Blog

  • Զելենսկին չի ուզում ավարտել պատերшզմը և հավանաբար երբեք չի ուզել

    Զելենսկին չի ուզում ավարտել պատերшզմը և հավանաբար երբեք չի ուզելԶելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ ասել է Դոնալդ Թրամփը։

    «Ուկրաինայի առաջնորդը Ռուսաստանում գտնվող նավթավերամշակման գործարաններն օգտագործում է որպես թիրախ՝ իմանալով, որ այդ հարձակումները լրջորեն վնաս են հասցնում համաշխարհային շուկաներին, այդ թվում` ԱՄՆ-ին»,- նշել է նա:

  • ՈՉԻ՛ՆՉ ԵՎ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ.Մետաքսյա Հակոբյան

    Ո՛չ պատերազմը։ Ո՛չ աշխարհաքաղաքական իրավիճակը։ Ո՛չ միջազգային հանրության անտարբերությունը։ Ո՛չ էլ այն արդարացումները, որոնցով այսօր փորձում են համոզել , թե Արցախը պահելն անհնար էր։

     

    Անհնարինի մասին խոսում են նրանք, ովքեր չեն կարողացել, չեն ցանկացել կամ դավաճանաբար չեն պայքարել հնարավորի համար։

     

    Արցախի հանձնումը չի կարող արդարացվել նույնիսկ այն դեպքում, երբ դրա հետևանքները ծանր են, երբ վերադարձի ճանապարհը բարդ է, երբ աշխարհը չի ցանկանում լսել մեր ձայնը։

     

    Ես չեմ ընդունում և երբեք չեմ ընդունի, որ Արցախի կորուստը ներկայացվի որպես անխուսափելի իրողություն, իսկ արցախցու վերադարձի պահանջը՝ որպես անցյալին կառչած մնալ։

     

    Արցախը մեր անցյալը չէ միայն։ Արցախը մեր չավարտված ներկան է և մեր ապագայի իրավունքը։

     

    Պատմությունը կարող է արձանագրել հանգամանքները, բացահայտել սխալները, գնահատել դերակատարներին։ Բայց ոչ մի պատմական բացատրություն չի կարող վերածվել արդարացման։

     

    Եվ ոչ մի իշխանություն իրավունք չունի իր քաղաքական որոշումը պարտադրել որպես մի ամբողջ ժողովրդի ճակատագիր։

     

    ❗️Արցախը հանձնելու համար արդարացում չկա։

    ❗️Արցախը մոռանալու իրավունք չկա։

    ❗️Արցախ վերադարձի պայքարից հրաժարվելու իրավունք չկա՛։

  • «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում «զադնի է դնում». Վերադառնում են կառուցողական փուլ

    «Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերությունները կարծես վերադառնում են կառուցողական փուլ, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն «զադնի է դնում» մի շարք հարցերում, այլեւ իշխանականներն ակտիվ ներգրավվում են ռուսական հարթակների եւ կառույցների աշխատանքներում։ Տեղեկացանք, որ երեկ ԱՊՀ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

    Ուշագրավ է, որ նա նախորդ գումարման խորհրդարանում ղեկավարում էր ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովը, այժմ այն Վիլեն Գաբրիելյանն է նախագահում` ՔՊ վարչության որոշմամբ։ ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովն էլ ընտրվել Է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի ղեկավար:

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 19-ի համար

    Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 19-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 359,32 դրամ է, վաճառքը՝ 363,68 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 400,11 դրամ, վաճառքի դեպքում՝ 411,55 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.18 դրամ, վաճառքինը՝ 4.43 դրամ:

  • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՅԻ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ՁԵՎԸ․ ԵՐԲ ԶՈՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՄԵՂԱՎՈՐԻ

    Մանիպուլյատորն իրականացնում է ինֆորմացիոն վիրաբուժություն՝ կտրելով զոհի խոսքը, ռեակցիան կամ արարքը այն հանգամանքներից և նախապատմությունից, որոնցում դրանք կատարվել են, և վերցնելով միայն այն հատվածը, որտեղ զոհը վատ կամ անադեկվատ տեսք ունի: Երբ այս խեղաթյուրված պատկերը ներկայացվում է շրջապատին կամ հենց զոհին, զոհի հոգեկանը ենթարկվում է գազլայթինգի, և նա խուճապի մեջ փորձում է արդարանալ մի բանի համար, որն իրականում ինքնապաշտպանություն էր: Արդյունքում մանիպուլյատորը ոչնչացնում է զոհի հեղինակությունը և իրեն հռչակում է որպես խաղաղ ու անմեղ տուժողի։

     

    Գործընկերը ժողովի ժամանակ երեք ժամ շարունակ աննկատ ծաղրում, արժեզրկում և վիրավորում է մյուսին, մինչև զոհը նյարդային պոռթկում է ունենում և գոռում. «Ձայնդ կտրիր և հանգիստ թող ինձ»։ Մանիպուլյատորն անմիջապես շրջվում է դեպի տնօրենն ու ասում. «Պատկերացնո՞ւմ եք, խաղաղ նստած էի, իսկ նա հանկարծ սկսեց գոռալ և անհավասարակշիռ պահվածք դրսևորել, նրա հետ անհնար է աշխատել»։

     

    Հատված Մութ Հոգեբանություն գրքից։

  • Վասակ Վարդանյանին վստահում են մարզի կառավարումը, բայց չեն նշանակում մարզպետ․ ի՞նչ է նշանակում իշխանության լռությունը

    Կոտայքի մարզում պետական ծրագրերը շարունակվում են, մարզային կառավարման համակարգըգործում է անխափան, իսկ մարզպետի պաշտոնակատար Վասակ Վարդանյանը մասնակցում է պաշտոնական միջոցառումներին, համակարգում ընթացիկ գործընթացներն ու ղեկավարումքննարկումները։ Սակայն այս ամենի ֆոնին մնում է մի առանցքային հարց, որը քաղաքական տեսանկյունից ավելի խորքային է, քան կարող է թվալ առաջին հայացքից․ եթե Վարդանյանին վստահված է մարզի կառավարումը, ապա ինչո՞ւ նա մինչ օրս չի ստացել մարզպետի պաշտոնական կարգավիճակը։

    Սա միայն կադրային նշանակման հարց չէ,  սա վերաբերում է իշխանության կադրային քաղաքականությանը, պատասխանատվության հստակեցմանն ու այն չափանիշներին, որոնցով որոշվում է՝ ով կարող է ոչ միայն կատարել պաշտոնի պարտականությունները, այլև պաշտոնապես ստանձնել դրանք։

    Պարտականությունները՝ այո, կարգավիճակը՝ դեռ ոչ

    Պետական համակարգում պաշտոնակատարի առկայությունն ինքնին արտառոց երևույթ չէ․ այն կարող է լինել անցումային լուծում, ժամանակավոր կազմակերպչական անհրաժեշտություն կամ նշանակման գործընթացի մի փուլ։ Սակայն երբ այդ վիճակը ձգձգվում է, առաջանում է հիմնավոր հարց, սա պարզապես ժամանակավոր լուծո՞ւմ է, թե՞ իշխանությունը դեռ վերջնական որոշում չունի։

    Վասակ Վարդանյանի դեպքում հանրային քննարկման առանցքում հենց այս հակադրությունն է․ նա ներկայացնում է մարզային իշխանությունը պաշտոնական հարթակներում, բայց նրա վերջնական նշանակման վերաբերյալ որոշումը հանրությանը հայտնի չէ։

    Սա ինքնաբերաբար չի ապացուցում, թե իշխանությունը չի վստահում Վարդանյանին։ Սակայն այն հիմք է տալիս հարցնելու՝ ինչո՞վ է պայմանավորված նշանակման ձգձգումը, և ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանի պաշտոնակատարը՝ մարզպետ դառնալու համար։

    Եթե կան քաղաքական կամ կառավարչական վերապահումներ, դրանց մասին հնարավոր է խոսել միայն փաստերի առկայության դեպքում։ Իսկ եթե նման վերապահումներ չկան, ապա երկարաձգվող անորոշությունն ինքնին պաշտոնական բացատրության կարիք ունի։

    Վարչապետի այցն ու մարզային կառավարման քաղաքական պատկերը

    Կոտայքում ապակու վերամշակման նոր գործարանի բացումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, հերթական առիթն էր ուշադրություն դարձնելու մարզային իշխանության ներկայացուցչական կազմին։ Միջոցառմանը ներկա էր նաև Վասակ Վարդանյանը՝ որպես մարզպետի պարտականությունները կատարող պաշտոնյա։

    Նման միջոցառումները միայն տնտեսական ծրագրերի մեկնարկ չեն․ դրանք նաև պետական կառավարման աշխատանքի հանրային ներկայացման հարթակ են։ Եվ հենց այստեղ է, որ կարգավիճակի հարցը ստանում է լրացուցիչ քաղաքական նշանակություն․ եթե պաշտոնակատարը պարբերաբար ներգրավված է բարձր մակարդակի միջոցառումներում, ապա հանրությունն ակնկալում է հստակություն նրա լիազորությունների ու պաշտոնական ապագայի վերաբերյալ։

    Այդուհանդերձ, վարչապետի հետ նույն միջոցառմանը մասնակցելը չի կարող միանշանակ մեկնաբանվել որպես անվերապահ քաղաքական աջակցության կամ անվստահության ապացույց։ Դա փաստում է պաշտոնյայի ընթացիկ ներգրավվածությունը, բայց չի բացահայտում իշխանության ներքին հաշվարկները։

    Մարզի ցուցանիշները․ համակարգի արդյունք, թե՞ անձնական վաստակ

    Հրապարակված տվյալների համաձայն՝ 2018 թվականի մայիսից մինչև 2023 թվականի դեկտեմբեր Կոտայքի մարզում իրականացվել են ավելի քան 63 միլիարդ դրամի աշխատանքներ․ կառուցվել կամ նորոգվել է 330 կմ ճանապարհ, լուսավորվել՝ 163 կմ, կառուցվել կամ նորոգվել է 206 կմ ջրատար, շահագործման են հանձնվել 20 մանկապարտեզ և 3 դպրոց։

    Այս տվյալներն արտացոլում են մարզում տարիների ընթացքում իրականացված աշխատանքների ծավալը։ Սակայն դրանք չեն կարող ամբողջությամբ վերագրվել Վասակ Վարդանյանին, քանի որ ընդգրկում են մի ժամանակահատված, որի արդյունքները ձևավորվել են տարբեր ղեկավարների, համայնքային մարմինների և պետական ծրագրերի մասնակցությամբ։

    Այս թվերն ավելի շուտ ցույց են տալիս այն կառավարչական միջավայրը, որտեղ գործում է մարզային իշխանությունը։ Իսկ ներկա պաշտոնակատարի արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ են հենց նրա պաշտոնավարման ժամանակահատվածին վերաբերող չափելի տվյալներ՝ ծրագրերի կատարման ընթացքի, բյուջետային միջոցների օգտագործման և աշխատանքների որակի մասին։

    Խորհրդակցություններ, COP17 և հաշվետվողականություն

    Վասակ Վարդանյանի նախագահությամբ անցկացված մարզխորհրդի վերջին նիստում քննարկվել են առողջապահական, սոցիալական, 2026-2027թթ․ սուբվենցիոն ծրագրերն ու ճանապարհաշինությունը։ Բացի այդ, մարզում ընթանում են COP17-ի կազմակերպչական նախապատրաստությունները։

    Օրակարգն ու միջազգային միջոցառումների նախապատրաստումը ցույց են տալիս, որ մարզային կառավարման համակարգը գործում է։ Սակայն խորհրդակցությունների անցկացումը կամ միջոցառումների համակարգումը դեռևս վերջնական արդյունավետության չափանիշ չեն։

    Հանրության համար առանցքային է հաշվետվողականությունը, որքան հստակ են պաշտոնյայիլիազորություններն ու կարգավիճակը, այնքան ավելի պարզ է հանրության համար՝ ումիցպահանջել արդյունք և ում գործունեությունը գնահատել։

    Հանրային համակրանքը՝ ընդդեմ պետական չափանիշների

    ⁠MegaNews⁠-ի հետ զրույցներում որոշ քաղաքացիներ դրական են արտահայտվել Վասակ Վարդանյանի մասին՝ ցանկություն հայտնելով նրան տեսնել մարզպետի պաշտոնում։ Սա ցույց է տալիս հանրային որոշակի վերաբերմունք, սակայն հանրային համակրանքն ու պետական նշանակման չափանիշները տարբեր հարթություններում են։

    Վերջնական որոշումը պետք է հիմնված լինի իրավական ընթացակարգերի, կառավարման կարողությունների և իշխանության քաղաքական պատասխանատվության վրա։ Հենց այստեղ է, որ իշխանության բացատրության անհրաժեշտությունը դառնում է ակնհայտ, եթե Վարդանյանի աշխատանքը բավարար է մարզը ղեկավարելու համար, ապա ո՞րն է պաշտոնական նշանակման խոչընդոտը։

    Ամփոփում․ Վստահված պարտականությո՞ւն, թե՞ չավարտված քաղաքական որոշում

    Վասակ Վարդանյանի՝ մարզպետի պաշտոնում չնշանակվելու փաստից հնարավոր չէ միանշանակ եզրակացնել, թե իշխանությունը նրան չի վստահում։ Բայց նույնքան անհիմն է անտեսել այն հարցը, թե ինչու է մարզի կառավարումը շարունակվում պաշտոնակատարի ռեժիմով։

    Քաղաքական տեսանկյունից առկա են մի քանի հնարավոր վարկածներ․

     Ժամանակավոր կառավարման երկարաձգում,

     Կադրային այլընտրանքների քննարկում,

     Նշանակման քաղաքական նպատակահարմարության գնահատում։

    Առանց պաշտոնական մեկնաբանության՝ սրանցից որևէ մեկը ներկայացնել որպես իրական պատճառ, կնշանակի ենթադրությունը փոխարինել փաստով։

    ⁠MegaNews⁠-ի հիմնական հարցը մնում է բաց, Վասակ Վարդանյանի դեպքում գործ ունե՞նք ժամանակավոր լուծման, թե՞ իշխանության դեռ չհրապարակված քաղաքական հաշվարկի հետ։

    Պաշտոնական պարզաբանումը կարող է վերջ դնել ենթադրություններին։ Մինչ այդ, նշանակման շուրջ անորոշությունն ինքնին մնում է հանրային և քաղաքական քննարկման արժանի խնդիր։

    Մարգարիտա Դավթյան

    «Մեգանյուզ»լրատվական

  • Գլենդելում կայացել է Արցախից հայերի բռնի տեղահանության մասին պատմող ֆիլմի պրեմիերան

    ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի Laemmle անկախ կինոթատրոնում կայացել է Դիանա Մեդիսոնի «Տնից լավ տեղ չկա» («No Place Like Home») վավերագրական ֆիլմի պրեմիերան։

    Ֆիլմը նվիրված է 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններին, որոնց հետևանքով ավելի քան 100 հազար հայ ստիպված եղավ լքել Արցախը։ Կինոնկարի հիմքում իրական պատմություններ են, փախստականների և ականատեսների հետ հարցազրույցներ, ինչպես նաև Գորիսում, Վարդենիսում և Երևանում նկարահանված արխիվային կադրեր։

    Նախագիծն իրականացվել է քրաուդֆանդինգի՝ համատեղ ֆինանսավորման և տեղի համայնքի աջակցության շնորհիվ՝ առանց հոլիվուդյան խոշոր կինոստուդիաների մասնակցության։ Ֆիլմի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Գրիգոր Աբգարյանն է։

    Ֆիլմի պրոդյուսերներն են Դիանա Մեդիսոնը, Գոհար Խոջաբաղյանը, Արման Նշանյանը, Անի Ոսկանյանը, People Of Ar Cultural Foundation հիմնադրամը և AVA Films ընկերությունը։

  • «Բարության Խորհրդանիշ» ՀԿ-ն՝ երիտասարդների զարգացման և նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին

    – Պարո՛ն Մեսրոպյան, որքա՞ն ժամանակ է, ինչ գործում է «Բարության Խորհրդանիշ» հասարակական կազմակերպությունը։ Ի՞նչ ծրագրեր է այն իրականացրել երիտասարդների զարգացմանն ու ներուժի բացահայտմանն ուղղված։

    -Կազմակերպությունը գործում է 2021 թվականի շուրջ 5 տար «Բարության Խորհրդանիշ» ՀԿ-ն երիտասարդների զարգացման և ներուժի բացահայտմանն ուղղված իր ծրագրերն իրականացնում է 4 հիմնական ուղղություններով.
    • Կրթական և անձնային աճ – Օտար լեզուների (անգլերեն, ռուսերեն) դասընթացներ, դասապատրաստումներ, ինչպես նաև սիրողական պարի խմբակներ, որոնք զարգացնում են երիտասարդների գիտելիքներն ու ստեղծագործական ունակությունները։
    • Ինտերակտիվ և թիմային ճամբարներ – Ամառային բակային ճամբարներ, ինտելեկտուալ քվեստեր, որոնք նպաստում են առաջնորդության, տրամաբանության և թիմային աշխատանքի հմտությունների ձևավորմանը։
    • Կամավորություն Երիտասարդների ներգրավում ծրագրերի կազմակերպչական աշխատանքներում (ջոկատավարներ, հրահանգիչներ), դասապատրաստման խմբակներում ներգրավվածություն ինչպես նաև բնապահպանական ու համայնքային ակցիաներում, ինչը տալիս է գործնական փորձ և ձևավորում պատասխանատու և բանիմաց քաղաքացիներ։

    – Ի՞նչն եք առավել կարևորում թիմային աշխատանքում, և ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում թիմը ձևավորելիս։

    – Թիմային աշխատանքում առավել կարևորում եմ փոխադարձ հարգանքն ու վստահությունը, բաց և ազնիվ հաղորդակցությունը, ինչպես նաև ընդհանուր նպատակի շուրջ պատասխանատվության ստանձնումը: Երբ թիմի յուրաքանչյուր անդամ զգում է, որ իր ներդրումն ու գաղափարները գնահատված են, ձևավորվում է առողջ, մոտիվացնող և արդյունավետ աշխատանքային միջավայր:

    – Ովքե՞ր կարող են կամավորագրվել կազմակերպությանը, և ի՞նչ գիտելիքներ, հմտություններ ու փորձառություն կարող են ձեռք բերել կամավորները։

    -Կազմակերպությունում կամավորությունը բաց հարթակ է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են իրենց էներգիան, գիտելիքներն ու ժամանակը ներդնել համայնքային զարգացման և սերունդների դաստիարակության գործում: Կարող են դիմել 14 տարեկանից սկսած բոլոր այն անձիք ովքեր ցանկանում են ունենալ անձնային աճ, ինչպես նաև ցանկանում են ներդրում ունենալ համայնքային զարգացման մեջ։

    – Ձեր իրականացրած նախաձեռնություններից ո՞րն եք առանձնացնում որպես առավել հաջողված և ինչո՞ւ։ Ի՞նչ արդյունքներ է այն տվել։

    – Առավել հաջողված նախաձեռնությունը «Բարության Ճամբար» բակային ամառային ճամբարների ծրագիրն է, որը հետագայում հիմք դարձավ «Ակունք» զարգացման կենտրոնի ստեղծման համար։ Այն ապահովեց ոչ միայն երեխաների ու երիտասարդների ոչ ֆորմալ կրթությունն ու ակտիվ ժամանցը, այլև ստեղծեց մշտական հարթակ, որտեղ տեղի երիտասարդները կարող են ամենօրյա ռեժիմով զարգացնել իրենց հմտությունները կամավորագրվել և իրականացնել նոր գաղափարներ:

    – Ի՞նչ ծրագրեր ու նախաձեռնություններ եք նախատեսում առաջիկայում, և ո՞ր համայնքներում եք պատրաստվում իրականացնել դրանք։ Ի՞նչ նոր հնարավորություններ կստեղծեն դրանք երիտասարդների համար։

    – Առաջիկայում «Բարության Խորհրդանիշ» ՀԿ-ն նախատեսում է իրականացնել մի շարք ընդգրկուն ծրագրեր և նախաձեռնություններ՝ ուղղված համայնքային կյանքի աշխուժացմանն ու երիտասարդների ու երեխաների զարգացմանը:Ամանորյա տոնական միջոցառում փոքրիկների համար, «Բարության Ճամբար 2027» ամառային բակային ճամբար, «Ակունք» զարգացման կենտրոնի ընդլայնում և արդիականացում։Այս նախաձեռնությունները երիտասարդների համար կբացեն մի շարք կարևոր դռներ գործնական փորձառություն և առաջնորդություն, անվճար ինքնազարգացում և տաղանդների բացահայտում, ապահով և մոտիվացնող միջավայր։

    Անաստասիյա Հարությունյան

  • «Կապանի լեռնահարստացման կոմբինատը»՝ ոլորտի զարգացման և համագործակցության երկխոսության հարթակում

    Հոկտեմբերի 16-17-ը Ծաղկաձորում անցկացված Mining Armenia Forum 2026-ը երրորդ տարին անընդմեջ համախմբեց հանքարդյունաբերության և հարակից ոլորտների շուրջ 50 խոսնակի՝ քննարկելու ոլորտի մարտահրավերները, ներդրումային հնարավորությունները, տեխնոլոգիական զարգացումն ու ապագայի հեռանկարները։

    Միջոցառմանը մասնակցում էր նաև Կապանի ԼՀԿ-ի ղեկավար կազմը՝ ոլորտի զարգացմանն ու համագործակցության նոր հնարավորություններին վերաբերող մասնագիտական քննարկումներին։

    Ֆորումի առանցքային ուղերձն էր՝ անցնել խնդիրների բարձրաձայնումից դեպի դրանց լուծման գործնական քայլեր։ Պետություն–մասնավոր հատված երկխոսությունը, ներդրումները, նորարարական մոտեցումներն ու պատասխանատու հանքարդյունաբերությունը կարևոր նախադրյալներ են ոլորտի կայուն զարգացման և երկրի տնտեսական ներուժի իրացման համար։

  • «Ոչ պաշտոնական» հանդիպում՝ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանի,…

    «Ոչ պաշտոնական» հանդիպում՝ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանի,…