Սեպտեմբերի 3-4-ը Երևանում կայացած երկկողմ հանդիպումները համարում ենք կարևոր ու նշանակալի քայլ՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու տնտեսական համագործակցության զարգացման առումով։
Վանի առևտրաարդյունաբերական պալատը ներկայացնող 80 գործարար հանդիպումներ են ունեցել հայ գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ, քննարկվել են փոխադարձ առևտրի ու ներդրումային հնարավորությունները։ Այս մասին հայտնում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը:
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հովհաննավանքում, այլևս լոկ եկեղեցական կանոնների խախտում չէ․ սա բացահայտ սրբապղծություն է, հոգևոր վանդալիզմ և ազգային-եկեղեցական արժեքների ոտնահարում»,- գրել է Սամվել դպիր Գրիգորյանը։
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, այլ ոչ թե ռաբիզ երաժշտության տակ փող աշխատելու «բիզնես օբյեկտ»» վերնագրով գրառման մեջ նա շարունակել է. «Կարգալույծ Ստեփան Ասատրյանի ազատ անկումը շարունակվում է՝ եկեղեցական կարգապահության մերժումից մինչև իր իսկ Եկեղեցու դեմ բացահայտ առճակատում, Հովհաննավանքի զավթում, կարգալույծ վիճակում ապօրինի ծիսական գործունեության ծավալում, Հայրապետի ու եպիսկոպոսների նկատմամբ վիրավորական խոսքեր, դատարանի կողմից Միքայել Սրբազանի հանդեպ զրպարտիչ ճանաչված հրապարակային մեղադրանքներ և այլատեսակ բանսարկություններ և զրպարտություններ։
Եվ արդեն Հովհաննավանքից նոր ահազանգ է հնչում։
Օհանավանի բնակիչները պնդում են, որ դարեր շարունակ խոկման, ապաշխարության և Սուրբ Պատարագի վայր հանդիսացող վանքի տարածքում կազմակերպվում են խնջույքներ ու «փարթիներ», հնչում են ռուսական «բլատնոյ» և ռաբիզ երաժշտություն, տեղադրվում են վրաններ, իսկ տարածքում իրականացվում է նաև առևտրային գործունեություն։ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, լինելով Հովհաննավանքի օրինական հոգևորականը, չի կարողանում մուտք գործել եկեղեցի, մինչդեռ Ստեփանը շարունակում է տնօրինել տարածքը ոստիկանների շուրջօրյա ներկայության պայմաններում։
Եվ ուրեմն, մենք արդեն գործ ունենք ոչ միայն կանոնական ապստամբության, այլև վանական սրբավայրի զավթումից հետո դրա հոգևոր դիմագծի աղավաղման հետ։
Բայց այսօրվա պատկերը օդից չի ծնվել։
Եկե՛կ քննենք․
1. Սկիզբը՝ եկեղեցական հնազանդության մերժումը։
Ստեփան Ասատրյանը դեռ մինչև կարգալուծումը հրապարակային ելույթներով վարկաբեկել էր Մայր Եկեղեցին, թեմակալ առաջնորդին ու ծառայակից հոգևորականներին, անտեսել թեմակալ առաջնորդի հրահանգները, Պատարագի ընթացքում կամայականորեն զեղչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակությունը և բազմիցս հրաժարվել ներկայանալ իրեն վերաբերող եկեղեցական հանձնախմբի նիստերին։
Այսինքն՝ կարգալուծությունը մեկ պահի քմահաճ որոշում չէր։ Դրան նախորդել էր նվիրապետական կարգին չհնազանդվելու մի ամբողջ ընթացք։
2. «Չեմ ընդունում»․ բացահայտ ապստամբությունը։
Կարգալուծությունից ընդամենը երկու օր անց, երբ Մայր Աթոռի ներկայացուցիչները Հովհաննավանքում պահանջեցին հանձնել եկեղեցու բանալիները, նա հայտարարեց, որ չի ընդունում այդ որոշումը և բանալիները չի հանձնում։
3. Հովհաննավանքի զավթումը։
Կարգալույծ հռչակվելուց հետո Ս․Ասատրյանը չհեռացավ Հովհաննավանքից և չհանձնեց ոչ միայն եկեղեցու, այլ նաև Եկեղեցապատկան բնակարանի բանալիները։
4. Սրբապղծություն՝ կարգալույծ վիճակում ծեսերի շարունակումը:
Կարգալույծի հանդես գալը որպես կեղծ «հոգևորական» ոչ միայն հոգևոր ապստամբություն է, այլև բացահայտ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ և ժողովրդի խաբեություն։
Կարգալույծի կողմից ոչ մի եկեղեցական խորհուրդ չի իրագործվում, այսինքն՝ նրա կողմից կատարված ցանկացած ծես՝ «մկրտություն», «Պատարագ», «պսակ», «թաղման» և «բժշության» կարգեր անվավեր են, հոգևոր տեսանկյունից բովանդակազուրկ, Սուրբ Խորհրդի անարգում։ Իսկ նրանից մկրտվածներին ու պսակվածներին պարտադիր է նորից մկրտել և նորից պսակել։
Կարգալույծի կողմից մատուցված «պատարագը», կատարված «մկրտությունը», «պսակը» ոչ թե շնորհ են, իսկ «թաղման կարգը» ոչ թե մխիթարություն և ողորմության աղերս առ Աստված, այլ մարդկանց խաբեություն և սրբապիղծ բեմականացում:
Նրա՝ որպես հոգևոր կոչում չունեցող անձի կողմից սրբազան վայրի՝ եկեղեցու, եկեղեցական սպասքի ապօրինի օգտագործումը, ծեսի պատրանքով աղտոտելը կանոնական հանցանք է և ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ։
Նա, զրկված լինելով քահանայական շնորհից, երբ ձևացնում է, թե «Պատարագ» է մատուցում կամ «մկրտություն» անում, նա կեղծիք է մատուցում Աստծո անունով։ Դա ոչ միայն կանոնական ապօրինություն է, այլ նաև ծանրագույն մեղք՝ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ:
5. ԵՎ ՀԻՄԱ՝ ՎԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԲԼԱՏՆՈՅ», ԽՆՋՈՒՅՔՆԵՐ ԵՎ ԱՌԵՎՏՈՒՐ:
Ինչպե՞ս հասանք այնտեղ, որ դարավոր վանքը, որտեղ վանականներ են ճգնել, սերունդներ աղոթել են, վերածվի մի տարածքի, որտեղ կարգալույծ աշխարհականը փաստացի ապօրինաբար տնօրինում է եկեղեցական կյանքն ու տարածքը։
Հովհաննավանքը Ստեփան Ասատրյանի սեփականությունը չէ։ Այն Հայ Առաքելական Եկեղեցու սրբավայր է։ Ամենավտանգավորը այն է, երբ կարգալույծ աշխարհականի անձնական ապստամբությունը ներկայացվում է հավատացյալներին որպես «եկեղեցական բարենորոգում», իսկ նվիրապետական կարգի մերժումը՝ որպես ազատություն։
Քահանայությունը սեփականություն չէ, որ պահես քեզ։
Խորանը սեփական բեմ չէ, որ դերասանություն անես:
Վանքը սեփական բիզնես տարածքը չէ, որ «օբյեկտի» վերածես։
Հավատացյալը պարտավոր է տարբերել օրինական հոգևոր ծառայությունը Ս․ Ասատրյանի ինքնակոչ ծիսական գործողություններից և չմասնակցել դրանց ու նմանատիպ «փարթիներին»՝ անձամբ այդ անօրենություններին մասնակից չդառնալու և հոգևոր վնաս չկրելու համար։
Յուրաքանչյուր մարդ պետք է շատ հստակ հասկանա՝ եկեղեցական զգեստը, խորանը և ծեսի արտաքին նմանակումը Ս․Ասատրյանին քահանա չեն դարձնում։
Մայր Աթոռն արդեն հստակ հայտարարել է՝ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող այդ գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության մի շարք արդիական հարցեր, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության մի շարք արդիական հարցեր», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Հայաստանի վարչապետը ընդունել է հրավերը:
Ավելի վաղ Պեսկովը «ՌԻԱ»-ին ասել էր, որ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, սակայն ճշգրիտ ամսաթվերը դեռևս որոշված չեն:
«Ամեն ինչ համապարփակ քննարկելու համար Պուտինը հրավիրել է Փաշինյանին Մոսկվա: Եվ Փաշինյանն ընդունել է հրավերը, նա ասել է, որ շուտով կգա», — լրագրողներին ասել է Պեսկովը:
Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբՍահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացներըԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանումՍոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկինԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերըԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են, կրակը մարվել էՍիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար. Ալեն ՍիմոնյանՀեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշըԲարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունԱրսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանըՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ռազմավարական համագործակցության ընթացքըՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է։Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովինՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքըՀանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումըԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսովԴատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբՄենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Նիկոլ ՓաշինյանԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումներըԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ Անկախության 35-ամյակինՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՊարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձըՄսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել էՆրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումԱրարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները.Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահինԱվելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարանՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ ՆալբանդյանՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորվածԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-ՍուլայտինինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել ԵԱՀԿ ԽՎ նախագահը շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերումների կապակցությամբ6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներՓաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասինԱտոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Նիկոլ ՓաշինյանՀայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր2026 թվականի առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են․ ՆԳՆԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Մարիա ԶախարովաԱհա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Արտյոմ ԿարապետյանՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինՎստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները Սանահին կայարանում հայհոյել են մեքենավարին, հարվածել, խոչընդոտել աշխատանքըԳրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ ՊապոյանԱլեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Մեդիահաբ» լրատվականինԴավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Նիկոլ ՓաշինյանԱննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներԱրամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնումԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններիցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել էՍեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿոնֆլիկտի շրջանում ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլ իմաստ ունեին․ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով․ ՓաշինյանՕֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում. Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏեսանյութԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ և այլ արգելված իրերՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունըԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունՔրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էՌուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. ԲելոզյորովՀարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. ԱլիևՀայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանըԳագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 93 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամՆոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթՀայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետինՏավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկումՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվՆիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունըՄՍԾ-ն զբաղվում է Գայանե Միրզոյանի դեպքովԲիշքեկում կայացել է Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԲիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ ՀաջիևըՆոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներին
Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հովվատանը տեղի է ունեցել Մասյացոտնի թեմի քահանայից դասի հերթական ժողովը։ Հոգևոր հայրերն աղոթք են բարձրացրել առ Աստված՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքի զորացման, եկեղեցական առաքելության առավել արդյունավետ իրականացման և հայրենիքի խաղաղության համար։
Ժողովի օրակարգում ընդգրկված էին թեմի առաքելությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր՝ տոնական և ծիսական կյանքի կազմակերպում, քարոզչական գործունեություն, երիտասարդական ու կրթական ծրագրեր։ Հարցերի շուրջ տեղի ունեցած քննարկումների և մտքերի փոխանակության արդյունքում ձևավորվել են համապատասխան առաջարկություններ և կայացվեցին միասնական որոշումներ։
Հանդիպման ավարտին Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանն իր պատգամն է հղել քահանայից դասին՝ հորդորելով հոգևոր ծառայությունն իրականացնել նվիրումով, եղբայրական համերաշխությամբ և եկեղեցական կարգին ու կանոնին համահունչ։
Սրբազան Հայրը մասնավորապես նշել է.
«Սիրելի՛ քահանա հայրեր,
Աստծո ողորմությամբ վերստին համախմբվել ենք մեր թեմական քահանայական ժողով-քննարկմանը։ Շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ ձեր ծառայության, ձեր նվիրումի և ջանքերի համար։ Այսօրվա ժողովը մեր միասնական ծառայության ճանապարհի հերթական հանգրվանն է՝ ոչ միայն հարցեր քննարկելու, այլև միասին վերանայելու մեր սպասավորության որակն ու կերպը և մտածելու այն ավելի պատասխանատու և արդյունավետ դարձնելու ուղղությամբ։
«Եվ ինչ որ անում եք, թող վայելուչ և կարգ ու կանոնով լինի»։ Պողոս առաքյալի այս խոսքը մեզ հիշեցնում է, որ եկեղեցական կյանքը պահանջում է կարգ, պատասխանատվություն, փոխադարձ հարգանք և սիրո վրա հիմնված միասնականություն՝ նպատակ ունենալով մարդու փրկությունն ու հոգևոր շինությունը։ Կարգը, առանց սիրո, կարող է վերածվել ձևականության, իսկ սերը, առանց կարգի, կարող է կորցնել իր ուղղությունը։
Մեր ժողովի բոլոր հարցերի հիմքում, ըստ էության, մեկ նպատակ է դրված՝ Մասյացոտնի թեմի հոգևոր կյանքի զորացումը և մեզ վստահված ժողովրդի հոգևոր խնամատարությունը։
Մեր առաքելության առանցքը Սուրբ Պատարագն է, Եկեղեցու կյանքի սիրտը և հավատացյալ համայնքի հոգևոր միասնության կենտրոնը։ Հետևաբար, սրբազան խորհուրդի կատարման մեջ ոչինչ չպետք է լինի պատահական կամ անպատրաստ՝ սկսած տաճարի մաքրությունից և սրբազան սպասքի ու խորանի պատշաճ նախապատրաստությունից մինչև դպրաց դասի և երգչախմբի ժամանակին, կարգապահ ու վայելուչ ներկայությունը։ Սուրբգրային ընթերցումները, Ավետարանի հռչակումը, երգեցողությունը և քարոզը կատարվում են պատշաճ պատրաստությամբ, հստակությամբ՝ համապատասխան օրվա խորհրդին։ Եկեղեցի մտնող մարդը պետք է հանդիպի ոչ թե մեր անփութությանն ու անպատրաստությանը, այլ Քրիստոսի կենդանի ներկայությանը։
Քահանայական ծառայությունը մեծ պատիվ է, բայց առավել ևս՝ մեծ պատասխանատվություն։ Մարդիկ մեզ մոտ գալիս են իրենց ուրախություններով ու ցավերով, իրենց հավատով ու կասկածներով, իրենց հաղթանակներով ու պարտություններով։ Եվ հաճախ նրանք մեր խոսքի մեջ փնտրում են Աստծո խոսքը, մեր վերաբերմունքի մեջ՝ Քրիստոսի սերը, իսկ մեր կյանքում՝ Ավետարանի ճշմարտության վկայությունը։
Սիրելի՛ քահանա հայրեր,
Թեմական այս ժողովն ամփոփենք հստակ որոշումներով, բայց ժողովից դուրս գանք առավելաբար որոշված սրտով։ Թող մեզնից յուրաքանչյուրը մեկ պարզ, բայց վճռական հարցի պատասխանի. «Ի՞նչ եմ անում ես, որպեսզի իմ հովվական ծառայության շնորհիվ մարդն ավելի մոտենա Քրիստոսին»։
Եթե Սուրբ Պատարագ ենք մատուցում, թող այն մարդուն առաջնորդի դեպի Աստծո կենդանի ներկայությունը։
Եթե քարոզում ենք՝ թող մեր խոսքի միջոցով Աստծո խոսքը հասնի մարդու սրտին։
Եթե մանուկ ենք կրթում՝ թող նրա մեջ հավատքի ամուր հիմք հաստատվի։
Եթե երիտասարդ ենք առաջնորդում՝ թող նա Եկեղեցում գտնի իր տեղն ու առաքելությունը։
Եթե եկեղեցի ենք կառուցում՝ թող նրա հետ միասին կառուցվի նաև կենդանի, աղոթող, ստեղծագործող համայնք։
Եվ թող մեր կյանքի ու ծառայության վրա մշտապես հնչի առաքյալի խոսքը. «Եվ ինչ որ անում եք, թող վայելուչ և կարգ ու կանոնով լինի» (Ա Կորնթ․ ԺԴ 40)»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը գործուղվել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նա Դուբայում մասնակցելու է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովին։
Գործուղման ծախսերը կկատարվեն պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված ամենամյա պատարագից հետո հայտարարել է, որ այս տարի հատուկ աղոթք են հղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար։ Այս մասին հայտնում է թուրքական Daily Sabah պարբերականը:
Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նշել է, որ համաշխարհային խաղաղության և ժողովուրդների միջև եղբայրության համար աղոթքներից բացի՝ այս տարի հատուկ աղոթել են նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վերականգնման համար։ «Այս հողերում ապրող մարդիկ արժանի են խաղաղության։ Մենք Աստծուց օրհնություն ենք խնդրում»,- պատարագից հետո ասել է Մաշալյանը։
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին մասնակցել են հայեր Թուրքիայից, Հայաստանից, ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից և Իրանից։ Պատարագը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը։ Daily Sabah-ը, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշում է, որ երկու երկրներն այս տարի քայլեր են ձեռնարկել մերձեցման ուղղությամբ, այդ թվում՝ շարունակել են երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումները։
Նշվում է, որ կողմերը նաև պայմանավորվել են աշխատել ուղիղ երկաթուղային հաղորդակցության հաստատման և սահմանին գտնվող պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ։