Blog

  • Ռուսական բանակն ազատագրել է Դոնեցկի Կուրտովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ





    Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Կուրտովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

    «Զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումների ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կուրտովկա բնակավայրը», – ասվում է գերատեսչության ամփոփագրում:

    ՌԴ ՊՆ-ից նաև հայտնել են, որ «Հարավային» խմբավորման ստորաբաժանումները հարվածներ են հասցրել ուկրաինական զորքերի դիրքերին Կրամատորսկի, Սլավյանսկի, Դրուժկովկայի և Վերոլյուբովկայի շրջաններում:

    Ռուսական ռազմական գերատեսչության տվյալներով՝ մեկ օրում ուկրաինական կողմի կորուստներն այդ ուղղությամբ կազմել են ավելի քան 205 զինծառայող, երկու մարտական զրահապատ մեքենա, 16 ավտոմեքենա և երկու հրետանային զենք:

    Ոչնչացված տեխնիկայի թվում ՊՆ-ն նշել է ամերիկյան 155-միլիմետրանոց Paladin ինքնագնաց հրետանային կայանքը։




    դիտվել է 177 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. լուսանկարներ

    Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է Հայաստանի տարածքի խորքում իր հենակետը։ Այդ մասին վկայում են Sputnik Արմենիան հետազոտած արբանյակային լուսանկարները։

    Խոսքը 2021 թ․ներխուժումից հետո Սյունիքում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի մասին է։

    Sputnik Արմենիան ուսումնասիրել է, մասնավորապես, 2025 թվականի մայիս և հուլիս ամիսների արբանյակային լուսանկարները, որոնք համեմատելով՝ ակնհայտ են էական փոփոխություններ. երկու ամսում այստեղ ընդարձակվել են ճանապարհները, փորվել է խրամատների ցանց, կառուցվել են նոր ամրաշինություններ։ Հուլիսյան լուսանկարում երևում է, որ աշխատանքների շարունակվում են։

    Инженерные работы ВС Азербайджана на оккупированной территории Армении

(Сверху - скриншот карты Esri по состоянию на 29 мая 2025 года)
(Снизу - скриншот карты Google Maps по состоянию на 20 июля 2025 г) - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2026

     

    2025 թվականի մայիս և հուլիս ամիսների արբանյակային լուսանկարները

    Նշենք, որ սահմանազատման շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հիմք ընդունել ԽՍՀՄ փլուզման պահին միութենական հանրապետությունների սահմանները։ Խորհրդային քարտեզների հիման վրա 2024 թվականին արդեն համաձայնեցվել է մոտ 12 կմ Տավուշում։

    Սակայն Google-ի և ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1974 թվականի քարտեզների համադրմամբ պարզվում է, որ Ադրբեջանի ԶՈւ տվյալ հենակետը գտնվում է Հայաստանի տարածքում՝ սահմանից մոտ 3 կմ հեռավորության վրա:

    Ըստ այդմ, խորհրդային քարտեզներով հետագա սահմանազատման պարագայում այդ հատվածի նկատմամբ Երևանի ինքնիշխանությունը որևէ հարց չի առաջացնի։

    Հատկանշական է, որ սահմանազատման հիմնարար սկզբունքները կողմերը համաձայնեցրել էին դեռևս 2024 թվականի մայիսին, սակայն դա չի խանգարել Ադրբեջանին 2025 թվականին էապես ուժեղացնել այդ հենակետը։

    Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ սա Հայաստանի տարածքի «նեղ» հատվածներից մեկն է. Հայաստանի սահմանների միջև հեռավորությունը կազմում է ընդամենը 26-27 կմ:

    Սա Հայաստանի տարածքում ադրբեջանական դիրքի ամրապնդման միակ դեպքը չէ։ Հայաստանի տարածքում նմանատիպ գործողություններ Ադրբեջանը ձեռնարկել է, օրինակ, 5-6 կմ դեպի հարավ-արևելք գտնվող տարածքում։

    Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 15-ին երկու երկրների սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովների իններորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Այն ժամանակ համաձայնեցվել են Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) հատվածում սահմանագծման մասին նկարագրի արձանագրությունը ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որտեղ 1979 թվականին մտցվել են ամենաստույգ ճշգրտումները:

    Իսկ արդեն 2025 թվականի հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների նոր հանդիպման արդյունքներով կողմերը սահմանագծման նոր հատված են որոշել՝ համաձայնելով պետական սահմանի սահմանազատման աշխատանքները սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների միացման կետից, այնուհետև շարժվել հյուսիսից հարավ, մինչև Իրանի հետ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը։ Սակայն այդ ուղղությամբ գործնական քայլեր առայժմ չեն ձեռնարկվել։

  • «Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակի



    «Նարեկացի» արվեստի միությանը սեպտեմբերի 5-ին միավորել էր տոնական երկու առիթ՝ մշակութային կենտրոնի 22-ամյակը և հայտնի դիրիժոր, երաժշտագետ, ջութակահար, կոմպոզիտոր ու հասարակական գործիչ, մաեստրո Դանիել Երաժշտի 80-ամյա հոբելյանը։

    Կամերային համերգ-հանդիպումն անցավ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում։ Սա ավելի շատ երախտագիտության, հիշողության և կենդանի երաժշտության երեկո էր՝ այն նույն երաժշտության, որին երաժշտը նվիրել է իր կյանքի մեծ մասը։

    «Նարեկացի»-ի համար այս հոբելյանն առանձնահատուկ և անձնական նշանակություն ուներ։ Դանիել Երաժշտը կամավոր հիմունքներով հանդիսանում է կենտրոնի գեղարվեստական խորհրդատուն, որի շնորհիվ նրա ներկայությունն այստեղ վաղուց դուրս է եկել պաշտոնական համագործակցության ուղուց։ Մաեստրոն շնորհակալություն հայտնեց Արվեստի միությանը երկու իրադարձությունները միավորելու և կենտրոնի հերթական տարեդարձն իր 80-ամյակին նվիրելու որոշման համար։

    «Ես շնորհակալ եմ, որ մշակույթի այս օջախը, բազմաշերտ արվեստ սնող այս օջախը, հնարավորություն տվեց կրկին հիշել և կատարել իմ ստեղծագործությունները», – ասաց Երաժիշտը։

    Այդ երեկո նրա երաժշտությունը բեմից բառացիորեն վերադարձավ ունկնդրին։ Մաեստրոյի ստեղծագործություններն ու մշակումները կատարեցին «ՆՈՎԱ» ազգային նվագարանների անսամբլը (ղեկավար՝ Հելբերտ Ասատրյան), «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, դիրիժոր՝ Հայկ Պապայան) և «Նարեկացի» նվագախումբը (ղեկավար՝ Արտյոմ Խաչատուր)։

    Սակայն համերգը մաեստրոյի մասին մեծ պատմության միայն մի հատվածն էր։ Համերգասրահում ներկայացված էին Երաժշտի արխիվային լուսանկարները՝ ուսանողական տարիներից մինչ օրս։ Կողքին ցուցադրված էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի նամակը, իսկ բեմից վերհիշում էին այն մարդկանց, որոնք վճռորոշ դեր են ունեցել երաժշտի մասնագիտական կյանքում։

    Հնչում էին ոչ միայն երաժշտի ստեղծագործությունները, այլև աշակերտներից, կոլեգաներից և հայ երաժշտական ժառանգությունը շարունակողներից ստացած երախտիքի խոսքերը։ Ինքը՝ մաեստրոն, ապագայի մասին խոսում էր առանց հոբելյանական պաթոսի։ Նրա համար 80 տարին սահմանագիծ քաշելու առիթ չէ, այլ աշխատանքը շարունակելու հնարավորություն։

    Երաժիշտը հիշեց իր ուսուցչի՝ դուդուկահար Ժան Մերգերյանի խոսքերը. կատարելության իդեալը հորիզոնի նման է՝ որքան մոտենում ես նրան, այնքան ավելի է հեռանում։

    «Ես կուզենայի վերամշակել, ավելի խորությամբ իմաստավորել և էլ ավելի կատարելագործել իմ արդեն ստեղծված գործերը, երկերը և հոդվածները, ինչպես նաև որոնել մեր մշակույթի նորանոր շերտերը», – նշել է կոմպոզիտորը։

    Երաժիշտի համար այս աշխատանքը ոչ միայն մասնագիտական, այլև բարոյական չափում ունի։ Նա դրա մասին խոսում է որպես մշակութային ժառանգության հանդեպ պատասխանատվություն, որը ստացել է նախորդ սերունդներից և որն իր խնդիրն է համարում փոխանցել հետագա սերունդներին։

    «Քանի տարի էլ ինձ տրված լինի, ես պետք է կատարելագործվեմ, արժանի դառնամ մեր ոսկե մշակույթին և մեր նախնիների թողած ժառանգությանը, հիշեմ այդ ժառանգությունը, այն ավելի պայծառ դարձնեմ, զարգացնեմ և փոխանցեմ ապագա սերունդներին։ Սա է իմ կյանքի ուղին և իմ նպատակը, ինչի համար ես երախտապարտ եմ», – իր ամենախորունկ մտքերով կիսվեց արվեստի գործիչը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Քրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելը





    Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում շարունակվում է գեղեցիկ միջոցառումների բարի ավանդույթը։ Սեպտեմբերի 4-ին եկեղեցու բակում տեղի ունեցավ հերթական ֆիլմի բացօթյա ցուցադրությունը, որի առանցքում հավատքին հավատարիմ մնալու, փորձությունների առջև չընկրկելու և սեփական համոզմունքները քաջությամբ պաշտպանելու գաղափարն էր։

    Եկեղեցու հոգևոր հովվի հրավերով ֆիլմի դիտմանը ներկա էր Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Ֆիլմի ավարտին Սրբազան Հայրն իր պատգամը փոխանցեց ներկա երիտասարդներին՝ անդրադառնալով ֆիլմի հիմնական պատգամին և ընդգծելով․
    «Սիրելի՛ երիտասարդներ,
    Այսօր մենք միասին դիտեցինք մի ֆիլմ, որի հիմնական հարցը շատ պարզ է թվում՝ Աստված կա՞, թե՞ Աստված չկա։ Քրիստոս մեզ տվել է երկու մեծագույն պատվիրանները. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով», և երկրորդը՝ «Սիրի՛ր քո մերձավորին ինչպես ինքդ քեզ»։

    Այս երկու պատվիրանները միմյանցից անբաժան են։ Իտալացի սոցիոլոգ Էմիլ Ձոյան, անդրադառնալով Նիցշեի հայտնի՝ «Աստված մեռած է» ձևակերպմանը, մի միտք է առաջ քաշում․ եթե 19-րդ դարում ասվեց՝ «Աստված մեռած է», ապա 20-րդ դարի վերջում կարելի է ասել նաև՝ «մերձավորը մեռած է»։ Այս միտքը կարելի է շրջել նաև հակառակ ուղղությամբ․ եթե մերձավորը մեզ համար մեռած է, ապա Աստված էլ է մեզ համար մեռած՝ մեր կյանքում բացակա։
    Ոչ թե որովհետև Աստված գոյություն չունի, այլ որովհետև մենք այլևս չենք ապրում նրա ներկայության մեջ։ Եթե իմ կողքին կանգնած մարդը ինձ համար այլևս եղբայր չէ, եթե նրա ցավը ինձ չի հուզում, եթե նրա ուրախությունը ինձ չի ուրախացնում, ապա իմ հավատքը Աստծո գոյության գործնական ժխտումն է։

    Այս ֆիլմը մեզ հիշեցնում է, որ քրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելը»։
    Երեկոն ամփոփվեց գեղեցիկ երաժշտական կատարումներով, ջերմ շփումով և միասնական աղոթքով՝ օրը դարձնելով հոգևոր ապրումների և մտորումների գեղեցիկ առիթ։




    դիտվել է 157 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Բայց ինչն է ողբերգականն այս պատմության մեջ. Մլադիչին միջազգային տրիբունալին հանձնեց նույն Սերբիայի նախագահը





    Այսօր Բելգրադում տեղի է ունեցել Սերբական Հանրապետության զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին հրամանատար գեներալ Ռատկո Մլադիչի հրաժեշտի արարողությունը։ 15 տարի Հաագայի բանտում անցկացնելու հետո նա օգոստոսի 27-ին մահացել էր։
    Մլադիչի պայքարը Հարավսլավիայի կազմից սերբական բնակչություն ունեցող տարածքների դուրս գալու դեմ էր։ Նա այդ պայքարը մղում էր տարբեր ճանապարհներով, ինչի արդյունքում էլ երեսպաշտ միջազգային հանրությունը նրան Հաագայի դատարանով դատապարտեց ցմահ ազատազրկման։ Դատարանի դահլիճում նա բազմիցս հայտարարել էր. «Ճակատագիրը ինձ բերեց պաշտպանելու իմ պետությունը՝ Հարավսլավիայի Սոցիալիստական ​​Ֆեդերատիվ Հանրապետությունը, որը դուք՝ արևմտյան տերությունները, ոչնչացրիք տшկшնքների օգնությամբ»։
    Բայց ինչն է ողբերգականն այս պատմության մեջ. Մլադիչին 2011 թվականին միջազգային տրիբունալին հանձնեց նույն Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը։ Հանձնեց ԵՄ-ի խոստումների դիմաց. նրան խոստացել էին ՍԵրբիային ԵՄ անդամ դարձնել։ Մլադիչի ձերբակալությունից հետո 2012 թվականին Սերբիան ստացավ ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածուի կարգավիճակ։ Եվ այդ կարգավիճակում է արդեն 14 տարի։ Նրան այդպես էլ ԵՄ անդամ չդարձրեցին, բայց դրա խոստման դիմաց պահանջեցին, ստացան ու տանջամահ արեցին սերբ ազգի հերոսներից մեկին։

    Արամ Գևորգյանի գրառումը




    դիտվել է 289 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • ԱՄՆ-ը վախենnւմ էր, որ ռшզմամթերքի պակասի մասին արտահոսքը տեղի է ունեցել լրտեuի պատճառով․ CBS





    ԱՄՆ իշխանությունները վախենում էին, որ Իրանի հետ հակամարտության պատճառով ռազմամթերքի պակասի մասին տեղեկատվության արտահոսքը կարող էր տեղի ունեցած լինել օտարերկրյա հետախուզության գործակալի պատճառով՝ այդ տվյալներին հասանելիություն ունեցողների նեղ շրջանակում, հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով պաշտոնյաներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

    Ավոլի վաղ New York Times թերթը հայտնել էր, որ քննիչները ստի դետեկտորով ստուգել են ԱՄՆ ԶՈՒ Միացյալ շտաբի շուրջ 50 ռազմական և քաղաքացիական աշխատակիցների՝ լրագրողներին արտահոսքերի, այդ թվում՝ Իրանի հետ հակամարտության պատճառով ռազմամթերքի պակասի մասին տեղեկատվության հետաքննության շրջանակներում:

    «Ռազմամթերքի գաղտնի մանրամասներին հասանելիություն ուներ անձանց միայն շատ փոքր շրջանակ, և մտավախություններ կային, որ ինչ-որ մեկը պոտենցիալ կերպով կարող էր գործել որպես օտարերկրյա հետախուզության գործակալ»,- ասվում է ալիքի հաղորդագրության մեջ:

    Աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատաղած էր արտահոսքերի պատճառով: CBS-ի զրուցակիցների խոսքով՝ բոլոր պաշտոնյաներն անցել են դետեկտորով ստուգումը: Ընդ որում, ստուգել են ոչ բոլորին. մասնավորապես, այդ միջոցները չեն վերաբերել Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնին:

    New York Times թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի հետ հակամարտության ընթացքում ԱՄՆ-ը գործնականում սպառել է ցածր նկատելիության թևավոր հրթիռների պաշարները, արձակել է Tomahawk-ների տասնամյա նորման և ծախսել Patriot համակարգերի համար հրթիռների արտադրության երկամյա ծավալը:




    դիտվել է 194 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում



    Տևական ժամանակ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանով փողոցի 16, 18 և 20 բազմաբնակարանային շենքերի բնակիչների համար թևավոր խոսք է դարձել՝ «Էշին փալան չի գալիս, մեզ էլ թաղապետ»։

    Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված շենքերի բնակիչները, դիմելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանին և «Վեոլիա ջուր» ընկերությանը, նշել են.

    «Ո՞վ է տեսել 21-րդ դարում, որը համարվում է նաև տեխնիկայի զարգացման դարաշրջան, ամիսներ շարունակ դիտահորերից ու կոյուղատարերից կեղտաջուրը դուրս գա ու մի ամբողջ բակ վերածվի գարշահոտի՝ իր վտանգավոր հետևանքներով։ Ում ասես դիմել ենք, է՛լ թաղապետարան, է՛լ «Վեոլիա ջուր», է՛լ համատիրություն։ Ասես, չասես՝ էնտեղ նստածները ասես մեր արյունը քաշեն։ Ո՞վ է տեսել՝ կոմունալ վճարումները տաս, «Վեոլիա ջրի» վարձը տաս, բայց փոխարենը դրանց փնթի ու ոչ սրտացավ աշխատանքի պատճառով նման իրավիճակ է ստեղծվել։ Չգիտենք էլ՝ ում դիմենք։ Երևի հենց միանգամից էլ դիմենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Հակառակ դեպքում մեկ ա՝ ոչ թաղապետից խեր կա, ոչ «Վեոլիա ջրից»։

    Արդեն էս աստիճան են անգրագիտություն ցուցաբերել, որ բարձր լարման էլեկտրալարերը էդ կեղտաջրերի միջով անցնում են»։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը պատրաստ են սահմանների բացմանը և տեղաշարժին. Վահագն Խաչատուրյան | Քաղաքականություն

     Չեխիա կատարած պաշտոնական այցն ամփոփող ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահ  Վահագն Խաչատուրյանն ասել է, որ Հայաստանն ամեն ինչ անում է Թուրքիայի հետ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար:

    Նախագահ Խաչատուրյանը տեղեկացրել է, որ  սահմանային անցակետերում անհրաժեշտ աշխատանքներն իրականացվել են, հետևաբար, դրանք պատրաստ են  ապահովել մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

    Նախագահի խոսքով՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացը դիտարկվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման ու տարածաշրջանային խաղաղության հաստատման համատեքստում։

  • ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ





    Սեպտեմբերի 8-ին մեկնարկում է Անդրանիկ Թևանյանի դատավարությունը` հիբրիդային դատավարությունը: Այս դատավարությունն ուղիղ փոխկապակցված է Հայաստանի ճակատագրի հետ։ Անդրանիկ Թևանյանը փաստացի մեղադրվում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և խորացման կողմնակից լինելու, ռուսական ռազմաբազան՝ որպես Հայաստանի անվտանգային համակարգի անբաժանելի մաս, Հայաստանի տարածքում պահպանելու, ընդդիմադիր գործունեություն ծավալելու և իշխանափոխության ծրագրեր ունենալու համար։ Քննչական կոմիտեի՝ մայիսի 21-ին տարածած հաղորդագրությունը, որի բովանդակությունը փաստացի քարուքանդ է եղել արդեն իսկ նախաքննության ընթացքում, լիովին բացահայտում է Անդրանիկ Թևանյանին առաջադրված մեղադրանքի քաղաքական բնույթը և, ըստ էության, դրա անմիջական կապը հայ-ռուսական հարաբերությունների հետ։ Այսօր քաղաքական իշխանությունները հետևողական քայլերով կազմաքանդում են հայ-ռուսական հարաբերությունները։ Եվ այդ գործընթացի կարևոր հանգրվանը իրավաքաղաքական մասով հենց Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունն ու կալանավորումն էր։ Հետևաբար սա հերթական քաղաքական հետապնդումը չէ։ Այն շատ ավելի մեծ գործընթացի մասն է։ Սա դատավարություն է այն քաղաքական դիրքորոշման դեմ, որը տարիներ շարունակ պաշտպանել է Հայաստանի անվտանգության գործող համակարգը, հայ-ռուսական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը և իշխանության վարած արտաքին ու ներքին քաղաքականության այլընտրանքը։

    Փաստաբան Սերգեյ Սարգսյանի գրառումը




    դիտվել է 217 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Ուկրաինան և Լեհաստանը քննարկում են Ֆուտբոլի ԱԱ 2040-ը համատեղ հյուրընկալելու հնարավորությունը

    Ուկրաինան և Լեհաստանը դիտարկում են 2040 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը համատեղ անցկացնելու գաղափարը։ Այս հարցը քննարկվել է Գդանսկում կայացած Ուկրաինայի վերականգնման համաժողովի ընթացքում։

    Ուկրաինայի սպորտի նախարար Մատվեյ Բիդնին հայտնել է, որ Կիևը հետաքրքրված է նախագծով, սակայն պաշտոնական գործընթացը պետք է սկսվի մարզական շրջանակներից․

    «Մենք հետաքրքրված ենք դրանով, բայց նախաձեռնությունը պետք է գա սպորտային համայնքից կամ ֆուտբոլային ֆեդերացիայից։ Կտեսնենք»,- նշել է նա։

    Ուկրաինայի Գերագույն ռադայի երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վասիլ Մոկանի խոսքով՝ համատեղ հայտը կարող է դառնալ «եվրոպական համերաշխության հզոր խորհրդանիշ»։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ուկրաինայում նման մասշտաբի մրցաշար հյուրընկալելու համար նախևառաջ անհրաժեշտ են պատերազմի ավարտ, կայուն խաղաղություն, անվտանգության երաշխիքներ և ենթակառուցվածքների պատշաճ զարգացում։

    Համատեղ հայտի քննարկումն ընթանում է երկու երկրների միջև առկա որոշակի լարվածության ֆոնին, որը պայմանավորված է պատմական հիշողության շուրջ ծագած վեճերով։ Սոցիոլոգիական վերջին հարցումների համաձայն՝ լեհ հասարակության շրջանում նկատվում է Ուկրաինայի նկատմամբ բացասական վերաբերմունքի աճ։