Blog

  • Այսօր օգոստոսի ամենաշոգ օրն է․ ջերմաստիճանը կհասնի +40°C

    Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-27-ին երեկոյան ժամերին, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

    Նշվում է, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

    Երևան քաղաքում օգոստոսի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 26-28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։

    Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կշարունակի բարձրանալ։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն այսօր` օգոստոսի 24-ին, լեռնային մարզերում ցերեկը հասնելով +32․․․+33°C, նախալեռնային գոտում +36․․․+37°C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +38․․․+40°C։

    Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

  • Նշվեց Քաջարան քաղաքի օրը

    Քաջարանին քաղաքի կարգավիճակ շնորհվեց 68 տարի առաջ։ Հենց  տարեդարձի օրը՝ օգոստոսի 22-ին, նշվեց որպես քաղաքի օր։ Ժամը 11-ին համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը մշակույթի պալատի նախասրահում՝ տոնական սեղանի շուրջ, ընդունեց հանդիսության հյուրերին։ Մի բաժակ շամպայնով շնորհավորեցին օրվա խորհրդի առիթով։ Տոնին մասնակցելու էին եկել Քաջարանի քույր քաղաք Սեն Շամոնի պատվիրակությունը, Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսարանի և Կապանում բացվելիք Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի առաջատար խմբի ներկայացուցիչներ, մարզի համայնքների ղեկավարներ, հյուրեր, տարբեր տարիքի և զբաղմունքի քաջարանցիներ։ Նրանք այցելեցին մշակույթի պալատի ֆրանկոֆոն կենտրոն, որտեղ դասընթացների մասնակից երեխաները ֆրանսերենով ողջունեցին նրանց, երգեցին և արտասանեցին։

    Կեսօրին տոնակատարության մասնակիցներն այցելեցին զոհված ազատամարտիկների հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին մերօրյա նահատակների հիշատակին։

    Քաղաքի օրվա ամենանշանակալի իրադարձությունը Քաջարանի թիվ 1 հիմնանորոգված մսուր-մասնապարտեզի բացումն էր։ Այս նախաձեռնությունն իրականացվել է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ կառավարության, համայնքի և «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 559 միլիոն 395 հազար դրամ է, որից 434 միլիոն 90 հազարը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, 112 միլիոնը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, իսկ 13 միլիոն 300 հազար դրամը՝ Քաջարան համայնքի ներդրումն է։ Շինարարական աշխատանքները բարձր որակով իրականացրել է «Աժդանակ» ՍՊ ընկերությունը։

    Մսուր-մանկապարտեզի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրելուց հետո ներկաները շրջեցին մսուր-մանկապարտեզի հարկաբաժիններով։

    Ամեն ինչ ժամանակակից էր և աչք շոյող։ «Լավագունը՝ մանուկներին» կարգախոսը այս դեպքում համապատասխանում էր իր տրամաբանությանն ու իմաստին։

    Ինչպես «Սյունյաց երկրին» հայտնեց հաստատության տնօրենը, մանկապարտեզը կարող է ընդունել մինչև 130 սան։ Նրանց կրթության և դաստիարակության գործով զբաղվելու են 35 հոգի, ավելի ստույգ՝ այդքան է մանկապարտեզի աշխատակիցների թիվը։ Կրթօջախը փոքրիկ քաջարանցիների առջև դռները կբացի գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ին։

    Տոնակատարության մասնակիցների հաջորդ հանգրվանը դարձյալ Քաջարանի մշակույթի պալատն էր, որտեղ կայացավ օրվա խորհրդին պատշաճող հանդիսավոր նիստ։ Այն սկսվեց Տերունական աղոթքով։ Սյունյաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը ճիշտ նկատեց, որ Քաջարանը 68 տարեկան չէ, կամ ասում են քաղաքի հիմնադրման 68-րդ տարեդարձը։ Քաջարանի հիմնադրումը գալիս է դարերի խորքից։ Վկան՝ այն սրբավայրերն են, որ գտնվում են տարածաշրջանում։

    «Տասնվեց տարի առաջ դուք ունեիք մեկ եկեղեցի, այսօր՝ չորսը։ Վստահ եմ՝ այդ եկեղեցիների օրհնությունը պիտի լինի յուրաքանչյուրիդ հետ։ Աստված օրհնի ձեզ։ Ձեզ և բոլորիս տոնը շնորհավոր լինի», – այսպես ավարտեց խոսքը սրբազանը։

    Քաջարանի տոնի առթիվ բարեմաղթանքներ հղեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Ռոման Խուդոլին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։ Եղան նաև պարգևատրումներ համայնքի ղեկավարի շնորհակալագրին արժանացան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը, Սեն Շամոն քաղաքի փոխքաղաքապետ Քեթրին Շապարը։ Մի ստվար խումբ  քաջարանցիներ արժանացան համայնքապետի պատվոգրերին և հուշանվերներին։

    Տոնին ընդառաջ Քաջարանում անցկացվեց քաղաքի մինի ֆուտբոլի առաջնությունը՝ «Մանվել Փարամազյանի գավաթի» համար։ Հաղթող ճանաչվեց Աբովյան փողոցի թիմը, որին էլ հանդիսավոր պայմաններում հանձնվեց առաջին տեղի համար սահմանված գավաթը։

    Հանդիսավոր նիստի մասնակիցների համար համերգային ծրագրով հանդես եկավ համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի հովանավորությամբ հիմնադրված ժողովրդական նվագարանների անսամբլը (ղեկավար՝ Նաիրա Բալայան)։

    Քաղաքի օրվա շրջանակում անցկացվեցին մարզամշակութային այլ միջոցառումներ՝ շախմատի և շաշկու մրցումներ, կազմակերպվեցին քաղաքի շնորհալիների աշխատանքների ցուցահանդես և գաստրոցուցահանդես՝ հյուրասիրությամբ, քաղաքի փոքրիկ բնակիչները ականատեսը եղան կրկեսային շոու ծրագրի։ Այնուհետև մշակույթի պալատում «Սուպեր Գրիգ» հումորային շոու ծրագիրն էր։

    Իսկ երբ օրը երեկոյացավ, քաղաքային մարզադաշտում համերգային մեծ ծրագրով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանը, որին բեմում ընկերակցում էր հայտնի երգիչ Ձախ Հարութը (Հարութ Փամբուկչյան)։

    Կեսգիշերին մոտ Քաջարանի երկինքը երփներանգվեց տոնական հրավառության գույներով։

     

    Վահրամ Օրբելյան

  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

    «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուկրաինայի բարեկամ ժողովրդին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:

    Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է ընդհանուր արժեքների, պատմական առնչությունների և բարեկամության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։

    Բարձր եմ գնահատում Երևանում Ձեր մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը հիրավի նոր շունչ հաղորդեց մեր երկկողմ հարաբերություններին: Համոզված եմ, որ մեր հանդիպման ընթացքում տեղի ունեցած անկեղծ քննարկումը և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստեն մեր երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդմանը, տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ գործընկերության ամբողջ ներուժի լիարժեք իրացմանը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների:

    Հայաստանը հաստատակամորեն աջակցում է արդար և տևական խաղաղության հաստատմանը Ուկրաինայում և պատրաստակամ է շարունակել ցուցաբերել մարդասիրական աջակցություն Ուկրաինայի ժողովրդին:

    Մաղթում եմ Ձեզ հաջողություն, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և տոկունություն»:

  •  Կտրիճ Ներսիսյանը աղջիկ ունի. վարչապետ |

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է կառավարության ծրագրում կաթողիկոսի պաշտոնանկության ու նոր կաթողիկոսական ընտրությունների անցկացմանը։

    «Այս հարցին առնչվում եմ որպես Հայաստանյայց առաքելական սուրբ Եկեղեցու բանավոր հոտի մի անդամ, որը խնդիր է տեսնում հոգևոր կյանքի ապականոնության հետ, և ուզում եմ նաև ուշադրություն հրավիրել մի բանի վրա, որն եկեղեցում է տեղի ունեցել՝ այն կաստայացվել է»,- ասել է վարչապետը և հավելել, որ իր համար խնդիր է, որ եկեղեցու հետ կապված հարցերը քաղաքական շահարկումների են ենթարկվում այն մարդկանց կողմից, ովքեր վստահ չեն, որ «Հայր մերը» սովորել են։

    «Ի՞նչ իրավունք ունի եկեղեցին խառնվել քաղաքական կյանքին, մի հատ էլ վարչապետի հրաժարական պահանջել, մի հատ էլ վեղարով դուրս գան, ցույցեր անեն, կոչեր անեն։ Ի՞նչ գործ ունեն քաղաքականության մեջ»,- ասել է վարչապետը և հավելել, որ եկեղեցու վերնախավի առնվազն մի հատվածն այսօր քաղաքական կուսակցություններ են․ «Ձեր «Ուժեղ Հայաստանի» շարժման մասնակիցներ են, իսկ Կտրիճ Ներսիսյանն ունի դուստր»։

    «Եթե ձեզ համար սիրուհի ունեցող վեհափառը նորմալ է, ինձ համար, որպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ, սրբապղծություն է։ Պիղծ է ձեր վեհափառը։ Սիրուհի ունեցող վեհափառը պղծություն է»,- ընդգծել է վարչապետը։

  • Փաշինյանը վիրավորեց Վեհափառին. լարված իրավիճակ՝ ԱԺ-ում

    Պիղծ է ձեր Վեհափառը, եթե եկեղեցին ու պետությունն անջատ են, ի՞նչ իրավունք ունեն վեղարով դուրս գալ ցույցերի, պետք է ընտրեն՝ հոգևոր, թե՞ քաղաքական կյանք, բայց եթե սահմանն արդեն հատել ես, հետդարձի ճանապարհ չկա: Այս մասին ասել է Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Սևակ Խաչատրյանի հարցին:

    «Կտրիճ Ներսիսյանն աղջիկ ունի, իսկ երեխա ունենալու ուրիշ մեթոդ չկա»,- նշել է նա։

  • ԱԺ-ում՝ « Հ1-ի Հայաստանն ենք նայում», ջուր խմել չի կարելի. Մխիթարյան – ԱՄԲԻՈՆ NEWS

    Արդեն մեկ ժամից ավել է Ազգային ժողովում Հ1-ի Հայաստանն ենք նայում, ներկայացվում է Կառավարության ոչինչ չասող ծրագիրը:

    Ջրի շշերն էլ հավաքել են` ջուր չենք կարող խմել !)

  • Հայաստանը նախ պետք է ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի․Փաշինյան | Քաղաքականություն

    Հայաստանը նախ պետք է ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի։ Առաջիկայում, թերևս, կսկսենք այս գործընթացը՝ առավել ևս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով ՀՀ նոր  Կառավարության ծրագիրը ։

    ▫️Մենք հանրաքվե կանցկացնենք պաշտոնապես ԵՄ դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո։ Սա ծավալուն աշխատանք  պահանջող գործընթաց է և մենք առաջիկայում  կսկսենք այն»,- ասել է Փաշինյանը։։

    Վարչապետը նաև շեշտել է, որ Հայաստանն անում է Եվրապական շուկային հասանելիություն ունենալու առաջին քայլերը և սրա էֆեկտները տեսնելու և հասկանալու համար մեր ժողովրդին անհրաժեշտ է ժամանակ։

  • Գեղարքունիքի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՈւկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստներըՊլանավորել են Ազգային Ժողովում սադրել վարչապետին։Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՔննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿԴատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ինՎայոց ձորի մարզի քրեական

    Գեղարքունիքի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՈւկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստներըՊլանավորել են Ազգային Ժողովում սադրել վարչապետին։Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՔննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿԴատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ինՎայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերելԱվետիք Չալաբյանն ազատ է արձակվել. Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումըԱրարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենանԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՊրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու համարԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետԾաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըԷլեկտրական հեծանիվը վրաերթի է ենթարկել իտալական Կոմոյի քաղաքապետինՎանաձորի Երկաթուղայինների այգուց մինչև Ալավերդու ճոպանուղի․ Վարդապետյանը շրջել է համայնքներին վերադարձված տարածքներովԱլեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Կտրիճ Ներսիսյանին՝ ծննդյան օրվա առթիվՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերելԻրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանովԿտրիճ Ներսիսյանի վերաբերյալ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանի բարձրացրած հարցերը մնում են արդիական. Civic ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերումՎերացվել է Արեգնազ Մանուկյանի՝ մերձավոր ազգականների հետ շփման արգելքըՀայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանինԶինվորների՝ հակագազերով վազելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն և ՔԿ-ն՝ Ճամբարակի դեպքի մասինԿորեայի Հանրապետության վարչապետ Հան Սոն-Սուկը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթովՌազմական ոստիկանությունը զորամասերում լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնումԿիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիրԳազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ումԱնօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերքՄեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Նիկոլ ՓաշինյանՄեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասինԷդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկինՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՎարչապետի որոշմամբ կստեղծվի ԶՈՒ-երում ինքնասպանությունների առնչությամբ լուծումներ մշակող աշխատանքային խումբ5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՃամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների. կա մեկ զпհ, հինգ վիրավոր3 մլն դոլարանոց ժամացույց, 1992 թ․ արտադրության Volvo, 16 անշարժ գույք, մեծ մասը՝ ՌԴ-ում․ ինչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանը. Factor Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրաYerevan Fashion Week-ը վերադառնում է՝ հոկտեմբերի 9–11Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԱԺ-ն ավարտեց մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը. սպասվում է քվեարկությունՊայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել էԿառավարության նոր ծրագիրն ԱԺ կներկայացվի հաջորդ շաբաթ. Արուսյակ ՄանավազյանՆազելի Բաղդասարյանը՝ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուՁեզ պահեք կարգ ու կանոնով. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց. ընդդիմությունը լքեց դահլիճըՀՀ-ԵՄ համաձայնագրից բխող բազմաթիվ քայլեր են իրականացվել, ինչի մասին չի թմբկահարվել. Արման ԵղոյանՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծին վերաբերող հարցերԵթե հանրաքվե լիներ՝ կողմ կլինեիք ԵՄ-ին միանալո՞ւն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն. Աղաջանյանը՝ Արեգա ՀովսեփյանինՈստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձՀանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեՔննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներումՏարածաշրջանում անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է. ԱլիևՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինԺամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածըԱնձամբ եմ տեսել՝ գերիների հարցն ինչ տեղ է ունեցել իշխանության օրակարգում, և այդ մասին չի խոսվել. Նազելի ԲաղդասարյանԱրամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցությունՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցերՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՁեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՔաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանքՀամոզված եմ` Ձեր ղեկավարությամբ կամրապնդվի Վրաստան-ՀՀ ռազմավարական գործընկերությունը. Բոչորիշվիլիn` ՄիրզոյանինՀՀ ԲՏԱ նախարարության և Հնդկաստանի ՊՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելԲանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն ՊապիկյանՈստիկանները հանցագործության պահին ձերբակալել են քարհանքերից գողություններ կատարող անձանց29.6 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ինչի մեջ է մեղադրվում «Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի նախկին տնօրենըՎրաստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձիՌոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերումԱԺ-ի ընդդիմադիր դաշտի մանկապարտեզի սաները մինչ օրս կռիվ են տալիս իմ շողքի հետ. Ալեն ՍիմոնյանՀՀ-ն ամեն բան անում է, որ սեփական ռազմարդյունաբերությունն ունենա իր սեփական ուժերով. Արթուր ՀովհաննիսյանՇուրջ 200 մլն արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար Արմեն Աշոտյանի և ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել էԲացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպքՔարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ Երեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրըՋրալցված նկուղներ, կոտրված ճյուղեր. Գյումրիում հորդառատ անձրևի ու քամու հետևանքներըՄ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համարՀայտնի են հայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԱրսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածությունԳորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնըԿիևում քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջխորհրդարանական կապերի ակտիվացման հարցերը Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. ՄասադիկովԷդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանինՈւժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, մեքենաներ, տապալվել ծառեր. ՆԳՆՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տնտեսական կապերի ընդլայնումըԴավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահՌուբեն Ռուբինյանն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցերՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՆԳՆ-ն հերքել է Դավիթաշենում կրակոցի մասին տեղեկություններըՆոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28,650 դրամ և կտրամադրվի 10 տարի ժամկետովԴուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամներ է թիրախավորել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

  • ՎԵՐՋ․ Փաշինյանը վերջապես ուղիղ ասաց՝ ինչ է ուզում Կաթողիկոսից․ Նարեկ Կարապետյան






    Այս մարդը վերջապես ուղիղ ասաց, թե ինչ է ուզում Կաթողիկոսից

    Վեհափառի հետ կապված խնդիրը Արցախի անունը տալն է:

    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար
    Նարեկ Կարապետյան




    դիտվել է 552 անգամ

  • ԵՄ-ին անդամագրվելու դիմումի գործընթաց շուտով կսկսենք նաև ԵԱՏՄ գործընկերների խնդրանքով

    ԵՄ-ին անդամագրվելու դիմումի գործընթաց շուտով կսկսենք նաև ԵԱՏՄ գործընկերների խնդրանքով