Blog

  • Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի

    «Փաստ» օրաթերթը գրում է.

     Մինչ հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում շարունակում են շրջանառվել իշխանությունների կողմից օրակարգ բերվող հնարավոր սահմանադրական փոփոխությունները, ակնհայտ է դառնում մեկ պարզ իրողություն. այս թեման դառնալու է առաջիկա ամիսների ներքաղաքական կյանքի ամենաթեժ «մարտադաշտը»։ Այս գործընթացները ոչ միայն իրավական կամ ձևական բնույթ են կրում, այլև ուղղակիորեն առնչվում են պետության և յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար ապագային՝ առաջ բերելով խորը մտահոգություններ և լուրջ հակադրություններ երկրում։

    Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ «Փաստի» հետ զրույցում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց, որ եթե Հայաստանի Հանրապետությունում հանկարծ անցնի նոր Սահմանադրությունը, ապա երկիրն ուղղակիորեն դառնալու է հայ ժողովրդի մեծ համակենտրոնացման ճամբար՝ վերջնականապես կորցնելով հանրապետության իր ստատուսը։ Նրա խոսքով, այդ մղձավանջային պարագայում մարդիկ ապրելու են բացարձակ իրավազուրկ ու անպաշտպան վիճակում, որտեղ ցանկացած պահի յուրաքանչյուրը կարող է ձերբակալվել, ունեզրկվել, զրկվել բոլոր իրավունքներից կամ պարզապես արտաքսվել սեփական հայրենիքից։ Ավետիք Չալաբյանը նշեց, որ նման հետապնդումները կարող են տեղի ունենալ սոսկ այն պատճառով, որ, օրինակ՝ բարձրաձայնվում է այնպիսի պարզ ու սրբազան ճշմարտություն, թե Արարատ սարը մերն է, կամ Անդրանիկը մեր ազգի հերոսն է։

    Միաժամանակ, նա նկատեց, որ նմանատիպ ճնշումների ու երևույթների տարրերն արդեն իսկ նկատելի են, սակայն նոր Սահմանադրության ընդունումից հետո դրանք ստանալու են համատարած ու անկասելի բնույթ։

    Ամփոփելով իր խոսքը՝ Ավետիք Չալաբյանն ընդգծեց, որ ոչ մի պարագայում և երբեք չի կարելի թույլ տալ, որ գործող իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, սպառնալիքի, ճնշումների ու շանտաժի ուժով այդ կործանարար Սահմանադրությունը կապեն մեր ժողովրդի վզին, և հետևաբար՝ նման հանրաքվեի անցկացումը պետք է արմատապես բացառվի ու թույլ չտրվի։

    դիտվել է 14 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

  • ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

    «Հրապարակ»-ը գրում է.

    Արտահերթ ընտրությունների հարցն իշխանական կուլիսներում, հատկապես ԱԺ խմբակցությունում, ավելի ակտիվ են քննարկում, քան ընդդիմադիր շրջանակներում։ Այստեղ խիստ մտահոգված են այն հեռանկարից, որ կարող են կորցնել մանդատն ու անհոգ կյանքը։

    Մեր աղբյուրը չբացառեց այն, որ կգտնվեն ՔՊ-ականներ, ովքեր ընդդիմության հետ կմիանան՝ արտահերթի սցենարը կանխելու համար։

    Բանն այն է, որ խորհրդարանը լուծարվելու եւ արտահերթ ընտրություն նշանակելու համար Փաշինյանը նախ պետք է հրաժարական տա, այլ ուժեր թեկնածուներ չպետք է առաջադրեն, եւ խորհրդարանը պետք է արձակվի․ սա՝ Փաշինյանի սցենարով։ Իսկ եթե ընդդիմությունը դեմ է դրան, ապա կարող են թեկնածու առաջադրել, եւ ճիշտ աշխատելու դեպքում չի բացառվում, որ որոշ ՔՊ-ականներ կողմ քվեարկեն, որպեսզի խորհրդարանը չարձակվի։

