Երեւան: Մեդիամաքս: Այսօր Անկարայի Անըթքաբիր հուշահամալիրում Թուրքիայի ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին՝ վերջինիս մահվան 88-րդ տարելիցի առիթով։
Անադոլու գործակալությունը հաղորդում է, որ արարողությունը սկսվել է Առյուծների ծառուղով քայլերթով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:
«Այս բարդ ժամանակահատվածում, երբ մեր տարածաշրջանը եւ ողջ աշխարհը բախվում են բազմաթիվ ճգնաժամերի, մենք օգտագործում ենք առկա բոլոր հնարավորությունները՝ Թուրքիայի Հանրապետության եւ նրա բոլոր 86 միլիոն քաղաքացիների համար բարգավաճ ապագա ապահովելու համար։ Մենք վճռականորեն շարունակելու ենք այս գեղեցիկ Հայրենիքի վերածնունդը, որը մեր նահատակների եւ վետերանների սուրբ ժառանգությունն է», – հայտարարել է Էրդողանը:
Leave a Reply