Բաքվում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Եվրոպայի Մ-17 առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի ներկայացուցիչ Արարատ Ավետիսյանը (48 կգ) պարտվեց կիսաեզրափակիչում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:
Արարատ Ավետիսյանը գոտեմարտեց Ղազախստանի ներկայացուցիչ Ալի Ալմասի հետ եւ պարտվեց 1:4 հաշվով:
Առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց ղազախ ըմբիշին, եւ վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ Արարատ Ավետիսյանը, բայց հայ ըմբիշը չկարողացավ գլորել մրցակցին:
Երկրորդ մրցափուլում պասիվություն ստացավ Ավետիսյանը, Ալի Ալմասին հաջողվեց գլորել հայ ըմբիշին եւ 3 միավորի առավելություն ստացավ: Գոտեմարտի ավարտին, Ալի Ալմասը պարբերաբար քաշում էր Արարատ Ավետիսյանի մարզահագուստից: Հայաստանի անկյունը չելենջ գցեց, բայց կողային մրցավարները չբավարարեցին եւ եւս մեկ միավոր տվեցին Ալի Ալմասին: Մինչեւ գոտեմարտի ավարտը Արարատ Ավետիսյանին չհաջողվեց միավոր վաստակել:
Հուլիսի 28-ին Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի:
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ «արքայական» ակումբն աստղային կիսապաշտպանի համար կառաջարկի 50-60 միլիոն եվրո։ Հաղորդվում է, որ Ռոդրին հրաժարվել է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ և վճռական է տրամադրված «Ռեալ» տեղափոխվելու հարցում։ Ֆուտբոլիստն արդեն անձնական համաձայնության է հասել Իսպանիայի փոխչեմպիոնի հետ. հավանական երկարաժամկետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը։
Հիշեցնենք, որ Ռոդրին ճանաչվել էր Իսպանիայի ազգային հավաքականի համար հաղթական՝ աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանն արձագանքել է Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին, ով նոր խորհրդարանի առաջին նիստին ընդառաջ ամփոփել էր 2021-2026 թվականների խորհրդարանական ընդդիմության գործունեությունը թվերով։
«Արփինե Հովհաննիսյան, Ձեր հրապարակած տեքստին մի քանի կարևոր դիտարկում։
Քաղաքական գնահատական տալու իրավունքը, իհարկե, ունի յուրաքանչյուր մարդ։ Սակայն քաղաքական գնահատականն արժեք է ստանում միայն այն դեպքում, երբ այն ամբողջական է, հավասարակշռված և արտացոլում է իրականությունը, այլ ոչ թե միայն այն հատվածը, որը ձեռնտու է հեղինակին։
Ձեր ներկայացրած պատկերը հիմնականում կառուցված է թվերի վրա, սակայն քաղաքականությունը միայն թվերի հանրագումար չէ։ Քաղաքականությունը նաև այն միջավայրն է, որի պայմաններում այդ աշխատանքն իրականացվել է՝ քաղաքական ճնշումներ, հետապնդումներ, կալանքներ, սահմանափակումներ, ուժային գործողություններ և այն իրական գինը, որը վճարվել է քաղաքական պայքարի ընթացքում։
Եթե խոսում ենք պարգևավճարների մասին, ապա անհրաժեշտ է նշել նաև այն փաստերը, որոնք չեն տեղավորվում ներկայացված շրջանակում։ Մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորների ստացած պարգևավճարները ուղղվել են բարեգործական նպատակների, և այդ մասին առկա են փաստական ապացույցներ։
Եթե խոսում ենք ընդդիմության աշխատանքի մասին, ապա պետք է խոսել նաև այն մարդկանց մասին, ովքեր այդ տարիներին ենթարկվել են քաղաքական ճնշումների։ Աննա Մկրտչյանի հոր նկատմամբ կիրառված կալանքը, Մարտուն Գրիգորյանի որդու նկատմամբ իրականացված քրեական գործընթացները և բազմաթիվ այլ դեպքեր նույնպես այդ ժամանակաշրջանի քաղաքական իրականության մասն են։
Չի կարելի գնահատել ընդդիմության գործունեությունը՝ անտեսելով այն հանգամանքը, որ այդ տարիներին ընդդիմադիր շատ գործիչներ ոչ միայն աշխատել են խորհրդարանում, այլև պայքարել են փողոցում՝ ենթարկվելով ճնշումների, հետապնդումների և անձնական ծանր հետևանքների։
Քաղաքական քննադատությունը ժողովրդավարության բնական մասն է։ Սակայն երբ մարդիկ, ովքեր ամենադժվար պահերին չեն եղել այդ պայքարի առաջին գծում, տարիներ անց փորձում են գնահատականներ տալ նրանց, ովքեր այդ ճանապարհն անցել են, դա առնվազն հարցեր է առաջացնում։
Քաղաքականությունը միայն ելույթների, հոդվածների կամ վերլուծությունների դաշտ չէ։ Քաղաքականությունը նաև պատասխանատվություն է այն պահին, երբ հեշտ չէ, երբ վտանգավոր է, երբ պետք է ընտրություն կատարել՝ մնալ դիտորդ, թե կանգնել պայքարի առաջնագծում։
Այդ պատճառով յուրաքանչյուր քաղաքական գնահատական պետք է սկսվի ոչ միայն ուրիշների գործողությունների վերլուծությունից, այլ նաև սեփական քաղաքական ճանապարհի և սեփական պատասխանատվության գնահատումից։
Մարդիկ, ովքեր անցել են պայքարի, ճնշումների և դժվարությունների միջով, բնականաբար պետք է պատրաստ լինեն լսելու քննադատություն։ Բայց նրանք նաև իրավունք ունեն հարցնելու՝ այդ քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր, ոչ թե միայն անցյալի մասին խոսելու հնարավորություն։
Հատկանշական է, որ վերը նշված քաղաքական գործընթացների և հետապնդումների ընթացքում մենք Ձեզ չենք տեսել ընդդիմադիրների կողքին՝ ոչ դատարաններում, ոչ բանտերում, ոչ փողոցային պայքարի ընթացքում, ոչ էլ այն օրերին, երբ ուժ կիրառվեց ցուցարարների և ընդդիմադիրների նկատմամբ։
Հետևաբար, տիկին Հովհաննիսյան, քաղաքական գնահատականներ տալու իրավունքը յուրաքանչյուրն ունի, բայց քաղաքական պատասխանատվությունն ու վստահությունը ձևավորվում են ոչ միայն խոսքերով, այլև այն պահերին, երբ անհրաժեշտ է կանգնել կողք կողքի և կրել պայքարի իրական պատասխանատվությունը։
Ես համաձայն չեմ Ձեր ձևակերպումների հետ։ Եվ պատճառը ոչ թե անձնական վերաբերմունքն է, այլ այն, որ ներկայացված պատկերը չի արտացոլում ամբողջական իրականությունը։
Քաղաքական գնահատականները պետք է կառուցվեն ամբողջական փաստերի վրա, ոչ թե ընտրովի հիշողության՝ ներկայացնելով միայն առանձին թվեր, այլ ոչ քաղաքական գործընթացների և իրադարձությունների ամբողջական բովանդակությունը»,- գրել է Դանիելյանը։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների ս/թ մայիսի 29–ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո։
Միեւնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է բաց, գործընկերային եւ բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության Կառավարության պատրաստակամությունը։
Մեսսին 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո իր թիմակիցներին նվիրել է մատե պատրաստելու համար նախատեսված հավաքածուներ։
Ֆուտբոլիստուհի Քելսի-Ռոուզ Բաուերսը, Արգենտինայի պաշտպան Մարկոս Սենեսիի ընկերուհին, ցուցադրել է Մեսսիի կողմից ազգային հավաքականի խաղացողներին նվիրած անհատական մատե պատրաստելու հավաքածուն։
«Ես ունեմ ձեզ ցույց տալու մի շատ հետաքրքիր բան, որը դուք կսիրեք։ Սա անհատական պայուսակ է, որը Մարկոսը ստացել է մրցաշարից հետո, և որի վրա գրված է նրա անունը։
Սա մատե պատրաստելու հավաքածու է, որը Մեսսին նվիրել է բոլոր խաղացողներին։ Այն ներառում է ոսկեգույն թերմոս, բաժակ և բավականին մեծ մատե պատրաստելու համար օգտագործվող աման։
Մարկոսը այն ինձ տվեց, որ պահեմ և Մայամի բերեմ։ Այս նվերը բացարձակապես հիանալի էր», — ասել է Բաուերսը։
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00-15:00 Մամիկոնյանց փողոց 30, 35-39 շենքեր, թիվ 3 մանկական հիվանդանոց, Շիրվանզադեի փողոց 17 շենք և 17 առանձնատուն, 11:00-17:00 Կոմիտասի պողոտա 22-26, 41-43, 45-47, 49/4-49/11 շենքեր, Շահսուվարյան փողոց 3-8Ա շենքեր, Շիրվանզադեի փողոց 3-11 շենքեր, Մամիկոնյանց փողոց 41-45, 42-44, 50, 46/1-48/3, 47-49, 51-62, 52-58Ա շենքեր, Մամիկոնյանց փողոց 1-ին նրբանցք 1-9 առանձնատներ, Գրիբոյեդովի փողոց 7-31, 15-15Ա, 26, 42-44 շենքեր և 28-40 առանձնատներ, Կոմիտասի 1-ին նրբանցք 6-24 առանձնատներ և թիվ 82 դպրոց, Զարյան փողոց 74-74/2 շենքեր և 74/2 առանձնատուն, Վրացական փողոց 15-18, 17, 21/1-21/2 շենքեր, Արղության փողոց 29-40 շենքեր և 23/5-27/3 առանձնատներ, Ադոնցի փողոց 21/2-21/2 շենքեր, թիվ 38 մանկապարտեզ, Մալխասյանց փողոց 1 շենք, թիվ 36 դպրոց, թիվ 2 մարզադպրոց,
Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-11:00 Մելքումովի և Ս. Գևորգյան փողոցներ մասնակի, 11:00-13:00 Ֆուչիկի փողոց 20, 24 շենքեր, Մարգարյան փողոց 11, 15 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝ 10:00-11:00 Աղաբաբյան, Ս. Գևորգյան և Մելքումովի փողոցներ մասնակի,
Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝ 11:00-15:00 Հաղթանակ թաղամաս՝ 1, 2, 3, 4, 8, 13, 14, 18 փողոցներ մասնակի, Աշոտի և Լյովայի փողոցներ մասնակի, Հակոբ Հակոբյան, Սիլվարդ Հակոբյան, «ՄՌ» ՍՊԸ, «ՕՎԱԼ ՊԼԱՍՏ», «ԴՈՒԵՏ ՔՈՄՓԱՆԻ», Էդուարդ Խաչատրյան, «ԴԱՆ ՏՐԱՆՍ» ՍՊԸ, «ՊՐՈՖ ՄԵՏ» ՍՊԸ, «ԼՈՒՉԻՆՈ» ՍՊԸ, 11:00-14:00 Մ. Մելքոնյան փողոց 44, 50, 50/1, 52, 52/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Ավան վարչական շրջան՝ 11:00-13:00 Ավան՝ Դ. Վարուժան թաղամաս՝ 4, 5, 6, 7, 8 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, «Մուրադյան Մարատ» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Նորք 4-րդ զանգված՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, «Սմարթ Մոթորս», «Վիներոն» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Գեղարքունիքի մարզ՝ 11:00-13:00 Սարուխան գյուղն ամբողջությամբ, գյուղապետարան և հարակից բոլոր բնակիչ-բաժանորդներ, գերեզմանոցին հարակից տարածքի բնակիչ-բաժանորդներ, հին ակումբի մոտի պոմպակայան, կարտոֆիլի պահեստ և հարակից բնակիչ-բաժանորդներ, թիվ 3 միջնակարգ դպրոց, «Թիմ Տելեկոմ» ընկերության բջջային օպերատորի կայան, «ԷՍՏ» ՍՊԸ քարի արտադրամաս, Ներքին Գետաշեն գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։30-12։00 Դրախտիկ գյուղ՝ 3-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12։30-13։00 Դրախտիկ գյուղ՝ 6-րդ փողոց մասնակի և հարակից հանրային բաժանորդներ, 13։00-13։30 Դրախտիկ գյուղ՝ 9-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-11։30 Ճամբարակ համայնք՝ Ձորավանք գյուղն ամբողջությամբ, Դրախտիկ գյուղ՝ 1-ին փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12։00-12։30 Ճամբարակ համայնքի Անտառամեջ գյուղն ամբողջությամբ, 13։00-13։30 Ճամբարակ համայնքի Ձորավանք գյուղն ամբողջությամբ, 11:00-15:00 Սևան համայնք՝ Էներգետիկների փողոց, «Սևան ՀԷԿ»-ին հարող հատված, Գոմաձոր թաղամաս մասնակի, ԲԷՑ, Բուսաբույժ «Նանա», «Սևան ՆԵ» հյուրանոց, «Գևորգյանի Քոլեթ», «Մերպո» ռեստորաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Գեղհովիտ գյուղն ամբողջությամբ, Մարտունի քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14:00-15:00 Մարտունի քաղաք՝ Երևանյան, Զիրոյան փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 13:30-17:00 Մարտունի քաղաք՝ Կամոյի, Աբովյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14:00-17:00 Մադինա, Լեռնակերտ, Վաղաշեն գյուղերն ամբողջությամբ, Մարտունի քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Տավուշի մարզ՝ 11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Աբովյան և Կալինինի փողոցներ մասնակի, 11:00-14:00 Կայանվան, Այգեհովիտ, Վազաշեն գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Լոռու մարզ՝ 11:00-14:00 Կուրթան գյուղ, 11:00-15:00 Տաշիր քաղաք՝ Երևանյան, Գետափնյա, Խանջյան, Գրիբոյեդովի, Թումանյան և հարակից փողոցների 1-5 թաղամասեր, «Անի» և «Վան» բնակելի զանգվածներ, 12:00-16:00 Վարդաբլուր գյուղ,
Շիրակի մարզ՝ 13:00-16:00 Մարալիկ քաղաք՝ Գագարինի, Թումանյան, Մաշտոցի փողոցներ, Երիտասարդական փողոց մասնակի, Լանջիկ, Ձիթհանքով, Քարաբերդ գյուղեր, 11:00-13:00 Ամասիա գյուղ՝ 2, 24, 26 փողոցներ, հրշեջ մաս, արվեստի դպրոց, Ազգային անվտանգության ծառայության շենք, գրադարան, մարզադպրոց, կաթի գործարան, Ամասիայի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն, գազի գրասենյակ,
Սյունիքի մարզ՝ 11:30-14:30 Սիսիան քաղաք՝ Շիրակի փողոց։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևանի Ավան վարչական շրջան՝ 11:00-16:00 Մոլդովական–Բագրևանդ խաչմերուկին հարող տարածքների առանձնատներ, «Մոնթիբուս Գրուպ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12:00-14:00 Ջրվեժ՝ «Ծաղիկ Մարգարյան», «Ռենաթրեյդ» ՍՊԸ, «Հորիզոն» ՍՊԸ, «Դ. Ավանեսյան», «Ա. Ալիխանյան», «Վռամ Խոջագորյան», «Արահետ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-11:00 ՀԱ Բ-2 թաղամաս 135, 136, 137, 138 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-12:00 Տիգրան Մեծի պողոտա 69, 71 շենքեր, Աճեմյան փողոց 16, 18 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տիգրան Մեծի պողոտա 59 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արարատի մարզ՝ 11։00-12։30 Ջրաշեն գյուղ մասնակի, 11:00-13:00 Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Գետափնյա գյուղեր, Արգավանդ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի, 11:00-14:00 Վանաշեն և Սիսավան գյուղեր մասնակի, 11:00-16:00 Արմաշ գյուղ մասնակի, 13:00-14:30 Դալար և Հովտաշեն գյուղեր մասնակի,
Վայոց Ձորի մարզ՝ 11:00-13:30 Վարդահովիտ գյուղ մասնակի, 12:00-16:00 Աղավնաձոր գյուղն ամբողջությամբ,
Կոտայքի մարզ՝
11:00-15:00 Պռոշյան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ՝ Խանջյան, Գայի, Տեղերաշեն, Անդրանիկի, Երևանյան փողոցներ, «Հովակիմենք» ՍՊԸ, սեփականատեր՝ Վ. Սահակյան, Պռոշյան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գամի փողոց 1, 2, 3 շենքեր, «Գահ Գրուպ» ՍՊԸ, «Նոր Թաղ», «Ս.Լ.Լ-Գազ» ՍՊԸ, «Լեռենց» ՍՊԸ, Զինմաս, «Աիսա» ՍՊԸ, սեփականատեր՝ Ա. Զակարի, սեփականատեր՝ Հ. Բալյան, 11:00-17:00 Քասախ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնք՝ 34, 35, 36, 37 փողոցների բաժանորդներ, Պարույր Սևակի, Արաբկիրի, Ն. Ավետիսյանի, Գարեգին Նժդեհի, Վազգեն Սարգսյան, Սեդրակ Ջալալյան, Ա. Հարությունյան, Կարեն Դեմիրճյան, Շիրազի, Խաչանովի, Վահան Տերյան փողոցներ, Գարեգին Նժդեհի փողոց 1, 3, 5, 9, 9/1 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոց 5, 7, 9 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոցի 1-ին փակուղի, 12:00-13:00 Պռոշյան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ՝ «Մարտին Սթար» ՍՊԸ, «Կովկաս» ռեստորան, սեփականատեր՝ Ջ. Ավետիսյան, զինված մաս, «Պ և Օ» ՓԲԸ, սեփականատեր՝ Ս. Պողոսյան, Վիվա Արմենիա ընկերության բջջային օպերատորի կայան, սեփականատեր՝ Ս. Հովակիմյան, սեփականատեր՝ Զ. Սարգսյան, սեփականատեր՝ Ա. Հարությունյան, սեփականատեր՝ Ն. Թորոսյան, սեփականատեր՝ Ս. Մանուկյան, «ԷՎԱ-ՄԱԿ» ՍՊԸ, «Պապյան և Որդներ» ՍՊԸ, «ՍԼԼ ԳԱԶ» ՍՊԸ, Վանահովիտ թաղամաս, Ոլորան թաղամաս, «ԱԻՍԱ» ՍՊԸ,
Գեղարքունիքի մարզ՝ 11:00-12:30 Աստղաձոր գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-14:00 Ներքին Գետաշեն գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-16:00 Զոլաքար գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:30-16:50 Վարդենիս քաղաք՝ Բանավան թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 12։00-14։00 Սոթք գյուղը մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 14։30-16։30 Փոքր Մասրիկ գյուղը մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
Լոռու մարզ՝ 11:00-13:00 Հարթագյուղ, Խնկոյան, Լուսաղբյուր գյուղեր, 11:00-14:00 Ալավերդի քաղաք՝ Զորավար Անդրանիկ, Էվոյան փողոցներ մասնակի, Ջիլիզա, Լենհանքեր գյուղեր և հարակից բաժանորդներ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան գյուղեր,
Տավուշի մարզ՝ 11:00-15:00 Այգեպար գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:30-14:30 Հաղարծին գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Սյունիքի մարզ՝ 11:00-15:00 Վերինշեն գյուղ մասնակի, Գորիս քաղաք՝ 6-րդ թաղամաս, Արցախյան և Երևանյան խճուղիներ, Պղնձաքար թաղամաս, Սյունիքի փողոց մասնակի, Վանքի Տափ թաղամաս։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ժամը 08:00-ից մինչև 20:00-ը Մոսկվայի ժամանակով որսացել և ոչնչացրել են Ռուսաստանի տարածքի վրա 182 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
«Օրվա ընթացքում՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ը Մոսկվայի ժամանակով, հերթապահ հակաօդային պաշտպանության միջոցներով որսացվել և ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 182 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կոստրոմայի, Կուրսկի, Օրյոլի, Տուլայի, Յարոսլավլի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի Հանրապետության, Ուդմուրտիայի Հանրապետության տարածքներում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքներում»,– ասվում է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։
Ներկայացվել է նաև Հատուկ ռազմական գործողություն․ իրավիճակը և գլխավոր իրադարձությունները՝ հուլիսի 27-ի դրությամբ.
– Ռուսաստանի զինված ուժերը ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տորսկոյե բնակավայրը և Դնեպրոպետրովսկի մարզի Կոմունարովկա բնակավայրը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
– Ուկրաինական զինված ուժերը մեկ օրում կորցրել են 1435 զինծառայող և 498 անօդաչու թռչող սարք։
– Ռուսաստանը մարտի դաշտում կգործի զգուշորեն, բայց հետևողականորեն՝ հասնելու իր առաջադրված նպատակներին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
– Ուկրաինական զինված ուժերը ոչնչի առաջ չեն կանգնում և հարվածների մեծ մասը կենտրոնացնում են խաղաղ բնակչության դեմ, հայտարարել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը։
– Վլադիմիր Զելենսկին ընդունել է, որ ուկրաինական բանակում զորահավաքի հետ կապված լուրջ դժվարություններ կան, մասնավորապես՝ բանակի և պաշտպանության նախարարության միջև փոխգործակցության խնդիրների պատճառով
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ «արքայական» ակումբն աստղային կիսապաշտպանի համար կառաջարկի 50-60 միլիոն եվրո։ Հաղորդվում է, որ Ռոդրին հրաժարվել է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ և վճռական է տրամադրված «Ռեալ» տեղափոխվելու հարցում։ Ֆուտբոլիստն արդեն անձնական համաձայնության է հասել Իսպանիայի փոխչեմպիոնի հետ. հավանական երկարաժամկետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը։
Հիշեցնենք, որ Ռոդրին ճանաչվել էր Իսպանիայի ազգային հավաքականի համար հաղթական՝ աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։