Blog

  • Հայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Սահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացները

    Հայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Սահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացները

  • Մենք աննորմալ ռիսկային գոտում ենք, ու մեզ սպառնում են անհավանական ծանր ռիսկեր․ Վահե Հովհաննիսյան





    Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․

    «Քաղաքականության վախճանը

    Մեծ հաշվով, իրականացավ մեր հասարակության տասնամյակների երազանքը։ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»-ը դարձավ մեյնսթրիմ. Հայաստանում քաղաքականություն այլևս չկա։ Չկան քաղաքական պրոցեսներ։ Այս պահին քաղաքականությամբ զբաղվում է մեկ հոգի։
    Երկրում չկան քաղաքականության համար պայմաններ, չկա քաղաքական օրակարգ, չեն գործում հանրային տրամադրությունների ցուցիչները, հնարավոր չէ հասկանալ հանրային իրական տրամադրությունները, չկա ինտելեկտուալ պրոդուկտի պահանջ։ Կան անհատներ, կա անհատներից հնչող քաղաքական առողջ միտք։ Բայց սա համակարգված քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։ Հետևություն պետք է անեն բոլորը՝ խորհրդարանական ուժերը, հանրային գործիչները, անազատության մեջ գտնվող ինտելեկտուալ մեծ պոտենցիալը, ազգային կապիտալը, մտածող մարդիկ, իրավիճակը քիչ թե շատ ճիշտ հասկացող հանրային շերտերը։
    Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք։
    Մենք աննորմալ ռիսկային գոտում ենք, ու մեզ սպառնում են շատ լուրջ, անհավանական ծանր ռիսկեր, եթե մենք շարունակենք այս ոճով՝ անմիտ, պառակտված, անկազմակերպ։

    Սեփական օրակարգ՝ էապես փոխված բովանդակությամբ

    Մենք պարտավոր ենք էապես փոխել հարցադրումների, հանրային դիսկուրսի և, եթե կուզեք, պայքարի ամբողջ բովանդակությունը։

    Ինչի մասին պետք է լինի այսօրվա քաղաքականությունը.
    1. Բռնաճնշումների դեմն առնել. անհասկանալի է, թե ինչպես կարող է այս հարցը չդառնալ միավորող օրակարգ։
    2. Երկում ներքին դեէսկալացիա, համակեցության նոր կանոնների ձևավորում: Սա ենթադրում է սոցիալական և հանրային իրական խնդիրների շուրջ հանրության հետ իրական երկխոսություն։
    3. Հայաստանի այս ընթացքը հավաքական հանրությանը բացատրելը և ռացիոնալ ԱՅԼ լուծումներ առաջարկելը։

    Կոպիտ ասած՝ այսօր մեզ հրամցվող «4-րդ հանրապետության» այլընտրանքը ոչ թե 3-րդի կամ 5-րդի գովաբանումն է, այլ պետք է խորությամբ հասկանալ ու մարդկանց բացատրել, թե իրականում ինչ սցենարներ են փորձում թաքցնել այդ թվախաղի տակ։ Հասկանալ, բացատրել և ԱՅԼ, իրատեսական բան առաջարկել հասարակությանը։

    Սա պետք է տեղի ունենա հանրային-քաղաքական միավորների, հանրային շերտերի համագործակցության տիրույթում, և ամենակարևորը՝ ներհանրային երկխոսության պայմաններում։

    Սա պահանջում է Հայաստանի շահը, և սա փոխադարձ կործանանար ներքին բարիկադավորումը քանդելու ճանապարհն է։ Պետք է վերանայվի «պայքարի» ձևակերպումը, դրա բովանդակությունը։ Չի կարելի անվերջ նույն կերպ պայքարել։ Քաղաքականությունը ինչ-որ դահլիճներում կամ հարթակներում խոսելը չէ, թեկուզ՝ խելոք, թեկուզ՝ սուր։ Քաղաքականությունը հանրային նախագծերի, հանրային պրոցեսների ձևավորումն ու դրանց սպասարկումն է։ Եթե չկան այդ հանրային նախագծերն ու հանրային պրոցեսները, ապա ի՞նչը պետք է սպասարկվի»։

     



    դիտվել է 229 անգամ

  • Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է



    Հասարակություն





    Սեպտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արես Ե․-ն և հայտնել, որ Արարատի մարզի բնակիչ 69-ամյա Իրա Զ․-ն ընդհանուր անզգայացման ընթացքում մահացել է։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պարտականությունները կատարող Գրիգորյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11։55-ի սահմաններում, Մասիս քաղաքի Դպրոցականների 9 հասցեում գործող «Եդեմ» հիվանդանոցում Իրա Զ․-ն, գտնվելով վիրահատական սեղանին՝ ընդհանուր անզգայացման տակ, մահացել է։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից նույն օրը նշված հիվանդանոցի բուժքույրեր, Արարատի մարզի բնակիչներ՝ 54-ամյա Երանուհի Խ․-ն, 71-ամյա Շողիկ Ա․-ն, անեսթեզիոլոգ, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Կարեն Բ․-ն, շտապօգնության բժիշկ, Երևանի բնակիչ 38-ամյա Դավիթ Գ․-ն և «Եդեմ» բժշկական կենտրոնի տնօրեն, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Մհեր Ե․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժին։

    Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալված անձանց հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Կապանում օտարերկրյա ներդրումներ չկան. փոխքաղաքապետը` տնտեսական ակտիվության մասին

    Կապանն ակտիվացրել է տնտեսական կապերը հարևան Իրանի հետ։

    Կապանում այս պահին օտարերկրյա ներդրումներ չկան․ համայնքում իրականացվող ներդրումները հիմնականում տեղացի գործարարներինն են։ Կապանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը։

    Первый заместитель руководителя общины Капан Гор Тадевосян - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2026

    Գոռ Թադևոսյան

    Նրա խոսքով՝ չնայած վերջին տարիների անվտանգային փոփոխություններին՝ Կապանում տնտեսական առումով հետընթաց չի եղել։

    «Ավելին` շինարարության ոլորտում տնտեսական ակտիվություն ունենք, նոր շինարարական կազմակերպություններ են բացվել։ Զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ նոր հյուրատներ ու հյուրանոցներ են կառուցվել։ Մարդիկ էլի կառուցելու նպատակ ունեն, դիմում են համայնքին։ Վստահաբար կարող եմ ասել, որ այս երկու ոլորտներում առաջընթաց կա»,– ավելացրեց Թադևոսյանը։

    Նա ընդգծեց` Կապանում բնակարանների պահանջարկը մեծ է, ինչն էլ բարձրացրել է գները. վերջին տարիներին քաղաքում երեք նոր բազմաբնակարան շենք է կառուցվել, իսկ նորակառույցներում բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը հասնում է 1300–1500 դոլարի՝ մոտենալով Երևանի գներին։

    «Բավականին մեծ պահանջարկ կա։ Եթե կլինեն նոր բազմաբնակարան շենքեր կառուցելու ցանկություն ունեցողներ, համայնքը միայն կխրախուսի, որովհետև դրա պահանջարկը կա»,– ասաց համայնքի ղեկավարի տեղակալը։

    Սահմանազատումը կարելի էր սկսել Կապանի օկուպացված հատվածներից․ համայնքի ղեկավարի տեղակալ

    Մյուս ակտիվացող ուղղությունը զբոսաշրջությունն է։ Փոխքաղաքապետը նշեց` հատկապես վերջին 3–4 տարիներին Կապան այցելողների հոսքը նկատելիորեն մեծացել է, իսկ Խուստուփը դարձել է քաղաքի զբոսաշրջային այցեքարտերից մեկը։

    «Շատերին հետաքրքրում է Խուստուփը, այն ճանաչելի է դարձել։ Դա մեր քաղաքականություններից մեկն է, որովհետև ոչ բոլորն են ծանոթ Սյունիքի գեղատեսիլ ու պատմամշակութային վայրերին։ Մեր քաղաքականությունն է ճանաչելի դարձնել մեր պատմամշակութային հուշարձանները, զբոսաշրջային կարևոր ուղղությունները։ Այսօր արդյունքն այն է, որ նկատում ենք այդ մեծ հոսքերը»,– ավելացրեց նա։

    Օտարերկրյա ներդրումների բացակայության ֆոնին Կապանն ակտիվացրել է տնտեսական կապերը հարևան Իրանի հետ։ Թադևոսյանի խոսքով՝ համայնքը սերտորեն գործակցում է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ։

    «Հյուպատոսության բացումից հետո հարաբերությունների ակտիվացումը նկատելի է առնվազն մեր խոշորացված համայնքի մակարդակով»,– շեշտեց Թադևոսյանը։

    Նա նշեց` արդեն իսկ Կապանում կազմակերպվել են իրանական արտադրության ապրանքների էքսպո-ցուցահանդեսներ, իսկ Կապանի գործարարները մեկնել են Իրան՝ տեղում ծանոթանալու երկրի արտադրական և տնտեսական հնարավորություններին։

    arm.sputniknews.ru

  • Կարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում այսօր հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ ալ Զայուդիի հետ։

     

    Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ու նոր հնարավորությունների ձևավորմանն առնչվող մի շարք հարցեր։

     

    Արտահանման աշխարհագրության դիվերսիֆիկացման համատեքստում կարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու գործընթացի դյուրացումը։ Գևորգ Պապոյանն առաջարկել է ձևավորել գործնական կապի մեխանիզմ ԱՄԷ համապատասխան մարմինների հետ, ինչը հայկական ընկերություններին հնարավորություն կտա ավելի լավ պատկերացնել շուկայի պահանջները, գործող ստանդարտներն ու սերտիֆիկացման ընթացակարգերը։

     

    ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկել է նաև կազմակերպել ԱՄԷ գործարարների այցեր Հայաստան՝ արտադրական հնարավորություններին ծանոթանալու, B2B հանդիպումներ անցկացնելու և փորձնական մատակարարումներից դեպի երկարաժամկետ պայմանագրերի անցնելու նպատակով։

    Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

     

    Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վարդգես Հովսեփյանը, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Հայկ Մխիթարյանը։

  • Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞



    Հուլիսի 12-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ «աջ և ձախ այտերի մակերեսային շրջանի վնասվածք» ախտորոշմամբ երեխա է տեղափոխվել «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։

    Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել էին, որ հուլիսի 11-ին Արաբկիր վարչական շրջանում գործող մասնավոր մանկապարտեզներից մեկում դայակը քաշել է երեխայի այտերը և ցավ պատճառել, ինչի հետևանքով երեխան ստացել է նշված մարմնական վնասվածքը։

    MediaHub-ին ՔԿ-ից հայտնել էին․ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը անչափահասի նկատմամբ)»։

    ՔԿ-ից նաև հայտնել էին, որ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

    Երկու ամիս անց MediaHub-ը կրկին դիմեց ՔԿ՝ հասկանալու՝ արդյոք գործով նորություն կա։ Մեզ տեղեկացրին, որ գործի մասով նորություն չկա։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Միրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալԿարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետԳևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել

    Միրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալԿարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետԳևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբՍահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացներըԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանումՍոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկինԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերըԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են, կրակը մարվել էՍիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար. Ալեն ՍիմոնյանՀեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշըԲարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունԱրսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանըՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ռազմավարական համագործակցության ընթացքըՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է։Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովինՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքըՀանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումըԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսովԴատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբՄենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Նիկոլ ՓաշինյանԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումներըԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ Անկախության 35-ամյակինՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՊարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձըՄսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել էՆրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումԱրարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները.Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահինԱվելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարանՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ ՆալբանդյանՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորվածԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-ՍուլայտինինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել ԵԱՀԿ ԽՎ նախագահը շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերումների կապակցությամբ6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներՓաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասինԱտոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Նիկոլ ՓաշինյանՀայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր2026 թվականի առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են․ ՆԳՆԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Մարիա ԶախարովաԱհա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Արտյոմ ԿարապետյանՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինՎստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները Սանահին կայարանում հայհոյել են մեքենավարին, հարվածել, խոչընդոտել աշխատանքըԳրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ ՊապոյանԱլեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Մեդիահաբ» լրատվականինԴավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Նիկոլ ՓաշինյանԱննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներԱրամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնումԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններիցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել էՍեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿոնֆլիկտի շրջանում ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլ իմաստ ունեին․ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով․ ՓաշինյանՕֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում. Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏեսանյութԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ և այլ արգելված իրերՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունըԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունՔրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էՌուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. ԲելոզյորովՀարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. ԱլիևՀայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանըԳագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 93 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամՆոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթՀայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետինՏավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկումՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվՆիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը

  • ԶՊՄԿ-ի սուբսիդավորման շնորհիվ` ինքնարժեքից ցածր գնով ավիատոմս դեպի Կապան (video)

    ԶՊՄԿ-ի սուբսիդավորման շնորհիվ` ինքնարժեքից ցածր գնով ավիատոմս դեպի Կապան (video)

  • Երևանում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

    ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հետևողական պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի շրջանառության դեմ։

    Բնակչության շրջանում Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 30-ին՝ ժամը 21-ի սահմաններում, ՆԳՆ112 Օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ գերեզմանատան հարակից տարածքում զենք-զինամթերք է թողել։

    Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պարկ, որի մեջ եղել են «ԱԿ-47» տեսակի ինքնաձիգ, փամփշտատուփ և 30 փամփուշտ։
    Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

  • Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները



    Հասարակություն





    Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում «KamAZ» մակնիշի բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով գազատար խողովակի երկաթե հենասյուները։ Վթարի հետևանքով ծառի կոտրված ճյուղերը վնասել են մի քանի ավտոմեքենա:

    Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

    Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