Blog

  • «Ժողովուրդ». Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին Կոտայքի մարզի Արզնի համայնքում ևս ՏԻՄ ընտրություններ են սպասվում։

    Այս ընտրությունը հատկապես ուշագրավ է, քանի որ Արզնիում ընտրությունը չի անցկացվելու համամասնական կարգով․ համայնքը, ունենալով 4000-ից պակաս ընտրող, մասնակցում է մեծամասնական ընտրակարգով, իսկ ավագանին կազմված է լինելու 9 անդամից։ Այս տարվա նախնական տվյալներով՝ Արզնիում ընտրելու իրավունք ունի 2344 քաղաքացի։

    Հիշեցնենք, որ Արզնիի ղեկավարը՝ Ֆելիքս Միրզոևն է։

    Միրզոևը համայնքի ղեկավար դարձավ 2023 թվականի ընտրությունների արդյունքում։ Այդ ընտրություններում նա ստացել էր 372 ձայն՝ առաջ անցնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած Ալեքսանդր Միրզոևից, որը ստացել էր 292 ձայն։ Մյուս թեկնածուներից Վարդան Ավագյանը ստացել էր 236, Էմիլ Իվանովը՝ 113, իսկ Կորյուն Չոբանյանը՝ 103 ձայն։ Ընտրողների ընդհանուր թիվը այդ ժամանակ 2132 էր, մասնակցությունը՝ 1164։

    Այս թվերն Արզնիի քաղաքական իրականության մասին շատ բան են ասում․ ՔՊ-ի թեկնածուի առկայությունը դեռևս չի նշանակում, որ համայնքում իշխանության թեկնածուն ինքնաբերաբար հաղթելու է։

    ՔՊ-ն Արզնիում պարտվել էր

    2023 թվականի ընտրություններում իշխանական կուսակցությունը բացահայտ մտել էր պայքարի մեջ․ ՔՊ-ն համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրել Ալեքսանդր Միրզոևին։ Սակայն հաղթեց ինքնառաջադրված Ֆելիքս Միրզոևը։ Սա կարևոր նախադեպ է նաև 2026 թվականի ընտրությունների համար։

    Որքան էլ Արզնին փոքր համայնք է, այստեղ ընտրությունների արդյունքը կարող է ցույց տալ՝ ՔՊ-ն որքանով է կարողանում իր քաղաքական ազդեցությունը տարածել ոչ միայն խոշոր քաղաքներում, այլև փոքր, տեղային քաղաքական համակարգերում։

    Այս անգամ ընտրական գործընթացը տեղի է ունենում այլ քաղաքական միջավայրում։ Հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունը մտել է ՏԻՄ ընտրությունների փուլ, որտեղ յուրաքանչյուր համայնք դիտարկվում է նաև որպես տեղական իշխանության կառավարման արդյունավետության և քաղաքական վերահսկողության ցուցիչ։

    Արզնիի պարագայում հատկապես հետաքրքիր է այն, որ գործող համայնքապետը կուսակցական իշխանության թեկնածուով հաղթած ղեկավար չէ։ Նա ունի սեփական ընտրական պատմությունը և սեփական տեղական հենարանը։

    Ու հենց այստեղ է առաջանում գլխավոր հարցը՝ արդյո՞ք իշխանությունը կփորձի Արզնիում ձևավորել այնպիսի ավագանի, որը առավել կառավարելի կլինի կենտրոնական իշխանության համար։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ վերջինս «հարմար» թեկնածու է իշխանությունների համար, ու հենց նրա վերարտադրությունը ևս կլինի իշխանությունների սրտով։

    Արզնին Կոտայքի մարզի սովորական բնակավայրերից չէ։ Համայնքը Երևանին մոտ է, ունի առողջարանային և տնտեսական ներուժ, իսկ համայնքի տարածքում գործում են զբոսաշրջային և հանգստի ոլորտի օբյեկտներ։ Միաժամանակ այն ունի նաև իր առանձնահատուկ համայնքային և ազգային-մշակութային միջավայրը։

    Ուստի այստեղ իշխանության համար կարևոր է ոչ միայն ընտրությունների օրը ձայներ հավաքելը։ Կարևոր է տեղական կառավարման համակարգում ազդեցություն ունենալը։

    Իսկ ավագանին հենց այն մարմինն է, որի միջոցով համայնքում ընդունվում են բազմաթիվ առանցքային որոշումներ՝ համայնքային բյուջեից մինչև գույքային և զարգացման հարցեր։

    Հետևաբար սեպտեմբերի 27-ի ընտրությունը կարելի է դիտարկել նաև որպես 9 աթոռի համար պայքար, որի հետևում կանգնած է համայնքային իշխանության վերահսկողության հարցը։

    Գործող համայնքապետի համար իրավիճակը ևս միանշանակ չէ։ Մի կողմից՝ 2023-ի ընտրությունները ցույց տվեցին, որ նա ունի անձնական ընտրական ռեսուրս և կարողացել է հաղթել նույնիսկ ՔՊ-ի առաջադրած թեկնածուին։

    Մյուս կողմից՝ նրա պաշտոնավարման ընթացքում եղել են նաև բավական աղմկահարույց դրվագներ։ 2025 թվականի հունիսին Ֆելիքս Միրզոևը ձերբակալվել էր Կոտայքում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցների դեպքի շրջանակում։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ գործի շրջանակում սկզբում մի քանի անձ էր ձերբակալվել, իսկ Միրզոևը հետագայում ազատ էր արձակվել։

    Դրան հաջորդած հրապարակումներում նրա անունը հայտնվեց նաև համայնքային գույքի և հրապարակային սակարկությունների վերաբերյալ մեկ այլ քրեական վարույթի համատեքստում։ Այդ հրապարակումները վերաբերում էին նրա կողմից պաշտոնեական ազդեցությունը չարաշահելու վերաբերյալ կասկածներին»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


  • Բլթ-բլթ շոու. սերիա 14

    Բլթ-բլթ շոու. սերիա 14

  • Ալեն Սիմոնյանը յուրայիններին իր հետ է տարել․ «Հրապարակ»

    «Հրապարակ օրաթերթը» գրում է․ «ԱԺ նախկին նախագահ, շաբաթներ առաջ ԱԽՔ նշանակված Ալեն Սիմոնյանն Անվտանգության խորհրդի աշխատակազմ է տեղափոխել խորհրդարանի իր յուրայիններին, որոնք կա՛մ սեփական դիմումի համաձայն էին ազատվել, կա՛մ Ռուբեն Ռուբինյանի հրամանով։

    ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Առաքելյանը Սիմոնյանի խորհրդական է նշանակվել, օգնական Աշխեն Հայրապետյանը՝ նույնպես, խոսնակ Մովսես Հարությունյանն էլ նոր աշխատավայրում խոսնակի պարտականություններն է ստանձնել։ Բայց Արմեն Գրիգորյանի կադրերը հիմնականում մնացել են, միայն մի քանիսն են իրենց դիմումների համաձայն հեռացել` Գրիգորյանի խոսնակը, օգնականը, խորհրդականներ»։

  • «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում





    «Փաստ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։

    Վտանգավոր բեռների փոխադրումը բարձր ռիսկայնություն ունեցող գործունեություն է, որի ընթացքում սահմանված պահանջների խախտումը կարող է անմիջական վտանգ ստեղծել մարդկանց կյանքի և առողջության, շրջակա միջավայրի, գույքի, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության համար։ Այդ նպատակով օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել արդյունավետ, կանխատեսելի և իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան վերահսկողության համակարգ։

    Գործող օրենսդրությամբ ամբողջությամբ կարգավորված չէ վտանգավոր բեռ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցների՝ ճանապարհին իրականացվող վերահսկողության ընթացակարգը։ Մասնավորապես, հստակ սահմանված չեն վերահսկողություն իրականացնող մարմնի լիազորությունները և կիրառվող գործիքակազմը, տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հիմքերը, ինչպես նաև ըստ խախտման վտանգավորության աստիճանի կիրառվող միջոցներն ու պատասխանատվության մեխանիզմները։ Օրինակ՝ «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքով սահմանված չեն վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների ռիսկայնության աստիճանները, դրանց դասակարգման չափանիշները և յուրաքանչ յուր խմբի խախտման դեպքում կիրառվող միջոցները։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցները ևս բավարար չափով տարբերակված չեն և հաշվի չեն առնում թույլ տրված խախտման բնույթը, ռիսկայնությունը և հնարավոր հետևանքները։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված չէ վտանգավոր բեռ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցը վտանգավոր բեռի փոխադրման պահանջների պահպանման ստուգման նպատակով կանգնեցնելու ինքնուրույն հիմք։ Գործող կարգավորումների պայմաններում խնդրահարույց է նաև ճանապարհին հայտնաբերված խախտման հիմքով վտանգավոր բեռներ փոխադրող սուբյեկտի մոտ ստուգում իրականացնելը։

    Փաթեթի ընդունման նպատակն է ստեղծել ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումների նկատմամբ վերահսկողության հստակ և ամբողջական համակարգ՝ ապահովելով ՀՀ օրենսդրության աստիճանական մոտարկումը ԵՄ իրավական ակտերին։ Մասնավորապես՝ տարանջատվում են վտանգավոր բեռներ փոխադրելու բնագավառում վերահսկողության երկու ձևերը՝ ճանապարհին իրականացվող վերահսկողությունը և վտանգավոր բեռներ փոխադրող սուբյեկտների մոտ իրականացվող ստուգումը, սահմանվում են ճանապարհին իրականացվող վերահսկողության հիմնական պահանջները, իրականացված վերահսկողությունների հաշվառման և միջպետական համագործակցության մեխանիզմները, խախտումների ռիսկայնության խմբերը և առաջին ու երկրորդ ռիսկայնության խմբերի խախտումների դեպքում ձեռնարկվող գործողությունները։ Կառավարությանը վերապահվում են ճանապարհին իրականացվող վերահսկողության կարգի, վտանգավոր բեռների փոխադրման բնագավառում խախտումների ցանկի և վերահսկողության ստուգաթերթի ձևի հաստատման լիազորությունները, միևնույն ժամանակ՝ սահմանվում են ճանապարհին իրականացվող վերահսկողության նպատակով վտանգավոր բեռ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցները կանգնեցնելու և, անհրաժեշտության դեպքում, արգելանքի տակ դնելու իրավական հիմքերը, ըստ ռիսկայնության խմբերի վարչական պատասխանատվություն և այլն։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




    դիտվել է 57 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Սպերցյանի հերթական գոլն ու «Նոայի» ֆանտաստիկ «քամբեքը»

    Սպերցյանի հերթական գոլն ու «Նոայի» ֆանտաստիկ «քամբեքը»

  • Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին

    Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

    Նիկոլ Փաշինյանի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

    Զրույցի ընթացքում Բերդիմուհամեդովը նշել է, որ ԱՊՀ-ում Թուրքմենստանի նախագահության շրջանակներում հոկտեմբերի 9-ին Ավազա ազգային զբոսաշրջային գոտում տեղի կունենա Համագործակցության պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, և Փաշինյանին հրավիրել է մասնակցել դրան։

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է, որ տարածաշրջանում կայուն զարգացման ամրապնդմանն ուղղված Թուրքմենստանի արտաքին քաղաքականությունը վայելում է համաշխարհային հանրության լայն աջակցությունը, ինչպես նաև նշել է, որ Հայաստանն ակտիվորեն կմասնակցի այս գագաթնաժողովին։

    Ավելի վաղ Թուրքմենստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել էր ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին։

    Թուրքմենստանը ԱՊՀ-ում նախագահում է 2026 թվականին Պետությունների ղեկավարների խորհրդում, կառավարությունների ղեկավարների խորհրդում, արտաքին գործերի նախարարների խորհրդում, տնտեսական խորհրդում և մի շարք այլ համագործակցության մարմիններում։

  • Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում



    15-ամյա հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է Բուլղարիայում անցկացվող J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում։

    Եզրափակչում Ազիզյանը պարտության մատնել է իտալացի Աննա Ներելիին՝ 6:2, 3:6, 7:6 (7:4) հաշվով։

    Հայ թենիսիստուհին մրցաշարում հաղթել է 6 խաղ (ներառյալ որակավորման փուլից)։ Մարիան հաղթել էր երեք բուլղարուցու, մեկ ուկրաինացու և մեկ իտալացու։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • «Ժողովուրդ». «Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնել





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ Գրիգոր Գրիգորյանը՝ «Շերիֆը», Հակակոռուպցիոն կոմիտեում, տեղեկանալով իրեն առաջադրված մեղադրանքի մասին, հայտարարել է, որ այն չի ընդունում և ասելիք չունի։

    «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Մարտի 1-ի գործով այսօր մեղադրյալի կարգավիճակում հայտնված մի շարք նախկին պաշտոնյաների գործերն այդպես էլ դատարան չհասնեն։ Հնարավոր է՝ մեղադրյալները համաձայնեն վաղեմության ժամկետի կիրառմանը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։

    Նկատենք, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելը ոչ արդարացնող հիմք է. անձը համաձայնում է գործի դադարեցմանը, սակայն անմեղ չի ճանաչվում։

    Հիշեցնենք՝ 2026 թվականի սեպտեմբերի 4-ին դատախազի որոշմամբ Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

    Ըստ մեղադրանքի՝ Գրիգորյանը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ իրեն ենթակա զինծառայողներին հրամայել է «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել փակ տարածքներում կիրառման համար նախատեսված «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազի նռնակներ։

    Իրավապահների վարկածով՝ առանց անհրաժեշտ կարգավորման և նախազգուշացման կիրառվել են նաև ժամկետանց ու ոչնչացման ենթակա հատուկ միջոցներ։ Դրա հետևանքով ցույցի երեք մասնակից մահացել է, երկու անձ ստացել է ծանր, ևս մեկը՝ միջին ծանրության վնաս։

    Սակայն գեներալ Գրիգորյանը չի ընդունում այս մեղադրանքները»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




    դիտվել է 199 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Եթե ես լինեի եկեղեցու ղեկավար, ամեն կիրակի կընկնեի վիժվածքի հետևից ու դևահալածությամբ կզբաղվեի. Արթուր Դանիելյան

    «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

    «Վաղը կիրակի է: Վիժվածքը շարունակելու է, հավատավոր գառան դիմակը հագած, այցելել հերթական պատարագին, շարունակելով փորձություններ պարտադրել հոգևորականներին: Ու եթե ես լինեի եկեղեցու ղեկավար, անպայման կօգտվեի այդ առիթից՝ աստծո խոսքը քարոզելու համար: Վեր կկենայի, կգնայի հենց այն եկեղեցին, որտեղ այդ օրը կհանգրվանի վիժվածքը, կբարձրանայի խորան, պատարագն անձամբ մատուցելու: Անհավատ, կեղծավոր կամ չապաշխարող մարդկանց նվիրված «վայերի» հատվածը կընթերցեի առանձնահատուկ առոգանությամբ՝ հարվածելով կրծքիս և հայացքս սևեռելով մեկ մարդու վրա: Վերջում՝ իմ քարոզի խոսքում, կանդրադառնայի, օրինակ հետևյալին՝ Աստվածաշնչում, մասնավորապես Հին Կտակարանում, բազում անդրադարձներ կան բռնությանը և դրա ակունքներին: Բոլորիս հայտնի է Կայեին և Ավենի պատմությունը (Ծննդ. 4:8), ավելի քիչ հայտնի են Դինայի բռնաբարությունը, ինչպես նաև Բեթղեհեմի կանանցը, Թամարինը, Հաբեթի դստրերինն ու Եփրեմի հարճինը: Բոլոր այս և բազմաթիվ այլ բռնության ակունքում միշտ նույն երեք երևույթներն են՝ բարկությունը, նախանձը և բարոյական անկումը: Այսօր բոլոր այս երևույթները, ցավոք սրտի, քարոզվում են պետական մակարդակով և համաճարակի պես տարածվում են մեր հասարակության բոլոր շերտերում: Նախանձը ծնում է բռնություն, որն իր հերթին ծնում է նախանձ ու բռնություն: Շատ կարևոր է, որ հավատավոր քրիստոնյաները իրենց կեցվածքով քանդեն այս արատավոր փակ շղթան: Տիրոջ քարոզած սերն է այն վահանը, որ բոլորիս կօգնի դիմակայել բարկություն ու անբարոյականություն սերմանող դիվական ուժերին: Մենք պետք է սեր դրսևորենք այս, չարիքի հետևանքով տուժածների նկատմամբ, և ոչ երբեք նրանց նկատմամբ, ովքեր չարիքը տարածում են: Քաղցածներին ուտելիք տվեք, ծարավներին ջուր տվեք, մերկ մարդկանց հագուստ տվեք, անօթևան մնացած մեր հայրենակիցներին օգնեք տանիք գտնել, հիվանդներին և բանտարկյալներին կարեկցեք, որպեսզի դատաստանի օրը չդասվեք այծերին: Կոտրեք ատելության շղթան: Եվ վերջում քարոզը կավարտեի Առակներից մեջբերումով ՝ «Թե առաքինի կին գտնվի, այդպիսին թանկ է բոլոր գոհարներից: Ամուսնու սիրտը վստահ է նրա հանդեպ, և իր ունեցածը երբեք քամուն չի տրվի: Ողջ կյանքում նման կինը գործակից է լինում ամուսնուն բարիքների և ոչ թէ չարիքների մեջ»: Ու չէի էլ բացատրի, թե ինչու եմ այդ մեջբերումն անում: Հասկացողը կհասկանա… Հ.Գ. այ սենց, ամեն կիրակի կընկնեի վիժվածքի հետևից ու դևահալածությամբ (էկսորցիզմով) կզբաղվեի, ոչ թե թույլ կտայի, որ ինքն ու իր դևերն ընկնեն իմ հետևից»:

  • Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ



    «Rhysida» հաքերային խմբավորումը համացանցի «մութ» տիրույթում հրապարակել է Բեռլինի վարչական ցանցից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ՝ ընդհանուր 5,8 տերաբայթ ծավալով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ DPA գործակալությունը հայտնում է, որ տվյալները հրապարակվել են այն բանից հետո, երբ Բեռլինի իշխանությունները հրաժարվել են վճարել հաքերների պահանջած 30 բիթքոյնը՝ շուրջ 2 միլիոն եվրո։

    Հրապարակված նյութերի թվում կան գաղտնի փաստաթղթեր, աշխատանքային և մրցութային նյութեր, պայմանագրեր, էլեկտրոնային հասցեներ, գաղտնաբառեր, ֆինանսական տեղեկություններ և քաղաքացիների ու պետական աշխատակիցների անձնական տվյալներ։

    Իրավապահ և անվտանգության մարմինները շտապ ուսումնասիրում են հրապարակված տվյալները։ Տուժած անձանց հայտնաբերելու դեպքում համապատասխան գերատեսչությունները նրանց կտեղեկացնեն հնարավոր վտանգների մասին։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