Category: YN.am

  • NBC News. Իրանի հետ պատերազմը կարող է ԱՄՆ-ին արժենալ 100 միլիարդ դոլար

    NBC News-ը հաղորդում է, որ Իրանի հետ պատերազմը կարող է Միացյալ Նահանգներին արժենալ 100 միլիարդ դոլար։

    Պենտագոնը հայտարարել է, որ պատերազմը Միացյալ Նահանգներին արժեցել է մոտավորապես 30 միլիարդ դոլար, սակայն աղբյուրները նշում են, որ ընդհանուր ծախսերի ներքին գնահատականները կազմում են 80-ից 100 միլիարդ դոլար։

    ԱՄՆ երեք պաշտոնյաներ և ներքին ծախսերի գնահատականներին ծանոթ երեք անձինք գնահատում են, որ Իրանի հետ պատերազմի արժեքը ավելի քան եռապատիկ է վերջին գնահատականից, որը կազմում է մոտավորապես 30 միլիարդ դոլար։

  • ԱԱ-2026. Արգենտինան անգլիացիների նկատմամբ կամային հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

    Աշխարհի չեմպիոն Արգենտինան դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ։ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում տեղի ունեցած կիսաեզրափակիչի խաղում Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Անգլիայի նկատմամբ (տեսանյութ

    Առաջինը հաջողության հասավ Անգլիայի հավաքականը։ 55-րդ րոպեին «Աստոն Վիլայի» 23-ամյա կիսապաշտպան Մորգան Ռոջերսի սուր փոխանցումից հետո աչքի ընկավ այս ամռանն անգլիական «Նյուքասլից» Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա» տեղափոխված 25-ամյա հարձակվող Էնթոնի Գորդոնը (տեսանյութ

    85-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, որին գոլային փոխանցում կատարեց ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին (տեսանյութ):

    Ավելացված երկրորդ րոպեին Արգենտինայի հաղթական գոլը խփեց Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» 28-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որին գոլային փոխանցում կատարեց Մեսին (տեսանյութ

    Հուլիսի 19-ին եզրափակիչում Արգենտինայի մրցակիցը կլինի Եվրոպայի չեմպիոն Իսպանիան, որը կիսաեզրափակիչում 2:0 հաշվով հաղթել էր Ֆրանսիային։

  • Ուկրաինական հարվածներից հետո Ղրիմի Կերչ քաղաքում ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան

    Ուկրաինական հարվածներից հետո Ղրիմի Կերչ քաղաքում ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան։։ Ռուսաստանի կողմից նշանակված Կերչի վարչակազմի ղեկավար Իվան Կոշելը հայտարարել է, որ պատճառը եղել է անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Նրա խոսքով՝ կենսապահովման համակարգերը ժամանակավորապես աշխատում են պահեստային աղբյուրներով, իսկ ծառայությունները զբաղվում են վերականգնման աշխատանքներով։

    «Կրիմեներգո» ընկերությունը հայտնել է, որ էլեկտրամատակարարման սահմանափակումներ են գործում Ղրիմի արևելյան և հյուսիսարևմտյան հատվածների մի շարք բնակավայրերում։

    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում խոցել է 93 ուկրաինական ԱԹՍ, այդ թվում՝ Ղրիմի և Ռուսաստանի մի շարք շրջանների երկնքում։ Միաժամանակ «Ղրիմյան քամի» ալիքը հայտնել է Կերչի ուղղությամբ ԱԹՍ-ների թռիչքների և պայթյունների մասին, ինչի հետևանքով ժամանակավորապես փակվել է Կերչի կամրջի երթևեկությունը։

    Վերջին շաբաթներին Ուկրաինան հարվածներ է հասցնում Ղրիմի էներգետիկ ենթակառուցվածքներին․ դրանց հետևանքով թերակղզում արդեն գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։

  • ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումն ուժի մեջ է մտել

    ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածների հերթական փուլն են հասցրել Իրանին՝ նպատակ ունենալով էլ ավելի թուլացնել իրանական այն կարողությունները, որոնք օգտագործվում են Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու համար։

    «Հարվածները հասցվում են այն ժամանակ, երբ ամերիկյան ուժերը պատրաստվում են վերսկսել իրանական նավահանգիստների և ափամերձ շրջանների ռազմածովային շրջափակումը։ Շրջափակումն ուժի մեջ է մտնում արևելյան ժամանակով 16:00-ին»,- նշել են ԱՄՆ բանակում։

    Այնտեղ հավելել են, որ Մերձավոր Արևելքում գործում են ԱՄՆ ռազմածովային ուժերի ավելի քան 20 ռազմական նավ և հարյուրավոր ռազմական ինքնաթիռներ։

  • Հուլիսի 15-ի աստղագուշակ

    Խոյ: Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան :
    Նրանք ովքեր ռոմանտիկ տրամադրություն ուն
  • Կասպից ծովի մակարդակը տարեկան կտրվածքով նվազում է 10 սմ-ով․ գիտնականներ

    Ռուս հետազոտողների խումբն ուսումնասիրել է Կասպից ծովի և Ղարաբողազգոլ ծոցի մակերեսի կրճատումը 1993-2025 թվականների ընթացքում։ Ինչպես հայտնել են Ռուսաստանի գիտական հիմնադրամից (ՌԳՀ), կազմակերպության դրամաշնորհով իրականացված աշխատանքի արդյունքները հրապարակվել են «Երկրի տիեզերական հեռահար զոնդավորման արդի խնդիրները» գիտական ամսագրում:

    Կասպից ծովի մակարդակը 1995 թվականից ի վեր շարունակաբար նվազում է՝ տարեկան մոտ 10 սմ արագությամբ։ Այս ժամանակահատվածում ցուցանիշն ընկել է գրեթե 3 մետրով։ Գիտնականները բարձր թույլատրելիության արբանյակային տվյալների վերլուծության հիման վրա մշակել են մեթոդաբանություն, որը թույլ է տվել ստանալ ժամանակակից հիպսոմետրիկ կորեր։ Դրանք կօգնեն գնահատել ջրային հայելու մակերեսի իրական կորուստները։ Այս տվյալներն անհրաժեշտ են ջրային հաշվեկշռի և ջրամբարի մակերևույթից գոլորշիացման ճշգրիտ հաշվարկման համար։

    «Մեզ անհրաժեշտ էր 1993-2025 թվականների ընթացքում Landsat-5, -7 և -8 արբանյակային սենսորների՝ 30 մետր տարածական թույլատրելիությամբ տվյալների հիման վրա առանձին-առանձին ստանալ Կասպից ծովի և Ղարաբողազգոլ ծոցի ժամանակակից հիպսոմետրիկ կորերը։ Բացի այդ, ցանկանում էինք պարզել, թե իրականում որքանով է կրճատվել Կասպից ծովի մակերեսը և որ շրջաններում է Կասպիի ջրազրկումն ընթանում առավել լայնածավալ մասշտաբներով»,- պատմել է ՌԳՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար, ՌԳԱ Պ. Պ. Շիրշովի անվան Օվկիանոսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Անդրեյ Կոստյանոյը։

    Ծնծաղումն արդեն իսկ հանգեցրել է տարածաշրջանի համար բացասական հետևանքների։ Մասնավորապես, Վոլգա-Կասպիական ծովային ջրանցքում և նավահանգիստներում ջրի մակարդակի անկման պատճառով դժվարացել է նավարկությունը, իսկ ափագիծն սկսել է հետ քաշվել բնակավայրերից։ Մասնագետների կանխատեսումներով՝ մինչև 21-րդ դարի վերջ ծովի մակարդակը կարող է նվազել ևս 2-ից մինչև 21 մետրով։ Նոր մեթոդաբանությունը թույլ կտա օպերատիվորեն գնահատել ծովի և ծոցի մակերեսի հետագա կրճատումը։

    Մասնագետները վերլուծել են 1993-2025 թվականների տվյալները։ Պարզվել է, որ 2025 թվականին Կասպից ծովի մակարդակն իջել է մինչև -29,4 մետրի նիշը։ Այս ցուցանիշն ավելի ցածր է, քան 1977 թվականի պատմական նվազագույնը, երբ ծովի մակարդակը կազմում էր -29,0 մետր։ Գիտնականները պարզել են, որ 1996-2025 թվականներին Կասպից ծովի հայելու մակերեսը կրճատվել է 28,644 քառակուսի կիլոմետրով, ինչը կազմում է 30 տարի առաջվա ցուցանիշների 7,4%-ը։ Փորձագետների եզրակացության համաձայն՝ վերջին տասնամյակների ընթացքում Կասպից ծովը կորցրել է մի տարածք, որն իր չափերով համադրելի է Ալբանիայի տարածքի հետ։

    Աշխատանքի ընթացքում հետազոտողները ստացել են բարձր վիճակագրական կապով ռեգրեսիայի հավասարումներ (կորելյացիայի գործակիցները՝ 0,95–0,99)։ Գիտնականները խորհուրդ են տալիս դրանք կիրառել Կասպից ծովի մակերեսի հաշվարկման համար՝ -26-ից մինչև -29 մետր մակարդակների դեպքում, ինչպես նաև Ղարաբողազգոլ ծոցի վիճակի գնահատման համար՝ -27,1-ից մինչև -31 մետր մակարդակների միջակայքում։

    «Ստացված արդյունքները կարևոր նշանակություն ունեն այսպես կոչված մորֆոմետրիկ գործոնի և Կասպից ծովի ջրային հաշվեկշռում դրա դերի գնահատման համար։ Մասնավորապես՝ մակարդակի անկմանը զուգընթաց ծովի կրճատվող հայելուց գոլորշիացման նվազման հարցում։ Այս գործոնը, հավասար պայմանների դեպքում, պետք է դանդաղեցնի ծովի մակարդակի անկման արագությունը»,- աշխատանքի արդյունքները մեկնաբանել է Կոստյանոյը։

    Այնուամենայնիվ, արբանյակային ալտիմետրիայի տվյալները դեռևս չեն հաստատում գործընթացի դանդաղումը։ Եթե 2005-2019 թվականներին ծովն ամեն տարի կորցնում էր միջինում 8,16 սմ մակարդակ, ապա 2020-2024 թվականներին այդ արագությունն աճել է՝ տարեկան հասնելով 22,7 սանտիմետրի։ Կոստյանոյի խոսքով՝ Կասպից ծովի ջրային հաշվեկշռի բաղադրիչների միջտարեկան փոփոխականությունը դեռևս զգալիորեն գերազանցում է գոլորշիացման մակերեսի կրճատումից ստացվող էֆեկտը։

  • Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Եվրոպայում տեղի ունեցած հարձակումներին ԻՀՊԿ-ի առնչության մասին

    Մեծ Բրիտանիան մեղադրում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանմանը Եվրոպայում տեղի ունեցած հարձակումներին առնչություն ունենալու մեջ։ Այս կապակցությամբ երկրի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Մեծ Բրիտանիայում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Նասիմֆարը։ Այս մասին է վկայում հուլիսի 14-ին բրիտանական կառավարության կայքում հրապարակված պաշտոնական հայտարարությունը։

    «Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը Լոնդոնում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին է կանչել՝ կապված ԻՀՊԿ-ի դերակատարման հետ, որն առնչվում է ողջ Եվրոպայում պրոքսի խմբավորումների կողմից իրականացված մի շարք հարձակումների կազմակերպմանը»,- ասված է հրապարակման մեջ։

    Նշվում է, որ Նասիմֆարին ԱԳՆ են կանչել Եվրոպայում մարտից մայիս ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած այն հարձակումների պատճառով, որոնք, ըստ բրիտանական կողմի վարկածի, համակարգվել են հենց «Ղոդս» ուժերի կողմից։

  • Իրանը 26 օրում 6 միլիարդ դոլարի նավթամթերք է արտահանել. Washington Examiner

    Ամերիկա-իրանական փոխըմբռնման հուշագրի ստորագրման և ամերիկյան շրջափակման վերսկսման միջև ընկած 26 օրվա ընթացքում Թեհրանն օտարերկրյա գնորդներին ավելի քան 6 միլիարդ դոլարի նավթամթերք է մատակարարել, գրում է Washington Examiner-ը։

    Հունիսի 18-ից, երբ վերացվեց առաջին շրջափակումը, մինչև հուլիսի 13-ը՝ դրա վերականգնման պահը, Իրանն առաքել է ավելի քան 80 միլիոն բարել հում նավթ և նավթամթերք։ Այնուամենայնիվ, Իրանի շուրջ շրջափակումը վերականգնվել է նախքան Թեհրանը կհասցներ առաքել իր պահեստարանների ամբողջ պարունակությունը, ուստի իրանական հում նավթի շուրջ 30 միլիոն բարելը չի հաջողվել տեղափոխել։

    Շրջափակման պարագծի ներսում հասանելի է մնում ավելի քան 60 միլիոն բարել նավթի լողացող պահեստավորման տարողություն՝ հաշվի առնելով մատակարարումները և վերադարձված նավերը։

  • Ոչ մի կաթիլ նավթ ու գազ դուրս չի բերվի տարածաշրջանից, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է իր չարագործությունները. ԻՀՊԿ

    «Ամերիկան կբախվի անսպասելի պատասխան գործողությունների, եթե կրկնի իր հարձակումները»։ Այս մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ, հաղորդում է Fars-ը։

    «Ագրեսորի հատուցումն ու պատժումը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում են Ամերիկայի հանցագործությունները։

    Քանի դեռ Ամերիկայի չարագործությունները պահպանվում են տարածաշրջանում, ոչ մի կաթիլ նավթ ու գազ չի արտահանվի տարածաշրջանից։ Այդ խախտումները ոչ մի արդյունք չեն բերի, բացի Հորմուզի նեղուցի բացման հետաձգումից»,- նշել են ԻՀՊԿ-ում։

  • Չինաստանը դատապարտել է ռուսական էներգակիրների գնորդների դեմ ամերիկյան պատժամիջոցների օրինագիծը

    Չինաստանը վճռականորեն դեմ է արտահայտվում ռուսական նավթի և գազի խոշորագույն գնորդների դեմ պատժամիջոցներ սահմանող ամերիկյան օրինագծին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նոր օրինագծի վերաբերյալ հարցը։

    «Չինաստանը վճռականորեն դեմ է անօրինական միակողմանի պատժամիջոցներին, որոնք որևէ հիմք չունեն միջազգային իրավունքում և չեն արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը»,- ասել է նա։ Լին Ցզյանն ընդգծել է, որ Պեկինը ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները չինական ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։