Blog

  • Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը զգուշացրել է ԱՄՆ գործողությունների հետևանքով միջուկային զենքի դերի մեծացման մասին

    ԱՄՆ-ի գործողությունները, որոնք խաթարում են միջազգային կառույցների նկատմամբ վստահությունը, աշխարհը մղում են միջուկային զսպման դերի մեծացմանը և կարող են նպաստել միջուկային սպառազինությունների տարածմանը։ Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը։

    Երեքշաբթի X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ նա նշել է, որ միջուկային զինանոցների ընդլայնումն ու սպառազինությունների արդիականացումն ամրապնդում են միջուկային զսպման համաշխարհային միտումը։

    «Ռազմական զինանոցներն ավելացել են շուրջ 130 մարտագլխիկով, իսկ միջուկային զենք ունեցող բոլոր ինը երկրներն արդիականացնում են այն»,- նշել է Մոխբերը։

    Ըստ նրա՝ միջուկային մեխանիզմներին մասնակցելու են ձգտում նաև սեփական միջուկային զենք չունեցող երկրները։ Որպես օրինակ՝ նա նշել է Լեհաստանը, Ֆինլանդիան, Շվեդիան և Գերմանիան։

    Մոխբերն այս միտումները կապել է Վաշինգտոնի գործողությունների հետ, որոնք, նրա գնահատմամբ, խաթարում են միջազգային կառույցների և անվտանգության գործող մեխանիզմների նկատմամբ վստահությունը։

    Արդյունքում, Իրանի ներկայացուցչի կարծիքով, պետություններն ավելի ու ավելի են ապավինում միջուկային զսպմանը՝ որպես սեփական անվտանգությունն ապահովելու միջոցի։

    դիտվել է 9 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան


    Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը

  • Հայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան Աբրահամյան


    Քաղաքականություն

    Հայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան Աբրահամյան

    Մանրամասները՝ այստեղ

  • Ինչու են լարվել թուրք-ադրբեջանական հարաբերությունները….

    Ինչու են լարվել թուրք-ադրբեջանական հարաբերությունները….

  • Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդը

    Այս կիրակի Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը, հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմից․

    «Մի՛ վախեցիր, միայն հավատա՛» (Ղուկ. Ը 50)։

    Սիրելի՛ հավատացյալներ,

    Այս կիրակի՝ նոյեմբերի 8-ին, Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը՝ ընդառաջ եկեղեցու ծխական համայնքի և հոգևոր հովվի հրավերի։

    Սիրով հրավիրում ենք ձեզ՝ միասնական աղոթքով մասնակցելու առաջնորդական Սուրբ Պատարագին և ունկնդրելու Ռուբեն Սրբազանի պատգամը։

    Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30-ին»։

  • Հավասար հնարավորություններ ուսուցիչներին

    Կրթությունն անընդհատ գործընթաց է: Օրերս Կապանի, Քաջարանի և Մեղրիի ուսուցիչները հնարավորություն ունեցան մարզկենտրոնում մասնակցելու ուսուցչական լաբորատորիային: Մանրամասները` տեսանյութում:

    The post Հավասար հնարավորություններ ուսուցիչներին appeared first on Սյունիք ՀԸ.

  • Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ Սարգսյան


    Վիդեո

    Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ Սարգսյան

    Տեսանյութն՝ այստեղ

  • Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին․ ՀՀ-ն երբ ԵՄ-ին անդամակցման պաշտոնական դիմում կներկայացնի

    Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին: Մասնավորապես, գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը պատասխանել է Euronews-ի մոդերատորի հարցերին:

    Երբ է սպասվում Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության պաշտոնական դիմումի ներկայացումը։

    Հարցին վարչապետն ասել է՝ հարցն այսօր էլ է քննարկվել եվրոպացի գործընկերների հետ։

    «Մեզ համար շատ կարևոր է ոչ միայն տեխնիկական քայլ անել, ասել, որ կոճակը սեղմում ենք և դիմումն ուղարկում։ Շատ կարևոր է, որ ամբողջ այս գործընթացն ուղեկցվի քաղաքական երկխոսությամբ հենց այս թեմայի շուրջ, և, իհարկե, մեզ հետաքրքրում է դա քննարկելը։

    Բնականաբար, վերջին տարիներին մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ խորանում է, ինչը շատ լավ է։ Պիտի անկեղծ լինեմ՝ կասկած անգամ չունեմ, որ կգա ժամանակը, և այն շատ հեռու չէ»,- ասաց վարչապետը։

    Հարցին, թե կոնկրետ որ տարին է թիրախավորվում, վարչապետն ասաց․

    «Գիտեք՝ ես չգիտեմ՝ որքանով դա իրատեսական է, բայց հաջորդ տարին կարող է իրատեսական լինել, 2028-ը կարող է իրատեսական լինել, բայց հիմա մենք կենտրոնացած ենք վիզաների ազատականացման երկխոսության շուրջ, և մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029 թվականին, և դա հերթական շատ կարևոր փուլը կլինի ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների զարգացման գործընթացում։

    Բայց մենք կարող ենք ասել, որ հիմա արդեն սկսել ենք գործընթաց, որը մեզ կբերի վերջնական որոշման՝ Եվրոպական միությանն անդամակցելու դիմում ներկայացնելու մասին։ Որովհետև հիմա, իսկ սա շատ կարևոր է, Հայաստանի և Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաները համաձայնում են մեկ շատ կարևոր կետի շուրջ. ՀՀ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունները ներկայումս այն ամենաբարձր կետում են, որը երբևէ ունեցել ենք»։

  • Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է երկրում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները՝ նշելով, որ որոշ տեսակի զենքի պաշարներ ամեն դեպքում կրճատվել էին։

    «Գիտեք, կեղծ լուրեր էին շրջանառվում, որ մեր զինամթերքը քիչ էր, բայց դա ճիշտ չէ։ Որոշ բաներ քիչ էին, և «քիչ» բառը չափազանցված է այս դեպքում, բայց մեր պաշարները որոշ չափով նվազում էին, քանի որ (ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի – խմբ.) օրոք մենք շատ բան տվեցինք Ուկրաինային», -ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Թրամփն ասել է Fox-ի եթերում։

    Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ զգալիորեն ավելի քիչ զենք է օգտագործել, քան Ուկրաինային է փոխանցել նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք։

    Հոկտեմբերի 16-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է զենքի վաճառքը դաշնակիցներին մինչև սեփական պաշարների համալրումը։

    դիտվել է 3 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան


    Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը

  • Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն


    Սպորտ

    Եգիպտոսi մայրաքաղաք Կահիրեում կայացած ավանդական կարատեի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մարատ Հարությունյանը արծաթե մեդալ է նվաճել անհատական Ջիյու կումիտե մրցաձևում։

    Անհատական Կո-գո կումիտե մրցաձևում Հարությունյանն արժանացել է բրոնզե մեդալի։ Հիշեցնենք, որ թիմային կատա մրցաձևում բրոնզե մեդալ էին նվաճել Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը։

    Վերջինս նաև բրոնզե մեդալ էր նվաճել անհատական կատա մրցաձևում։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ

  • Ի գիտություն հայաստանյան արտահանողների․ ԱԳՄԱ նախարարությունը հայտարարություն է արել

    ԱԳՄԱ նախարարությունը Բելգիա հայկական ապրանքներ ներմուծող գործարարներից տեղեկացել է, որ Եվրոպական միության ինտեգրված մաքսային սակագների (TARIC) համակարգում ԵՄ ինքնավար առևտրային միջոցների կիրառման մասին կարգավորման ապահովումը ժամանակ է պահանջել և սահմանված արտոնությունները տեխնիկապես համակարգում արտացոլված չեն եղել:

    «ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության միջոցով, անհրաժեշտ քայլեր է իրականացրել հարցի կարգավորման նպատակով, և

    հայկական ապրանքների համար սահմանված արտոնություններն այսօր՝ նոյեմբերի 3-ին, ժամը 19:00 (Երևանի ժամանակով՝ 22:00-ին) ամբողջապես կարտացոլվեն նաև ԵՄ ինտեգրված մաքսային սակագների համակարգում,

    արտահանողների կողմից ԵՄ ինքնավար միջոցների ուժի մեջ մտնելուց ի վեր՝ հոկտեմբերի 10-ից հետո վճարված մաքսատուրքերը ենթակա կլինեն վերադարձման՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։