Ֆրանսիայի կառավարությունը քննարկում է այն սոցիալական ցանցերի հարթակներն արգելափակելու հնարավորությունը, որոնք կառավարության խնդրանքից հետո չեն հեռացնում խռովության և բռնության կոչ անող գրառումները. հայտնել է Le Figaro-ն։
Ըստ թերթի՝ օրինագծի համապատասխան փոփոխությունը ներկայացվել է խորհրդարան։
Առաջարկը կպահանջի հարթակներից մեկ ժամվա ընթացքում հեռացնել ահաբեկչական հարձակումների, խռովության և զինված պայքարի կոչ անող բովանդակությունը։ Սպանության, բռնության և ջարդերի կոչերը կհեռացվեն 24 ժամվա ընթացքում։
Նախաձեռնությունը ներկայացվել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ուղեկցող զանգվածային անկարգություններից հետո
Leave a Reply