Վարչապետը հյուրընկալել է Իսպանիայի թագուհուն

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիային։

«Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս տարի արդեն Իսպանիայի երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախ վարչապետ Պեդրո Սանչեսի, ապա թագուհի Սոֆիայի այցերը Հայաստան վկայում են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման մասին։ 
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է օգտագործել երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ քաղաքական երկխոսությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով։ 
Թագուհի Սոֆիան նշել է, որ Երևանում մասնակցելու է Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև պատրաստվում է այցելել Հայաստանի պատմամշակութային վայրեր, ներկա գտնվել Հայաստան-Իսպանիա բարեկամական կապերին նվիրված միջոցառումների», – հայտնում են կառավարությունից:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *