Blog

  • Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը



    Հասարակություն






    COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները։

    Բազմատեսակ տեխնիկայի և մուլտիմեդիա բովանդակության օգտագործման շնորհիվ ցուցադրությունն այցելուների համար ստեղծում է բացառիկ փորձառություն՝ ներկայացնելով անտառների հարուստ կենսաբազմազանությունը հողի վրա և հողի տակ։ Այցելուները նախ «հայտնվում են» անտառի խորքում, ապա «անցնում» հողի տակ՝ բացահայտելով կյանքի տարբեր ձևերի կապերն ու փոխկախվածությունը։

    Ցուցադրության իրականացումը հնարավոր է դարձել Իդրամի և IDBank-ի կողմից իրականացվող «Մի դրամի ուժը» նախաձեռնության, Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի, Հայաստանում Բելգիայի և Գերմանիայի դեսպանությունների աջակցությամբ։

    IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ «Իմ անտառ Հայաստան»-ի հետ համատեղ իրականացվող այս նախագիծն առանձնահատուկ նշանակություն ունի․ «Այս ցուցադրությունը հավաքական ջանքերի արդյունքում իրականացվող նախաձեռնություն է, որտեղ յուրաքանչյուրս պետք է ստանձնենք պատասխանատվություն և հստակ քայլերով ընդգծենք բնության պահպանության կարևորությունը։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների համար ապահովենք ավելի կանաչ, կայուն և բարեկեցիկ Հայաստան»։

    Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը կարևորեց բնապահպանական նախաձեռնությունների առաջնահերթությունը ընկերության համար՝ նշելով․ «Հպարտ ենք լինել այս նախաձեռնության մի մասը։ «Իմ անտառ Հայաստան»-ի հետ համագործակցությունն ու «Սիմֆոնիկ անտառի» ստեղծումը լիովին արտացոլում են մեր ռազմավարությունը՝ փոքր քայլերով հասնել մասշտաբային փոփոխությունների։ Վստահ ենք, որ յուրաքանչյուր նվիրաբերված դրամ և հիմնված անտառ հանդիսանում են կարևոր էկոլոգիական քայլ և հանրային միասնականության վառ ապացույց»։

    «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հիմնադիր և գլխավոր տնօրեն Անտրէ Գումուշճեանն էլ բարձր գնահատեց Իդրամի և IDBank-ի հետ համագործակցությունը և նշեց․ «Անտառները հիմնարար դեր ունեն մոլորակի վրա կյանքի պահպանման համար։ Մենք վստահ ենք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կտեսնեն այս ցուցադրությունը, այլևս երբեք նույն աչքերով չեն նայի անտառին։ Հրավիրում ենք COP17-ի բոլոր մասնակիցներին, մայրաքաղաքի հյուրերին և Հայաստանի բնակիչներին տեսնել այս բացառիկ ցուցադրությունը»։

    ԻԴՐԱՄ ԵՎ IDBANK ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ





  • ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում Դոնալդ Թրամփի դեմ բողոքի զանգվածային ալիք է բարձրացել

    Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր 50 նահանգներում ծավալվել են No Kings («Ոչ մի թագավոր») շարժման ավելի քան 3000 բողոքի միջոցառումներ, որոնց մասնակիցներն ընդվզում են նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության դեմ։ Զանգվածային ցույցեր, ավտոերթեր ու հանրային հավաքներ են անցկացվել Նյու Յորքում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Ֆիլադելֆիայում, Ատլանտայում և մի շարք այլ խոշոր քաղաքներում։

    Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ակցիայի կազմակերպիչները քաղաքացիներին կոչ են անում ակտիվորեն մասնակցել նոյեմբերի 3-ին նշանակված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վաղաժամ քվեարկությանը։ Associated Press-ն իր հերթին արձանագրում է, որ ցուցարարները Դոնալդ Թրամփին մեղադրում են ավտորիտար կառավարման, իշխանության ապօրինի կենտրոնացման և ժողովրդավարական ինստիտուտները թուլացնելու մեջ։

    2025 թվականին ձևավորված No Kings շարժումն արդեն երկրորդ անգամ է համազգային ընդվզում կազմակերպում․ նախորդ ալիքի ընթացքում փողոց էր դուրս եկել միլիոնավոր մարդ։ Նոյեմբերի 3-ի ընտրությունները վճռորոշ են լինելու Կոնգրեսի զույգ պալատների վերահսկողության հարցում, և, ըստ հանրային հարցումների, դեմոկրատները իրական շանսեր ունեն վերականգնելու մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում։

    Բողոքի ակցիաներին զուգահեռ՝ Դոնալդ Թրամփի հանրային աջակցությունը հասել է նրա քաղաքական կարիերայի ամենացածր ցուցանիշներից մեկին․ Reuters-ի և Ipsos-ի անցկացրած հարցումների համաձայն՝ նախագահի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների ընդամենը 33%-ը, մինչդեռ 64%-ը բացասական դիրքորոշում ունի։

  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ աշխատանքները:

    Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցել է ծրագրի շրջանակում իրականացված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես անդրադարձ է կատարվել բովանդակային և ենթակառուցվածքային բաղադրիչներին:

    Ըստ այդմ՝ իրականացվել են բուհերի խոշորացման հայեցակարգի մշակման, կարիքների գնահատման աշխատանքներ, համագործակցություն է ծավալվել միջազգային հեղինակավոր բուհերի հետ առանձին կլաստերների շուրջ, որոշումներ են կայացվել հանրության գերակա շահի ուղղությամբ։

    Գլխավոր հատակագծի, քաղաքաշինական զարգացման շրջանակի մշակման և գլխավոր հատակագծի տեղայնացման աշխատանքներն ավարտված են: ԿԳՄՍ նախարարը մանրամասներ է ներկայացրել նաև նախագծի ենթակառուցվածքների ստեղծման համար անհրաժեշտ ծախսերի գնահատման և իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:

    Քննարկվել են նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման հիմնական փուլերին առնչվող հարցեր:

    Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ծրագիրը պետք է իրականացվի ճշգրիտ բովանդակությամբ, հստակ ճանապարհային քարտեզով, և համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին առաջիկա անելիքների վերաբերյալ:

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան

  • Ապարանում 9 ամսական հղի կնոջ պտուղը մահացել է․ հարազատները բժշկին մեղադրում են անգործության մեջ

    Հոկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. գրում է Ambion.news-ը։

     

    «Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ապարանի բաժին է դիմել գյուղերից մեկի բնակիչ 35-ամյա Ք. Հ.-ն և հայտնել, որ առավոտյան ժամը 10-ից իրենց հարսին բերել են «Ապարան» բժշկական կենտրոն և երեխան մահացած է եղել, առավոտից սպասել են, սակայն բժիշկները 6-7 ժամ հետո նոր մոտեցել են իրենց։

     

    Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի հերթապահ խումբը, որտեղ Ա. Հ.-ն հայտնել է, որ իրենց 32-ամյա հարսին 9 ամսական հղի վիճակում տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել են, որ պտուղը մահացել է։ Իսկ այնուհետև ոստիկանության Ապարանի բաժնում Ա. Հ.-ի հայրը՝ 53-ամյա Դ. Հ.-ն հայտնել է, որ իր հարսին հղի վիճակում տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Ա.-ն հիվանդանոց է եկել մի քանի ժամ հետո և իր ուշ գալու, պարտականությունները չկատարելու, անգործություն ցուցաբերելու հետևանքով իր հարսը կորցրել է երեխային։

     

    Դեպքի փաստով «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականություններ չկատարելը» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական մարմնին»,- նշում է :

  • Ինչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ Շարմազանով

    2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը »։

     

    Ուղիղ 6 տարի առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին,որը նրա համար «անհասկանալի պատճառներով հայ գործընկերները մերժեցին»։

    Ինչու՞ մերժվեց հոկտեմբերի 19-ի աղետալի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

    Ի դեպ,ըստ Պուտինի՝ իր առաջարկն ընդունելու դեպքում հայկական վերահսկողության տակ պետք է մնար Շուշին,որտեղ կարող էին վերադառնալ ադրբեջանցի փախստականներն,իսկ Ադրբեջանին էին անցնում «աննշան տարածքներ հարավային հատվածում»։

     

    Բազմիցս նշել եմ,որ 2020-ի հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն նշել է ,որ պատերազմը դադարեցնելու առաջարկը վերաբերում է բացառապես

    «5 + 2» տարբերակին կամ «Լավրովի պլանի մոդիֆիկացված տարբերակին»։

     

    Այսինքն ՝հոկտեմբերի 19-ի առաջարկով Շուշին ադրբեջանցիներին հանձնելու հարց չի եղել։

    Ավելին.ակնհայտ էր,որ հոկտեմբերի 19-ին արդեն իշխանության համար պարզ էր ,որ պատերազմը դեպի պարտություն է գնում ։

    Ու այսքանից հետո նրանք մերժել են պատերազմն անհամեմատ ավելի քիչ մարդկային ու տարածքային կորուստներով կանգնեցնելու առաջարկը։

     

    Ո՞րն էր նման որոշման պատճառը։

    Սա քաոսայն կառավարման ,թե՞ դավադրության արդյունք էր։

    Միշտ չէ ,որ ժամանակը վեր է հանում ողջ ճշմարտությունը։

    Հիշեցնեմ,որ 2020-ի հոկտեմբերի 12-ին արտախորհրդական ուժերի հանդիպմանը ՀՀԿ-ի անունից ինքս եմ առաջարկել ,որ դիմի մեր ռազմավարական դաշնակցին,որպեսզի քայլեր ձեռնարկվեն պատերազմը դադարեցնելու համար։

  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    11:00-15:00 Դավթաշեն 4-րդ թաղամաս 26, 27, 29, 30, 31 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մելքումովի և Աղաբաբյան փողոցների հարակից տարածքներ մասնակի,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան

    10:00–12:00 Մանանդյան փողոց 24, Բագրատունյաց պողոտա 16, Եղբայրության փողոց 17ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 52 դպրոց, թիվ 9 մանկապարտեզ, Չեխովի փողոց 24, 28, 12ա և Բագրատունյաց պողոտա 12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 «ԷԴՄԵՆՏ» ՍՊԸ, Աէրացիա թաղամաս 1/10, 2/10 և Շիրակի փողոցի 92/2 շենքեր հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-15:00 Սեբաստիայի փողոց մասնակի, Սեբաստիայի փողոց 26/1 շենք, Ռ․Մելիքյան փողոց 2/2, 2/3, 2Ա, 30Բ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00–17:00 Լեռնագոգ գյուղ,

    Կոտայքի մարզ

    10:30–16:00 Քասախ գյուղ՝ Ս. Ջալալյան, Վ. Սարգսյան և Ն. Ավետիսյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ`

    11:00–14:00 Ճամբարակ քաղաք` Տիգրան Մեծի փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծաղկաշեն գյուղն ամբողջությամբ, Հացառատ թաղամաս մասնակի, Հացառատի «Գլանոց» կոչվող տարածք, Հացառատի թիվ 8 միջնակարգ դպրոց և մանկապարտեզ, Գանձակ գյուղն ամբողջությամբ, Գանձակ գյուղ՝ «Աշոտ Հարությունյան» ԱՁ, Գանձակի ջրմուղ և «Կարտոֆիլի պահեստներ» կոչվող տարածք,

    11:00–12:15 Ծովինար գյուղի 5-րդ թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ

    12:30–13:45 Ծովինար գյուղի 5-րդ թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    14:15–15:30 Ծովինար գյուղի Մարտունի–Վարդենիս ճանապարհի հատված մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:45–17:00 Արծվանիստ գյուղի Կենտրոնական փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–14:00 Մաքենիս գյուղի 2-րդ, 3-րդ և 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:10–16:50 Ախպրաձոր գյուղի 1-ին, 2-րդ և 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Տավուշի մարզի՝

    11:00-14:00 Բաղանիս, Ջուջևան, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան գյուղեր, «Ոսկեպար» փոքր ՀԷԿ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Կամարինի և Օրջոնիկիձեի փողոցներ մասնակի,

    Շիրակի մարզ

    11:00–14:00 Ամասիայի տարածաշրջան՝ Հովտուն գյուղ,

    Սյունիքի մարզ՝

    11:30–14:30 Աղվանի, Սվարանց, Քաշունի, Տանձավեր, Տանձատափ և Տաթև գյուղեր:

    12:00–15:00 Արավուս, Խնածախ, Խնձորեսկ, Խոզնավար, Կոռնիձոր, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Վաղատուր, Տեղ և Քարաշեն գյուղեր:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Ռեփերի նախկին կնոջը ներառել են հարկային «սեւ ցուցակում»





    Ռեփեր Ջիգանի նախկին կնոջը՝ բլոգեր Օքսանա Սամոյլովային երեք տարով ներառել են ՌԴ Հարկային դաշնային ծառայության «սեւ ցուցակում»՝ նրան պատկանող Sammy Beauty բրենդի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։ Համաձայն առկա տեղեկությունների, այս տարվա սեպտեմբերի վերջին հարկայինի աշխատակիցները սկսել են անակնկալ ստուգումներ «Սեմի բյութիում», եւ չեն գտել ընկերության ռեգիստրացիայի հասցեն։ Դրա պատճառով՝ Սամոյլովան հայտնվել է ծառայության «ստոպ լիստում» եւ առաջիկա երեք տարիներին չի կարողանա գրանցել ընկերություններ կամ զբաղեցնել նոր ղեկավար պաշտոններ։ «Սեմի բյութին» արտադրում է խնամքի եւ դեկորատիվ կոսմետիկ միջոցներ։ Սամոյլովան ի դեպ, բրենդի կեսի սեփականատերն է։ Մյուս կեսի սեփականատերը Mixit ընկերությունն է, որի ղեկավար Օելգ Փայը ներկայումս գտնվում է քրեական հետապնդման տակ։ Mixit-ը, հիշեցնենք, որ կոսմետիկա արտադրող ռուսական խոշորագույն բրենդներից է։

     




    դիտվել է 139 անգամ


    Լրահոս


    ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»



    «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման



    Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ



    Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի



    Ուկրաինան ներողություն է խնդրել



    Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն



    Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video)



    Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video)



    Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video)



    Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)



    Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video)



    Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video)



    Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան



    Լավրովը ժամանել է Թեհրան



    Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը



    «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video)



    Ադրբեջանում երկրաշարժ է եղել



    Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video)



    Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video)



    3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը



    Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video)



    ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին



    Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն



    Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video)



    «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը


    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը

  • Մակրոնը դատապարտել է Ֆրանսիայում զանգվածային ցույցերի ժամանակ տեղի ունեցած անկարգությունները

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները՝ կենսապահովման ծախսերի բարձրացման և դպրոցական պայմանների բարելավման դեմ լայնածավալ ցույցերի ֆոնին:

    Մակրոնը քննադատել է կողոպուտի, ոստիկանների նկատմամբ բռնության և ավերածությունների դեպքերը: Նախագահի խոսքով ՝ «նրանք, ովքեր զբաղվել են ավերածություններով ու թալանով, պետք է փոխհատուցեն վնասը»: Նա առանձին անդրադարձել է բողոքի ակցիաների մասնակիցներին հուզող հարցերին, այդ թվում՝ կենսապահովման ծախսերի աճին, իրական աշխատավարձերի անկմանը և կրթական համակարգի վիճակին:

    Մակրոնը խոստացել է, որ մոտ ժամանակներս կառավարությունը երկխոսություն կսկսի բնակչության հետ ու կաշխատի լուծումներ գտնելու ուղղությամբ: Այս հայտարարությունը նա արել է հոկտեմբերի 18-ի երեկոյան՝ Ֆրանսիայի ժողովրդին ուղղված իր ուղերձում:

    Ցույցերը, որոնք վերածվել են անկարգությունների, ուսումնական տարվա սկզբին դպրոցականների բողոքի ակցիաների շարունակությունն են: Նրանք կառավարությունից պահանջում էին բարձրացնել կրթության համակարգի ֆինանսավորումը և բարեփոխել բուհերի ընդունելության քննությունները: Շուտով դպրոցականներին են միացել ուսանողները, արհմիությունները, ֆերմերներն ու «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները։ Նրանք բոլորը դեմ են արտահայտվել կյանքի արժեքի աճին, որը նկատվում է Ֆրանսիայում բյուջետային ճգնաժամի ֆոնին։

  • Էրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը


    Սպորտ





    Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ Էրիկ Առստամյանը հաջողությամբ է սկսել իր պրոֆեսիոնալ կարիերան։ Արցախցի բռնցքամարտիկը վաղաժամ հաղթանակ է տարել Մոսկվայում կայացած Shamo Boxing մրցաշարում։

    Հայ մարզիկի մրցակիցը ռուսաստանցի Իվան Սավինն էր, որի համար այս մենամարտը նույնպես առաջինն էր պրոֆեսիոնալ ռինգում։

    Առստամյանը արդեն երկրորդ ռաունդում ավարտել է մենամարտը՝ նոկաուտի ենթարկելով մրցակցին։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