Blog

  • Հրազդանն այս իշխանությունները դարձրել են գավառական քաղաք․ էս ինչ է․․․ (video)

    Հրազդանն այս իշխանությունները դարձրել են գավառական քաղաք․ էս ինչ է․․․ (video)

  • Մոսկվայում ձեր ավանտյուրան չե՛ն մոռանում․ ի՞նչ է խոստովանել Փաշինյանը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video)

    Մոսկվայում ձեր ավանտյուրան չե՛ն մոռանում․ ի՞նչ է խոստովանել Փաշինյանը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video)

  • Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոն

    Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։

    Փաստաթուղթը ստորագրվել է Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026 համաժողովի շրջանակում և նախատեսում է լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոնի (think tank) ստեղծում։

    Կենտրոնը կծառայի որպես հետազոտությունների, քաղաքականության վերլուծության և պետական ու մասնավոր հատվածների միջև երկխոսության միասնական հարթակ՝ նպաստելով հիմնավորված որոշումների կայացմանն ու ոլորտի կայուն զարգացմանը։

  • Մարդիկ իրենց քրտինքով բարիք էին ստեղծում, հիմա ստիպված են այսպես մանր առևտրով ապրուստը վաստակել (video)

    Մարդիկ իրենց քրտինքով բարիք էին ստեղծում, հիմա ստիպված են այսպես մանր առևտրով ապրուստը վաստակել (video)

  • «Երեկվա խայտառակությունը. Ալե՛ն, Հաջիևին մի բան պետք է ասեիր». Ռուզան Ստեփանյա (video)

    «Երեկվա խայտառակությունը. Ալե՛ն, Հաջիևին մի բան պետք է ասեիր». Ռուզան Ստեփանյա (video)

  • Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների առերևույթ հանցավոր արարքների պատճառ





    Փաստաբան Ղևոնդ Պապոյանը գրում է․

    «Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ։

    ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացահայտ անգործության հետևանքով քաղաքացին ու նրա ընտանիքը հայտնվել են ահաբեկված վիճակում, իսկ նրանց իրավունքներն ու անվտանգությունը մնացել են լիովին անպաշտպան:

    Դեպքերի շղթան սկիզբ է առել այն բանից հետո, երբ հարևանները երկաթե թիթեղներով, մեխելու եղանակով, ապօրինաբար փակել են քաղաքացու տան օրինական լուսամուտները՝ զրկելով ննջարանների միակ լուսավորությունից և մաքուր օդ շնչելու հնարավորությունից։ Երբ տանտերը փորձել է սեփական ուժերով հեռացնել պատուհանին մեխված թիթեղները, հարևաններից մեկը քաղաքացու բնակելի տարածք լուսամուտից բահը ներս մտցնելով հնչեցրել առողջությանը ծանր վնաս պատճառելու բացահայտ սպառնալիքներ (բնակարան ներխուժում՝ բռնություն գործադրելու սպառնալիքով)։

    Դրանից հետո որոշ ժամանակ անց տուն է վերադարձել ապօրինաբար լուսամուտը թիթեղով մեխելու եղանակով փակած անձանցից մեկը և սկսել է բարձրաձայն խուլիգանական հայհոյանքներ հնչեցնել քաղաքացու և նրա ընտանիքի անդամների հասցեին։

    Արդյունքում քաղաքացիները ահաբեկված այդ ամենից հաղորդում են ներկայացվել Ոստիկանության Էրեբունու բաժին, ինչպես նաև հստակ խնդրվել է ապահովել իրենց ընտանիքի ֆիզիկական անվտանգությունը։

    Սակայն, Էրեբունու բաժնի աշխատակիցները, մեկնելով դեպքի վայր, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով չեն ձերբակալել առերևույթ հանցանք կատարած անձանց, ավելին ոստիկանության ծառայողները միջոցներ չեն ձեռնարկել հանցանքնրի կանխման և քաղաքացիների անվտանգությունն երաշխավորելու համար։

    Ոստիկանության այսպիսի անտարբերությունից սանձարձակված՝ հարևանները նույն օրը՝ 16.10.2026 թ, գիշերը ժամը 21:00-ի սահմաններում, անցել են առերևույթ նոր հանցավոր գործողությունների։

    Այն ընթացքում, երբ քաղաքացու կինն ու աղջիկը գտնվել են ննջասենյակներում, հարևանները կրկին սկսել են երկաթե թիթեղները մեխել լուսամուտներին։

