Հայրենիքից դուրս հայրենիք ենք փնտրում․ վարչապետ |

Written by

in

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձել է Տիգրանաշենին Քյարքի ասելու և հանձնելու մասին խոսակցություններին․

«Շատ կարևոր է, որ միջպետական էթիկա ձևավորենք։ Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է․ որ Արարատի մարզի Արարատ գյուղին ասում ենք Դավալու, իսկ Քյարքին ասում ենք Տիգրանաշեն։ Պրոբլեմը դա է»,- ասել է նա և հավելել, որ սա է հայրենիքից դուրս հայրենիք փնտրելը։

Նրա խոսքով՝ գլոբուսից դուրս տեղ ենք փնտրում, որ անուն դնենք․ «Պետությունն ուրիշ բան է, պետական էթիկան ուրիշ բան է։ Իմ խնդիրն այն է, որ օգտագործեն այն անունը, ինչը լեգիտիմ վերաբերում է տվյալ տեղանքին։ Հայաստանի 29․743 կմ² տարածքի հաշվարկի մեջ չեն մտնում էն անկլավները, որոնց մասին ասել եմ»,- ասել է նա։

Նրա խոսքով, գնալ ընդդիմության ասած տրամաբանությամբ՝ նշանակում է հրաժարվել Արծվաշենից, Ջերմուկի այն տարածքներից, որոնց մասին իրենք անընդհատ կարևոր են համարում խոսել․ «Նշանակում է՝ հրաժարվել սահմանի գոյությունից։ Այլ բան, թե որն է այդ հարցերը լուծելու մեթոդաբանությունը»,- ընդգծել է վարչապետը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts