Չեխիա կատարած պաշտոնական այցն ամփոփող ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է, որ Հայաստանն ամեն ինչ անում է Թուրքիայի հետ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար:
Նախագահ Խաչատուրյանը տեղեկացրել է, որ սահմանային անցակետերում անհրաժեշտ աշխատանքներն իրականացվել են, հետևաբար, դրանք պատրաստ են ապահովել մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Նախագահի խոսքով՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացը դիտարկվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման ու տարածաշրջանային խաղաղության հաստատման համատեքստում։
Leave a Reply