Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու

Written by

in

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասի ծառայողներն ահազանգ են ստացել Կապանի օդանավակայանի հարակից տարածքում վայրի կենդանու առկայության մասին։ Ծառայողներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (Felis chaus)։

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության և ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչների համատեղ ջանքերով կենդանին դուրս է բերվել դժվարամատչելի վայրից։

Տեղում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, ապա կենդանին տեղափոխվել է Էկոպարեկանին ծառայության Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամաս, իսկ վաղ առավոտյան Էկոպարեկային ծառայողների կողմից ապահովվել է կենդանու տեղափոխումը Երևանի կենդանաբանական այգի՝ մասնագիտական բուժօգնություն ստանալու և հետագա խնամքն անվտանգ պայմաններում ապահովելու նպատակով։

Զննությամբ պարզվել է, որ կենդանու մոտ հայտնաբերվել է ոտքի կոտրվածք և դնչի վնասվածք, նախատեսվում է իրականացնել վիրահատություն: Նախնական գնահատմամբ՝ վնասվածքները կարող էին առաջանալ ավտոմեքենայի հարվածի հետևանքով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *