Category: YN.am

  • Ռուսաստանը Թուրքիայից կոշտ ազդանշան է ակնկալում «Երկնագույն հոսքի» վրա ուկրաինական հարձակումների պատճառով. Լավրով

    Մոսկվան սպասում է, որ Անկարան Կիևին անախորժ ազդանշան կուղարկի «Երկնագույն հոսք» գազատարի ենթակառուցվածքների վրա պարբերաբար իրականացվող ահաբեկչական հարձակումների պատճառով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ТАСС-ը։

    ՌԴ արտգործնախարարն ուշադրություն է հրավիրել այն ահաբեկչություններին, որոնք կիևյան ռեժիմն իրականացնում է ոչ միայն Ազովի, այլև Սև ծովում։ «Ուղղակի նախօրեին թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն կար այն մասին, որ ուկրաինական անանձնակազմ մոտորանավակների նոր, բավականին հզոր հարձակումներ են իրականացվել թուրքական նավերի, թուրքական լցանավերի և այլ նավերի դեմ, որոնք թուրքական բեռներ էին փոխադրում։ Սա արդեն ամենևին էլ առաջին անգամը չէ, չխոսելով արդեն այն մասին, որ դեպի Թուրքիա գնացող «Երկնագույն հոսք» գազատարի ենթակառուցվածքը պարբերաբար ենթարկվում է ահաբեկչական հարձակումների»,- արձանագրել է Լավրովը։

    «Մենք հետաքրքրվել ենք մեր թուրք գործընկերներից, թե ինչպես են նրանք պատրաստվում արձագանքել դրան»,- հայտնել է ռուսաստանցի նախարարը։ Եվ հստակեցրել է. «Հուսով ենք, որ նրանք կկարողանան հրապարակայնորեն ինչ-որ գնահատական տալ այդ իրադարձություններին, ինչպես նաև կկարողանան կոշտ ու անախորժ ազդանշան հղել ահաբեկչական կիևյան ռեժիմին»։

  • Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան հայտնել է անվերապահ աջակցություն Գագիկ Ծառուկյանին

    Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա ՀԿ խորհուրդը ահազանգում է․
    «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ (ՖԱՀՖ) խորհուրդը, հայտնելով իր անվերապահ աջակցությունը ՀՀ իշխանությունների ապօրինությունների թիրախում հայտնված ազգային բարերար, գործարար և արվեստի մեկենաս Գագիկ Ծառուկյանին, լիազորված է տեղեկացնել հետևյալի մասին․
    2025թ-ից ՖԱՀՖ-ը խոշոր կինոհարթակներում իրականացնում է Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցվող և արդեն իսկ միջազգային մեծ հետաքրքրություն առաջացրած Հիսուս Քրիստոսի արձանի տեղեկատվական արշավը, որի հիմնական նպատակը միջազգային կինոխմբերին Հայաստանը՝ որպես նոր և գրավիչ տարածք ներկայացնելն է։

    Ծրագրի շրջանակներում, 2026թ-ի մայիսին Կաննում ձեռք բերված համաձայնությունների շնորհիվ, ՖԱՀՖ-ը մինչև տարեվերջ Հիսուս Քրիստոսի արձանի և Հայաստանի նկարահանման վայրերի շնորհանդեսներով ներկայանալու է մի շարք խոշոր ինդուստրիալ հարթակներում, որոնց թվում են Վենետիկի կինոփառատոնը, Վալյադոլիդի նկարահանման տարածքների շուկան, Տալլինի ինդուստրիալ հարթակը։

    Այս օրերին մենք ստիպված ենք վերահաստատել մեր պայմանավորվածությունները, պատասխանելով հարթակների կազմակերպիչների մեզ հասցեագրվող՝ Հայաստանում իրավիճակի, Ֆեդերացիայի գլխավոր գործընկեր Գագիկ Ծառուկյանի հանդեպ կատարվող ապօրինությունների, Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության հնարավոր ընդհատման վերաբերյալ մտահոգ նամակներին։

    ՖԱՀՖ-ը ահազանգում է, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ բռնաճնշումների շարունակությունը և Հիսուս Քրիստոսի արձանի աշխատանքների հնարավոր դադարը բացասաբար է անդրադառնալու Հայաստանի՝ որպես կինոարդյունաբերության համար գրավիչ երկրի, իմիջի վրա։ Մենք ստիպված ենք լինելու միջազգային գործընկերներին ներկայացնել մեր երկիրը քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդարի թատերաբեմի վերածելու ՀՀ իշխանությունների քայլերի մասին, ինչը վտանգում է մեր ծրագրերը և անուղղելի վնաս է հասցնում միջազգային կինոխմբերին Հայաստան բերելու մեր տևական ջանքերին։

    ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները, հորդորում է Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերին ենթարկվել համախմբվածության և փոխսատարման հրամայականին, կոչ է անում Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ու ՀՀ քաղաքացիներին՝ պասիվ հարմարվողականությամբ չնպաստել երկրում այլակարծության իսպառ վերացմանն ու բռնատիրության հաստատմանը։

    Երևան, 14 հուլիսի 2026թ
    «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» (ՖԱՀՖ) ՀԿ խորհուրդ

  • ԲՀԿ-ն հերքում է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության դադարեցման մասին տեղեկությունները

    ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հերքել է տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը դադարեցվել է։

    «Հիսուս Քրիստոսի արձանի շինարարական աշխատանքները շարունակվում են բնականոն ընթացքով և չեն կասեցվել»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իվետա Տոնոյանը։

    Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե շուրջ մեկ շաբաթ է՝ շինարարությունը կանգ է առել, քանի որ արձանի կառուցման համար օգտագործվող տրավերտինը մատակարարող «Մուլտի Սթուն» ընկերությունը չի գործում՝ քննչական մարմնի կողմից կիրառված սահմանափակումների պատճառով։

  • Հուլիսի 14-ի աստղագուշակ

    Խոյ: Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան :
     
    Նրանք ովքեր ռոմանտիկ տրամադրութ
  • Մեծ Բրիտանիան միացել է ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական ֆինանսավորման ծրագրի

    Մեծ Բրիտանիայի կառավարությունը համաձայնության է եկել Եվրոպական Միության հետ՝ միանալու Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ֆինանսավորման ծրագրին, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։

    «Այս ծրագիրը բրիտանական պաշտպանական ընկերություններին հնարավորություն կտա մասնակցել այս վարկով ֆինանսավորվող պայմանագրերի մրցույթներին՝ բացահայտելով միլիարդավոր եվրոյի պոտենցիալ ներդրումներ, ապահովելով որակավորված աշխատատեղեր ամբողջ երկրում և ամրապնդելով Մեծ Բրիտանիայի աշխարհում առաջատար պաշտպանական արդյունաբերական բազան։ Մեծ Բրիտանիայի ներդրումը նախաձեռնությանը համաչափ կլինի Մեծ Բրիտանիայի արտադրողներին շնորհված պայմանագրերի արժեքին», – ասվում է հայտարարության մեջ։

    Հայտարարությունը արվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի Փարիզում «ցանկացողների կոալիցիայի» գագաթնաժողովին մասնակցելու ժամանակ։

    Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հարցազրույցում նշել է, որ «սա Ուկրաինային հնարավորություն կտա օգտվել պաշտպանական մատակարարների ավելի լայն ընտրությունից»։

    ԵՄ-ի կողմից Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ֆինանսավորման ծրագիրը 2026-2027 թվականների համար համաձայնեցվել է 2025 թվականի դեկտեմբերին։ Այս գումարից 30 միլիարդ եվրոն նախատեսված է Կիևի բյուջետային կարիքների, իսկ 60 միլիարդը՝ ռազմական ծախսերի համար։ Ծրագիրը հաստատվել է Եվրահանձնաժողովի ձախողված ծրագրի փոխարեն՝ Կիևի ռազմական ֆինանսավորումը ֆինանսավորելու համար Եվրոպայում Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվները բռնագրավելու վերաբերյալ։ Այս 90 միլիարդ եվրոն կհավաքագրվի որպես համաեվրոպական վարկ, որը կսպասարկվի և, ի վերջո, կմարվի ԵՄ երկրների կողմից։ Կիևը այս գումարը կստանա անվճար, միակ պայմանով, որ այն պարտավոր կլինի վերադարձնել այն, եթե Ռուսաստանը «ամբողջությամբ վճարի փոխհատուցումները»։

    Ավելի վաղ Եվրահանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռեյնիերը պարզաբանել էր, որ Բրյուսելի Ուկրաինայի ռազմական ֆինանսավորման ծրագիրը ներառում է «գնել եվրոպական» կետ։ Այս դրույթը պարտավորեցնում է Ուկրաինային ներկայացնել այս գումարով զենքի գնման բոլոր պայմանագրերը Եվրահանձնաժողովի հաստատմանը, և միայն այն դեպքում, եթե Կիևի համար անհրաժեշտ զենքի տեսակները կամ դրանց փոխարինիչները հասանելի չեն Եվրոպայում, Եվրահանձնաժողովը կարող է Ուկրաինային իրավունք տալ պատվիրել դրանք այլ երկրների մատակարարներից։

  • Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «պաշտպանական հարվածների» մասին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին պաշտոնապես ծանուցել է Իրանի դեմ ամերիկյան «պաշտպանական հարվածների» վերսկսման մասին, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի նամակին։

    «Ուրբաթ օրը Կոնգրեսի ղեկավարներին ուղարկված նամակում ԱՄՆ նախագահը գրել է, որ հուլիսի 7-ին ամերիկյան ուժերը «պաշտպանական հարվածներ» են հասցրել Իրանի տարածքում գտնվող թիրախներին»,– գրում է պարբերականը։

    Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը վերականգնում է Իրանի շրջափակումը, որը, նրա խոսքով, «կկանգնեցնի միայն իրանական նավերի կամ հաճախորդների մուտքն ու ելքը»։

  • Ադրբեջանի տարածքով ՀՀ է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ և Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստանղ

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում կայացած մեդիաֆորումի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից և Ղազախստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 հազար տոննա տարբեր բեռներ։ Բացի այդ, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստան։

    Նրա խոսքով՝ հանձին Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր․ «Եթե նման հնարավորություն չլիներ, Երևանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսները փնտրել ամբողջ աշխարհում»։

    Անդրադառնալով 907-րդ ուղղմանը՝ Ալիևը հայտարարել է, որ այն հնացած է և պետք է չեղարկվի։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով կասեցրել է դրա գործողությունը, սակայն քաղաքական իմաստով այն դեռևս պահպանվում է։

    Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ որքան շուտ ԱՄՆ Կոնգրեսը լիովին չեղարկի ուղղումը, այնքան ավելի օգտակար կլինի բոլոր կողմերի համար։ Նա հույս է հայտնել, որ նման որոշում կկայացվի։ Միևնույն ժամանակ, Ալիևը նշել է, որ ամերիկյան ներկայիս վարչակազմի օրոք ուղղումը փաստացիորեն ոչ մի դեր չի խաղում։

     

  • Գիտնականները զգուշացրել են նոր կլիմայական սպառնալիքի մասին․ փոքր լեռնային լճերը կարող են ավերիչ հեղեղումներ առաջացնել

    Գիտնականների միջազգային խումբը բացահայտել է կլիմայական ռիսկերի գլոբալ գնահատականներում առկա լուրջ բացը՝ վտանգ, որը ներկայացնում են փոքր ալպյան լճերը, որոնք ձևավորվում են սառցադաշտերի հալման և մշտական սառածության քայքայման հետևանքով։

    Nature Sustainability ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ նույնիսկ լեռներում գտնվող շատ փոքր լճերը կարող են հանկարծակի ճեղքվել և լայնածավալ հեղեղումներ առաջացնել։ Միաժամանակ, դրանցից շատերն այնքան փոքր են, որ չեն ներառվում բնական վտանգների վերաբերյալ առկա տվյալների բազաներում։

    Գիտնականները զգուշացրել են նոր կլիմայական սպառնալիքի մասին․ փոքր լեռնային լճերը կարող են ավերիչ հեղեղումներ առաջացնել
    Գիտնականները ներմուծել են նոր տերմին՝ SALOs (small alpine lake outbursts, փոքր ալպյան լճերի ճեղքումներ)։ Այս կատեգորիային են պատկանում փոքր սառցադաշտային և հալոցքային լճերը, որոնք կարող են վտանգավոր վարարումների աղբյուր դառնալ լեռնային ապարների փլուզումների, սառույցի անկման, սողանքների կամ ջուրը պահող բնական պատնեշների քայքայման հետևանքով։ Լրացուցիչ ռիսկի գործոններ են նաև երկրաշարժերը և ծայրահեղ տեղումները։

    Հետազոտողները նշել են, որ սպառնալիքն աճում է կլիմայի փոփոխության արագացմանը զուգընթաց․ սառցադաշտերի նահանջը և մշտական սառածության հալումը լեռնային շրջաններն ավելի ու ավելի անկայուն են դարձնում։

    Միևնույն ժամանակ, վտանգը կախված է ոչ այնքան լճի չափից, որքան գործոնների համակցությունից՝ շրջակա լանդշաֆտի վիճակից, հնարավոր խթանիչներից և ներքևում գտնվող բնակավայրերի խոցելիությունից։

    «Ոչ մի լիճ այնքան փոքր չէ, որ վտանգավոր չլինի», — հայտնել է Աբերդինի համալսարանի սառցագետ, դոկտոր Լիդիա Սեմը։ Նրա խոսքով՝ մասնագետների ուշադրությունը երկար ժամանակ կենտրոնացած էր խոշոր սառցադաշտային լճերի վրա, քանի որ դրանք ավելի հեշտ է հայտնաբերել արբանյակներից, սակայն վերջին դեպքերը ցույց են տվել, որ նույնիսկ թաքնված փոքր ջրավազանները կարող են լուրջ հետևանքների հանգեցնել։

    Գիտնականներն օրինակներ են բերել տարբեր տարածաշրջաններից։ Նեպալի հեռավոր Լիմի հովտում նախկինում չուսումնասիրված փոքր լիճն առաջացրել է հեղեղում, որն ավերել է կամուրջներ, ոռոգման համակարգեր և հիդրոէներգետիկայի օբյեկտներ։ Պերուում Վալյունարախու սառցադաշտի մոտ գտնվող լճի ճեղքումը հանգեցրել է մարդկանց մահվան և զգալի վնասի։


    Հետազոտության հեղինակները կարծում են, որ նոր տեխնոլոգիաները կարող են փոխել իրավիճակը։ Նման լճերը հայտնաբերելու համար առաջարկվում է օգտագործել բարձր հնարավորություններով արբանյակային համակարգեր, ռադիոլոկացիոն դիտարկում, անօդաչու թռչող սարքեր և արհեստական բանականություն։ Գիտնականներն առանձնահատուկ հույսեր են կապում NASA–ISRO NISAR առաքելության հետ, որը հնարավորություն կտա ավելի ճշգրիտ տվյալներ ստանալ արագ փոփոխվող լեռնային տարածքների մասին։

    Հետազոտողները կոչ են անում վերանայել բնական վտանգների մոնիթորինգի միջազգային համակարգերը և հրաժարվել այն մոտեցումից, որի դեպքում վտանգը գնահատվում է միայն լճի չափով։

  • «Վրեժխնդրության օպերացիայի» երեք փուլերը. ԻՀՊԿ-ն հայտնել է Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա հարձակումների մասին

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Հորդանանում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ավիաբազաներին հաջողությամբ հարվածելու և Քուվեյթում ռազմական օբյեկտներ ոչնչացնելու մասին:

    Հորդանանի բազային հասցված հարվածի հետևանքով հրդեհվել են զինամթերքի պահեստներ և վառելիքի ամբարներ: Հորդանանի բազայի վրա հարձակումը ԻՀՊԿ-ն անվանել է «վրեժխնդրության օպերացիայի առաջին փուլ», իսկ երկրորդ փուլը եղել է Բահրեյնի «Շեյխ Իսա» բազայի վրա հարձակումը:

    «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի մարտիկները վրեժխնդրության օպերացիայի երկրորդ փուլում ոչնչացրել են Բահրեյնի Շեյխ Իսա ամերիկյան ռազմաբազայում տեղակայված ուղղաթիռների վերանորոգման և սպասարկման կարևոր կենտրոններ, P-8 ինքնաթիռի ամբարն ու ԱՄՆ բանակի անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոնը», – նշված է ԻՀՊԿ հայտարարության մեջ, որը մեջբերում է Fars գործակալությունը:

    Իսկ Քուվեյթում իրանական զինված ուժերը խոցել են վառելիքի ամբարներ, Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, ինչպես նաև ռազմավարական FPS ռադիոլոկացիոն համակարգ:

    «ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի մարտիկները վրեժխնդրության օպերացիայի երրորդ փուլում ոչնչացրել են Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ամերիկյան բազայում գտնվող վառելիքի ամբարներն ու Patriot հակաօդային պաշտպանության համակարգը, ինչպես նաև Ահմեդ ալ-Ջաբեր բազայում գտնվող FPS ռազմավարական ռադիոլոկացիոն համակարգը», – ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ, որը փոխանցում է Mehr գործակալությունը:

  • ԱՄՆ-ն հայտարարեց իրանական թիրախների վրա նոր հարվածների շարքի ավարտի մասին

    ԱՄՆ զինված ուժերը ավարտել են Իրանի տարածքի դեմ ևս մեկ հարվածային գործողություն, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

    ԱՄՆ ռազմական գերատեսչության տվյալներով՝ գործողության ընթացքում հարվածներ են հասցվել երկրի մի քանի շրջաններում գտնվող տասնյակ թիրախների։ Հարվածներում օգտագործվել են ճշգրիտ կառավարվող զինամթերք, կործանիչներ, ռազմանավեր և անօդաչու թռչող սարքեր։

    Հրամանատարության X-ում հայտարարության համաձայն՝ ԱՄՆ զինված ուժերը օգտագործել են ոչ միայն անօդաչու թռչող սարքեր, այլև «առաջին անգամ հարձակվել են ծովային անօդաչու թռչող սարքերի» վրա։ CENTCOM-ը հայտարարել է, որ գործողության նպատակն էր նվազեցնել Իրանի կարողությունը Հորմուզի նեղուցում միջազգային նավագնացության վրա հարձակվելու համար։

    Հրամանատարության տվյալներով՝ հարվածի թիրախների թվում են եղել հակաօդային պաշտպանության համակարգեր, ափամերձ ռադարային կայաններ և նավակներ։