ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության թեմայով հրապարակվող տեսաշարի շրջանակում ներկայացրել է հերթական տեսաուղերձը՝ այս անգամ անդրադառնալով երեխային՝ որպես ընտանեկան բռնությունից տուժած անձ թեմային։ Ներկայացվում է, որ բռնության միջավայրում մեծացող երեխաների մոտ կարող են ի հայտ գալ հոգեբանական, հուզական և վարքային լուրջ հետևանքներ։
Մշտական սթրեսն ու անվտանգության զգացման կորուստը կարող են ազդել երեխայի զարգացման, ուսումնառության, սոցիալականացման, միջանձնային հարաբերությունների և հոգեկան առողջության վրա։
Տեսանյութի հիմնական ուղերձն է՝ ընտանեկան բռնությունը վնասում է ոչ միայն անմիջականորեն բռնության ենթարկված անձին, այլ նաև երեխաներին, որոնք ապրում են դրա միջավայրում։
«Հանուն մեր երեխաների՝ պարտավոր ենք բռնությունը ճանաչել, անվանել այն իր անունով և այլևս չհանդուրժել մեր ընտանիքներում»,- ընդգծում է Աննա Հակոբյանը։
#ոչբռնությանըայոհարգանքին #այլևսչենքհանդուրժում
Leave a Reply