Ալիեւն առաջարկել է ուսումնասիրել հակամարտությունների կարգավորման Բաքվի «փորձը»

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, որ «մեր ստեղծած նախադեպը կարող է շատ արժեքավոր լինել եւ ծառայել որոշ հակամարտությունների լուծմանը»։

Ինչպես հաղորդում է Trend-ը, ելույթ ունենալով Բաքվում ընթացող միջմշակութային երկխոսության համաժողովում՝ նա նշել է.
«Մենք պատերազմից դուրս եկանք որպես հաղթող։ Երբ թշնամին կապիտուլյացիայի ենթարկվեց, մենք առաջ չշարժվեցինք, այլ կանգ առանք եւ խաղաղություն առաջարկեցինք»։
Ալիեւը կոչ է արել «ուսումնասիրել այդ փորձը»։
Ադրբեջանի նախագահը նաեւ կոչ է արել «միջազգային քաղաքականությունից ամբողջությամբ արմատախիլ անել երկակի ստանդարտների քաղաքականությունը»։
«Երկակի ստանդարտները կապված են նաեւ նրա հետ, որ ինչ-որ մեկը փորձում է ձեզ դասեր տալ ձեր ապրելակերպի մասին։ Նախքան դա անելը, վատ չէր լինի նայել հայելու մեջ եւ հարցնել՝ « արդյո՞ք իրավունք ունեմ որեւէ մեկին խրատելու»», – հայտարարել է Իլհամ Ալիեւը։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *