Այսօր հաշվապահների միջազգային օրն է – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ մեր Գյումրու բժշկական կենտրոնի հաշվապահական թիմին։ Գիտեմ՝ ձեր աշխատանքի հետևում որքան ջանք, համբերություն, երբեմն էլ՝ անտեսանելի հոգսեր կան։ Ուզում եմ, որ միշտ զգաք ձեր աշխատանքի կարևորությունն ու գնահատված լինելը։ Մաղթում եմ առողջություն, ընտանեկան ջերմություն, ներքին խաղաղություն ու այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ մարդուն գնահատում են ոչ միայն արած աշխատանքի, այլև իր տեսակի համար։

 

Իսկ իմ բոլոր հաշվապահ ընկերներին ու գործընկերներին՝ ամենաջերմ բարեմաղթանքներս։

Թող ձեր կյանքում հաշվեկշիռը միշտ լինի հօգուտ երջանկության, դրական թվերը շատ լինեն, իսկ հոգսերն ու դժվարությունները՝ քիչ։

 

Շնորհակալ եմ, որ կաք։ Գնահատում եմ ձեզ ու գրկում բոլորիդ։

 

Շնորհավոր ձեր օրը, սիրելի՛ հաշվապահներ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *