Գերագույն առաջնորդը լիովին առողջ է․ Ղալիբաֆ

Written by

in

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը, որն ավելի վաղ հանդիպել էր պետության ղեկավարի հետ։

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի գրասենյակը հոկտեմբերի 21-ին հայտնել էր խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆի հետ նրա հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվել է Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ Իսլամական Հանրապետության հակամարտությունը։

«Գերագույն առաջնորդը լիովին առողջ է»,- Telegram-ի իր ալիքում Ղալիբաֆն այսպես է մեկնաբանել հանդիպումը։

Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակի արարողակարգի ծառայության ղեկավար Մազահեր Հոսեյնին դեռ մայիսին հայտնել էր, որ Մոջթաբա Խամենեին ապաքինվում է. նա ունեցել էր մեջքի ու ծնկի վնասվածք, ինչպես նաև պատռված վերք ականջի հետևում։

Քիչ ավելի ուշ Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հոսեյն Քերմանփուրը նշել էր, որ ստացած վնասվածքները չեն աղավաղել երկրի գերագույն առաջնորդի արտաքինը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *