ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին
Իշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Իշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան
Հայաստանում առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր։ Այն կմնա աշխատանքային և չի ավելացնի ոչ աշխատանքային օրերի թիվը։ Ազգային ժողովի հոկտեմբերի 27-ի նիստում «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը։
Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակն է հանրային ծառայության տարբեր տեսակների և մասնագիտությունների առանձնահատկությունները պահպանելով՝ սահմանել դրանց ընդհանուր առաքելությունն արտահայտող խորհրդանշական օր։
«Եթե բանաձևելու լինենք, շատ կարճ կարող ենք ասել՝ տարբեր գործառույթներ, տարբեր մասնագիտություններ, բայց մեկ ընդհանուր առաքելություն։ Այն է՝ հասարակական պահանջմունքների վրա խարսխված հանրային շահի սպասարկում՝ որակյալ ծառայությունների մատուցման եղանակով»,-նշել է Քալաշյանը։
Նա ընդգծել է հանրային ծառայողի դերը պետական կառավարման համակարգի զարգացման, արդյունավետության բարձրացման և հանրային շահի սպասարկման գործում։
Քալաշյանը տեղեկացրել է, որ երկրորդ ընթերցման համար նախագծում կատարվել է միայն տեխնիկական փոփոխություն։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը հայտնել է, որ հանձնաժողովը նախագիծը քննարկել է երկրորդ ընթերցմամբ և տվել դրական եզրակացություն։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը միտված է հանրային ծառայության և հանրային ծառայողի կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծելուն։ Նա պատգամավորներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին։
Լրամշակված նախագծով օրենքում առաջարկվում է ամրագրել․ «Հանրային ծառայողի օր՝ նշվում է հունիսի 23-ին»։ Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ստեղծվում է մշակութային նոր հարթակ. նախկին «Օպերա ակումբի» տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը։
Համերգասրահի խորհրդանշական բացումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակի օրը։
Այս իրադարձությանն ընդառաջ Օպերային թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը: Բանախոսները ներկայացրել են նոր համերգասրահի ստեղծման նախաձեռնությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը։
Նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է, որ պետության ջանքերի շնորհիվ Օպերայի տարածքում գործող նախկին «Օպերա ակումբի» 1050 մ² տարածքը վերադարձվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին։ Այդ տարածքում գործելու է համերգային հարթակ՝ բացառապես ստեղծագործական նպատակների իրականացման համար։ Նորաբաց համերգասրահը նախատեսված է կամերային համերգների, մանկական օպերային և բալետային ներկայացումների, ինչպես նաև մշակութային բազմաբնույթ միջոցառումների համար՝ դառնալով արվեստի և հանդիսատեսի հանդիպման նոր հարթակ։
«Օպերային թատրոնն իր շենքում այլևս չունի այնպիսի հարմարավետ տարածք, որը չի օգտագործվում ստեղծագործական լուրջ նախագծերի համար։ Ամռանն Օպերայի տանիքում տեղի ունեցող համերգները մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար լավագույն ժամանցի վայրերից են: Օպերայի հիմնական բեմը հետխորհրդային ողջ ժամանակաշրջանում այսօր ամենախիտ ծանրաբեռնվածությունն ունի: Վստահ եմ, որ այս նոր տարածքն էլ կդառնա շատ հետաքրքիր, այլընտրանքային մշակութային տարածք: Օպերային թատրոնն իր ամբողջ ծավալով, ներուժով ու ծրագրերով շարունակում է լինել մեր մշակութային կյանքի ամենաբաբախող հատվածներից մեկը: Ընդամենը մեկ ամսից քիչ ավելի է, որ տարածքի վերադարձի վերաբերյալ վերջնական որոշումը հաստատվել է, և արդեն այստեղ պլանավորված են հետաքրքիր ձևաչափերով տարբեր միջոցառումներ, համերգային ծրագրեր և այլն: Այստեղ ելույթ կունենան նաև երիտասարդ ստեղծագործողները, և շատ կարևոր է, որպեսզի մեր ինքնազբաղ արտիստները ևս հնարավորություն ունենան օգտվելու այս հարթակից։ Վստահ եմ, որ նորաբաց այս տարածքն ամենագործող և հանդիսատեսով լեցուն տարածքներից մեկը կլինի երևանյան մշակութային կյանքում»,- նշել է Տիգրան Վիրաբյանը և շնորհակալություն հայտնել թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանին նախաձեռնության համար:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի նշմամբ՝ Կառավարության աջակցությամբ տարածքը վերջնականապես վերադարձվել է Օպերային թատրոնին. «Սա օպերային թատրոնի սեփականությունն է. որոշել ենք, որ այս տարածքը պետք է դառնա համերգասրահ, ինչպես նաև մանուկների համար թատերաբեմ: Պատրաստվում ենք փոքրիկ հանդիսատեսի համար բալետային և օպերային ներկայացումներ խաղալ, որպեսզի կարողանանք երեխաներին ներկայացնել հետաքրքիր բեմադրություններ, սովորեցնել թատրոն հաճախելու գործընթացը՝ տոմս գնելուց մինչև ներկայացում։ Այս միջոցառումների շարքը կնպաստի նոր սերնդի գեղագիտական դաստիարակությանը և, ընդհանրապես, թատերական կյանքի ապահովմանն ու շարունակական զարգացմանը: Տարածքի վերանորոգումները դեռ շարունակվում են, և այդ ընթացքում տեղի կունենան համերգներ և ներկայացումներ: Փետրվարին մենք արդեն կունենանք լիարժեք նոր աթոռներով հագեցած համերգասրահ՝ գեղեցիկ լուծումներով։ Շնորհակալություն եմ հայտնում Կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը, որ տարածքը վերադարձվեց Օպերայի և բալետի թատրոնին»:
Կարեն Դուրգարյանի նշմամբ՝ տարածքի գործարկման մեկնարկը կտրվի նոյեմբերի 1-ին՝ ի հիշատակ հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակի։ Դաշնակահար Հայկ Մելիքյանը կկատարի Ա. Սպենդիարյանի և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի ղեկավար Մարսել Մաթևոսյանը խորացել էր Թուրքիայի հետքով. Սարգսյան
Դիլիջանի բազմաֆունկցիոնալ համալիրը՝ Green Rock-ի նախագիծը, International Property Awards 2026–2027 մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է Five-Star մրցանակի՝ Հայաստանի համար Mixed Use Development անվանակարգում։
Այս մրցանակը տվյալ անվանակարգում երկրի մակարդակով շնորհվող բարձրագույն ճանաչումն է։ Յուրաքանչյուր երկրից ընտրվում է մեկ հաղթող։
Միջազգային այս ճանաչումը ևս մեկ առիթ է՝ Դիլիջանը ներկայացնելու որպես զարգացող զբոսաշրջային, մշակութային և կրթական կենտրոն, որի նկատմամբ հետաքրքրությունն անցնում է Հայաստանի սահմաններից։
Շնորհավորում ենք Green Rock-ի թիմին՝ այս կարևոր ձեռքբերման առթիվ։
Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ՝ ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պեղումներ է իրականացնում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանին կից հնավայրի տարածքում, որտեղ եզակի և բացառիկ գտածոներ են հայտնաբերվել:Գտածոները տարբեր դարաշրջանների են՝ ներառելով ուշ բրոնզի, երկաթի և անտիկ դարաշրջանների առարկաներ:
Մեծամորի հնավայրում 2026 թվականին շարունակվել են երկու տարի առաջ մեկնարկած պեղումները, որոնք իրականացվում են մասնավոր սեփականատերերին պատկանող հողատարածքում։ Հետազոտվող հնագիտական կառույցն իրենից ներկայացնում է քարաշար դամբարանախուց՝ շրջապատված կրոմլեխով։ Կրոմլեխի տրամագիծը հասնում է շուրջ 20 մետրի։ Կառույցը շարված է տուֆի և բազալտի քարերով։ Դրա կենտրոնական հատվածում տեղակայված է նույն քարատեսակներից կառուցված բավականին մեծ չափերի քարարկղային դամբարան։ Դամբարանախցի ներքին չափերն են մոտ 6 × 4 մ։
Նախորդ տարիների պեղումների ընթացքում դամբարանի վերին շերտում բացահայտվել է անտիկ ժամանակաշրջանին վերաբերող թաղում՝ ուղեկցող հարուստ գույքով։ Հայտնաբերված նյութերի թվում են ոսկյա զարդեր, մետաղադրամ և անտիկ ժամանակաշրջանին բնորոշ այլ գտածոներ, որոնք թվագրվում են մ.թ. I դարով։
2026 թվականի պեղումների ընթացքում բացված շերտերն առանձնանում են տարբեր ժամանակաշրջանների հնագիտական նյութերի առկայությամբ։ Հատկանշական է երկաթի դարով թվագրվող թաղման շերտը, որտեղ բացահայտվել է մեկ անհատի թաղում՝ ուղեկցող գույքով և խեցեղենի զգալի քանակով։
Դամբարանախցի ստորին՝ հատակամերձ հատվածում բացահայտվել է հիմնական թաղումը, որը, ըստ հայտնաբերված նյութերի նախնական թվագրության, վերաբերում է ուշ բրոնզի դարին և թվագրվում է մ.թ.ա. XIV–XIII դարերով։ Այս շերտում հայտնաբերվել են ձիու ոսկորների զգալի կուտակումներ, մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, լճաշենյան տիպի դաշույն և գոտու բեկորներ, ինչպես նաև բրոնզե տարբեր իրերի բեկորներ ու բոժոժաձև կախիկներ։
Հայտնաբերված նյութերի բազմազանությունը և շերտագրական հաջորդականությունը վկայում են դամբարանային կառույցի երկարատև օգտագործման և տարբեր ժամանակաշրջաններում վերաօգտագործման մասին։
դիտվել է 7 անգամ
2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ ընտրացուցակներից դուրս են մնացել ավելի քան 112 հազար քաղաքացու տվյալներ։ Պատճառը ընտրական օրենսդրությամբ սահմանված՝ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվելու նվազագույն ժամկետի պահանջը չբավարարելն է։
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ հոկտեմբերի 25-ի ընտրություններին ընդառաջ հայտնաբերվել է 112 485 անձ, որոնք քվեարկության օրվան նախորդող սահմանված ժամանակահատվածում Հայաստանում չեն գտնվել առնվազն 366 օր։
«Փաստերի ստուգման հարթակը» գրավոր հարցմամբ դիմել է ՆԳՆ՝ պարզելու, թե Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո որքան քաղաքացու տվյալ չի ընդգրկվել ընտրացուցակներում, ինչպես է իրականացվում ընտրողների՝ Հայաստանում փաստացի գտնվելու օրերի հաշվարկը, և ինչ հնարավորություններ ունեն այն քաղաքացիները, որոնք կարծում են, որ անհիմն դուրս են մնացել ընտրացուցակներից։
Հայաստանի ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար նախատեսում է մի շարք պայմաններ։
Դրանցից մեկը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու տևողությանը։
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունը հանդես եկավ ընտրական օրենսդության մեջ փոփոխություններով, որի համաձայն՝ քաղաքացին նախորդ 730 օրվա ընթացքում պետք է Հայաստանում գտնված լինի առնվազն 366 օր։ Ազգային ժողովի կողմից ընդունված նոր փոփոխությունը նախատեսում է նաև որոշ բացառություններ և ընտրողների՝ ցուցակներում ընդգրկվելու հատուկ ընթացակարգեր։
Ընդգծենք՝ Հայաստանում հաշվառված լինելը դեռ չի նշանակում, որ քաղաքացին ինքնաբերաբար ընդգրկվում է տվյալ համայնքի ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակում։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ՀՀ քաղաքացին, որպես ընդհանուր կանոն, պետք է լինի առնվազն 18 տարեկան, ընտրությունն անցկացվող համայնքում ունենա առնվազն վեց ամսվա հաշվառում և բավարարի Հայաստանում փաստացի գտնվելու պահանջը։
ՆԳՆ-ից մանրամասնում են, որ ընտրություններից առաջ ստուգվում է, թե քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ անձը դրան նախորդող 730 օրվա ընթացքում արդյո՞ք առնվազն 366 օր գտնվել է Հայաստանում։
Պարզ ասած՝ հաշվարկվում է ընտրություններից մոտավորապես երկու տարի առաջ ընկած ժամանակահատվածում քաղաքացու՝ Հայաստանում գտնվելու օրերի ընդհանուր թիվը։
Եթե անձը չի բավարարում այդ պահանջը, ապա նրա տվյալները չեն ընդգրկվում տվյալ ընտրությունների ընտրացուցակում։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը «Փաստերի ստուգման հարթակի» հոկտեմբերի 12-ի հարցմանն ի պատասխան տրամադրել է երկու ընտրությունների վերաբերյալ տվյալներ։
| Ընտրությունների օրը | Հայաստանում գտնվելու օրերի պահանջը չբավարարող անձինք |
| 2026 թ․ սեպտեմբերի 27 | 1 652 |
| 2026 թ․ հոկտեմբերի 25 | 112 485 |
Պետք է նշել, որ 112 485 թիվը չի նշանակում, որ նույնքան քաղաքացի նոր է արտագաղթել Հայաստանից։ Այն վերաբերում է ընտրական օրենսդրությամբ սահմանված ժամանակահատվածում Հայաստանում գտնվելու անհրաժեշտ քանակի օրերի պահանջը չբավարարող անձանց։
ՆԳՆ-ից պարզաբանել են, որ ընտրողների ցուցակների ստուգումն իրականացվում է յուրաքանչյուր ընտրությունից առաջ։
Քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ ստացված ընտրացուցակները համադրվում են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում առկա տվյալների հետ։
Դրանց հիման վրա հաշվարկվում է, թե ընտրելու իրավունք ունեցող անձանցից ովքեր են բավարարում Հայաստանում փաստացի գտնվելու օրերի պահանջը։
Նախարարությունից հայտնել են․
«ՀՀ-ում փաստացի 366 և ավելի օր չգտնվող անձանց տվյալները տեղադրվում են ֆիլտր համակարգ և հանվում ընտրողների ռեգիստրից»։
Միաժամանակ գերատեսչությունը պարզաբանել է, որ տվյալների բացառումը կատարվում է համապատասխան ընտրությունների համար՝ ֆիլտրման եղանակով։
Այսինքն՝ խոսքը կոնկրետ ընտրությունների ընտրացուցակում ընտրողի տվյալները չներառելու մասին է։
Հաջորդ ընտրություններից առաջ կատարվում է նոր հաշվարկ՝ արդեն տվյալ ընտրության համար սահմանված ժամանակահատվածի հիման վրա։
«Փաստերի ստուգման հարթակը» ՆԳՆ-ից հետաքրքրվել էր նաև, թե ընտրացուցակներում չընդգրկված անձինք ինչպես են բաշխվում ըստ համայնքների։
Սակայն նախարարությունը համայնքային տվյալներ չի տրամադրել՝ նշելով, որ նման վիճակագրություն չի վարվում։
«ՀՀ-ում գտնվելու օրերը չբավարարող անձանց թվաքանակի վերաբերյալ վիճակագրություն ըստ համայնքների չի վարվում», — հայտնել են ՆԳՆ-ից։
Այսպիսով, թեև գերատեսչությունը ներկայացնում է 112 485 անձի ընդհանուր ցուցանիշ, հայտնի չէ, թե նրանցից քանիսն են հաշվառված Գորիսում, Մեղրիում, Հրազդանում, Արտաշատում կամ ընտրություններին մասնակցող մյուս համայնքներում։
Համայնքային տվյալների բացակայությունը սահմանափակում է նաև ընտրացուցակների փոփոխությունների ազդեցությունը գնահատելու հնարավորությունը։
Օրինակ՝ հնարավոր չէ պարզել, թե տվյալ համայնքի ընտրողների քանի տոկոսը չի ընդգրկվել ընտրացուցակում Հայաստանում փաստացի գտնվելու օրերի պահանջը չբավարարելու պատճառով։
Սա հատկապես կարևոր է փոքր համայնքների դեպքում, որտեղ նույնիսկ մի քանի տասնյակ ընտրողի տարբերությունը կարող է էական լինել ընտրողների ընդհանուր թվի համեմատ։
ՆԳՆ-ն նաև պարզաբանել է, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար առանձին ընտրողների ռեգիստր չի վարվում։
Ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ մարզերի և համայնքների։
Դրանում ընդգրկվում են բնակչության պետական ռեգիստրում ներառված, Հայաստանի որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները։
Սակայն յուրաքանչյուր ընտրությունից առաջ այդ տվյալները ստուգվում են տվյալ ընտրությունների համար նախատեսված պահանջներով։
«Յուրաքանչյուր ընտրությունից առաջ քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ կատարվում է ՀՀ-ում գտնվելու օրերի հաշվարկ՝ տվյալ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող բոլոր անձանց վերաբերյալ», — հայտնել են ՆԳՆ-ից։
Այսպիսով, ընտրողների ռեգիստրում հաշվառված անձանց և կոնկրետ ընտրությունների ընտրացուցակում ընդգրկված անձանց թվերը կարող են տարբերվել։
ՆԳՆ-ի տրամադրած տեղեկությունները ցույց են տալիս, որ 2026 թվականի հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ 112 485 անձի տվյալ չի ընդգրկվել համապատասխան ընտրացուցակներում՝ Հայաստանում փաստացի գտնվելու օրերի պահանջը չբավարարելու հիմքով։
Միաժամանակ, այս թիվը չի կարելի նույնացնել արտագաղթած քաղաքացիների թվի հետ կամ դիտարկել որպես ընտրական իրավունքի մշտական կորուստ։
Ուշագրավ է, որ ՆԳՆ-ն չի վարում համայնքային վիճակագրություն, ինչի հետևանքով հնարավոր չէ գնահատել, թե նշված 112 հազարից ավելի անձանց տվյալների բացառումն ինչ չափով է փոխել յուրաքանչյուր համայնքի ընտրողների թիվը։
Այսպիսով, թեև ընտրացուցակների ճշգրտման գործընթացը նախատեսված է օրենսդրությամբ, դրա արդյունքների համայնքային բաշխման բացակայությունը թույլ չի տալիս ամբողջությամբ գնահատել փոփոխությունների մասշտաբը և դրանց հնարավոր ազդեցությունը տեղական ընտրությունների ընտրազանգվածի վրա։
Արեն Նահապետյան
Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։