    Այս ահաբեկող, խուլիգանական գործողությունների հետևանքով տանը գտնվող կինն ու երեխան կրկին ենթարկվել են ուժեղ հոգեբանական ահաբեկման (սթրեսի)։

    Առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ կրկին ահազանգ է ներկայացվել ոստիկանության Էրեբունու բաժին, սակայն առերևույթ հանցավոր արարքներ կատարած անձանց ձերբակալելու փոխարեն, դեպքի վայր ժամանած ոստիկանները տուժած քաղաքացուն են միայն տեղափոխել ոստիկանության բաժին՝ հերթական հաղորդումը ներկայացնելու համար:

    Գտնում եմ, որ ոստիկանության այսօրինակ գործելաոճն անթույլատրելի է։ Այն ոչ միայն չի կանխում հանցավոր վարքագիծը, այլև խրախուսում է հանցագործներին, իսկ տուժողներին թողնում անպաշտպան»:



    դիտվել է 29 անգամ

  • Նման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության





    «Ցավալի է ու դատապարտելի, նման որոշումն ու արարքը բացարձակապես ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության»,- նշել է ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի անդամ Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցել է Զվարթնոցի տաճար, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ոչ։

    «ՑԱՎԱԼԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ Է

    Լրատվությունից տեղեկացանք, որ Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի համար այց է կազմակերպվել Զվարթնոցի տաճար։ 

    Եթե կարելի էր հասնել Զվարթնոց, հապա ինչո՞ւ չայցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչո՞ւ չներկայացնել, ՅՈՒՆԵՍԿՕ-ի իսկ հավանությամբ, սքանչելիորեն վերանորոգված ու շքեղազարդված Մայր Տաճարը։ Հենց Մայր Տաճարի հայտն է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ, իսկ Զվարթնոցի տաճարն ընդամենը մաս էր կազմում Մայր Տաճարի հայտի։

    Ցավալի է ու դատապարտելի, նման որոշումն ու արարքը բացարձակապես ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության։

    Հայոց Եկեղեցին՝ իր Մայր Աթոռով, կանգուն է և տեր է իր ողջ աշխարհասփյուռ ժառանգության»,- գրել է Ասողիկ աբեղա Կարապետյանը։




    դիտվել է 19 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը


    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը


    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

  • Ինչ համաձայնություններ են ձեռքբերվել. պաշտոնական այցով…

    Ինչ համաձայնություններ են ձեռքբերվել. պաշտոնական այցով…

  • Հայտնի են վերջնական ցուցակները





    Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հրապարակված են հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները։

    Մասնավորապես՝

    Արարատի մարզի Արտաշատ,

    Արմավիրի մարզի Արաքս և Արմավիր,

    Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս,

    Լոռու մարզի Ստեփանավան և Ֆիոլետովո,

    Կոտայքի մարզի Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան,

    Շիրակի մարզի Ախուրյան և Արթիկ,

    Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի,

    Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք,

    Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան,

    Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները elections.mia.gov.am հարթակում և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ ընտրողների ռեգիստր բաժնում (elections.am):

    Քվեարկության օրվան նախորդող հինգ օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, դիմելու իրավունք ունեն այն անձինք, որոնք՝1️⃣ հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից,

    սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում,

    հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չեն ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում,

    հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն ցուցակում չեն ընդգրկվել ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջը չբավարարելու հիմքով։

    Ուշադրություն․ եթե համապատասխանում եք վերոնշյալ 4 հիմքերից որևէ մեկին և Ձեր անունը չեք գտել ընտրողների վերջնական ցուցակներում, ապա հոկտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 25-ը՝ ժամը 20․00-ն, կարող եք դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակ՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար համապատասխան տեղեկանք ստանալու նպատակով։

    Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում ենք նախապես ստուգել իրենց տվյալները։ Ձեր ընտրատեղամասը նախապես ճշտելը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ, սահուն և հարմարավետ։



    դիտվել է 83 անգամ

  • ԱԺ նախագահը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին

    Ելույթ եվրոպական հարթակից «Դիմակայուն ժողովրդավարություն, միավորում ընդդեմ հիբրիդային սպառնալիքների» թեմայի վերաբերյալ։ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման, հիբրիդային սպառնալիքներին հակազդելու և տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը։

    Համաժողովի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ։