ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրազեկման ակցիաներ Գյումրիում
Այսօր անկախ Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բարեհաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել Բեսթ լայֆ հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ մեր Գյումրու բժշկական կենտրոնի հաշվապահական թիմին։ Գիտեմ՝ ձեր աշխատանքի հետևում որքան ջանք, համբերություն, երբեմն էլ՝ անտեսանելի հոգսեր կան։ Ուզում եմ, որ միշտ զգաք ձեր աշխատանքի կարևորությունն ու գնահատված լինելը։ Մաղթում եմ առողջություն, ընտանեկան ջերմություն, ներքին խաղաղություն ու այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ մարդուն գնահատում են ոչ միայն արած աշխատանքի, այլև իր տեսակի համար։
Իսկ իմ բոլոր հաշվապահ ընկերներին ու գործընկերներին՝ ամենաջերմ բարեմաղթանքներս։
Թող ձեր կյանքում հաշվեկշիռը միշտ լինի հօգուտ երջանկության, դրական թվերը շատ լինեն, իսկ հոգսերն ու դժվարությունները՝ քիչ։
Շնորհակալ եմ, որ կաք։ Գնահատում եմ ձեզ ու գրկում բոլորիդ։
Շնորհավոր ձեր օրը, սիրելի՛ հաշվապահներ։
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Անադոլու գործակալությունը հաղորդում է, որ արարողությունը սկսվել է Առյուծների ծառուղով քայլերթով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:
«Այս բարդ ժամանակահատվածում, երբ մեր տարածաշրջանը եւ ողջ աշխարհը բախվում են բազմաթիվ ճգնաժամերի, մենք օգտագործում ենք առկա բոլոր հնարավորությունները՝ Թուրքիայի Հանրապետության եւ նրա բոլոր 86 միլիոն քաղաքացիների համար բարգավաճ ապագա ապահովելու համար։ Մենք վճռականորեն շարունակելու ենք այս գեղեցիկ Հայրենիքի վերածնունդը, որը մեր նահատակների եւ վետերանների սուրբ ժառանգությունն է», – հայտարարել է Էրդողանը:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը:Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին (կամ 20-ի գիշերը) Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ստեփանավանում իրականացված գործողությունների արդյունքում։ Այդ օրը Ստեփանավանում ձերբակալվել էր 14 անձ:
ՔԿԾ-ից էլ հայտնել են.
Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակ, կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը։
ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։
Ադրբեջանի գործողությունները ոչ բարեկամական են. Բաղայի․10․11․26/13․30/
Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին (կամ 20-ի գիշերը) Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ստեփանավանում իրականացված գործողությունների արդյունքում։ Այդ օրը Ստեփանավանում ձերբակալվել էր 14 անձ:
Սիրելի՛ գյումրեցիներ, հարգարժա՛ն տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողներ և համայնքային ծառայողներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս ՏԻՄ աշխատողի օրվա և մեր սիրելի համայնքային համակարգի կայացման կապակցությամբ։ 🙌
Տեղական ինքնակառավարումը պետության հիմքն ու հենասյունն է։ 🏛️ Համայնքի ղեկավարի, ավագանու անդամի և յուրաքանչյուր համայնքային ծառայողի առաքելությունը սրբազան գործ է՝ լինել ժողովրդի կողքին, զգալ նրա հոգսն ու ցավը, տեր կանգնել մեր հարազատ քաղաքի յուրաքանչյուր անկյունին։ ❤️
Մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում պայքարել, շենացնել և արարել հանուն մեր Գյումրու՝ չնայած բոլոր դժվարություններին։ 💪 Գյումրին միշտ եղել և մնալու է հաղթողների, ուժեղ և արժանապատիվ մարդկանց քաղաք։ 🌟
Թող ձեր յուրաքանչյուր օրը, աշխատանքն ու նախաձեռնությունը լինեն ի շահ մեր հայրենիքի, ի փառս մեր հերոսական քաղաքի ու մեր բնակչի բարօրության։ ⛪ Աստված պահապան մեր երկրին, մեր ժողովրդին և մեր սիրելի քաղաքին։ 🙏
Խորին հարգանքով՝
Գյումրու քաղաքապետ` Վարդան Ղուկասյան
Խորհրդային տարիներին Մոսկվա մեկնող հայաստանցու ճամպրուկը երբեմն շատ բան էր պատմում Հայաստանի մասին։ Հագուստի կողքին տեղ էին գտնում հայկական կոնյակը, բաստուրման, սուջուխը, հում ապխտած երշիկներն ու պահածոները։ Թե՛ անձնական, թե՛ նույնիսկ գործնական այցերի ու գործուղումների ժամանակ դրանք դարձել էին հայաստանցիների պայուսակների և ճամպրուկների պարունակության անբաժան մասը: Եվ այդպես, ճամպրուկից ճամպրուկ՝ հայկական որոշ համեր աստիճանաբար դառնում էին Հայաստանի «այցեքարտի» մի մասը։
Այսօր այդ պատմությունները հեշտ է ընկալել որպես կենցաղային նոստալգիա, բայց իրականում դրանք ավելի հետաքրքիր, ավելի խորքային երևույթի մասին են։ Հայաստանի մասին պատկերացումը ձևավորվում էր ոչ միայն նրա մշակույթով, բնությամբ կամ մարդկանցով, այլև հայաստանյան այն ապրանքներով, որոնց սպասում էին «դրսում»։ Այն ժամանակ ոչ ոք դա երկրի բրենդավորում չէր անվանում։ Պարզապես կային հայկական ապրանքներ, որոնց ծագումն արդեն արժեք էր։ Այդ ապրանքները ճանաչում էին, փնտրում, խնդրում բերել, և հենց այդ կրկնվող սպասումից էլ ձևավորվում էր Հայաստանի համային դիմագիծը։
Հայկական կոնյակը, թերևս, այդ ճանաչելիության ամենավառ օրինակն էր, բայց Հայաստանի արտադրական համբավը միայն կոնյակով չէր սահմանափակվում։ Իր ուրույն տեղն ուներ նաև մսամթերքը։ Օրինակ՝ 1970-80-ականներին Լենինականի մսամթերքի կոմբինատի արտադրանքը պահանջված էր Խորհրդային Միության տարբեր քաղաքներում։ Կոմբինատի նախկին տեխնոլոգ Լարիսա Զաքարյանի խոսքով, միայն Մոսկվա յուրաքանչյուր եռամսյակ ուղարկվում էր շուրջ 120 տոննա երշիկ։ Տեսականին լայն էր՝ «Ստոլիչնայա», «Բրաունշվեյգյան», «Սերվելատ», «Մոսկովյան» և այլն, բայց դրանցից մեկը հետագայում առանձնահատուկ պատմություն ունեցավ՝ «Լենինական» հում ապխտած երշիկը։
Երշիկը ստեղծվել էր հենց Զաքարյանի մշակած տեխնոլոգիայով։ Նրա մասնագիտական ձեռագիրը, սակայն, միայն համով չէր սահմանափակվում։ Զաքարյանը հիշում է, որ հենց ինքն է առաջարկել արտադրանքին տալ այսօր արդեն սովորական թվացող տափակ ձևը։ Մինչ այդ երշիկների մեծ մասը կլոր էին, իսկ նոր ձևը, նրա պատմելով, հետագայում սկսեցին կիրառել նաև Խորհրդային Միության այլ արտադրություններում։ Այսօր այդ ձևը դժվար թե որևէ մեկին նորարարական թվա, բայց երբեմն արտադրության պատմությունը հենց այսպիսի մանրուքներում է պահպանվում. այն, ինչ մի ժամանակ նոր լուծում էր, տարիներ անց դառնում է սովորական ստանդարտ։
«Լենինական» երշիկը շուտով ճանաչելի դարձավ նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Կրեմլում դրա նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ երշիկը երբեմն անվանում էին նաև «Կրեմլյովսկայա»։ 1984 թվականին էլ այն ներկայացվեց Մոսկվայում տեղի ունեցած Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում, որտեղ արժանացավ առաջին աստիճանի դիպլոմի, իսկ դրա բաղադրատոմսի և տեխնոլոգիայի հեղինակ Լարիսա Զաքարյանը ստացավ ոսկե մեդալ։ Հատկապես նշանակալի էր այն, որ Լենինականում ստեղծված արտադրանքը ճանաչելի էր դարձել իր ծննդավայրից հազարավոր կիլոմետրեր հեռու։
Հետո փոխվեց ամեն ինչ։ Խորհրդային Միությունը փլուզվեց, Լենինական քաղաքը վերանվանվեց Գյումրի, փոխվեցին արտադրության պայմանները, հումքի աղբյուրները, սպառողի հնարավորություններն ու պահանջները։ Երբեմնի հայտնի շատ արտադրատեսակներ աստիճանաբար մնացին միայն հիշողությունների մեջ։ Թվում էր՝ «Լենինական»-ի պատմությունն էլ կարող է ավարտվել, բայց տարիներ անց «Լենինական»-ը կրկին հանդիպեց այն մարդուն, ով ժամանակին ստեղծել էր դրա բաղադրատոմսն ու տեխնոլոգիան՝ Լարիսա Զաքարյանին։ «Աթենք» մսամթերքի ընկերության ղեկավարությունը նրան հրավիրեց աշխատելու որպես գլխավոր տեխնոլոգ։ Նրա առջև դրված խնդիրներից մեկը ժամանակին հայտնի արտադրատեսակների վերականգնումն էր։ Այդ ցանկում էր նաև «Լենինական»-ը։
-«Ինձ համար շատ կարևոր էր, որ «Լենինական»-ը պարզապես նույն անունով նոր արտադրանք չլիներ։ Մարդիկ հիշում էին դրա համը, և պետք էր հնարավորինս վերականգնել հենց այն արտադրանքը, որը ժամանակին ճանաչում էին: «Աթենք»-ում մեզ հաջողվեց ստանալ «Լենինական», որն իր համային ու որակական հատկանիշներով չէր տարբերվում տասնյակ տարիներ առաջ մեր արտադրած երշիկից» -հիշում է Լարիսա Զաքարյանը։
Պատմությունը կարծես փակ շրջան էր գծում։ Տասնամյակներ առաջ Լենինականում Զաքարյանը ստեղծել էր այդ երշիկի բաղադրատոմսն ու տեխնոլոգիան, իսկ տարիներ անց՝ արդեն անկախ Հայաստանում, այլ տնտեսական համակարգում և բոլորովին այլ արտադրական պայմաններում, նորից վերադարձել էր նույն արտադրատեսակին։
Ըստ այդմ, տասնամյակներ առաջ ստեղծված արտադրատեսակը չի մնացել միայն հիշողությունների, հին բաղադրատոմսերի կամ արխիվային լուսանկարների մեջ։ «Աթենք»-ը ոչ միայն վերադարձրել է «Լենինական» հում ապխտած երշիկը ժամանակակից արտադրություն, այլև պահպանել է դրա պատմական անվանումն ու համային ինքնությունը։ Այսօր «Լենինական»-ը շարունակում է մնալ ընկերության բազմազան տեսականու մի մասը՝ կապելով հայկական մսամթերքի արտադրության երկու տարբեր ժամանակաշրջաններ՝ այն տարիները, երբ արտադրանքը Լենինականից հասնում էր Մոսկվա, և այսօրը՝ նորօրյա հայկական արտադրությամբ։
Ժամանակին Հայաստանից Մոսկվա տանում էին այն, ինչ այնտեղ արդեն ճանաչում էին ու սպասում։ Կոնյակը, բաստուրման, մսամթերքը պարզապես ապրանքներ չէին․ դրանց հայկական ծագումն ինքնին արժեք ուներ։ Այսօր շուկան այլ է, առավել մրցակցային։ Բայց հարցը նույնն է՝ ի՞նչ կարող է ստեղծվել Հայաստանում, որի անունը ժամանակի ընթացքում կսկսի աշխատել նաև Հայաստանի հեղինակության համար։
«Լենինական»-ի պատմությունը փաստում է՝ ճանաչելիությունը սկսվում է այն պահին, երբ ապրանքը ոչ միայն գնում են, այլև հիշում, փնտրում ու նորից ցանկանում։ Եվ գուցե լավագույն չափանիշը հենց դա է, երբ Հայաստանից մեկնող ճամպրուկում ինչ-որ բանի համար տեղը նախապես արդեն պահված է։
Այսօր անկախ Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բարեհաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել Բեսթ լայֆ հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը