխայի զարգացման, ուսումնառության, սոցիալականացման, միջանձնային հարաբերությունների և հոգեկան առողջության վրա։

    Տեսանյութի հիմնական ուղերձն է՝ ընտանեկան բռնությունը վնասում է ոչ միայն անմիջականորեն բռնության ենթարկված անձին, այլ նաև երեխաներին, որոնք ապրում են դրա միջավայրում։

    «Հանուն մեր երեխաների՝ պարտավոր ենք բռնությունը ճանաչել, անվանել այն իր անունով և այլևս չհանդուրժել մեր ընտանիքներում»,- ընդգծում է Աննա Հակոբյանը։

    #ոչբռնությանըայոհարգանքին #այլևսչենքհանդուրժում 

  • Հայրենիքից դուրս հայրենիք ենք փնտրում․ վարչապետ |

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձել է Տիգրանաշենին Քյարքի ասելու և հանձնելու մասին խոսակցություններին․

    «Շատ կարևոր է, որ միջպետական էթիկա ձևավորենք։ Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է․ որ Արարատի մարզի Արարատ գյուղին ասում ենք Դավալու, իսկ Քյարքին ասում ենք Տիգրանաշեն։ Պրոբլեմը դա է»,- ասել է նա և հավելել, որ սա է հայրենիքից դուրս հայրենիք փնտրելը։

    Նրա խոսքով՝ գլոբուսից դուրս տեղ ենք փնտրում, որ անուն դնենք․ «Պետությունն ուրիշ բան է, պետական էթիկան ուրիշ բան է։ Իմ խնդիրն այն է, որ օգտագործեն այն անունը, ինչը լեգիտիմ վերաբերում է տվյալ տեղանքին։ Հայաստանի 29․743 կմ² տարածքի հաշվարկի մեջ չեն մտնում էն անկլավները, որոնց մասին ասել եմ»,- ասել է նա։

    Նրա խոսքով, գնալ ընդդիմության ասած տրամաբանությամբ՝ նշանակում է հրաժարվել Արծվաշենից, Ջերմուկի այն տարածքներից, որոնց մասին իրենք անընդհատ կարևոր են համարում խոսել․ «Նշանակում է՝ հրաժարվել սահմանի գոյությունից։ Այլ բան, թե որն է այդ հարցերը լուծելու մեթոդաբանությունը»,- ընդգծել է վարչապետը։

  • Լրագրողները Երասխի կռիվներում միայնակ են, չկան «մահապարտների» գնդերը. Մարգարիտ Եսայան

    ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը գրում է.

    «Լրագրողները Երասխի կռիվներում միայնակ են

    Երբ գործող լրագրող էի, 15-16 տարի առաջ, մենք գրում եւ ներկայացնում էինք ամեն բան, վատը, լավը, մեզնից նեղանում էին, գոհ գրեթե չէին լինում։ Բայց մենք աշխատում էինք, մանրամասն ներկայացնելով եւ ներսի եւ դրսի իրադարձությունները։Հատկապես կենտրոնացած էինք Արցախի խնդրի եւ նրա շուրջ ծավալվող կամ չծավալվող իրադարձությունների վրա,անձամբ գիտեինք ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին, նրանց փոփոխությունները, լուսաբանում էինք Երեւանում նրանց ասուլիսները, իսկ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ համարյա ընկեր-գործընկեր էինք։ Իրականում լավ օրեր էին, բայց լինում էին օրեր, որ մոլորվում էինք։

    Երկրում թվում էր ոչինչ չի կատարվում, գրելու թեմա էինք փնտրում, իրար էինք հարցնում՝ ինչ կա-չկա։ Լինում էր տվյալ օրվա հրապարակումը հազիվ էինք ստեղծում։ Բայց, անգամ այսպես, էլի եմ կրկնում՝ լավ օրեր էին, մենք ուժեղ էինք, պինդ ու գիտեինք` ընդդիմադիր լինեինք թե իշխանական, /մեկ չարաբաստիկ բացառություն կար, գիտեք՝ ով էր/ կան արժեքներ, որոնց վրայով երբեք չենք անցնելու՝ անվտանգություն, պետություն, Արցախ։

    Այսօր նայում եմ իմ գործընկերների, լրագրող-խմբագիրների աշխատանքին, հիանում եմ, եւ՝ թող ներեն ինձ, բայց եւ խղճում եմ։ Պրոֆեսիոնալ լրագրող-խմբագիրները օրերով, տարիներով փորձում են մեր հասարակության աչքերը բացել, ներկայացնել էն մութ եւ չարագուշակ ընթացքը, որի մեջ երկիրը ներքաշվել է սրանց ձեռամբ, փորձում են բացել ժողովրդի աչքերը, փորձում են թացը չորից զատել։ Լրագրողները հոգեբաններ են դարձել, հոգեվերլուծողներ։ Ավաղ, արդյունքը դեռ չկա։

    Իրականությունը շատ խրթին է, հեղձուցիչ, սպանիչ։ Լրատվական դաշտը էս պահին թերեւս միակ մարտունակ բանակն է՝ որ կռիվ է մղում իր մասնագիտության ընձեռած ողջ զինանոցով։ Այսօր գրելու բան՝ անթիվ, լիքը գրելու բան կա, /երանի չլիներ ու երկիրն ու պետությունը մնային անվտանգ ու ապահով/ու գրվում է, մարդկանց տրվում է տեղեկատվություն՝ բոլոր ճակատներից։

    Ես չգիտեմ, արդյո՞ք բոլորն են կարդում-լսում-ընկալում առաջին գծի լրագրող պրոֆեսիոնալներին։

    Տեսնում եմ՝ ոչ, հասկացողը հասկանում է, իսկ հասկանալ չուզողը հայհոյում է եւ իր անունից եւ ֆեյքային իրենց զորանոցից։ Ու, լրագրողը մնում է մեն-մենակ՝ «քյարքիի» ու Տիգրանաշենի, Տավուշի գյուղերի, Լոռու եւ սրանց հերթական ապուշությունների, նաեւ՝ Երասխի կռիվներում։ Երասխի կռիվներում լրագրողները միայնակ են։ Չկան «մահապարտների» գնդերը։

    Օրերս Տավուշում էի, մարդիկ ապրում են իրենց սովորական կյանքով, բայց՝ վախ կա սրտներում, հարցեր ունեն, պատասխան տվող չկա։ Անհամեստ չեմ, բայց, զարմանալի է, որ անգամ 8 տարի անց, ինձ ճանաչելով, փորձում էին մեկ հարցի պատասխան ստանալ․ «Ի՞նչ է լինելու, բա ըսենց ոնց կլինի, մի բան արվո՞ւմ է»։ Իհարկե ինձ հանդիպող մարդիկ երեւի իմ պես մտածողներն են։

    Իսկ ես պատասխան չունեմ։

    Չունեմ, որովհետեւ գիտեմ, իմացա, որ նույն Տավուշի մարզում գյուղերով քպ են «ընտրել» չակերտները նրա համար են, որ չեմ ուզում հավատալ։ Բայց մեկ փաստացի գյուղ կար, որտեղ միայն 2 մարդ էր ընդդիմությանը ձայն տվել․․․

    Հիմա ասեք, արդյո՞ք մեծամասնություն են սրանց մերժողները, համոզված եմ՝ այո, բայց տե՞սաք ինչ եղավ՝ Կուստուրիցան կնախանձեր։

    Դե, ասեք՝ էս «կինոյի» մեջ լրագրողները ի՞նչ անեն, է՞լ ինչ անեն, որ մարդկանց աչքերը բացվեն։ Կամ՝ սրանք, հենց իրենց իշխանություն հռչակածները է՞լ ինչ անեն, որ մարդկանց աչքերը բացվեն եւ տեսնեն իրականությունը առանց վարդագույն ակնոցի։

