Blog

  • Ժամերի ընթացքում բացահայտվել է համարանիշների գողությունը | Հայաստան

    Օգոստոսի 20-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնեց, որ գիշերը հանել-տարել են Արարատյան փողոցում կայանված իր հինգ ավտոմեքենաների զույգ համարանիշները։

    Համայնքային ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ գողությունը կատարել են օտարերկրացի երեք տղամարդիկ, որոնք Հայաստանում չունեն մշտական բնակության վայր։
    Հետագա միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 14-ի սահմաններում, երեքն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Շենգավիթի բաժին։

    Գողոնը հայտնաբերվել է։
    Նախաձեռնվել է քրեական վարյութ։ Հանգամանքները պարզվում են։

  • «Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա՝ փաստեր դնելով նրա դիմաց» (video)


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

  • «Կտրիճ Ներսիսյանը ՀԱՍԵ-ն դուրս է դրել կանոնական ծիրից». Նիկոլ Փաշինյան

    «Կտրիճ Ներսիսյանի ուղիղ հրահանգին ենթարկվող մի շարք հոգևորականներ Սուրբ և անմահ պատարագների ժամանակ կոչ են հղում Աստծուն, որ պահպանի Արցախի Հանրապետությունը՝ այսպիսով եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Այս կոչերը հղում են, հետո ասում՝ «Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք»: Աստծուն պետք չէ աղաչել խաղաղության համար, պետք է խաղաղությանը տեր կանգնել: Սա մեկն է այն պատճառներից, թե ինչու պետք է ՀԱԵ փաստացի պետը հանգստի կոչվի, բայց միակ պատճառը չէ. իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱՍԵ առաջացած խորը համակարգային ճգնաժամի մասին, որտեղ շարադրվում են տասնյակ փաստեր, որ Կտրիճ Ներսիսյանը եկեղեցին դուրս է դրել կանոնական ծիրից»:

  • Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Կառավարության ծրագիրը ներկայացնելու ելույթի ժամանակ անդրադարձել է 2019 թվականին իր արած հայտարարությանը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։

    Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է այդ ժամանակ նման հայտարարություն արել՝ շեշտելով, որ ցանկանում է այս թեման մեկընդմիշտ ամփոփել։

    «Քավ լիցի, չեմ մոռացել, որ արել եմ այդ հայտարարությունը, բայց վերջին տարիներին տասնյակ անգամներ անդրադարձած լինելով այս թեմային, ուզում եմ ամփոփել մեկընդմիշտ: Հայաստանյան ավագ և միջին սերնդի քաղաքական ծագումնաբանությունը հանդիսացած Ղարաբաղյան շարժմանը և Ղարաբաղը Հայաստան տեսնելու գաղափարին անմնացորդ նվիրումն է, որ ինձ ու իմ գործընկերներին համարձակություն է տվել առաջ գնալ, բացել վարագույրը և տեսնել, թե ինչ կա Ղարաբաղի շարժման հետևում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է վարչապետը՝ հավելելով, որ  35 տարի Հայաստանը բացարձակապես  ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար։

    «Մեր կառավարությունը ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար։ Մեր կառավարման տարիներին նախորդող նույն ժամանակահատվածի համեմատ մեկ միլիարդ դոլարից ավելի ֆինանսավորում ենք հատկացրել Ղարաբաղին։ Եվ, ի վերջո, մենք վարագույրը բացելու և տեսնելու համարձակություն ենք ունեցել, որ Ղարաբաղյան շարժումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի պետականությունն ու ապագան զրոյացնելու նախագիծ, ու մենք ժողովրդի տված մանդատով փակել ենք այդ նախագիծը՝ Հայաստանի պետականության հարատևության համար բացելով անսահմանափակ հնարավորություններ։ Կօգտվե՞նք մենք այդ հնարավորությունից, թե՞ ոչ, ուրիշ հարց է»,-նշել է Փաշինյանը։

    Նա վստահեցրել է, որ ոչ միայն Ադրբեջանում, այլև Թուրքիայում չպետք է Հայաստան փնտրել, Իրանում չպետք է Հայաստան փնտրել, Վրաստանում չպետք է Հայաստան փնտրել՝ երկու հիմնական պատճառով:

    «Առաջինը, երբ Հայաստանից դուրս Հայաստան ենք փնտրում, տեսադաշտից և ուշադրությունից դուրս ենք թողնում Հայաստանի Հանրապետությունը, նրա կարիքներն ու շահերը, նրա համար հոգ տանելու մեր պատասխանատվությունը և պարտավորությունը։

    Եվ երկրորդ՝ երբ մենք հայրենիք ենք փնտրում մեր չորս հարևանների միջազգային ճանաչված տարածքներում, բացում ենք այն դուռը, որով նրանք իրենց հայրենիքն են փնտրում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում։  Եվ ստացվում է, որ մենք փնտրում ենք չորս տեղ, իրենք չորսով փնտրում են մի տեղ՝ մեր երկրում, մեր պետությունում, մեր հայրենիքում, ու մենք հայտնվում ենք մեկն ընդդեմ չորսի կարգավիճակում։ Երբ հայտնվում ենք մեկն ընդդեմ չորսի կարգավիճակում, անխուսափելիորեն հասկանում ենք, որ չենք կարող նման հարևանության մեջ ապրել առանց արտաքին օգնության, իսկ նա, ով գալիս է մեզ օգնելու, որ մենք մեր հարևանության մեջ կարողանանք ապրել, պարզվում է, ինքն էլ իր հայրենիքն է փնտրում այստեղ և նույնիսկ վիրավորվում է, որ մենք մեզ, մեր պետության ու անկախությանը լուրջ ենք վերաբերվում, և չենք հասկանում, որ ընդամենը տեղապահ ենք, ժամանակավոր տեղապահ և գործիք պատմական արդարության, իր պատմական արդարության վերականգնման համար»,-մանրամասնել է նա։

    Փաշինյանը խոսքով՝ սոցիալ հոգեբանության պատմության այս տրամաբանության ընթացքի մեջ է, որ հայ ժողովուրդը ենթարկվել է կոտորածների ու ցեղասպանության՝ ինքն էլ չհասկանալով, թե ինչու  է դա իր հետ տեղի ունենում։

    «Եվ «Արցախը Հայաստանը և վերջ»-ը ծառայել է այս նպատակին, որ, ի վերջո, բացենք մեր պատմության վարագույրը, մտնենք մեր պատմության և իրականության կուլիսներ և տեսնենք, թե ինչ է կատարվում։

     

  • Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի ծրագիր չկա. վարչապետ |

    «Կարող եմ վստահ ասել՝ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու, և գիտեմ՝ այնտեղ քննարկում կա․ կազմակերպությունում, ի դեպ, կանոնադրությունը նախատեսում է նման բան, որ երկրին կարելի է հեռացնել։ Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի հեռացնել Հայաստանին ՀԱՊԿ-ից։ Մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,- շեշտել է վարչապետը։

    Նա հաստատել է այն միտքը, որ Կառավարության ծրագրում «ՀԱՊԿ» արտահայտությունը չկա․ «Հիշատակում գոնե մեկ անգամ չկա, քանի որ հիշատակում չենք կարող ասել, քանի որ այն ժամանակ գործընկերային տրամաբանություն էր»,- շեշտել է նա

  • Հայաստանը նոր Սեպտեմբերի 21-ի կարիք ունի. Սուրեն Սուրենյանց

    Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

    «Հայաստանը նոր Սեպտեմբերի 21-ի կարիք ունի

    Օգոստոսի 23-ն անցավ, սակայն Նիկոլ Փաշինյանը և իշխանության որևէ ներկայացուցիչ այդպես էլ հրապարակային ուղերձով չհանդես եկան Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարեդարձի առթիվ։

    Վերջին տարիների քաղաքական զարգացումների համատեքստում այս լռությունը զարմանալի չէ։ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության մեջ Անկախության հռչակագիրը վաղուց դադարել է լինել պետականության անվիճելի խորհրդանիշ և վերածվել է վերանայման առարկայի:

    Սակայն այն, ինչ կարող է բացատրելի թվալ գործող իշխանության քաղաքական տրամաբանությամբ, արտառոց է պետականության ավանդույթի և ինստիտուցիոնալ հիշողության տեսանկյունից։

    1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրը սովորական պատմական փաստաթուղթ չէ։ Այն քաղաքական և իրավական հիմքն է, որի վրա մեկնարկեց Հայաստանի անկախ պետականության վերականգնման գործընթացը։ Մեկ տարի անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանի ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց այդ ընտրությունը։

    Օգոստոսի 23-ը և Սեպտեմբերի 21-ը մեկ միասնական պետականակերտ գործընթացի երկու հանգրվաններն են՝ նախ անկախության քաղաքական հռչակումը, ապա դրա համաժողովրդական լեգիտիմացումը։

    Հետևաբար, Անկախության հռչակագրի տարեդարձի նկատմամբ պետական լռությունը դժվար է դիտարկել արարողակարգային համատեքստում։ Այն ունի քաղաքական վտանգավոր բովանդակություն, մանավանդ երբ իշխանությունը բացահայտ խոսում է «Չորրորդ հանրապետության» և Երրորդ հանրապետության գաղափարական ժառանգության վերաիմաստավորման մասին։

    Քիչ առաջ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է»։

    Այս հայտարարությունն ավելի է սրում հիմնարար հարցը։ Երրորդ հանրապետությունը ծնվել էր հստակ քաղաքական շղթայով՝ համազգային շարժում, Անկախության հռչակագիր, Սեպտեմբերի 21-ի հանրաքվե։ Նրա հիմնադիրն ու լեգիտիմության աղբյուրը Հայաստանի ժողովուրդն էր։ Եթե այսօր հայտարարվում է, որ Երրորդ հանրապետության պատմական շրջափուլը սպառված է, և «Չորրորդ հանրապետությունն» արդեն հիմնադրված է, ապա առաջանում է սկզբունքային հարց՝ ո՞վ է այդ նոր հանրապետության հիմնադիրը և որտե՞ղ է դրա համաժողովրդական մանդատը։

    Հանրապետությունները չեն հիմնադրվում միայն մեկ անձի կամ մեկ կուսակցության քաղաքական հայեցակարգով ու կառավարության ծրագրի ներկայացմամբ։

    Պետականության նոր փուլը չի կարող լիարժեք լեգիտիմություն ունենալ, եթե դրա հիմքում չկա ժողովրդի հստակ, ազատ և գիտակցված կամարտահայտությունը։ Ընտրական մանդատը կարևոր է և անհրաժեշտ, սակայն պետականության հիմնարար վերաիմաստավորումը՝ հատկապես երբ այն վերաբերում է Անկախության հռչակագրի դերին և Սահմանադրության նախաբանին, պահանջում է ավելի լայն ու խորքային համաձայնություն։

    Հակառակ դեպքում կունենանք մի «Չորրորդ հանրապետություն», որի քաղաքական ծնողը ժողովուրդը չէ, որի գաղափարական հիմքերը չեն ձևավորվել հանրային համաձայնությամբ, և որի ճարտարապետությունը հասարակությանը ներկայացվում է որպես արդեն կայացած իրողություն՝ պարզապես վարչապետի հայտարարությամբ։

    «Նոր Սեպտեմբերի 21»-ը պարտադիր չէ հասկանալ որպես հերթական հանրաքվեի մեխանիկական օր։ Դա քաղաքական սկզբունք է. Հայաստանի հաջորդ պետական շրջափուլը պետք է ձևավորվի ոչ թե իշխանության կաբինետներում կամ արտաքին պահանջների ազդեցությամբ, այլ Հայաստանի ժողովրդի կամքով։

    Հայաստանին պետք է նոր Սեպտեմբերի 21՝ պետականության ապագան կրկին ժողովրդի կամքով կառուցելու համար։ Առանց այդ կամքի ցանկացած «նոր հանրապետություն», նույնիսկ եթե այն արդեն «հիմնադրված և իրականություն» է հայտարարված, կընկալվի որպես Փաշինյանի և նրա իշխանության արտաքին դոնորների գործարքի հետևանք»:

  • Մենք մտնում ենք Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ. ԱՄՆ ֆինանսների նախարար

    ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը X-ում գրել է, որ «մտնում ենք Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ»։

    Նրա խոսքով՝ նախագահ Թրամփը կազմաքանդել է Իրանի ռազմական կարողությունները, ոչնչացրել գրեթե 100% ռազմական գործարանները և հողին է հավասարեցվել միջուկային ծրագիրը։ «Արշալույսին» սկսվում է տնտեսական «D օրը»՝ երբևէ ամենամեծ ֆինանսական հարձակումը՝ նպատակով կտրելու վարչակարգի բոլոր տնտեսական կենսական թելերը։

    Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ «տնտեսական պատերազմի և մեկուսացման» մեկնարկի մասին՝ զգուշացնելով աջակցողներին լուրջ հետևանքների մասին։ Իրանի ԱԳՆ-ն դա որակել է տնտեսական ահաբեկչություն և հանցագործություն մարդկության դեմ։

  • Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է ուղարկվել պրոպանով լի յոթ երկաթուղային վագոն | Տարածաշրջան

    Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պրոպանով լի յոթ երկաթուղային վագոն։

    Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի միջոցով տեղափոխվել է ավելի քան 50,000 տոննա հացահատիկ, մոտ 9,000 տոննա պարարտանյութ, 1,172 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։

    Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15,000 տոննա դիզելային վառելիք և մոտ 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։

  • Ուկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստներըՊլանավորել են Ազգային Ժողովում սադրել վարչապետին։Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՔննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿ«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ինՎայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել

    Ուկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստներըՊլանավորել են Ազգային Ժողովում սադրել վարչապետին։Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՔննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿ«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ինՎայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել

  • «Պիղծա․․․», «Հանգի՛ստ թող Վեհափառին»․․․ Փաշինյանը հունից դուրս եկավ, իրավիճակը լարվեց (video)

    «Պիղծա․․․», «Հանգի՛ստ թող Վեհափառին»․․․ Փաշինյանը հունից դուրս եկավ, իրավիճակը լարվեց (video)