Ուղիղ մեկ տարի է՝ Մկրտիչ Սրբազանը զրկված է իր հոգևոր զավակների կողքին լինելու հնարավորությունից

Written by

in





Արագածոտնի թեմը միասնական աղոթքի էր մեկտեղվել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Արդեն մեկ տարի է՝ թեմի եկեղեցիներում անդադար և անտրտունջ աղոթք է բարձրացվում առ Աստված։ Այս աղոթական ընթացքը սկիզբ է առել թեմակալ առաջնորդի՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանիրավի կալանավորումից հետո։ Արդեն ուղիղ մեկ տարի է՝ Սրբազան Հայրը զրկված է իր հոգևոր զավակների հետ թեմում հանդիպելու և նրանց կողքին լինելու հնարավորությունից։

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևոր դասն ու հավատավոր ժողովուրդը միասին աղոթել են՝ հայցելով Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը մեր Հայրենիքի խաղաղության, Սուրբ Եկեղեցու անսասանության, սիրելի Սրբազան Հոր, հոգևոր հայրերի և ամենքի համար:

Ժամերգության ավարտին ներկաներին իր հոգևոր խոսքն է ուղղել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը։

Տեր Հայրը շնորհակալություն է հայտնել իր հոգևոր եղբայրներին՝ միասնական աղոթքի համար՝ ընդգծելով, որ մեր կյանքի և մեր ընթացքի հիմքում պետք է լինի Աստծո հետ հաղորդությունը և հավելեց.« Աստված մարդուն ստեղծել է Իրեն հաղորդակից լինելու և Իր հետ ապրելու համար։ Մարդը չպետք է կորչի միայն կենցաղի հոգսերի մեջ՝ մոռանալով իր Արարչին։ Երբ Քրիստոսին հանում ենք մեր մտքից և սրտից, կորցնում ենք մեր կյանքի ճիշտ ընթացքը, սայթաքում և ընկնում։

Ուստի պետք է պատրաստ լինենք, չուրանանք Քրիստոսին և մշտապես ձգտենք Տիրոջ հետ հաղորդակցության։ Մենք՝ քրիստոնյաներս, չպետք է վախենանք Տիրոջ հետ հանդիպումից, որովհետև յուրաքանչյուր Սուրբ Պատարագի ժամանակ մենք հանդիպում ենք մեր Տիրոջը և հաղորդակից դառնում Նրա շնորհին»։

Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում։




դիտվել է 92 անգամ


Լրահոս


Շերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում են



Ինչպիսի եղանակ է սպասվում



Ալիևը որոշել է նոր հեքիաթ հնարել պատերազմի սանձազերծման մասին․ Տաթև Հայրապետյան



Հայտնի են վերջնական ցուցակները



«Երեկվա խայտառակությունը. Ալե՛ն, Հաջիևին մի բան պետք է ասեիր». Ռուզան Ստեփանյա (video)



Մարդիկ իրենց քրտինքով բարիք էին ստեղծում, հիմա ստիպված են այսպես մանր առևտրով ապրուստը վաստակել (video)



Մոսկվայում ձեր ավանտյուրան չե՛ն մոռանում․ ի՞նչ է խոստովանել Փաշինյանը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video)



Հրազդանն այս իշխանությունները դարձրել են գավառական քաղաք․ էս ինչ է․․․ (video)



Արա՛, դուք ո՞վ եք․․․ ինչին կպնում եք՝ չորանումա, մահանումա․․․ ի՞նչ եք արել երեկ «Մուլտի Ուելնեսում» (video)



Ալիևը խանգարված նորից խոսել է Հայաստանի նախագահների մասին․ չի մոռանում՝ Մոսկվայում ինչ են արել․․․ (video)



Էնդրյու Թեյքը՝ Հայաստանի հանքարդյունաբերության ապագայի մասին (video)



Ալե՛ն, դու Հաջիևի «տասովշիկն ես»․ ի՞նչ եղավ երեկ զանգից հետո․․․ Աշոտ Անդրեասյան (video)



Փաշինյանի ու Ավինյանի «ցնցող նորությունը» հայ ժողովրդին․․․ (video)



Ինչ են ասել Իշխան Սաղաթելյանին՝ Փարիզում և Բրյուսելում (video)



Ինչպես Աստված է անսահման, այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվողն է անսահման․ Միքայել Սրբազան



«Սրիկա՛, հլը էս երևույթին նայե՛ք․․․ թույլ տեղիդ ենք խփել, հիստերիկանու՞մ ես»․ Աշոտ Անդրեասյան (video)



Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվն ավելացել է



«Ալե՛ն, սպասիր․ սրտանց ցանկանում եմ՝ քո ու ՔՊ-ականների տուն մոլորված ադրբեջանցիներ մտնեն»․ Մովսիսյան (video)



Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Ճաղարյանի հաղթանակը



Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում»



Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության



Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video)



Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ»



Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի



«Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը

Ամենաընթերցվածները



Շուտով



Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը


Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը


Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *