Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնների վարիչներ, այդ թվում՝ Վարդան Այվազյանը

Written by

in

Ձերբակալվել է Երևանի պետական համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։

Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով»,- նշել են կոմիտեից։

Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *