Blog

  • «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ



    Քաղաքականություն





    ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Համահայկական ճակատ» կուսակցության 5-րդ համագումարը, որի ընթացքում քննարկվեցին կուսակցության գործունեությանը և հետագա քաղաքական ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։
    Համագումարի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը՝ ընդգծելով կուսակցության համախմբված գործունեության, ազգային շահերի պաշտպանության և առաջիկա քաղաքական պայքարում միասնականության կարևորությունը։

    Համագումարի օրակարգային կարևոր հարցերից էր կուսակցության ղեկավար մարմինների ձևավորումը։ Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվեց և հաստատվեց «Համահայկական ճակատ» կուսակցության քաղաքական խորհրդի նոր կազմը։
    Նույն համագումարում կայացած քվեարկության արդյունքներով կուսակցության նախագահ վերընտրվեց գործող նախագահ, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը։

    «Համահայկական ճակատ» կուսակցությունը շարունակում է իր քաղաքական գործունեությունը՝ առաջնորդվելով ազգային պետական շահերի պաշտպանության, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության ու արժանապատիվ ապագայի ապահովման առաջնահերթություններով։

    «Համահայկական ճակատ» կուսակցության մամուլի ծառայություն




  • Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և պատասխանել քննադատներին

    Անվտանգության խորհրդի նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է.

    Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար, իմ կողքը լինելու և մեզ հետ մեր ուրախությունը կիսելու համար:
    Իսկ բոլոր չարախոսներին, չկամեցողներին և ուրիշների կյանքով ապրող չար ու նախանձ մարդկանց, ի սեր Աստծո, ցանկանում եմ, որ իրենք էլ իրենց սերը գտնեն ու երջանիկ լինեն: Ես իմ երջանկությունը գտել եմ ի հեճուկս իրենց, ի հեճուկս ժամանակի, խնդիրների, իմ սիրելիի հետ անցել եմ շատ դժվար բաների միջով ... Կյանք է ամեն բան լինում է. թող ոչ մեկ մեծ-մեծ չխոսի և իրեն սրբի տեղ չդնի: Ես սիրում եմ, ես սիրված եմ, և ես ու իմ կինը` Անելյան, բոլորիդ նույնն ենք ցանկանում:
    Կյանքը հրաշք է

  • Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար. Ալեն ՍիմոնյանՀեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշըԲարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունԱրսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանըՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ռազմավարական համագործակցության ընթացքըՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է։Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովինՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքըՀանքարդյունաբերական ընկ

    Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար. Ալեն ՍիմոնյանՀեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշըԲարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունԱրսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանըՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ռազմավարական համագործակցության ընթացքըՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է։Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովինՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքըՀանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումըԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսովԴատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբՄենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Նիկոլ ՓաշինյանԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումներըԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ Անկախության 35-ամյակինՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՊարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձըՄսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել էՆրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումԱրարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները.Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահինԱվելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարանՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ ՆալբանդյանՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորվածԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-ՍուլայտինինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել ԵԱՀԿ ԽՎ նախագահը շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերումների կապակցությամբ6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներՓաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասինԱտոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Նիկոլ ՓաշինյանՀայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր2026 թվականի առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են․ ՆԳՆԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Մարիա ԶախարովաԱհա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Արտյոմ ԿարապետյանՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինՎստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները Սանահին կայարանում հայհոյել են մեքենավարին, հարվածել, խոչընդոտել աշխատանքըԳրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ ՊապոյանԱլեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Մեդիահաբ» լրատվականինԴավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Նիկոլ ՓաշինյանԱննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներԱրամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնումԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններիցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել էՍեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿոնֆլիկտի շրջանում ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլ իմաստ ունեին․ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով․ ՓաշինյանՕֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում. Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏեսանյութԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ և այլ արգելված իրերՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունըԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունՔրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էՌուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. ԲելոզյորովՀարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. ԱլիևՀայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանըԳագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 93 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամՆոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթՀայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետինՏավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկումՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվՆիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունըՄՍԾ-ն զբաղվում է Գայանե Միրզոյանի դեպքովԲիշքեկում կայացել է Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԲիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ ՀաջիևըՆոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներինԱյսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրըCOP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռըԱրարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆԲիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանըՌուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտինԻնչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարանՆոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՈւրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահինԴեսպանահավաքին ներկայացվել են Կառավարության 2026-31թթ․ տնտեսական քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու ծրագրերըՆիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստանի ՀանրապետությունԴժբախտ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ կա մեկ զոհԱլեն Սիմոնյանը Ռուսաստանի կործանումը չի ցանկացել. «Ժողովուրդ» օրաթերթը պետք է հերքում տարածի«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾԽուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկան

  • Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը





    Ադրբեջանի իշխանությունները Շուշիում հերթական մշակութային վանդալիզմն են իրականացրել՝ հիմնահատակ ավերելով քաղաքի պատմական Հին հայկական-ռուսական գերեզմանոցը: Այս մասին փաստագրված տվյալներ է հրապարակել Caucasus Heritage Watch (CHW) միջազգային մոնիթորինգային կազմակերպությունը։

    CHW-ի ուսումնասիրած արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ պատմամշակութային տարածքը ջնջվել է երկրի երեսից 2026 թվականի մայիսի 9-ից 14-ն ընկած հատվածում։ Ավերումն իրականացվել է Շուշիում կոյուղաջրերի և անձրևաջրերի մաքրման կայանի շինարարության պատրվակով։

    Այս գերեզմանոցում պահպանվել էր 1810–1871 թվականներին թվագրվող առնվազն 35 տապանաքար։ Այստեղ ամփոփված էին 19-րդ դարի Շուշիի հայ բնակիչների, արհեստավորների, բժիշկների, պետական ծառայողների և ռուս զինվորականների աճյունները։ Նրանց թվում էր 42-րդ եգերական գնդի հրամանատար Վլադիմիր Միխայլովը, ով 1826 թվականին մասնակցել էր Շուշիի հերոսական պաշտպանությանը, ինչպես նաև Մոսկվայում ծնված Սոֆիա Ռեգինա Ռեանդերը, ում տապանաքարն ուներ լատիներեն արձանագրություն։

    Բացի 19-րդ դարի հուշաքարերից, գերեզմանոցի տարածքում կային նաև միջնադարյան հինգ հայկական խաչքարեր։ Դրանք անհերքելիորեն փաստում էին, որ այդ տարածքը դեռևս խորը միջնադարից հանդիսացել է հայկական հոգևոր ու մշակութային միջավայրի անբաժանելի մաս։

    CHW-ն արձանագրում է, որ հոգևոր-պատմական այս տարածքը դիմակայել էր բոլոր պատերազմներին, քաղաքական ցնցումներին ու իշխանափոխություններին, սակայն 2026 թվականին՝ ադրբեջանական վերահսկողության ներքո, ամբողջությամբ ոչնչացվեց։ Սա Արցախի բռնազավթումից և տեղի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո ադրբեջանական ռեժիմի կողմից հայկական հետքը ջնջելու հերթական արձանագրված դեպքն է։




    դիտվել է 29 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Մեզ պետք են դիվանագիտական հաղթանակներ, ոչ թե խնդիրների խորացում. Արամ Վարդևանյան |

    «Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա»,-գրում է ԱԺ փոխնախագահ Արամ վարդևանյանը՝ շարունակելով.

    «Ակնհայտ է, որ իրական Եվրոպական արժեքների իրացման որևէ քայլ չկա, ﬕաժամանակ առկա է հարաբերությունների ռեկորդային վատթարացում Ռուսաստանի հետ։

    Արդյունքում տնտեսական խնդիրները չեն լուծվում և կա ռիսկ ﬓալու առանց որևէ կայուն գործընկերոջ: Մեզ պետք չէ իշխանության փառասիրության որոգայթ: Մեզ պետք են հաղթանակներ` դիվանագիտական հաղթանակներ, ոչ թե խնդիրների խորացում, քաղաքական և տնտեսական մտքի հաղթանակներ որոնք մարդկանց կյանքը կբարելավեն ու բարեկեցություն կբերեն։

    Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։

  • Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազն «իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից»

    Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն «իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից»։

    Այս գործով քրեական հետապնդումն իրականացրել և մեղադրական եզրակացությամբ գործը դատարան է ուղարկել հենց տվյալ դատախազը։

    Գլխավոր դատախազությունից նշեցին, որ աշխատանքից ազատումը որևէ կապ չունի դատական գործի հետ։

    Դատախազ Խաչատուր Գալստյանի հետ «Ազատությանը» կապ հաստատել չի հաջողվել:

    azatutyun.am

  • Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան



    Քաղաքականություն





     «Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա: Ակնհայտ է, որ իրական Եվրոպական արժեքների իրացման որևէ քայլ չկա, ﬕաժամանակ առկա է հարաբերությունների ռեկորդային վատթարացում Ռուսաստանի հետ։

    Արդյունքում տնտեսական խնդիրները չեն լուծվում և կա ռիսկ ﬓալու առանց որևէ կայուն գործընկերոջ:

    Մեզ պետք չէ իշխանության փառասիրության որոգայթ: Մեզ պետք են հաղթանակներ` դիվանագիտական հաղթանակներ, ոչ թե խնդիրների խորացում, քաղաքական և տնտեսական մտքի հաղթանակներ որոնք մարդկանց կյանքը կբարելավեն ու բարեկեցություն կբերեն։

    Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»:




  • Արմինե Օհանյան․ «2018-ի հեղափոխությունն էլ է ֆեյք եղել» – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «2018-ի հեղափոխությունը, պարզվում է, ֆեյք է եղել ու հիմա նորից` 8 տարի անց կրկնություն է ուզում (այսօր Փաշինյանն ասել է` «նոր հեղափոխության կարիք կա»):

    Արցախի հանդեպ սերն է ֆեյք եղել` տասնյակ տարիներ սեր են բացատրել, լալահառաչ տեքստեր գրել, թե` Աղդամը մեր հայրենիքն է, ով տարածքային զիջումներից խոսի` հայի թշնամին է, դավաճան է…առանց Արցախի Հայաստան չկա…Պարզվեց` իրականում ատում են Արցախն ու արցախցուն, թոկ են համարում Հայաստանի վզին և` Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգ:

    Եվրամիություն գնալն է ֆեյք և ցանկությունն էլ իրենցը չի եղել` քաղհասարակությանն է եղել, արևմտամետներինը, որոնք (դավադրաբար) ստորագրահավաք են արել ու Եվրաքվեն պարտադրել իրենց, իրենք էլ ստիպված` չուզելով ԵՄ անդամակցության մեկնարկի օրենքն ընդունել են, ու հիմա Պուտինին կպած համոզում են, որ դա ընդամենը մի թղթի կտոր է` ոչինչ չի նշանակում…մենք Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու մտադրություն չունենք…
    Այս տարիներին ինչ խոստացել են, ինչ ասել են, պարզվում է` ամեն ինչ ֆեյք է եղել` մետրո կկառուցենք, Թուրքիայի հետ սահմանը կբացենք, Հադրութը հետ կբերենք, մոդուլային ատոմակայան կսարքենք, շենգեն վիզաների ռեժիմը կվերացնենք…

    Նույնիսկ սրանց սերը, ընտանիքն ու հարսանիքներն են կեղծ…մեծ մասը բաժանվել է, մյուսների ընտանիքներում քաոս է, մի մասը խառը սեռական կողմնորոշում ունի…(աչքիս առաջ մի տեսարան է հառնում` արցունքն աչքերին, լալահառաչ բացատրում է, թե ինչու չի ստացվել իր առաջին ընտանիքը` «հորս էի կորցրել, ավագ ընկերոջ կարիք ունեի…սխալվեցի…առանց ձեր աղջկա չեմ կարող ապրել, խնդրում եմ` մի խանգարեք մեր սիրուն ու ամուսնությանը»…մեկ էլ պարզվում է` երրորդ հարսանիքի հրավիրատոմսի վրա գրել է` «իսկական սերը հաղթում է»…թու ու յախք):

    Եվ պատահական չէ, որ այս ֆեյք իրականությունը ստեղծած մարդն ասում է, որ 20-րդ դարի ամենամեծ ավանտյուրիստի` Լենինի կերպարն իրեն սկսել է խիստ հետաքրքրել: Իհարկե, կհետաքրքրի` հարուստ, պատմություն ու ավանդույթներ ունեցող հսկայական ռուսական իմպերիան քաոսի վերածած, մեծ ողբերգությունների պատճառ դարձած, ողջ ռուսական ինտելիգենցիան արմատախիլ արած մարդը պետք է հենց քո կուռքը լինի…հո երկրներ շենացրած, իրենց պետությունը մի քանի քայլ առաջ մղած ու զարգացրած գործիչները չէի՞ն լինելու»:

  • Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը



    Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ հոկտեմբեր ամսին կա երկու տոնական օր՝ հոկտեմբերի 5-ին  (Ուսուցչի օր) և  հոկտեմբերի 10-ին (Թարգմանչաց տոն):

    Սակայն այս երկու տոնական օրերն էլ աշխատանքային են համարվում: 

    Ի դեպ,  աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Առանց ձեր աղջկա չեմ կարող ապրել, խնդրում եմ մի խանգարեք մեր սիրուն ու ամուսնությանը»…մեկ էլ պարզվում է երրորդ հարսանիքի հրավիրատոմսի վրա գրել է «իսկական սերը հաղթում է»… թու ու յախք․ Ալեն Սիմոնյանի նախկին զոքանչի՝ Արմինե Օհանյանի գրառումը

    «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «2018-ի հեղափոխությունը, պարզվում է, ֆեյք է եղել ու հիմա նորից` 8 տարի անց կրկնություն է ուզում (այսօր Փաշինյանն ասել է` «նոր հեղափոխության կարիք կա»):

    Արցախի հանդեպ սերն է ֆեյք եղել` տասնյակ տարիներ սեր են բացատրել, լալահառաչ տեքստեր գրել, թե` Աղդամը մեր հայրենիքն է, ով տարածքային զիջումներից խոսի` հայի թշնամին է, դավաճան է…առանց Արցախի Հայաստան չկա…Պարզվեց` իրականում ատում են Արցախն ու արցախցուն, թոկ են համարում Հայաստանի վզին և` Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգ:

    Եվրամիություն գնալն է ֆեյք և ցանկությունն էլ իրենցը չի եղել` քաղհասարակությանն է եղել, արևմտամետներինը, որոնք (դավադրաբար) ստորագրահավաք են արել ու Եվրաքվեն պարտադրել իրենց, իրենք էլ ստիպված` չուզելով ԵՄ անդամակցության մեկնարկի օրենքն ընդունել են, ու հիմա Պուտինին կպած համոզում են, որ դա ընդամենը մի թղթի կտոր է` ոչինչ չի նշանակում…մենք Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու մտադրություն չունենք…

    Այս տարիներին ինչ խոստացել են, ինչ ասել են, պարզվում է` ամեն ինչ ֆեյք է եղել` մետրո կկառուցենք, Թուրքիայի հետ սահմանը կբացենք, Հադրութը հետ կբերենք, մոդուլային ատոմակայան կսարքենք, շենգեն վիզաների ռեժիմը կվերացնենք…

    Նույնիսկ սրանց սերը, ընտանիքն ու հարսանիքներն են կեղծ…մեծ մասը բաժանվել է, մյուսների ընտանիքներում քաոս է, մի մասը խառը սեռական կողմնորոշում ունի…(աչքիս առաջ մի տեսարան է հառնում` արցունքն աչքերին, լալահառաչ բացատրում է, թե ինչու չի ստացվել իր առաջին ընտանիքը` «հորս էի կորցրել, ավագ ընկերոջ կարիք ունեի…սխալվեցի…առանց ձեր աղջկա չեմ կարող ապրել, խնդրում եմ` մի խանգարեք մեր սիրուն ու ամուսնությանը»…մեկ էլ պարզվում է` երրորդ հարսանիքի հրավիրատոմսի վրա գրել է` «իսկական սերը հաղթում է»…թու ու յախք):

    Եվ պատահական չէ, որ այս ֆեյք իրականությունը ստեղծած մարդն ասում է, որ 20-րդ դարի ամենամեծ ավանտյուրիստի` Լենինի կերպարն իրեն սկսել է խիստ հետաքրքրել: Իհարկե, կհետաքրքրի` հարուստ, պատմություն ու ավանդույթներ ունեցող հսկայական ռուսական իմպերիան քաոսի վերածած, մեծ ողբերգությունների պատճառ դարձած, ողջ ռուսական ինտելիգենցիան արմատախիլ արած մարդը պետք է հենց քո կուռքը լինի…հո երկրներ շենացրած, իրենց պետությունը մի քանի քայլ առաջ մղած ու զարգացրած գործիչները չէի՞ն լինելու»: