Երրորդ տարին անցկացվող Mining Armenia Forum 2026-ի երկրորդ օրը շարունակվում են ոլորտային քննարկումներն ու մասնագիտական ելույթները՝ համախմբելով հանքարդյունաբերության ոլորտի տեղական և միջազգային փորձագետների, մասնագետների ու ոլորտի ներկայացուցիչների։
Օրվա քննարկումների առանցքային թեմաներից է «ESG ցուցանիշներից՝ դեպի ներդրումային վստահություն» պանելային քննարկումը, որին մասնակցել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։
Մասնակիցները քննարկել են, թե ինչպես կարող են չափելի և վստահելի ESG ցուցանիշները նպաստել ներդրողների վստահության ամրապնդմանը, ֆինանսավորման ընդլայնմանը և պատասխանատու հանքարդյունաբերության զարգացմանը։
Leave a Reply