Blog

  • Ստորագրվել է արձանագրություն՝ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ

    ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև արձանագրություն՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ։

  • Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հունաստանի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների գործընթացին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

    Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին փոխգործակցության և Հայաստան–Հունաստան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ համագործակցության լայն օրակարգը և շեշտել Հունաստանի կողմից ՀՀ Կառավարության բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ցուցաբերվող օժանդակության կարևորությունը։

    Խրիստոս Սոֆիանոպուլոսն իր հերթին հավելել է, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական ակտիվ երկխոսություն և վստահություն հայտնել, որ առևտրատնտեսական կապերն առաջիկայում էլ ավելի կզարգանան ու կընդլայնվեն։

    Հանդիպման ավարտին վարչապետը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։

  • Պուտինը մեծ մարդ է. նրանց բոլորին հիշելու են միայն այն պատճառով, որ նրանք ապրել են Պուտինի դարաշրջանում. Մարգարիտա Սիմոնյան

    Պուտինը մեծ մարդ է. նրանց բոլորին հիշելու են միայն այն պատճառով, որ նրանք ապրել են Պուտինի դարաշրջանում: Ընդունելով հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշումը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փրկել է աշխարհը հակամարդկայնության հերթական փուլից, հայտարարել է RT հեռուստաալիքի և «Россия сегодня» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում:

    «Դե, ընդհանրապես, նրանց բոլորին հիշելու են միայն այն պատճառով, որ նրանք ապրել են Պուտինի դարաշրջանում։ Ես ձեզ կասեմ՝ մեզ բոլորիս հիշելու են միայն այն պատճառով, որ մենք ապրել ենք Պուտինի դարաշրջանում։ Մենք մի քանի տարի անց միայն կգնահատենք և կկարողանանք հասկանալ, թե ինչպես Վլադիմիր Պուտինը շրջեց աշխարհի անխուսափելի գլորումը հակամարդկայնության հերթական փուլի մեջ, անվանեք դա ֆաշիզմ, անվանեք դա միջնադար, ինչպես ուզում եք»,- ասել է Մարգարիտա Սիմոնյանը։

    Նրա խոսքով՝ հակամարդկայնությանը նման վերադարձ տեղի է ունեցել համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ անգամներ, օրինակ՝ 1930-ականներին Գերմանիայում, գաղութատիրության տարիներին։

    «Ես արդեն լռում եմ նապալմի, «Ագենտ Օրանժ»-ի, վիետնամական պատերազմի վայրի սարսափների և մնացած ամեն ինչի մասին։ Մենք չէ՞ որ անընդհատ սահում ենք դրա մեջ և չենք նկատում։ Եվ կարծես թե կյանքը շարունակվում է, իսկ ինչ-որ տեղ մոտակայքում տեղի են ունենում հրեշավոր, աննկարագրելի, հինկտակարանային կրքեր, մահապատիժներ և սարսափներ։

    Եվ մենք մի օր կհասկանանք, և հենց դա էլ գրվելու է պատմության դասագրքերում, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, որը մեծ մարդ է, չեմ վախենա այդ բառից, կանգնեցրեց համաշխարհային պատմության հերթական գլորումը՝ նրանց համար անսպասելի հատուկ ռազմական գործողությունով»,- նշել է Մարգարիտա Սիմոնյանը։

  • Գեղեցիկ serial-ը կարող է թղթադրամի արժեքը բարձրացնել․ ահա որ համարներն են ամենապահանջվածը

    Հարգելի խմբակիցներ,իհարկե թղթադրամի վրա գրված հերթական համարը՝ serial number-ը, երբեմն կարող է սովորական համարից վերածվել իրական կոլեկցիոն «ֆիշկայի» ու թղթադրամին հավելյալ արժեք տալ։Բայց պետք է իմանալ,որ ամենաշատը սովորաբար հետաքրքրում են շատ ցածր համարները՝ օրինակ 00000001, 00000002 և այլն, հատկապես առաջին համարները։ Հետո գալիս են Solid-ները՝ երբ ամբողջ համարը նույն թվից է, օրինակ 11111111, 77777777, 88888888, 99999999։ Շատ հետաքրքիր են նաև Radar/Palindrome համարները՝ օրինակ 12344321, որոնք երկու կողմից նույն կերպ են կարդացվում։ Հետաքրքիր «լադեր» են նաև 12345678 կամ 87654321 տիպի համարները՝ երբ թվերը հերթով բարձրանում կամ իջնում են։ Repeater-ներն էլ իրենց շուկան ունեն՝ 12121212, 12341234, 11223344 և նմանատիպ կոմբինացիաները։ Binary-ները՝ օրինակ 10101010, նույնպես որոշ կոլեկցիոներների համար հետաքրքիր են։ Կան նաև տարբեր գեղեցիկ pattern-ներ, կլոր թվեր՝ 10000000, 50000000 և այլն, որոնք կարող են հավելյալ հետաքրքրություն ունենալ։ Birthday/Date serial-ներն էլ երբեմն հավաքում են, օրինակ 01011950 կամ 24081990, բայց դրանց նկատմամբ պահանջարկը ավելի նեղ է։ Բայց ամենակարևորն այստեղ սա է՝ սիրուն serial-ը դեռ չի նշանակում, որ թղթադրամը թանկ է։ Նայում ենք ամբողջ «փաթեթին»՝ ինչքան հազվադեպ է թողարկումը, ինչ տիրաժով է գնացել, ինչ վիճակում է, ինչքան է շուկայում պահանջված և միայն դրանից հետո՝ ինչ serial ունի։ Ու մի տարածված սխալ պատկերացում էլ կա․ «100 տարվա թղթադրամ է, ուրեմն հաստատ թանկ է»։ Չէ 🙂 Եթե թղթադրամը մեծ տիրաժով է տպվել, օրինակ միլիոնավոր հատերով, ու այսօր էլ շուկայում լիքն է, իսկ կոնկրետ օրինակը մաշված, ծալված, կեղտոտ կամ վնասված է, ապա իր տարիքը առանձնապես բան չի նշանակում։ Կարող է նույնիսկ կոլեկցիոն մեծ հետաքրքրություն չունենալ։ Իսկ նույն թղթադրամը լավ պահպանված վիճակում՝ AU կամ հատկապես UNC, արդեն լրիվ ուրիշ պատմություն է։ Կարճ ասած՝ հին լինելը + սիրուն serial ունենալը դեռ բավարար չեն․ լավ կոլեկցիոն նմուշի համար պետք է համընկնեն rarity-ն, condition-ը, demand-ը և serial-ի հետաքրքիր կոնֆիգուրացիան։

     

    Լուսանկարների թղթադրամները վաճառքի են ebay-ում, իմը չեն ( երանի իմը լիներ) ,ես նկարները վերցրել եմ ձեզ ցույց տալու համար։

  • Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին



    Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

    Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

    Դեսպանը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ։


    ԱԺ փոխխոսնակը, շնորհակալություն հայտնելով դեսպանին շնորհավորանքի համար, ընդգծել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների զարգացման ու համագործակցության ընդլայնման կարևորությունը։

    Նա դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, խոսել անվտանգային խնդիրների և առկա մարտահրավերների մասին։

    Անդրադառնալով խորհրդարանական աշխատանքներին՝ Արամ Վարդևանյանն ընդգծել է ԱԺ բարեկամական խմբերի գործունեության և միջխորհրդարանական կապերի խորացման կարևորությունը։

    Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Սոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք ենՄիրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալԿարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետԳևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի

    Սոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք ենՄիրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալԿարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետԳևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբՍահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացներըԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանումՍոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկինԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերըԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են, կրակը մարվել էՍիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար. Ալեն ՍիմոնյանՀեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշըԲարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունԱրսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանըՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ռազմավարական համագործակցության ընթացքըՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է։Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովինՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքըՀանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումըԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսովԴատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբՄենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Նիկոլ ՓաշինյանԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումներըԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ Անկախության 35-ամյակինՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՊարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձըՄսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել էՆրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումԱրարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները.Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահինԱվելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարանՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ ՆալբանդյանՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորվածԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-ՍուլայտինինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել ԵԱՀԿ ԽՎ նախագահը շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերումների կապակցությամբ6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներՓաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասինԱտոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Նիկոլ ՓաշինյանՀայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր2026 թվականի առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են․ ՆԳՆԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Մարիա ԶախարովաԱհա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Արտյոմ ԿարապետյանՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինՎստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները Սանահին կայարանում հայհոյել են մեքենավարին, հարվածել, խոչընդոտել աշխատանքըԳրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ ՊապոյանԱլեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Մեդիահաբ» լրատվականինԴավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Նիկոլ ՓաշինյանԱննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներԱրամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնումԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններիցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել էՍեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿոնֆլիկտի շրջանում ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլ իմաստ ունեին․ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով․ ՓաշինյանՕֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում. Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏեսանյութԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ և այլ արգելված իրերՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունըԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունՔրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էՌուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. ԲելոզյորովՀարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. ԱլիևՀայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանըԳագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 93 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամՆոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթՀայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետինՏավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկումՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվ

  • «Մենք ընտանիք ենք»․ ֆոն դեր Լայենը ժամանել է Գրենլանդիա՝ Թրամփի պահանջների ֆոնին

    Եվրամիությունը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Գրենլանդիայի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արկտիկական կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու պահանջների ֆոնին։ Կիրակի, երկօրյա այցով, Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հաղորդում է dpa-ն։

    Երկուշաբթի սպասվում է ԵՄ-ի և Գրենլանդիայի միջև գործընկերության խորացման մասին համատեղ հռչակագրի ստորագրումը։ Բացի այդ, Եվրամիությունը մտադիր է հայտարարել կղզում նոր ներդրումների մասին․ խոսքը հարյուր միլիոնավոր եվրոների մասին է։ Մասնավորապես, Financial Times-ի տվյալներով, ֆոն դեր Լայենը կարող է հայտարարել լրացուցիչ 200 մլն եվրոյի ֆինանսավորման մասին։

    Նուուկ ժամանելուց հետո ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ իր այցը կոչված է ամրապնդելու ԵՄ-ի և Գրենլանդիայի միջև եզակի գործընկերությունը։ «Մենք ընտանիք ենք», — գրել է նա սոցիալական ցանցերում։

    Օդանավակայանում Եվրահանձնաժողովի նախագահին դիմավորել են Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը։ Նիլսենը այցն անվանել է սերտ բարեկամության և լավ գործընկերության վկայություն, որը կողմերը մտադիր են հետագայում ևս զարգացնել։

    Գրենլանդիան Դանիայի Թագավորության ինքնավար մաս է, սակայն Եվրամիության կազմում չէ։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն կղզին դիտարկում է որպես կարևոր գործընկեր Արկտիկայում՝ այդ թվում նրա՝ ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների պաշարների և տարածաշրջանի աճող ռազմավարական նշանակության պատճառով։

    Այցը տեղի է ունենում Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն հաստատելու անհրաժեշտության մասին բազմակի հայտարարությունների ֆոնին։ ԱՄՆ նախագահը իր պահանջները բացատրում է ազգային անվտանգության նկատառումներով և պնդում, որ Դանիան ի վիճակի չէ լիարժեք պաշտպանել կղզին Ռուսաստանի և Չինաստանի կողմից հնարավոր սպառնալիքներից։ Բացի այդ, Վաշինգտոնը շահագրգռված է կարևորագույն ռեսուրսների հարուստ հանքավայրերին հասանելիություն ստանալու հարցում։

    Գրենլանդիայի բնակչությունը կազմում է մոտ 57 հազար մարդ։ Հուլիսին Թրամփը կրկին կղզու ապագայի հարցը կապել է Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության վերանայման հետ՝ թույլ տալով ԱՄՆ-ի ներդրման կրճատում Ռուսաստանի զսպման գործում, եթե Վաշինգտոնը չստանա Գրենլանդիայի վերաբերյալ իրեն բավարարող համաձայնություն։

    Այս ֆոնին ԵՄ-ն ձգտում է մեծացնել կղզում իր տնտեսական և քաղաքական ներկայությունը։ Եվրահանձնաժողովն արդեն առաջարկել է 2028–2034 թվականների ԵՄ բյուջեի շրջանակում Գրենլանդիային հատկացնել 530 մլն եվրո, իսկ նոր ֆինանսավորումը պետք է ուղղվի նաև ռազմավարական կարևորություն ունեցող ռեսուրսներին, վերականգնվող էներգետիկային, ստորջրյա մալուխներին, արբանյակային կապին և ենթակառուցվածքների զարգացմանը։

    Առանձին հարց է մնում Արկտիկայի անվտանգության վերաբերյալ համաձայնագիրը, որը ձեռք է բերվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի միջնորդությամբ հունվարին։ Այն նախատեսում էր յոթ արկտիկական դաշնակիցների՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Իսլանդիայի համատեղ գործողություններ։ Սակայն առայժմ պարզ չէ, թե արդյոք Վաշինգտոնը դեռ իրեն կապված է համարում այդ պայմանավորվածություններով։

  • «Ավելի արդյունավետ աշխատեցին, քան «Պատրիոտ» համակարգերը»․ Ուիթքոֆի և Քուշների՝ Կիև այցի հիմնական հայտարարություններն ու արդյունքները





    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում բանակցություններ է անցկացրել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Վերջիններս մինչ այդ այցելել էին Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

    Հանդիպումից հետո կողմերը հայտնել են, որ ամերիկացի ներկայացուցիչները Կիև են բերել պատերազմը դադարեցնելու ուղիների վերաբերյալ մի շարք «նոր գաղափարներ»։ Սակայն դրանց բովանդակությունը դեռ չի հրապարակվել։

    Զելենսկին նշել է, որ նախ անհրաժեշտ է մանրամասն վերլուծել առաջարկները, գնահատել հնարավոր քայլերը և հասկանալ՝ արդյոք դրանք կարող են կողմերին մոտեցնել խաղաղությանը։

    Ուիթքոֆի խոսքով՝ Մոսկվայում բանակցությունների ընթացքում «մեծ առաջընթաց» է գրանցվել։ Նա նաև հայտնել է, որ քննարկվում է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ նոր եռակողմ հանդիպման անցկացումը։

    ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի հակամարտության երկու կողմերն էլ գնան փոխզիջումների և նվազեցնեն իրենց միջև առկա տարաձայնությունները։

    Քուշնի և Ուիթքոֆի այցը Կիև պատերազմի սկսվելուց ի վեր նրանց առաջին այցն էր Ուկրաինա։




    դիտվել է 249 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը

  • Սեպտեմբեր 1955. Ստամբուլի սեւ երեկոն

    «Ոչ պետություն կար այդ ամենը կանխող, ոչ ժողովուրդ։ Կար չկար՝ այդ գազազած ամբոխն էր»…

     

    Էմինե Էրդեմ /Ռըֆաթ Բալի․ «6-7 սեպտեմբերի դեպքերը՝ վկաներ եւ հուշեր»/

                            

    Սեպտեմբերի 6-7, 1955. այս թվերը մինչ օրս սարսափի, ահաբեկության եւ ոչ ոքի չվստահելու մասին են Ստամբուլի՝ երբեմնի քրիստոնեաշատ թաղամասերում։ Իսկապես ահասարսուռ այդ գիշերը, որը մահ եւ ավեր տարածեց հատկապես տեղի հույն համայնքի ներսում, անմասն չթողեց նաեւ շատ հայերի, ասորիների, տեղ-տեղ՝ հրեաների, որոնք չնայած թեմայի վերաբերյալ այդքան սակավ հիշատակումների եւ տարիներ անց էլ պաշտոնական ցավակցության բացակայության, հաճախ դեռ կրկնում են այդ ողբերգական օրերին վախի մթնոլորտի թելադրած «ռեֆլեքսները»… 

     

    Օրինակ՝ թուրքախոս միջավայրում անծանոթին «Հա՞յ ես» կամ «հո՞ւյն ես» հարցը միայն մայրենիով ուղղելը, կամ՝ պատուհանից թուրքական դրոշ կախելը, որն այդքան հատուկ է այդ մեծ ու բազմազգ քաղաքի հենց «ոչ թուրքական» թաղամասերին։ 

     

    «Փոքրիկ» սադրանք՝ մեծ ողբերգություն 

     

    «Ռմբակոծվել է Աթաթուրքի տունը». պնդեց իշխանական Istanbul Express թերթը 1955 թ․-ի սեպտեմբերի 6-ի կեսօրին, երբ տեղական ռադիոն արդեն հասցրել էր տարածել հետագայում հերքված այս հայտարարությունը։ Թուրքիայի հանրապետության հիմնադիր եւ առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ծննդավայր Սալոնիկից էր գալիս այս լուրը, որը մի քանի ժամում հավաքեց Ստամբուլի հենց սրտում հատկապես հունական թաղամասեր եւ անգամ հունաբնակ կղզիներ տարածվող մուսուլմանների բորբոքված ամբոխներ, որոնք կարճ ժամանակ անց դարձան անկառավարելի։

     

    4 214 տուն, ըստ տարբեր աղբյուրների՝ 50-ից մինչեւ 80 եկեղեցի, 26 դպրոց, 1 սինագոգ, անթիվ խանութներ եւ գրասենյակային տարածքներ, ընդհանուր հաշվով թալանված եւ ավերված 5 538 շինություն, որոնք պատկանում էին տեղի փոքրամասնություններին, իսկ այդ քաոսային գիշերը՝ այլեւս ոչ ոքի։ Հայ համայնքին պատկանող 772 շինություն այդ գիշերը թալանվել կամ հողին է հավասարեցվել, դրանցից 77-ը՝ բնակելի տներ, 4 դպրոց, 4 հյուրանոց, 3 եկեղեցի, 1 բաղնիք, 2 սրճարան, 1 հացի փուռ, 2 դեղատուն, 1 գործարան, բազմաթիվ խանութներ եւ արհեստանոցներ։ 

     

    Ըստ թուրքական մամուլի, ջարդերի ժամանակ մահացածների թիվը 11 է, թեեւ թեման ուսումնասիրող թուրք եւ այլազգի իրավապաշտպանները հաճախ նշում են մինչեւ 37-ը հասնող տարբեր թվեր։ 

     

    Human Rights Association-ի Թուրքիայի գրասենյակին կից գործող ռասիզմի եւ խտրականության դեմ հատուկ հանձնաժողովը 2023-ին ողբերգության հերթական տարելիցին հրապարակված հայտարարության մեջ պնդեց, որ բռնաբարության ենթարկված կանանց թիվը ոչ թե հայտարարվածի պես 60, այլ 400 է, եւ հավելել, որ մինչ օրս հստակ չէ, թե նրանցից քանիսն են մահացել հենց սեռական բռնության հետեւանքով։ 

     

    Թեեւ ծանր այդ գիշերվա լուսանկարները մեզ են հասել հիմնականում Ստամբուլի կենտրոնական հատվածներից, որտեղ տեղակայված էին  հյուպատոսարանների, թերթերի խմբագրությունների մեծ մասը, հարձակումները մարդկանց եւ նրանց գույքի վրա տարածվել էին ամբողջ քաղաքով, ջարդարարները հասել են նաեւ կղզիներ, հարձակումների զոհ են դարձել քրիստոնյաներ անգամ Իզմիրում եւ այլ քաղաքներում։

     

    «Կարծես թե չափն անցանք» 

     

    1955-ի ջարդերն ուսումնասիրող շրջանակներում չկա երկրորդ կարծիք այն մասին, թե «որտեղ էր» այդ ողբերգական գիշերը պետությունը։ Չնայած սարսափելի այս դեպքերի վերաբերյալ միակ հետաքննությունը տեղի ունեցավ 1960-ի ռազմական հեղաշրջումից հետո ներքաղաքական թեմաներով բացված դատական գործընթացներին կից եւ անցավ անհետեւանք, թեմայի վերաբերյալ բոլոր հեղինակներն ու իրավապաշտպանները մատնանշում են պլանավորված եւ պետության կողմից ղեկավարված հատուկ օպերացիայի մասին։ Բազմաթիվ վերապրողներ հաստատում են. նրանց տները եւ աշխատավայրերը նախապես էին թիրախավորված, իսկ թուրք հարեւանները՝ մեծամասամբ ոչ միայն տեղյակ էին, այլեւ մասնակից իրադարձություններին։ Այլ հարց է, որ ոմանք նախընտրել են օգնել կազմակերպիչներին, իսկ ոմանք՝ քրիստոնյա հարեւաններին.

     

    «Թարլաբաշըում ապրող Վասիլ Հաջոպուլոսը եւ իր ընկերները լուրն առան, երբ «Խենթ Ալին» զգուշացրեց՝ «Դրոշ կախեք, դրոշ կախեց տներից»… Գեդիկփաշայում ապրող Մանուկ Այնալըի դեպքում հարեւաններից ստացած ամենակարեւոր զգուշացումն էր՝ «Լույսերը վառեք, դրոշ իջեցրեք», – վերապրողների հուշերն է վերարտադրում Սերդար Քորուջուն իր՝ «Այդ երեկո Ստամբուլում շատ վատ բաներ եղան» գրքում: Նա հղում է անում Թոմաս Քանթերի այն եզրահանգմանը, որ այդ գիշեր քրիստոնյաների տան պատշգամբներից կախված եւ փրկության միակ միջոց դարձած թուրքական դրոշները ուղիղ նշան են նրա, որ թուրք հարեւանները տեղյակ էին ծրագրված ոճրին: «Ինչպե՞ս եղավ, որ հույները չգիտեին այս մասին, բայց նրանց բոլոր թուրք ընկերները գիտեին», – հարցնում է Քանթերը։

    Ջելալ Բայարը Ջելալ Բայարը

     

    Ողբերգական գիշերից հետո Ստամբուլի կենտրոնական պողոտա՝ բառացի ծվեն ծվեն արված Իսթիքլալ ժամանած Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Ջելալ Բայարի՝ «Երեւի չափն անցանք» արտահայտությունը, որը մինչ օրս մեջբերվում է թեմայի վերաբերյալ գրեթե ամեն նյութում եւ որի իսկությունը մենք երբեք էլ չենք իմանա, ամեն դեպքում, ավելի քան խոսուն է։ Նույն կերպ բազմաթիվ ոչ պաշտոնական աղբյուրներով անցավ վարչապետ Մենդերեսի՝ «Դե գիտեինք, բայց ընդամենը մի քանի պատուհան պիտի կոտրվեր» ենթադրյալ արտահայտությունը։ 

     

    2009 թվականին «Սաբահ» թերթի իր սյունակում լրագրող Էջեւիթ Քըլըչը գրում է․ 

     

    «Հանրապետության հիմնադրումից ի վեր՝ փոքրամասնությունները պետության խորքային օրակարգում մշտապես դիտարկվել են որպես «վտանգ»։ Այդպես է նաեւ այսօր։ Միշտ ցանկություն է եղել, որ նրանք հեռանան, եւ այդ նպատակն իրագործվել է։ Մինչդեռ, չնայած տարբեր կրոնական պատկանելությանը, նրանք այս հողի մի մասն են կազմում՝ գուցե նույնիսկ դրա ամենահին մասը։ Այս հողերից փոքրամասնություններին դուրս մղելու նպատակով կազմակերպված խոշորագույն գործողություններից մեկը 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի իրադարձություններն էին։ Դա համատարած թալանի ակտ էր։ Հույները, հայերը եւ նույնիսկ հրեաները, որոնց բիզնեսները թալանվել, իսկ տները՝ ասպատակվել էին, ստիպված եղան բռնել արտագաղթի ուղին։ Իրականում այդ իրադարձություններն ամբողջությամբ պետության կողմից էին կազմակերպվել»։

     

    Նույն սյունակում հեղինակի հարցին, թե արդյոք որն էր ջարդերի կազմակերպման բուն նպատակը, Սաբանջը համալսարանի դասախոս Դիլեք Գյուվենը պատասխանում է․

     

    «Երկիրը միատարր դարձնելը։ Այս երկրում ոչ մահմեդականները, իսկ այժմ արդեն նաեւ քրդերը, օտարեր են համարվում։ Մշտապես կա այս միտքը՝ արդյոք չե՞ն դավաճանի մեզ։ Արդյունքում՝ կիրառվում է հարկադիր տեղահանման ռազմավարություն։ Սեպտեմբերի 6-7-ի իրադարձությունները դրա մի մասն են կազմում»։ 

     

    Գյուվենը նաեւ հետաքրքիր հղում է կատարում նախկին իշխանության, այժմ արդեն ընդդիմություն դարձած Ժողովրդահանրապետական կուսակցության դեռեւս 1947-ին կազմված հատուկ զեկույցին, ըստ որի մնացած հույներին եւ հայերին նախընտրելի է պահել հենց Ստամբուլում՝ հեշտ վերահսկելու համար։ 

     

    «Այս իրադարձություններից որոշ ժամանակ առաջ կուսակցության՝ Փոքրամասնությունների հարցերով գրասենյակի կողմից զեկույց է պատրաստվել։ 

     

    Այստեղ նշվում է. «Անատոլիայում գրեթե հույներ չեն մնացել։ Մնացել են նաեւ սակավաթիվ հայեր, սակայն նրանց թիվն արագորեն աճում է։ Անհրաժեշտ է նրանց տեղափոխել Ստամբուլ։ Որքան շատ նրանց կենտրոնացնենք Ստամբուլում, այնքան ավելի հեշտ կլինի նրանց վերահսկողության տակ պահել։ Բայց նրանք պետք է իրենց ունեցվածքը թողնեն այնտեղ»։

     

    1955-ի սեպտեմբերյան զանգվածային ջարդը տեղի է ունենում Կիպրոսի եւ Հունաստանի միավորմանն ուղղված հունական «Էնոզիս» քաղաքական շարժման ակտիվացման՝ դեռեւս 1950-ին կղզում անցկացված ոչ պաշտոնական հանրաքվեից հետո աճող քաղաքական աննախադեպ լարման ֆոնին։ 

     

    2015-ին «Ակօս»-ի իր սյունակում հույն հեղինակ Լակի Վինգասը գրում է․

     

    «Անհնար է մոռանալ պատրիարք Աթենագորասի ուրվագիծը Սամաթիայի Սուրբ Կոստանդինոս եկեղեցու ավերակների մեջ. մի պատկեր, որը պահպանվել է շնորհիվ համարձակ լուսանկարիչ Դիմիտրիս Կալումենոսի։ Մի շինությունում, որտեղ կանգուն էին մնացել միայն պատերը, տեսնում ենք պատրիարքի վեհաշուք, թեթեւակի կորացած ուրվագիծը, երբ նա փորձում է ըմբռնել աղետի մասշտաբները։ Այս մարդը, ով իր պատրիարքության ողջ ընթացքում ձգտել էր հունական համայնքի ինտեգրմանը թուրքական հասարակությանը, մեկ գիշերվա ընթացքում ականատես եղավ իր կերտած ժառանգության կործանմանը եւ համակեցության վերաբերյալ իր տեսլականի փլուզմանը։ Չէ՞ որ համակեցությունը ենթադրում է փոխադարձ հարգանք, իսկ փոխադարձ հարգանքը պահանջում է հասարակության եւ այն կազմող քաղաքացիների հիմնովին այլ ընկալում։ 1955 թվականին ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը՝ ընդ որում՝ հենց հունական համայնքի զգալի աջակցությամբ, հույներին օգտագործեց որպես արտաքին քաղաքականության գործիք։ Այլ կերպ ասած՝ այն որոշեց մեկուսացնել հասարակության մի հատվածին եւ օգտագործել այն որպես պոկերի խաղում վերջին, հուսահատ քայլ։ 1955 թվականին մենք չգիտեինք, թե որքան արյուն է թափվելու Կիպրոսում։ Չգիտեինք նաեւ, որ մեր պետությունը մեզ բոլորիս պատանդ է դարձնելու՝ որպես սակարկության առարկա օգտագործելու նպատակով՝ ակնկալելով, որ մեր համայնքը դատապարտի Մակարիոսի յուրաքանչյուր քայլը։ Չէ՞ որ մենք ո՛չ Հունաստանի քաղաքացիներ էինք, ո՛չ էլ կիպրացիներ. մենք Թուրքիայի քաղաքացիներ էինք (եւ մնում ենք այդպիսին), ովքեր կատարել են զինվորական ծառայությունը, վճարել հարկերը եւ ցանկացել տեսնել, թե ինչպես են իրենց երեխաները մեծանում երկրի երիտասարդության կողքին եւ բարգավաճում հենց այն հողի վրա, որտեղ ծնվել են»։

     

    Քաղաքի գույներն ու հույների «սեւ օրերը»

     

    «Ո՞վ կպատկերացնի, որ թուրք-հունական պատերազմից եւ Հունաստանի անկախությունից հետո Ստամբուլի բյուզանդական տաճարների մեծ մասը ուղղակի հողին է հավասարվել։ 1930-ականներից հետո են շատերը նորոգման ենթարկվել, չէ՞ որ այդ ժամանակ Արեւմուտքը ազդեցիկ էր Թուրքիայի համար, կարծում եմ՝ պարտադրվեց ուղղակի», – ուսանողական տարիներիս իմ հեռավոր հույն ազգականիս այս խոստովանությունը, որն ապշեցրել էր ինձ, մինչ օրս չի արտասանում Պոլսում գործող որեւէ զբոսավար՝ անկախ ազգությունից։

     

    Թեեւ Ստամբուլի հունական համայնքը առաջին անգամ չէր, որ մեծ եւ ջախջախիչ հարվածներ էր կրում, սակայն 1955-ի սեպտեմբերը, առաջին համաշխարհայինից հետո, թերեւս, դրանցից ամենաողբերգականն էր։     

     

    1922 թվականին Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ բնակչության պաշտոնական փոխանակման բավականին տաժանակիր գործընթացից հետո Թուրքիայում հույն ուղղափառ բնակչության թիվը նվազել էր մինչեւ շուրջ 100 000։ 1955-ի սեպտեմբերյան դեպքերից հետո համայնքի թիվը կամաց-կամաց հասնում է մինչեւ 2000-3000, Ստամբուլում շարունակում է գործել միայն 2 հունական դպրոց, այն դեպքում երբ տարբեր դժվարություններով գոյատեւել շարունակող հայկական վարժարանների թիվը 16-ն է։

     

    Թուրք լրագրող եւ հետազոտող Սերդար Քորուջուի՝ 2025 թվականին հրատարակած «Այդ երեկո Ստամբուլում շատ վատ բաներ եղան» գրքի հերոսներից Խրիստոս Էլմաջըօղլուն, ով տարիներ առաջ տեղափոխվել է Աթենք, պատմում է. 

     

    «Երբ Ստամբուլ եմ գնում, շատերն ասում են՝ այդ սեւ գիշերն այս երկիրն իր գույները կորցրեց։ Տեսեք, ասում եմ՝ հույները, այսինքն՝ մենք, ծաղկաման չենք։ Ստամբուլի որեւէ զբոսայգի էլ չենք։ Երբ այս ամենը մեր գլուխը եկավ, դուք, ձեր ընտանիքը կամ հայրերը, պապիկները, ընկերները… Բնավ դեմ դուրս եկա՞ք։ Փորձեցի՞ք կանգնեցնել։ Չեք արել, դրա համար էլ հիմա գին եք վճարում»։ 

     

    Նույն գրքում հետաքրքրական է նկատել մինչ օրս Ստամբուլում ապրել շարունակած հույների պատմություններն ու մշտապես իրենց հայրենիքում մնալու ձգտման շեշտադրումները։ Հեղինակի մեկ այլ զրուցակից Թանասիս Անգելիդիսը, օրինակ, տխրությամբ եւ հպարտությամբ է նշում. «Մենք միշտ այստեղ մնացինք։ Փաշաբահչեում այլ հույն ընտանիք չմնաց։ Ես եմ, կինս է։ Երբ պատարագ է լինում՝ միայն մենք երկուսս ենք»։

     

    Քորուջուն նաեւ գրքի մյուս տեքստերում պարբերաբար շեշտադրում է, որ թեզն այն մասին, թե վայրագությունների միակ շարժառիթը թալանն էր կամ պնդումները, թե ջարդարարները հիմնականում «դրսից բերված» մարդիկ էին, հեռու է իրականությունից։ Հեղինակի հետ զրուցած ականատեսները պատմում են գերեզմանատների ավերման, մահացածների դիերի դուրս բերման, եկեղեցիներում սրբապատկերների դիտավորյալ պղծման եւ կրոնական ատելության այլ սարսափազդու դեպքերի մասին։

     

    1955 թվականին Թուրքիայի Մեջլիսը դեռ ուներ հույն պատգամավոր։ Ողբերգական այդ գիշերը խառնամբոխը հաջողել է ներթափանցել նաեւ նրա տուն․

     

    «Ասում էին՝ ջարդե՛ք, ավերե՛ք պատգամավորի տունը, ձրի փող է ուտում։ Ո՞ւր են այս երկրի օրենքները, ու՞ւր է քաղաքացու անվտանգությունը, մեր հիմնարար իրավունքները… Ո՞ր օրվա համար են մեզ տրված այդ իրավունքներն ու օրենքները», – օրեր անց Մեջլիսում իր ելույթի ժամանակ հուսահատ հարցեր էր ուղղում պատգամավոր Ալեքսանդր Հաջոպուլոսը։ 

     

    Ավելի ուշ՝ 1964-ին, երբ Թուրքիայի հանրապետությունը չեղարկեց Հունաստանի հետ բարեկամության համաձայնագիրը եւ արտաքսեց երկրից երկքաղաքացիություն ունեցող հույներին՝ ամբողջովին ունեզրկելով վերջիններիս։ Նրանք իրավունք ունեին իրենց հետ վերցնել միայն 20 կգ անձնական իր եւ 20 դոլար։ Հետագայում՝ Կիպրոսի հակամարտության թեժ շրջանում, մշտական թիրախ հանդիսանալով, Ստամբուլի հունական համայնքը վերջին ծանր եւ հյուծիչ աստիճանական գաղթի ենթարկվեց։ 

     

    Սոֆիա Հակոբյան

  • Հայտնաբերվել է 497 ոչ սթափ վարորդ

    Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 7046 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 199 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 188 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 132 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 478, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 23, վարելու ընթացքում ծխելու՝ 772, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 280, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 2305 և 1580 այլ իրավախախտում։ 19 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 91-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 65-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 46-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 128 անձ։

    Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15839 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 259 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 309 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 384 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 61, չամրակապված վարելու՝ 3302, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 303, վարելու ընթացքում ծխելու՝ 844, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 875, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 330, արագության գերազանցման՝ 2500 և 5412 այլ իրավախախտում։ 86 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 809-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 463-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 105-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 28 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 27 անձ։