Blog

  • Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց․ ՀՎԿԱԿ





    Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց՝ մինչև լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

    Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։

    Իրականացվող հետազոտությունների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։




    դիտվել է 143 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը

  • Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա


    Սպորտ





    Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի երիտասարդ հարձակվող Արամե Մինասյանը հաջողությամբ անցել է փորձաշրջանը իսպանական «Ռեալ Մուրսիա» ակումբում և այսուհետ հանդես է գալու իսպանական թիմի համակարգում։ Այս մասին գրում է armsport.am-ը։

    «Ռեալ Մուրսիան» Իսպանիայի հնագույն և պատմական ակումբներից է․ թիմն իր պատմության ընթացքում 20 մրցաշրջան է անցկացրել իսպանական Լա Լիգայում, իսկ այժմ հանդես է գալիս Իսպանիայի 3-րդ լիգայում (Primera Federación)։

    Արամե Մինասյանը՝ ակումբի մարզական տնօրեն Պեդրո Ասենսիո հետ 2026/2027 մրցաշրջանի առաջին կեսը երիտասարդ հայ ֆուտբոլիստն անցկացրել է Լատվիայի առաջին լիգայի առաջնությունում։ Այնտեղ Մինասյանը ցուցադրել է արդյունավետ խաղ․ մասնակցել է 16 հանդիպումներից 15-ին, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման (ասիստի) հեղինակ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Զգալի առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ եռակողմ բանակցություններ կազմակերպելու հետագա քայլերի ուրվագծ

    ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը վերջին այցից հետո հայտնել է Մոսկվայի և Կիևի միջև երկխոսության զգալի առաջընթացի մասին։

    «Նախագահ Թրամփի հանձնարարությամբ ԱՄՆ ներկայացուցիչները այցելեցին Մոսկվա և Կիև՝ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար հետագա երկխոսությունը խթանելու համար։

    Այցելությունից առաջ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնեցին եռօրյա հրադադարի մասին՝ այս բանակցությունները հնարավոր դարձնելու համար։

    Հատուկ դեսպանորդ Ջարեդ Քուշները Ուիթքոֆի, Ազգային անվտանգության խորհրդի, Պետդեպարտամենտի և Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ միասին, հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ յուրաքանչյուր կողմի հետ քննարկելու մյուս կողմի առաջարկները։

    Կիևում պատվիրակություններին միացան նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ազգային անվտանգության խորհրդականները՝ համատեղ մշակելու առաջխաղացման ուղի։

    Զգալի առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ լրացուցիչ եռակողմ բանակցություններ կազմակերպելու հետագա քայլերի ուրվագծման հարցում։

    Նախագահ Թրամփը զգալի ջանքեր է գործադրում մարդկային կորուստները կանխելու և երկարատև ու կայուն խաղաղության հասնելու համար»,-գրել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդը։

    tert.am

  • Սոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք են

    Ղազախական անվանումներով որոշ օգտահաշիվներ «Ֆեյսբուք», «Թրեդս» և այլ սոցիալական ցանցերում տարածել են հայտարարություններ՝ իբր Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների, ԵԱՏՄ հարցով հանրաքվեի, Ադրբեջանի հետ ընթացող գործընթացների վերաբերյալ, որոնք վերագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

    «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից այդ հայտարարությունները վարչապետին վերագրելը կեղծիք և ապատեղեկատվություն համարեցին:

    «Որոշ օգտահաշիվներում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները ապատեղեկատվություն են և կեղծիք: Վարչապետ Փաշինյանը երբևէ նման հայտարարությամբ հանդես չի եկել»,- նշեցին վարչությունից:

     

  • Հայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Սահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացները

    Հայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Սահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացները

  • Մենք աննորմալ ռիսկային գոտում ենք, ու մեզ սպառնում են անհավանական ծանր ռիսկեր․ Վահե Հովհաննիսյան





    Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․

    «Քաղաքականության վախճանը

    Մեծ հաշվով, իրականացավ մեր հասարակության տասնամյակների երազանքը։ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»-ը դարձավ մեյնսթրիմ. Հայաստանում քաղաքականություն այլևս չկա։ Չկան քաղաքական պրոցեսներ։ Այս պահին քաղաքականությամբ զբաղվում է մեկ հոգի։
    Երկրում չկան քաղաքականության համար պայմաններ, չկա քաղաքական օրակարգ, չեն գործում հանրային տրամադրությունների ցուցիչները, հնարավոր չէ հասկանալ հանրային իրական տրամադրությունները, չկա ինտելեկտուալ պրոդուկտի պահանջ։ Կան անհատներ, կա անհատներից հնչող քաղաքական առողջ միտք։ Բայց սա համակարգված քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։ Հետևություն պետք է անեն բոլորը՝ խորհրդարանական ուժերը, հանրային գործիչները, անազատության մեջ գտնվող ինտելեկտուալ մեծ պոտենցիալը, ազգային կապիտալը, մտածող մարդիկ, իրավիճակը քիչ թե շատ ճիշտ հասկացող հանրային շերտերը։
    Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք։
    Մենք աննորմալ ռիսկային գոտում ենք, ու մեզ սպառնում են շատ լուրջ, անհավանական ծանր ռիսկեր, եթե մենք շարունակենք այս ոճով՝ անմիտ, պառակտված, անկազմակերպ։

    Սեփական օրակարգ՝ էապես փոխված բովանդակությամբ

    Մենք պարտավոր ենք էապես փոխել հարցադրումների, հանրային դիսկուրսի և, եթե կուզեք, պայքարի ամբողջ բովանդակությունը։

    Ինչի մասին պետք է լինի այսօրվա քաղաքականությունը.
    1. Բռնաճնշումների դեմն առնել. անհասկանալի է, թե ինչպես կարող է այս հարցը չդառնալ միավորող օրակարգ։
    2. Երկում ներքին դեէսկալացիա, համակեցության նոր կանոնների ձևավորում: Սա ենթադրում է սոցիալական և հանրային իրական խնդիրների շուրջ հանրության հետ իրական երկխոսություն։
    3. Հայաստանի այս ընթացքը հավաքական հանրությանը բացատրելը և ռացիոնալ ԱՅԼ լուծումներ առաջարկելը։

    Կոպիտ ասած՝ այսօր մեզ հրամցվող «4-րդ հանրապետության» այլընտրանքը ոչ թե 3-րդի կամ 5-րդի գովաբանումն է, այլ պետք է խորությամբ հասկանալ ու մարդկանց բացատրել, թե իրականում ինչ սցենարներ են փորձում թաքցնել այդ թվախաղի տակ։ Հասկանալ, բացատրել և ԱՅԼ, իրատեսական բան առաջարկել հասարակությանը։

    Սա պետք է տեղի ունենա հանրային-քաղաքական միավորների, հանրային շերտերի համագործակցության տիրույթում, և ամենակարևորը՝ ներհանրային երկխոսության պայմաններում։

    Սա պահանջում է Հայաստանի շահը, և սա փոխադարձ կործանանար ներքին բարիկադավորումը քանդելու ճանապարհն է։ Պետք է վերանայվի «պայքարի» ձևակերպումը, դրա բովանդակությունը։ Չի կարելի անվերջ նույն կերպ պայքարել։ Քաղաքականությունը ինչ-որ դահլիճներում կամ հարթակներում խոսելը չէ, թեկուզ՝ խելոք, թեկուզ՝ սուր։ Քաղաքականությունը հանրային նախագծերի, հանրային պրոցեսների ձևավորումն ու դրանց սպասարկումն է։ Եթե չկան այդ հանրային նախագծերն ու հանրային պրոցեսները, ապա ի՞նչը պետք է սպասարկվի»։

     



    դիտվել է 229 անգամ

  • Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է



    Հասարակություն





    Սեպտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արես Ե․-ն և հայտնել, որ Արարատի մարզի բնակիչ 69-ամյա Իրա Զ․-ն ընդհանուր անզգայացման ընթացքում մահացել է։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պարտականությունները կատարող Գրիգորյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11։55-ի սահմաններում, Մասիս քաղաքի Դպրոցականների 9 հասցեում գործող «Եդեմ» հիվանդանոցում Իրա Զ․-ն, գտնվելով վիրահատական սեղանին՝ ընդհանուր անզգայացման տակ, մահացել է։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից նույն օրը նշված հիվանդանոցի բուժքույրեր, Արարատի մարզի բնակիչներ՝ 54-ամյա Երանուհի Խ․-ն, 71-ամյա Շողիկ Ա․-ն, անեսթեզիոլոգ, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Կարեն Բ․-ն, շտապօգնության բժիշկ, Երևանի բնակիչ 38-ամյա Դավիթ Գ․-ն և «Եդեմ» բժշկական կենտրոնի տնօրեն, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Մհեր Ե․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժին։

    Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալված անձանց հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Կապանում օտարերկրյա ներդրումներ չկան. փոխքաղաքապետը` տնտեսական ակտիվության մասին

    Կապանն ակտիվացրել է տնտեսական կապերը հարևան Իրանի հետ։

    Կապանում այս պահին օտարերկրյա ներդրումներ չկան․ համայնքում իրականացվող ներդրումները հիմնականում տեղացի գործարարներինն են։ Կապանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը։

    Первый заместитель руководителя общины Капан Гор Тадевосян - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2026

    Գոռ Թադևոսյան

    Նրա խոսքով՝ չնայած վերջին տարիների անվտանգային փոփոխություններին՝ Կապանում տնտեսական առումով հետընթաց չի եղել։

    «Ավելին` շինարարության ոլորտում տնտեսական ակտիվություն ունենք, նոր շինարարական կազմակերպություններ են բացվել։ Զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ նոր հյուրատներ ու հյուրանոցներ են կառուցվել։ Մարդիկ էլի կառուցելու նպատակ ունեն, դիմում են համայնքին։ Վստահաբար կարող եմ ասել, որ այս երկու ոլորտներում առաջընթաց կա»,– ավելացրեց Թադևոսյանը։

    Նա ընդգծեց` Կապանում բնակարանների պահանջարկը մեծ է, ինչն էլ բարձրացրել է գները. վերջին տարիներին քաղաքում երեք նոր բազմաբնակարան շենք է կառուցվել, իսկ նորակառույցներում բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը հասնում է 1300–1500 դոլարի՝ մոտենալով Երևանի գներին։

    «Բավականին մեծ պահանջարկ կա։ Եթե կլինեն նոր բազմաբնակարան շենքեր կառուցելու ցանկություն ունեցողներ, համայնքը միայն կխրախուսի, որովհետև դրա պահանջարկը կա»,– ասաց համայնքի ղեկավարի տեղակալը։

    Սահմանազատումը կարելի էր սկսել Կապանի օկուպացված հատվածներից․ համայնքի ղեկավարի տեղակալ

    Մյուս ակտիվացող ուղղությունը զբոսաշրջությունն է։ Փոխքաղաքապետը նշեց` հատկապես վերջին 3–4 տարիներին Կապան այցելողների հոսքը նկատելիորեն մեծացել է, իսկ Խուստուփը դարձել է քաղաքի զբոսաշրջային այցեքարտերից մեկը։

    «Շատերին հետաքրքրում է Խուստուփը, այն ճանաչելի է դարձել։ Դա մեր քաղաքականություններից մեկն է, որովհետև ոչ բոլորն են ծանոթ Սյունիքի գեղատեսիլ ու պատմամշակութային վայրերին։ Մեր քաղաքականությունն է ճանաչելի դարձնել մեր պատմամշակութային հուշարձանները, զբոսաշրջային կարևոր ուղղությունները։ Այսօր արդյունքն այն է, որ նկատում ենք այդ մեծ հոսքերը»,– ավելացրեց նա։

    Օտարերկրյա ներդրումների բացակայության ֆոնին Կապանն ակտիվացրել է տնտեսական կապերը հարևան Իրանի հետ։ Թադևոսյանի խոսքով՝ համայնքը սերտորեն գործակցում է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ։

    «Հյուպատոսության բացումից հետո հարաբերությունների ակտիվացումը նկատելի է առնվազն մեր խոշորացված համայնքի մակարդակով»,– շեշտեց Թադևոսյանը։

    Նա նշեց` արդեն իսկ Կապանում կազմակերպվել են իրանական արտադրության ապրանքների էքսպո-ցուցահանդեսներ, իսկ Կապանի գործարարները մեկնել են Իրան՝ տեղում ծանոթանալու երկրի արտադրական և տնտեսական հնարավորություններին։

    arm.sputniknews.ru

  • Կարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում այսօր հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ ալ Զայուդիի հետ։

     

    Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ու նոր հնարավորությունների ձևավորմանն առնչվող մի շարք հարցեր։

     

    Արտահանման աշխարհագրության դիվերսիֆիկացման համատեքստում կարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու գործընթացի դյուրացումը։ Գևորգ Պապոյանն առաջարկել է ձևավորել գործնական կապի մեխանիզմ ԱՄԷ համապատասխան մարմինների հետ, ինչը հայկական ընկերություններին հնարավորություն կտա ավելի լավ պատկերացնել շուկայի պահանջները, գործող ստանդարտներն ու սերտիֆիկացման ընթացակարգերը։

     

    ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկել է նաև կազմակերպել ԱՄԷ գործարարների այցեր Հայաստան՝ արտադրական հնարավորություններին ծանոթանալու, B2B հանդիպումներ անցկացնելու և փորձնական մատակարարումներից դեպի երկարաժամկետ պայմանագրերի անցնելու նպատակով։

    Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

     

    Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վարդգես Հովսեփյանը, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Հայկ Մխիթարյանը։

  • Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞



    Հուլիսի 12-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ «աջ և ձախ այտերի մակերեսային շրջանի վնասվածք» ախտորոշմամբ երեխա է տեղափոխվել «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։

    Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել էին, որ հուլիսի 11-ին Արաբկիր վարչական շրջանում գործող մասնավոր մանկապարտեզներից մեկում դայակը քաշել է երեխայի այտերը և ցավ պատճառել, ինչի հետևանքով երեխան ստացել է նշված մարմնական վնասվածքը։

    MediaHub-ին ՔԿ-ից հայտնել էին․ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը անչափահասի նկատմամբ)»։

    ՔԿ-ից նաև հայտնել էին, որ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

    Երկու ամիս անց MediaHub-ը կրկին դիմեց ՔԿ՝ հասկանալու՝ արդյոք գործով նորություն կա։ Մեզ տեղեկացրին, որ գործի մասով նորություն չկա։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