    Ո՞նց ասես այս մարդկանց, որ եթե էսօր իրենք իրենց տանն են ապրում, վաղը չկա երաշխիք, որ չեն զրկվելու դրանից։

    Թող ոչ ոք արցախցուց լավը չլինի, թող ՀՀ ոչ մի մարզ Արցախի Հանրապետությունից լավը չլինի՝ թշնամին արդեն ոչ թե կամաց ու գաղտագողի, գալիս է՝ բաց, ազատ եւ ոչ մի խանգարող հանգամանք չկա նրա առաջ․․․

    Հիմա ասեք, լրագրող-խմբագիրները ի՞նչ անեն, քա՞նի տարի գրեն-բացատրեն-փաստեր ներկայացնեն-համոզեն, բացեն ձեր աչքերը։ Հա, նրանք մանդատակիր օպոզիցիա չեն։

    Եւ, լավ է, որ այդպես է, բայց, համոզված եմ, լրագրողների մանդատը շատ ավելի հզոր է, ուրեմն՝ լսեք , ընկալեք։
    Ժողովրդական խոսք կա էն մասին, թե «դուզ» խոսքը ում են ասում»:

  • «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին» – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Ուրարտուն» Հայաստանի առաջնության արտագնա խաղում 1:0 հաշվով պարտության է մատնել «Շիրակին»։

    67-րդ րոպեին Կացույուկի Իշիբաշին գրավել է մրցակցի դարպասը՝ երևանյան թիմին ապահովելով երեք միավոր। Սա ճապոնացի ֆուտբոլիստի առաջին գոլն էր Հայաստանի առաջնությունում։

    Չորս տուրից հետո «Ուրարտուն» ունի 7 միավոր և 5-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Շիրակն» 4 միավորով 7-րդ տեղում է։

  • Փաշինյանն ասաց, թե ինչ է ուզում կաթողիկոսից․ Նարեկ Կրապետյան | Քաղաքականություն

     «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Գարեգին Երկրորդի հետ կապված Նիկոլ Փաշինյանն ուղիղ ասել է, որ խնդիրը Արցախի անունը շոշափելն է եղել։Կարապետյանն ասել է նաև, որ  իր ելույթում մի քանի տեղ Փաշինյանը վերջապես բացեց խաղաքարտերը, և այն, ինչ իրենք ամիսներով ասում էին, Փաշինյանն ասաց այսօր, քիչ առաջ:

      «Արցախը հիշատակելն է եղել, ոչ թե իրենց ասած բաները: Գործիք է այդ ամենը, որպեսզի նա կարողանա ազդեցություն ունենալ քաղաքական մեր հոգևոր կենտրոնի վրա»,- ասել է Նարեկ  Կարապետյանը:

     

  • Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՄենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետԳեղարքունիքի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՈւկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստներըՊլանավորել են Ազգային Ժողովում սադրել վարչապետին։Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՔննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿԴատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապե

    Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՄենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետԳեղարքունիքի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՈւկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստներըՊլանավորել են Ազգային Ժողովում սադրել վարչապետին։Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՔննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿԴատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ինՎայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերելԱվետիք Չալաբյանն ազատ է արձակվել. Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումըԱրարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենանԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու համարԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետԾաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըԷլեկտրական հեծանիվը վրաերթի է ենթարկել իտալական Կոմոյի քաղաքապետինՎանաձորի Երկաթուղայինների այգուց մինչև Ալավերդու ճոպանուղի․ Վարդապետյանը շրջել է համայնքներին վերադարձված տարածքներովԱլեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Կտրիճ Ներսիսյանին՝ ծննդյան օրվա առթիվՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերելԻրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանովԿտրիճ Ներսիսյանի վերաբերյալ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանի բարձրացրած հարցերը մնում են արդիական. Civic ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերումՎերացվել է Արեգնազ Մանուկյանի՝ մերձավոր ազգականների հետ շփման արգելքըՀայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանինԶինվորների՝ հակագազերով վազելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն և ՔԿ-ն՝ Ճամբարակի դեպքի մասինԿորեայի Հանրապետության վարչապետ Հան Սոն-Սուկը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթովՌազմական ոստիկանությունը զորամասերում լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնումԿիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիրԳազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ումԱնօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերքՄեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Նիկոլ ՓաշինյանՄեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասինԷդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկինՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՎարչապետի որոշմամբ կստեղծվի ԶՈՒ-երում ինքնասպանությունների առնչությամբ լուծումներ մշակող աշխատանքային խումբ5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՃամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների. կա մեկ զпհ, հինգ վիրավոր3 մլն դոլարանոց ժամացույց, 1992 թ․ արտադրության Volvo, 16 անշարժ գույք, մեծ մասը՝ ՌԴ-ում․ ինչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանը. Factor Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրաYerevan Fashion Week-ը վերադառնում է՝ հոկտեմբերի 9–11Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԱԺ-ն ավարտեց մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը. սպասվում է քվեարկությունՊայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել էԿառավարության նոր ծրագիրն ԱԺ կներկայացվի հաջորդ շաբաթ. Արուսյակ ՄանավազյանՆազելի Բաղդասարյանը՝ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուՁեզ պահեք կարգ ու կանոնով. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց. ընդդիմությունը լքեց դահլիճըՀՀ-ԵՄ համաձայնագրից բխող բազմաթիվ քայլեր են իրականացվել, ինչի մասին չի թմբկահարվել. Արման ԵղոյանՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծին վերաբերող հարցերԵթե հանրաքվե լիներ՝ կողմ կլինեիք ԵՄ-ին միանալո՞ւն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն. Աղաջանյանը՝ Արեգա ՀովսեփյանինՈստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձՀանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեՔննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներումՏարածաշրջանում անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է. ԱլիևՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինԺամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածըԱնձամբ եմ տեսել՝ գերիների հարցն ինչ տեղ է ունեցել իշխանության օրակարգում, և այդ մասին չի խոսվել. Նազելի ԲաղդասարյանԱրամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցությունՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցերՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՁեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՔաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանքՀամոզված եմ` Ձեր ղեկավարությամբ կամրապնդվի Վրաստան-ՀՀ ռազմավարական գործընկերությունը. Բոչորիշվիլիn` ՄիրզոյանինՀՀ ԲՏԱ նախարարության և Հնդկաստանի ՊՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելԲանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն ՊապիկյանՈստիկանները հանցագործության պահին ձերբակալել են քարհանքերից գողություններ կատարող անձանց29.6 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ինչի մեջ է մեղադրվում «Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի նախկին տնօրենըՎրաստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձիՌոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերումԱԺ-ի ընդդիմադիր դաշտի մանկապարտեզի սաները մինչ օրս կռիվ են տալիս իմ շողքի հետ. Ալեն ՍիմոնյանՀՀ-ն ամեն բան անում է, որ սեփական ռազմարդյունաբերությունն ունենա իր սեփական ուժերով. Արթուր ՀովհաննիսյանՇուրջ 200 մլն արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար Արմեն Աշոտյանի և ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել էԲացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպքՔարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ Երեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրըՋրալցված նկուղներ, կոտրված ճյուղեր. Գյումրիում հորդառատ անձրևի ու քամու հետևանքներըՄ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համարՀայտնի են հայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԱրսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածությունԳորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնըԿիևում քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջխորհրդարանական կապերի ակտիվացման հարցերը Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. ՄասադիկովԷդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանինՈւժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, մեքենաներ, տապալվել ծառեր. ՆԳՆՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տնտեսական կապերի ընդլայնումըԴավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահՌուբեն Ռուբինյանն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցերՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՆԳՆ-ն հերքել է Դավիթաշենում կրակոցի մասին տեղեկությունները

  • ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շատ գոհ կլինենք, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի․ Նիկոլ Փաշինյան (video)

    Առաջիկա 5 տարում մենք ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի ծրագիր չունենք։ Կարող եմ վստահ ասել՝ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու․ Փաշինյանը՝ ԱԺ-ում:

  • Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի

    Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կառավարությունը Եվրոպական միությանն անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի։

    Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության ծրագիրը, Նիկոլ Փաշինյանն ասել է.

     

    «Հայաստանյան ապրանքների արտահանման նկատմամբ Ռուսաստանի կողմից իրականացվող սահմանափակումները հակասում են Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։ Դա, ըստ էության, ճգնաժամ է՝ ԵԱՏՄ-ի համար, որի շուրջ քննարկումները մենք արդեն սկսել ենք կազմակերպության ներսում։

     

    Ուշադրության արժանի է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների մայիսի 29-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նրանք ասում են. 

     

    «Կիսում ենք ՀՀ-ում հնարավոր կարճ ժամկետներում Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը»։

     

    Սա մենք ընկալում ենք որպես բարեկամական ժեստ, որը բարձր ենք գնահատում, և վստահ եմ, որ Հայաստանում նման հանրաքվե անպայման տեղի կունենա»: 

     

    Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելը «ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է, և առաջիկայում մենք, թերևս, կսկսենք այս գործընթացը՝ ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով»:

     

     

  • ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի. Փաշինյան

    Հայաստանը ոչ մի առնչություն և ազդեցություն չունի Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հարցում: Այս մասին իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

    «Հասկանալի է, որ մենք խնդիր չունենք նաև այն փաստի հետ, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է «Ռուսական երկաթուղիների» կառավարման ներքո. սա մեզ համար որևէ խնդիր չի եղել, և մենք երբեք այս թեմային չենք անդրադարձել: Ընդ որում՝ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է և ընդամենը գտնվում է «Ռուսական երկաթուղիների» կառավարման ներքո, ու մենք ոչ մի խնդիր չունենք այս փաստի հետ: Մենք մեծագույն հարգանքով ենք վերաբերվում ՌԴ-ին և նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով հիմա մենք կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ:

    Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել պատմական այդ հնարավորությունը, այս է պատճառը, որ ՌԴ մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի: Ընդ որում ՝ բոլորիդ ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ այս հանգամանքներում ավելի է ակտիվացել Կարս-Դիլիջու, այսինքն՝ Կարսից Նախիջևան երկաթուղու կառուցման ընթացքը:

    Հասկանալի է, որ մենք չենք կարող արգելել կամ արգելակել այդ երկաթուղու կառուցումը, պետք է առերեսվենք այն փաստի հետ, որ Երասխ-Ախուրիկ երկաթուղին պետք է մրցակցի Դիլիջու-Կարս  երկաթուղու հետ, և սրա համար մենք պետք է հնարավորինս արագ Երասխ-Ախուրիկը բերենք մրցակցային լավ վիճակի, հետագայում էլ ապահովենք երկաթուղու կողմից ծառայությունների բարձր որակն ու մրցունակ գինը: Եվ ահա այս ամենի կարևորության գիտակցումն է, որ հանգեցրել է Կառավարության քննարկվող ծրագրի հետևյալ ձևակերպմանը, որը կարող եք գտնել ծրագրի 4-րդ բաժնում:

    «Երկաթուղու հավատարմագրված կառավարման համակարգը վերանայվելու է այնպես, որ չխոչընդոտի ՀՀ միջազգային տրանսպորտային համակարգի ինտեգրման պատմական այն հնարավորության իրականացմանը, որը ստեղծվել է»:

    Մենք շարունակելու ենք աշխատանքն այս ուղղությամբ, և ՌԴ մեր գործընկերներին կրկին խնդրում եմ հնարավորինս արագ հասնել այս խնդրի բարեկամական լուծման»,- ասաց նա:

  • Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

    «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն նախատեսում է վերանորոգել Գեղանուշի պոչամբարը շրջանցող՝ Գեղանուշ գետի ջրերը տեղափոխող թունելը:  Նախագծի վերաբերյալ ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվություն, իսկ հուլիսի 14-ին Կապանում անցկացվել է դրա վերաբերյալ հանրային քննարկում։

    Թունելն ունի 1115 մ երկարություն և առավելագույնը 143,94 խմ/վ թողունակություն: Այն գտնվում է Գեղանուշ գետի կիրճում՝ հարստացուցիչ ֆաբրիկայից 1,5 կմ հեռավորության վրա, Գեղանուշի պոչամբարի հարավային պատվարի ստորին հատվածում:

    Դեռևս 2023 թվականին ընկերությունը ներկայացրել էր Գեղանուշի պոչամբարի հյուսիսային և հարավային պատվարները 2,5 մետրով բարձրացնելու նախագիծ: Դրանով Գեղանուշ գետի թունելի նախագծի փոփոխություն նախատեսված չէր։ Սակայն շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության դրական եզրակացության փորձաքննական պահանջներից էր մինչև նախագծի սկսելն իրականացնել Գեղանուշ գետի ջրահեռացման թունելի ընդհանուր վիճակի, բետոնի հետնամասում առկա խորշերի ուսումնասիրություն, բետոնի որակի մանրակրկիտ հետազոտություն։

    Փորձաքննական պահանջների շրջանակում իրականացվել է Գեղանուշ գետի ջրերը տեղափոխող թունելի ուսումնասիրություն, ինչի արդյունքում պարզվել է, որ այն կապիտալ վերանորոգման կարիք ունի: Ըստ այդմ՝ ներկայացվել է թունելի վերանորոգման նախագիծը:

    Նախագծում նշվում է, որ թունելը Գեղանուշ համալիրի հիմնական կառույցներից մեկն է, և նրա հուսալի ու անվտանգ աշխատանքը կարևոր նշանակություն ունի Գեղանուշի պոչամբարի հետագա շահագործման համար:

    «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գնահատմամբ՝ թունելն ունի ռիսկայնության միջին կարգ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թունելի որոշ տեղամասերում բետոնի երեսարկի հաստությունը չի համապատասխանում նախագծային ցուցանիշներին, և առկա վնասվածքները կարող են հանգեցնել տեղային փլուզման:

    «Թունելի երեսարկի մեջ առկա ճեղքերը կարող են ժամանակի ընթացքում լայնանալ, ինչը կառույցը կդարձնի առավել խոցելի երկրաբանական և հիդրոստատիկ ճնշումների նկատմամբ»,- նշվում է նախագծում։

    Թունելի նախագծային երեսարկի ամրության գնահատումը ցույց է տվել, որ այն ունի բավարար ամրություն երկրաբանական լարվածություններին և արտաքին հիդրոստատիկ ճնշումներին դիմակայելու համար։ Ուստի նոր երեսարկի կառուցման անհրաժեշտություն չկա, սակայն անհրաժեշտ է այն վերանորոգել ու հասցնել առնվազն նախագծային ցուցանիշների:

    Նախագծի համաձայն՝ իրականացվելու են վնասված հատվածների վերականգնում, մետաղական տարրերի կոռոզիայի վերացում, երեսարկի հետևի խոռոչների լցում, երեսարկի վերջնական մշակում, թունելի հիդրավլիկ թողունակության հաշվարկ:

    Վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են Գեղանուշ գետը տեղափոխող թունելի անմիջապես ներսում, իսկ շինարարական նյութերի պատրաստման հարթակը գտնվելու է Գեղանուշի պոչամբարի հարավային պատվարի ստորոտում: Նախագծով այդպիսով կերկարացվի թունելի շահագործման ժամկետը:

    Նախագծի փորձաքննական պահանջներից մեկն այն է, որ թունելի վերանորոգման աշխատանքներն իրականացվեն առանց ջրային հոսքի խոչընդոտման կամ շեղման, առանց գետի աղտոտման, կեղտաջրերի արտանետման, ինչպես նաև գետի հատակի ու ափերի փոփոխության:

    hetq.am