    դիտվել է 21 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

  • «Երաշխավորված ընտրյալները»․ ինչպես կարող են քաղաքական ուժերը մանդատ ստանալ՝ չհաղթահարելով ընտրական շեմը

    2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Դրանցից 19-ում ընտրություններն անցկացվեցին համամասնական, իսկ երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցանկերը և պարզել, որ համամասնական ընտրակարգով քվեարկություն անցկացնող 19 համայնքներից 15-ում առաջադրվել էր առավելագույնը երեք քաղաքական ուժ։ Ընդ որում, հինգ համայնքում մասնակցում էր միայն մեկ կուսակցություն, վեցում՝ երկու, իսկ չորսում՝ երեք քաղաքական ուժ։

    Այս հանգամանքը կարևոր է, քանի որ Հայաստանի Ընտրական օրենսգիրքը նախատեսում է հատուկ կարգավորումներ, որոնց համաձայն՝ որոշ դեպքերում կուսակցություններն ու դաշինքները կարող են մասնակցել ավագանու մանդատների բաշխմանը՝ նույնիսկ չհաղթահարելով ընտրական շեմը։

    Ինչպե՞ս է գործում ընտրական շեմը

    ՀՀ ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն՝ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրություններում մանդատների բաշխմանը, որպես ընդհանուր կանոն, մասնակցում են առնվազն 4 տոկոս ձայն ստացած կուսակցությունները և առնվազն 6 տոկոս ստացած կուսակցությունների դաշինքները։

    Սակայն նույն հոդվածը նախատեսում է բացառություն․ եթե ընտրական շեմը հաղթահարել են երեքից պակաս քաղաքական ուժեր, մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երեք ուժերը։

    Այսինքն՝ եթե ընտրություններին մասնակցում է ընդամենը երեք կուսակցություն կամ դաշինք, ապա երեքն էլ կարող են մասնակցել մանդատների բաշխմանը՝ անկախ ընտրական շեմը հաղթահարելու հանգամանքից։

    Նույն սկզբունքը գործում է երկու քաղաքական ուժի մասնակցության դեպքում։ Քանի որ ընտրություններին մասնակցում են ընդամենը երկու ուժեր, երկուսն էլ ընդգրկվում են մանդատների բաշխման գործընթացում։

    Սակայն այստեղ կարևոր է տարբերակել մանդատների բաշխմանը մասնակցելը և փաստացի մանդատ ստանալը։ Ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժը կարող է մասնակցել մանդատների բաշխմանը, բայց նրա ստացած ձայների քանակը շարունակում է նշանակություն ունենալ մանդատների վերջնական հաշվարկի համար։

    Այլ կարգավորում է գործում այն համայնքներում, որտեղ ընտրություններին մասնակցում է միայն մեկ քաղաքական ուժ։

    Հինգ համայնքում՝ միայն «Քաղաքացիական պայմանագիրը»

    Հոկտեմբերի 25-ի ընտրություններին հինգ համայնքներում առաջադրվել էր միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը։

    Դրանք են՝ Արմավիր, Ախուրյան, Վարդենիս, Վայք և Գառնի համայնքները։

    Այս համայնքներում ընտրողներն այլ կուսակցության կամ դաշինքի օգտին քվեարկելու հնարավորություն չունեին։

    Սակայն մեկ քաղաքական ուժի մասնակցությունը դեռ չի նշանակում, որ այդ ուժն ինքնաբերաբար հաղթող է ճանաչվում։

    Ընտրական օրենսգրքի համաձայն՝ մեկ կուսակցության մասնակցության դեպքում քվեաթերթիկում նախատեսվում է նաև «դեմ» քվեարկելու հնարավորություն։ Միակ մասնակից ուժի ընտրական ցուցակը պետք է ստանա քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, որպեսզի ավագանին ընտրված համարվի։

    Հետևաբար, նշված հինգ համայնքներում ընտրության հիմնական հարցը ոչ թե այն է, թե որ կուսակցությունը կհաղթի մրցակցությանը, այլ՝ արդյոք ՔՊ-ն կստանա ընտրողների անհրաժեշտ աջակցությունը։

