Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կառավարությունը Եվրոպական միությանն անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի։

Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության ծրագիրը, Նիկոլ Փաշինյանն ասել է.

 

«Հայաստանյան ապրանքների արտահանման նկատմամբ Ռուսաստանի կողմից իրականացվող սահմանափակումները հակասում են Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։ Դա, ըստ էության, ճգնաժամ է՝ ԵԱՏՄ-ի համար, որի շուրջ քննարկումները մենք արդեն սկսել ենք կազմակերպության ներսում։

 

Ուշադրության արժանի է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների մայիսի 29-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նրանք ասում են. 

 

«Կիսում ենք ՀՀ-ում հնարավոր կարճ ժամկետներում Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը»։

 

Սա մենք ընկալում ենք որպես բարեկամական ժեստ, որը բարձր ենք գնահատում, և վստահ եմ, որ Հայաստանում նման հանրաքվե անպայման տեղի կունենա»: 

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելը «ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է, և առաջիկայում մենք, թերևս, կսկսենք այս գործընթացը՝ ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով»:

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *