Blog

  • Հանրային քրեական հետապնդում՝ «88»-ի հիմնադրի և «Սպայկա»-ի…

    Հանրային քրեական հետապնդում՝ «88»-ի հիմնադրի և «Սպայկա»-ի…

  • Հայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան Աբրահամյան


    Քաղաքականություն



    Մինչև իշխանությունները մտածում են Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապը օր առաջ ապահովելու մասին, հայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է:

    Բեռնատարները ստիպված են լինում շուրջ 20 օր հերթ սպասել



  • Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան

    Այսօր ԱԺ-ում Արարատ Միրզոյանի հայտարարությունից պարզ դարձավ՝ իշխանությունը պատրաստ է TRIPP-ի հարցով առաջ գնալ՝ առանց խաղաղության պայմանագրի ստորագրմանը սպասելու, գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

    «Այսինքն՝ խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն արդեն առաջ են տանում։ Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը»,-նշել է նա։

    Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ԹՐԻՓՓ նախագիծը կարող է գործարկվել նաև մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։

    դիտվել է 5 անգամ

  • Կարեն Ասլանյանն Աստանայում Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն է դարձել

    Կարեն Ասլանյանն Աստանայում Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն է դարձելԱստանայում ըմբիշ Կարեն Ասկանյանն Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն է դարձել։

    Ասլանյանն 8-4 հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նիհատ Մամադլիին։

  • Իշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ Հայաստան

    Իշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ Հայաստան

  • Բաքվի կոշտացող հռետորաբանությունը. հարցը ՀՀ-ն չէ, այլ Թուրքիան….

    Բաքվի կոշտացող հռետորաբանությունը. հարցը ՀՀ-ն չէ, այլ Թուրքիան….

  • Գազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է

    Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ից, դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան, Հալաբյան, Քրքորյան, Էստոնական, Շինարարների փողոցներով պարփակված թաղամասի, Ֆուչիկի փողոցի թիվ 1/1, 1/3 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

    դիտվել է 10 անգամ

  • Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ

    Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է, հայտնում է ՆԳՆ-ն:

    «Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․

    1. թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
    2. սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է:

    Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:

    Հարգելի՛ վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր` թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից ու օրինապահ վարքագիծ։

    Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մարտի 31-ը ներառյալ»,- նշված է հայտարարության մեջ:

  • Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

    Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, հաղորդում է sportadaran-ը։

    63 կգ քաշային Կարեն Ասլանյանը Աստանայում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամադլիին և նվաճեց Ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

    դիտվել է 5 անգամ

  • Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին


    Հասարակություն

    Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում:

    Գործընթացը մեկնարկել է այսօր՝ հոկտեմբերի 28-ին և կտևի մինչև դեկտեմբերի 28-ը:

    Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 9.25%։ Արժեկտրոնների վճարումը կկատարվի կիսամյակային պարբերականությամբ։

    Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին, Թողարկումների վերջնական պայմաններին եւ ձեռքբերման կարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

    Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 511 211 հեռախոսահամարով։

    Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։