    Օրինակ, Արմավիրում ՔՊ կուսակցությանը դեմ է քվեարկել 479 ընտրող կամ ընտրության մասնակիցների 3,43%,

    Ախուրյանում՝ 829 կամ 7,06%,

    Վարդենիսում՝ 578 կամ 5,68%,

    Վայքում՝ 148 կամ 3,39%,

    Գառնիում՝ 185 կամ 5,38%:

    Վեց համայնքում՝ երկու քաղաքական ուժ

    Համամասնական ընտրակարգով վեց համայնքներում առաջադրվել էին երկուական քաղաքական ուժեր։

    Համայնք Մասնակից քաղաքական ուժեր
    Արաքս «Արդարություն» դաշինք, ՔՊ
    Գորիս «Հայկական քվե» դաշինք, «Համերաշխություն» դաշինք
    Ջերմուկ «Ապրելու երկիր», ՔՊ
    Իջևան «Ինքնիշխան Հայաստան», ՔՊ
    Հրազդան ՀՅԴ, ՔՊ
    Ծաղկաձոր ՀՅԴ, ՔՊ

    Այս համայնքներում ընտրական շեմի ընդհանուր պահանջը չի կարող մանդատների բաշխումից դուրս թողնել երկու մասնակից ուժերից որևէ մեկին։

    Օրինակ՝ եթե որևէ համայնքում կուսակցություններից մեկը ստանա ձայների 95 տոկոսը, իսկ մյուսը՝ 5 տոկոսը, երկուսն էլ կմասնակցեն մանդատների բաշխմանը։

    Նույնը վերաբերում է նաև այն իրավիճակին, երբ երկրորդ քաղաքական ուժի ստացած ձայների մասնաբաժինը փոքր է օրենքով նախատեսված 4 կամ 6 տոկոս ընտրական շեմից։

    Այս կարգավորման արդյունքում նույնիսկ շատ փոքր աջակցություն ստացած քաղաքական ուժը կարող է ընդգրկվել մանդատների բաշխման գործընթացում։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ տվյալ ուժին պարտադիր կհատկացվի ավագանու առնվազն մեկ մանդատ։

    Չորս համայնքում՝ երեք քաղաքական ուժ

    Երեքական քաղաքական ուժեր էին մասնակցում Արտաշատի, Գավառի, Եղեգնաձորի և Դիլիջանի ընտրություններին։

    Արտաշատում առաջադրվել էին «Նոր դարաշրջան», Հայ յեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) և ՔՊ կուսակցությունները։

    Գավառում՝ «Հայկական քվե» կուսակցությունը, «Համերաշխություն» դաշինքը և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։

    Եղեգնաձորում՝ «Նոր դարաշրջան», ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունները։

    Դիլիջանում՝ «Ապրելու երկիր», «Հանրապետություն» և ՔՊ կուսակցությունները։

    Այս համայնքներում ընտրական շեմը հաղթահարելու պահանջը նույնպես չի կարող ինքնին բացառել առաջադրված երեք քաղաքական ուժերից որևէ մեկին մանդատների բաշխումից։

    Օրինակ՝ եթե երեք կուսակցություններից մեկը ստանա ձայների 80 տոկոսը, երկրորդը՝ 17 տոկոսը, իսկ երրորդը՝ 3 տոկոսը, ապա մանդատների բաշխմանը կմասնակցեն բոլոր երեքը՝ չնայած երրորդ ուժը չի հաղթահարել 4 տոկոս ընտրական շեմը։

    Այսպիսով, երեք քաղաքական ուժ ունեցող համայնքներում ընտրական շեմը կորցնում է իր սովորական՝ մանդատների բաշխմանը մասնակցելու հնարավորությունը սահմանափակող նշանակությունը։

    Սակայն վերջնական մանդատների քանակը շարունակում է կախված մնալ յուրաքանչյուր ուժի ստացած ձայներից։

    Չորս և ավելի ուժեր՝ միայն չորս համայնքում

    Մնացած չորս համայնքներում քաղաքական մրցակցությունն ավելի բազմակողմ էր։

    Ստեփանավանում, Մարտունիում, Արթիկում և Մեղրիում առաջադրվել էին չորսական քաղաքական ուժեր։

    Այս համայնքներում ընտրական շեմի նշանակությունն ավելի մեծ է։ Եթե առնվազն երեք քաղաքական ուժ հաղթահարի օրենքով նախատեսված շեմը, ապա շեմը չհաղթահարած մյուս ուժերը չեն մասնակցի մանդատների բաշխմանը։

    Սակայն եթե ընտրական շեմը հաղթահարեն երեքից պակաս ուժեր, ապա մանդատների բաշխմանը կմասնակցեն առավելագույն ձայներ ստացած երեք քաղաքական ուժերը։

    Հետևաբար, նույնիսկ չորս կամ հինգ մասնակից ունեցող համայնքներում ընտրական շեմը չհաղթահարած ուժը որոշ պայմաններում կարող է պահպանել մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունքը։

    Ինչո՞ւ է օրենքը նախատեսում այս կարգավորումը

    Ընտրական օրենսգրքի այս մեխանիզմը հնարավորություն է տալիս մանդատների բաշխմանը մասնակցել նաև այն քաղաքական ուժերին, որոնք չեն հաղթահարել օրենքով սահմանված ընտրական շեմը։ Դա կարող է նպաստելավագանիում քաղաքակլան ուժերի ավելի լայն ներկայացվածության, սակայն չի երաշխավորում, որ մանդատներ կսըտանան բոլոր մասնակից ուժերը։

    Սակայն այն նաև ստեղծում է իրավիճակ, երբ կուսակցության կամ դաշինքի՝ մանդատների բաշխմանը մասնակցելու հնարավորությունը կախված է ոչ միայն ստացած ձայներից, այլև ընտրություններին մասնակցող մյուս ուժերի թվից և արդյունքներից։

    Օրինակ՝ նույն 3 տոկոս ձայն ստացած կուսակցությունը երեք ուժի մասնակցությամբ համայնքում կարող է ընդգրկվել մանդատների բաշխման գործընթացում, մինչդեռ հինգ ուժի մասնակցությամբ մեկ այլ համայնքում՝ դուրս մնալ, եթե երեք այլ ուժեր հաղթահարել են ընտրական շեմը։

    Սա նշանակում է, որ ընտրական շեմի գործնական ազդեցությունը համայնքից համայնք կարող է էապես տարբերվել։

    Միաժամանակ, ավագանու մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունքը չի նշանակում համայնքի ղեկավարի պաշտոնի երաշխավորում։ Համամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարը որոշվում է ավագանու ընտրությունների արդյունքներով և օրենքով սահմանված ընթացակարգով։

    Ամփոփում

    Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ համամասնական ընտրակարգով քվեարկություն անցկացնող 19 համայնքներից 15-ում առաջադրվել էր առավելագույնը երեք քաղաքական ուժ։

    Հինգ համայնքում մասնակցում էր միայն ՔՊ-ն, վեց համայնքում՝ երկու, իսկ չորսում՝ երեք քաղաքական ուժ։

    Ընտրական օրենսգրքի համաձայն՝ երկու կամ երեք քաղաքական ուժերի մասնակցության դեպքում դրանք ընդգրկվում են մանդատների բաշխման գործընթացում՝ անկախ ընտրական շեմը հաղթահարելուց։ Իսկ մեկ ուժի մասնակցության դեպքում ավագանին ընտրվում է միայն այն ժամանակ, երբ այդ ուժի օգտին քվեարկում է քվեարկության մասնակիցների կեսից ավելին։

    Այսպիսով, 15 համայնքում քաղաքական ուժերի սահմանափակ թիվը էապես փոխում է ընտրական շեմի գործնական նշանակությունը։ Սակայն մանդատների բաշխմանը մասնակցելու հնարավորությունը դեռ չի նշանակում յուրաքանչյուր ուժի համար երաշխավորված մանդատ կամ համայնքի ղեկավարի պաշտոն։

    Արեն Նահապետյան

    Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։

  • Ինչո՞ւ չեք խոսում «Վեոլիա Ջուր» ընկերությունում տիրող խայտառակ իրավիճակից. ղեկավարը եկեղեցին մեր ձեւով պաշտպանելու հայտարարություն չի արել՞. Աբրահամյան

    «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության գալուց հետո անցել է 8.5 տարի, և կարելի է մի շարք ոլորտների մասով որոշակի եզրահանգման գալ, թե ինչ արդյունք է գրանցել գործող ուժը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

    Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները վերանվանելու մասին նախագիծը։

    «Եթե նայում ենք ընդհանուր ջրային ոլորտի կառավարման մասով, ապա արդյունքները ոչ թե գոհացուցիչ չեն, այլ պարզապես խայտառակ են։ Որովհետև այսօր ունենք իրավիճակ, որ Երևան քաղաքում ջրամատակարարումը վատթարացել է վերջին տարիների ընթացքում։ Սրա մասին վստահաբար եմ ասում, որովհետև յուրաքանչյուր տարի «Վեոլիա Ջուր»-ը ջրամատակարարման գրաֆիկ է հրապարակում, և մի քանի տարի առաջ ես էլ հանգստյան օրերից մեկի ժամանակ բացահայտեցի, որ մեր բնակարանում ոչ թե շուրջօրյա ջրամատակարարում է լինելու, այլ լինելու է 16-ժամյա»,- ասել է նա։

    Աբրահամյանը նշել է, որ կառավարության կողմից որևէ արձագանք չի եղել, հավանաբար այն պատճառով, որ «Վեոլիա Ջրի» ղեկավարը ՀԱՍԵ-ն «Մեր ձևով» պաշտպանելու հայտարարություն չէր արել։

    «Համոզված եм, որ շատերն այս միջադեպին բախվել են և բացահայտել, որ շատ սեզոններին գիշերը ջուր չկա։ Երկրորդը՝ լինում են համատարած թունավորման դեպքեր, և ոչ մեկը, հարգելի՛ գործընկերներ, նախորդ գումարման ժամանակ և ոչ էլ այս գումարման ժամանակ այս ամբիոնից չի խոսում այդ մասին։ Հուսով եմ՝ ձեր հաջորդ ելույթներում կգաք ու այս հարցերին կանդրադառնաք, թե ինչու չեք խոսում «Վեոլիա Ջուր» ընկերությունում տիրող խայտառակ իրավիճակից»,- ասել է նա։

    դիտվել է 6 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանին պե՞տք է թուրքերից չվախեցող իշխանություն. հարց՝ Ռուբինյանին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանին պե՞տք է թուրքերից չվախեցող իշխանություն. հարց՝ Ռուբինյանին

  • Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ժամանել է Հայաստան

    Հոկտեմբերի 27-ին Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ժամանել է Հայաստանի Հանրապետություն:

    «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Նորին Մեծությանը դիմավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

    Թագուհու այցը Հայաստան կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։ Այցի շրջանակում Նորին Մեծությունը կմասնակցի Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև կայցելի Հայաստանի պատմամշակութային վայրեր և կմասնակցի մշակութային ու Հայաստան֊Իսպանիա բարեկամական կապերին նվիրված միջոցառումների:

    դիտվել է 13 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

  • Պետական համակարգի տարբեր օղակներում մարդիկ են որոշումներ կայացրել, որոնց հետևանքով մեկ մարդու կյանքից խլվել է երկու տարի յոթ ամիս. էլինար Վարդանյան

    Պետական համակարգի տարբեր օղակներում մարդիկ են որոշումներ կայացրել, որոնց հետևանքով մեկ մարդու կյանքից խլվել է երկու տարի յոթ ամիս: Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

    «Մամիկոն Ասլանյանի արդարացման դատավճիռը կայացվեց ՏԻՄ ընտրությունների ժամանակահատվածում։ Ինչո՞ւ եմ սա շեշտում։ Որովհետև Ասլանյանի դեմ քրեական հետապնդման իրական շարժառիթը Վանաձորի ՏԻՄ ընտրություններում նրա հաղթանակն էր։ Արդարացրին հենց այն օրը, երբ կրկին ՏԻՄ ընտրություններ էին անցկացվում։

    Տարիներ տևած դատական քաշքշուկից հետո, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը նրան արդարացրեց այն մեղադրանքով, որի շրջանակում նա երկու տարի յոթ ամիս զրկված էր ազատությունից։

    Քաղաքական գործընթացում հաղթած մարդը տարիներ շարունակ ստիպված էր պայքարել ոչ թե իր քաղաքական մրցակիցների, այլ իր դեմ գործարկված ԱՆարդարադատության մեքենայի դեմ։ Երկու տարի յոթ ամիսը պարզապես ժամանակահատված չէ։ Դրանք  ամիսներ ու տարիներ են, որոնք մարդն անցկացրել է կալանքի տակ՝ ընտանիքից, բնականոն կյանքից, աշխատանքից և ազատությունից զրկված։ Իսկ այդ ամբողջ ընթացքում քննիչը, դատախազը միջնորդություններ են ներկայացրել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ երկարաձգելու համար և դատարանն էլ որոշումներ է կայացրել դրանք բավարարելու մասին։ Սա նշանակում է, որ պետական համակարգի տարբեր օղակներում մարդիկ են որոշումներ կայացրել, որոնց հետևանքով մեկ մարդու կյանքից խլվել է երկու տարի յոթ ամիս։ Եվ հիմա, երբ արդարացման դատավճիռ կա, ո՞վ է պատասխանելու այդ որոշումների հետևանքների համար։

    Այսօր էլ քաղաքական և հանրային բազմաթիվ գործիչներ գտնվում են կալանքի տակ՝ քաղաքական հետապնդումների մասին լուրջ մտահոգությունների պայմաններում։ Կալանքը, որը պետք է լինի բացառիկ միջոց և կիրառվի միայն օրենքով նախատեսված անհրաժեշտության դեպքում, վերածվել է նրանց հանդեպ քաղաքական խնդիրներ լուծելու գործիքի։ Կալանքի այս շղթան պետք է մի պահից կտրվի։ Եվ քանի որ առաջիկայում հանրության ուշադրության կենտրոնում է գտնվող գործերից առաջինը Գագիկ Ծառուկյանի գործով նիստն է, դատարանը պետք է վեր կանգնի քաղաքական նպատակահարմարությամբ որոշումներ կայացնելու պրակտիկայից, մարդու ազատությունը քաղաքական հաշվեհարդարի գործիքի վերածելու պրակտիկայից։ Եվ նույն տրամաբանությունը պետք է գործի մնացած քաղաքական դրդապատճառներիով քրեական գործերով։

    Ժամանակն է, որ յուրաքանչյուր քննիչ, դատախազ և դատավոր գիտակցի իր ստորագրության ու որոշման իրական գինը։ Կալանքի միջնորդությունը պարզապես թղթի վրա գրված պահանջ չէ, իսկ այն բավարարող դատական ակտը՝ հերթական ընթացակարգային որոշում։ Դրանց հետևում կենդանի մարդ է՝ իր ընտանիքով, իրավունքներով, արժանապատվությամբ ու ճակատագրով։ Եվ երբ այդ որոշումների հետևանքով մարդը տարիներով զրկվում է ազատությունից, պատասխանատվությունը չի կարող անհետանալ դատական գործի էջերի արանքում։

    Պետք է վերջ տալ կալանքների այս շղթային։ Պետք է վերջ տալ այն պրակտիկային, երբ մարդու ազատությունը սահմանափակվում է հեշտությամբ, իսկ ազատությունից զրկելու հետևանքների համար պատասխանատվությունը դառնում է անհասանելի։ Ի վերջո մենք հասել ենք այն սահմանագծին, որից հետո այլևս հնարավոր չպետք է լինի անտեսել կալանքի անհիմն կամ անհամաչափ կիրառման հետևանքները։ Եվ սա պետք է գիտակցի կալանքի միջնորդություն ներկայացնող յուրաքանչյուր դատախազ։ Իսկ առաջիկա դատավարությունները, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի գործը, իրական լակմուս պետք է լինեն դատական համակարգի և դատավորների համար։

    Արդարադատությունը չի սկսվում այն օրը, երբ մարդուն արդարացնում են։ Այն պետք է գործի հենց այն պահին, երբ քննիչը միջնորդություն է ներկայացնում, դատախազը պահանջում է կալանք, իսկ դատավորը որոշում է՝ մարդը պետք է մնա՞ ազատության մեջ, թե՞ զրկվի դրանից։ Որովհետև ուշացած արդարադատությունը հաճախ արդեն չի կարող վերականգնել այն, ինչ ոչնչացվել է անարդարության տարիներին»,- նշել է նա։

  • Վիլեն Գաբրիելյանը ոտքի վրա է լսում Էդգար Ղազարյանին (video)

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

  • Ալիեւն առաջարկել է ուսումնասիրել հակամարտությունների կարգավորման Բաքվի «փորձը»

    Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, որ «մեր ստեղծած նախադեպը կարող է շատ արժեքավոր լինել եւ ծառայել որոշ հակամարտությունների լուծմանը»։

    Ինչպես հաղորդում է Trend-ը, ելույթ ունենալով Բաքվում ընթացող միջմշակութային երկխոսության համաժողովում՝ նա նշել է.
    «Մենք պատերազմից դուրս եկանք որպես հաղթող։ Երբ թշնամին կապիտուլյացիայի ենթարկվեց, մենք առաջ չշարժվեցինք, այլ կանգ առանք եւ խաղաղություն առաջարկեցինք»։
    Ալիեւը կոչ է արել «ուսումնասիրել այդ փորձը»։
    Ադրբեջանի նախագահը նաեւ կոչ է արել «միջազգային քաղաքականությունից ամբողջությամբ արմատախիլ անել երկակի ստանդարտների քաղաքականությունը»։
    «Երկակի ստանդարտները կապված են նաեւ նրա հետ, որ ինչ-որ մեկը փորձում է ձեզ դասեր տալ ձեր ապրելակերպի մասին։ Նախքան դա անելը, վատ չէր լինի նայել հայելու մեջ եւ հարցնել՝ « արդյո՞ք իրավունք ունեմ որեւէ մեկին խրատելու»», – հայտարարել է Իլհամ Ալիեւը։ 

  • Այսպիսի Հայաստանի մասին չէր երազում, դրա համար էլ չկա, Սասուն Միքայելյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին

    Այսպիսի Հայաստանի մասին չէր երազում, դրա համար էլ չկա, Սասուն Միքայելյանը՝ Վազգեն Սարգսյանի մասինԻշխանափոխությունից հետո պարբերաբար ասում էիք, որ իրավիճակ է փոխվել, գործը կբացահայտվի, ինչո՞ւ չբացահայտվեց, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին հարցրել է լրագրողը՝ Հոկտեմբերի 27-ի մասին:

    «Բացահայտվելու է»,-պատասխանել է Միքայելյանը:

    «Վազգեն Սարգսյանն այսպիսի Հայաստանի մասի՞ն էր երազում»,-հարցրել է լրագրողը, որին ի պատասխան նա ասել է՝

    «Այսպիսի Հայաստանի մասին չէր երազում, դրա համար էլ չկա, դրա համար էլ Հոկտեմբերի 27-ը եղավ»:

    Հարցին՝ ի՞նչ է անում ԵԿՄ նախագահը, որ իրավիճակը փոխվի, Միքայելյանն ասել է՝ 

    «Ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, պահում պետական սահմանները և հասկանում եմ իրավիճակի լրջությունը: Անում եմ այն, ինչ արվել է երկրապահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք»։ 

    «Իսկ խաղաղությանը հավատու՞մ եք»-հետաքրքրվել է լրագրողը:

    «Ոնց չեմ հավատում, ոնց կարող ես չհավատալ խաղաղությանը, բա ո՞ւր ենք գնում մենք»-պատասխանել է Սասուն Միքայելյանը: