«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը:Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին (կամ 20-ի գիշերը) Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ստեփանավանում իրականացված գործողությունների արդյունքում։ Այդ օրը Ստեփանավանում ձերբակալվել էր 14 անձ:
ՔԿԾ-ից էլ հայտնել են.
Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակ, կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը։
ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։
Leave a Reply