TRIPP-ի վաղաժամ վավերացումն ու իրականացումը բխում են Ալիևի շահերից։ Նախ՝ խաղաղության համաձայնագիր, հետո՝ TRIPP
TRIPP-ի վաղաժամ վավերացումն ու իրականացումը բխում են Ալիևի շահերից։ Նախ՝ խաղաղության համաձայնագիր, հետո՝ TRIPP
Սկսված կամ տեղի ունեցած որևէ բան ավարտելու համար վերջացնելը պարտադիր պայման է։ Հակառակ դեպքում հետևանքը և շարունակությունը երաշխավորված են, հատկապես երբ խոսքը գնում է երևույթների մասին, որոնց շարունակական ազդեցությունը կախված չի ժամանակից, և ավարտը պայմանավորված է գործընթացի անտեսանելի տևողության կասեցման հետ։
Հոկտեմբերի 27֊ի փամփուշտները թաթախված էին իրար կողքի դրված տարբեր գույների թույներով լցված տարաների մեջ։ Ամեն մի պատրոն իր թիրախն ուներ՝ իշխանական, հոգեբանական, մարդկային, տղամարդկային, ընկերական, ֆինանսական, ազգային, պատմական և այսպես… Կրակահերթերը ամեն ինչ փոխեցին, բայց պարկուճից արձակված գնդակներից գլխավորները խփեցին Անկախ Հայաստանի պետականության դեմքին ու ընթացքին և սպանեցին տիրոջ հոգեբանությունը հայկական հանրապետությունում։ Որբության և դատարկության վակումը այդպես էլ չլցվեց։
Դրանից հետո եղածը իմիտացիա էր։ Մի բան էր, որը Շարժում չէր, այլ տեղում դոփել էր՝ շրջված դեպի ետ (ոչ թե անցյալ)։ Իսկ հետոն աղետն էր, որը պիտի լիներ, քանի որ երբ որ ապաշխարհություն, սխալների ուղղում, հանցանքների կրկնության բացառում, պատճառահետևանքային կապի իմաստի չեզոքացում և վերաիմաստավորում չի լինում, լինում է կործանման արարը իր քանդման տեսարաններով։
Եվ այսօր էլ Հոկտեմբերի 27֊ի կրակոցների ձայնը լսվում է, ու փամփուշտներն էլ տաք են պահվում, քանի որ 27 տարի առաջ այս ամսի 27֊ին հանուն Հայկականության սպանվածները իրենց կյանքը դրեցին նրա համար, որ չլինի այն, ինչն այսօր տեղի է ունենում մեր աչքի առաջ։
Սակայն երբ մի բան նյութապես ավարտվում է երկրի վրա, իր աննյութեղեն շարունակությունն է գտնում հավերժության մեջ` յուր հետագիծը թողնելով աշխարհի երեսին։ Սա է արարչության անավարտության տիեզերական շրջապտույտը, որի լինելիությունը երկնային պարգև է երկրայիններիս՝ ձրիաբար հատկացված, որպեսզի ոչ ոք ու ոչինչ չկորչի երբեք։
Եվ մեզ մնում է դարձ ի շրջանս յուր կատարել ու կանգնել 1999 թվականի հոկտեմբեր 27֊ի օրվա եզրագծին, այնտեղ որտեղ ընդհատվեց այն, ինչի համար հավաքվել էինք 1988 թ.-ին և շարունակել կյանքի գիծը մի երկրի, պետության, անկախության, ազատության և այն գաղափարի, ինչի համար նրանք այսօր սպանվեցին։
Ռուբեն Վարդանյան
Պատմաբան, հրապարակախոս
դիտվել է 10 անգամ
ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասի ծառայողներն ահազանգ են ստացել Կապանի օդանավակայանի հարակից տարածքում վայրի կենդանու առկայության մասին։ Ծառայողներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (Felis chaus)։
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության և ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչների համատեղ ջանքերով կենդանին դուրս է բերվել դժվարամատչելի վայրից։
Տեղում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, ապա կենդանին տեղափոխվել է Էկոպարեկանին ծառայության Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամաս, իսկ վաղ առավոտյան Էկոպարեկային ծառայողների կողմից ապահովվել է կենդանու տեղափոխումը Երևանի կենդանաբանական այգի՝ մասնագիտական բուժօգնություն ստանալու և հետագա խնամքն անվտանգ պայմաններում ապահովելու նպատակով։
Զննությամբ պարզվել է, որ կենդանու մոտ հայտնաբերվել է ոտքի կոտրվածք և դնչի վնասվածք, նախատեսվում է իրականացնել վիրահատություն: Նախնական գնահատմամբ՝ վնասվածքները կարող էին առաջանալ ավտոմեքենայի հարվածի հետևանքով։
Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման։
Ձերբակալվել է Երևանի պետական համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։
Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով»,- նշել են կոմիտեից։
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ում էր առնվազն քաղաքականապես ձեռնտու Հոկտեմբերի 27-ի ոճրագործության…
Դեպքի հանգամանքների, ձերբակալության իրավական հիմքերի և նրանց ներկայացված հնարավոր մեղադրանքների վերաբերյալ պաշտոնական մանրամասները դեռևս ճշտման կարիք ունեն։
Ամբիոն Նյուզը կհետևի զարգացումներին և կներկայացնի նոր տեղեկությունները՝ դրանք ստանալուն պես։
Նշում․ Էդիկ Մինասյանի վերաբերյալ օգոստոսին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր կաշառք ստանալու մեղադրանքի մասին, իսկ սեպտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ նրա նկատմամբ տնային կալանքը փոխարինվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ։ Հոկտեմբերի 27-ի ենթադրյալ ձերբակալության մասին տեղեկությունը պաշտոնական աղբյուրով հաստատել չհաջողվեց։
Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով: Այս մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող տրամադրել:
Հիշեցնենք, որ ըստ Armlur-ի, Հակակոռուպցիոնը ձերբակալել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանին։
դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Բժիշկ, բանաստեղծ, ազգային գործիչ Յակոբ Այնթապլեանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, ովքեր գտնվում են Սյունիքում, հոկտեմբերի 27-ին այցելեցին «Սյունյաց երկրի» խմբագրատուն։
Նրանց հետաքրքրում էին մարզային պարբերականի վիճակը, ստեղծագործական ծրագրերը։
Յակոբ Այնթապլեանը հատկապես ուշադրություն դարձրեց պարբերականի հատուկ համարներին, որոնցից՝ Ակսել Բակունցին և Արամ Մանուկյանին նվիրված համարները Սամվել Ալեքսանյանը նվիրեց մեծահարգ հյուրին։
Յակոբ Այնթապլեանն իր «Ես քեզի կու գամ» հատընտիրը, որի շնորհանդեսը մեկ օր առաջ տեղի էր ունեցել Կապանի էլեկտրոնային գրադարանում, նվիրեց պարբերականի խմբագրին։
Դավիթ Գասպարյանը կարևորեց «Սյունյաց երկրի» հետ ստեղծագործական համագործակցությունը, որը երկու տասնամյակի պատմություն ունի, նաև պատրաստակամություն հայտնեց հետայսու նույնպես շարունակել այդ գործընկերությունը, քանզի «Սյունյաց երկիրը» ոչ միայն երկրամասի բացառիկ տարեգիրն է, այլև բախտորոշ մեր ժամանակներում Սյունիքն արթուն պահող, Սյունիքի արժանապատվության պաշտպանության առաջնագծում կանգնած աննկուն դիրքապահը։
Յակոբ Այնթապլեանի և Դավիթ Գասպարյանի՝ «Սյունյաց երկիր» խմբագրատուն կատարած այցը հերթական դրսևորումն էր այն նվիրումի, որ նրանք ունեն հայ գրի, հայ մշակույթի և պարբերական մամուլի հանդեպ։
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու, խցանումների առաջացումից խուսափելու նպատակով հոկտեմբերի 29-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Աճառյան 1-ին փակուղում՝ ըստ ներկայացվող սխեմայի:
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՆԳՆ-ի կողմից նշված հատվածում տեղադրվել են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումներ արձանագրող տեսախցիկներ: