Category: TIV 1

  • Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իրենք պետք է ստիպեն Միացյալ Նահանգներին կատարել հունիսի 18-ին ստորագրված հրադադարի հուշագիրը։Այս մասին Փեզեշքիանը նշել է X-ի գրառման մեջ։

    «Ստորագրված հուշագիրն Ազգային անվտանգության խորհրդի անդամների կոլեկտիվ իմաստության արդյունքն էր, և բոլոր անդամները համաձայն են դրա հետ։ Կարծում եմ՝ այս հուշագիրը ապագայում կդառնա մեր արտաքին հարաբերությունների ծանրության կենտրոնը», — ասել է Փեզեշքիանը։

    Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի ամերիկյան կողմը հավատարիմ մնա իր ստորագրած պարտավորություններին։ «Մենք պետք է փորձենք ստիպել թշնամուն հետևել ստորագրածին»,- ասվում է գրառման մեջ։

    Փեզեշքիանը կարծիք է հայտնել, որ հուշագիրը կուժեղացնի երկրի, տարածաշրջանի և Իրանի դաշնակիցների անվտանգությունը։

  • Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ < Լուրեր Հայաստանից

    Tiv1.AM Ստուդիա. Լուրեր Հայաստանից և աշխարհից մեկ հարթակում < Լրահոս 24/7 < Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա
  • Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Մելանյա Հարությունյանին իր մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին որոշումը:

    Վարչապետի մամուլի քարտուղարը «Ֆեյսբուք»-ում գրառում է արել, որում ասվում է.

    «Սիրելի՛ քաղաքացիներ, գործընկերներ, հարգելի՛ լրագրողներ և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ,

    Այսօրվանից Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստանձնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։

    Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու համար։

    Հանրային հաղորդակցությունը պետական կառավարման կարևորագույն բաղադրիչներից է։ Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի, մասնագիտական պատասխանատվության և կառուցողական համագործակցության վրա հիմնված աշխատանքը լրագրողների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ կնպաստի հանրության լիարժեք ու ժամանակին իրազեկմանը, ինչպես նաև բաց, արդյունավետ և վստահելի հաղորդակցությանը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների։

    Գիտակցում եմ ինձ վստահված առաքելության պատասխանատվությունը և իմ ամբողջ ներուժը կներդնեմ այն բարեխղճորեն ու արժանապատվորեն իրականացնելու համար։

    Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։

  • «Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը

    9-րդ գումարման ԱԺ ընթացող նիստում «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան»  խմբակցություններն առաջադրեցին խորհրդարանի փոխխոսնակի թեկնածուներին։ ՔՊ-ն առաջադրեց Վահագն Ալեքսանյանի ու Հայկ Կոնջորյանի թեկնածությունները, «Ուժեղ Հայաստանը»-ը՝ Արամ Վարդևանյանի թեկնածությունը։

    Թեկնածուներին ԱԺ ամբիոնի մոտից ներկաներին ու հասարակությանը կներկայացնեն կուսակիցները, ապա հարցեր կտան պատգամավորները։

  • «Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան

    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանին, հարց ուղղեց նրա կնոջ աշխատավարձի վերաբերյալ: «Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է: Երբևէ Հայփոստի պատմության մեջ չի եղել տնօրեն, որ ստանա էնքան աշխատավարձ, ինչքան՝ իմ կինը: Երբ նա նշանակվել է տնօրեն, դրանից առաջ տնօրենները ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ»,- մասնավորապես ասաց Կոնջորյանը:

    Խամոյանն արձագանքեց. «Հայփոստը 2020-ից է պետական կառավարման հանձնվել, մինչև դա եղել է մասնավոր ընկերություն, կարող էին հարյուր հազար դոլար աշխատավարձ տալ: Հիմա խոսքը պետական կառավարման հանձնված ընկերության մասին է ու խոսքը 118 հազար դոլարի մասին է»: Կոնջորյանը պատասխանեց. «Հայփոստը հանձնված չի եղել մասնավոր ընկերության, եղել է հավատարմագրային կառավարման ներքո, երկրորդը, Հայփոստը հարյուր տոկոսով ինքնաֆինանսավորվող կառույց է: Իմ կինն ու մյուս աշխատակիցները պետբյուջեից երբևէ աշխատավարձ չեն ստացել»:

  • Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ

    Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ՝ պատվաստումներում բարձր ընդգրկվածության և իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ. հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: 

    Միաժամանակ, աշխարհի մի շարք երկրներում շարունակում են գրանցվել կարմրուկի բռնկումներ, ուստի արտերկիր ճանապարհորդելիս կարևոր է համոզվել, որ ստացել եք տարիքին համապատասխան կարմրուկի դեմ պատվաստումները։

    ՀՎԿԱԿ-ից հիշեցնում են, որ կարմրուկի դեմ պատվաստումն անվտանգ, արդյունավետ և հիվանդության կանխարգելման միակ միջոցն է։ Հայաստանում այն հասանելի է անվճար բոլոր պոլիկլինիկաներում։

  • Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում գրել է.

    «Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչ։

    ՀԳ։ Հիշեցնեմ, որ Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա և Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ընկերության բաժնետոմսերը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության»։

  • Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն

    Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին ուղղված նամակում նշել է, որ անհրաժեշտ է ավելին անել, որպեսզի ուժեղացվի Եվրամիության սահմանների պաշտպանությունը՝ հատկապես խոցելի հատվածներում:

    Օգոստոսի 3-ով թվագրված նամակում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ, Եվրոպական հանձնաժողովի նախագահը նաև վերահաստատել է Եվրամիության պատրաստակամությունը՝ աջակցելու Իսպանիային անօրինական ներգաղթի դեմ պայքարում։ Նա միաժամանակ ընդգծել է, որ այս ուղղությամբ դեռևս լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ։

    «Իսպանիայի հետ համագործակցությամբ, հատկապես Սեուտայի և Մելիլյայի հետ կապված հարցերում, մենք կարող ենք կատարելագործել սահմանների կառավարման վաղ նախազգուշացման համակարգերը, ինչպես նաև ընդլայնել Մարոկկոյին տրամադրվող տեխնիկական և ֆինանսական աջակցությունը»,- նամակում գրել է Ֆոն դեր Լայենը։

    Նամակը հաջորդում է անցած շաբաթ Մարոկկոյի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպին, երբ մեծ թվով միգրանտներ հատեցին Մարոկկոյի սահմանը՝ Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա անկլավ մտնելու համար: Դրա հետևանքով առնվազն 67 մարդ զոհվել է։

  • Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող  էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026 թ. օգտոստոսի 2-ը ներառյալ.

    1) դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 1283 հատ կամ օգտագործվել է 57%-ը

    2) դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 1164 հատ կամ օգտագործվել է 90%-ը:

    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտան արդեն իսկ օգտագործվել է 90%-ով` Կոմիտեն ավելի հաճախ կսկսի հրապարակել քվոտայի մնացորդները:

  • 2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան

    Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում անդրադարձել է  բուժաշխատողների լիցենզավորման համակարգին:

    «Ինչպես գիտեք, օրենքով սահմանվել էր, որ 2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն: Սա չափազանց կարևոր բարեփոխում է, որը նպաստելու է մեր մասնագետների մասնագիտական որակների և, իհարկե, նաև բարեվարքության հետ կապված հարցերը կանոնակարգելու առումով:

    Գրեթե անհնար է գտնել մի երկիր, որն ունի զարգացած առողջապահություն, և բժիշկները չեն լիցենզավորվում:

    Ես ուզում եմ ասել, որ մենք արդեն իսկ այսօրվանից մեկնարկում ենք ձեզ հետ ակտիվ հաղորդակցությունն այս գործընթացը կազմակերպելու հետ կապված: Առաջիկայում՝ հաջորդ շաբաթ, ես կանցկացնեմ երկու Zoom հանդիպումներ առաջնային օղակի բժիշկների և, իհարկե, հիվանդանոցային օղակի բուժաշխատողների հետ՝ ձեզ ավելի մանրամասն ներկայացնելու՝ ինչպես ենք պլանավորում անցկացնել այս գործընթացը:

    Սիրելի բուժաշխատողներ, ես ուզում եմ հենց այս պահից նշել, որ այս աշխատանքները մենք տանելու ենք միասին և հնարավորություն ենք ստեղծելու ձեզ համար՝ իմանալու, պատկերացնելու թափանցիկ կերպով քննական ողջ գործընթացը: Եվ այսօրվանից ես շաբաթը մեկ-երկու անգամ կունենամ կարճ հաղորդագրություններ՝ ներկայացնելու առաջիկա մեր անելիքները, և ինչպես եք պատրաստվելու այս քննություններին:

    Ասեմ, որ քննական գործընթացն իրականացվելու է նոր AI տեխնոլոգիաներով՝ թափանցիկ և անկախ ձևաչափով: Նախօրոք հրապարակվելու են բոլոր հարցաշարերը: Հարցաշարերը ունենալու են մասնագիտական հատված և էթիկական և շտապ բժշկական օգնության հատված:

    Նախորդ տարի մենք իրականացրինք օրդինատորների սահմանափակ լիցենզավորվման գործընթացը: Այս պրոցեսից բավական հետադարձ կապ ենք ստացել, սովորել ենք, քաղել ենք դասեր, որոնք մեզ օգնելու են հաջորդիվ էլ ավելի պատրաստված լինելու: Անելու ենք ամեն ինչ որ գործընթացը լինի ձեզ համար հարմար. հնարավորությունը պատրաստվելու և ճիշտ ձևաչափով հանձնելու ապահովելու ենք»,- նշել է նա:

    Տեսանյութն՝ այստեղ: