Category: TIV 1

  • Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան

    «Ինչն է խնդիրը, որ մենք տեսնում ենք պարոն Կոնջորյանի թեկնածության հետ կապված։ Կա շահերի բախում»,-ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

    Նա բացատրեց, որ ԱԺ-ն նշանակում է կառավարություն, որի ԲՏԱ նախարարության ներքո գործում է «ՀայՓոստ» ընկերությունը, իսկ ԱԺ-ն պետք է վերահսկեր որ 80%-ով միանգամից չբարձրացնեին սակագինը։

    կարապետյանը հիշեցրեց, որ, օրինակ, ՀԷՑ-ը 10 տարի չի բարձրացրել սակագինը, անգամ նման թանկացումների պայմաններում։ Նա նշեց, որ պետք է հարց բարձրացնել, թե ինչու է բարձրացվել «ՀայՓոստի» ծառայությունների սակագները, և այդ պայմաններում 0 դրամ շահույտ է մուծվել պետական բյուջե, բացի Էդուարդո Էռնեկյանի վճարած գումարներից։

    Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների խնդրին՝ կարապետյանն ասաց. «Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա»։

    Արձագանքելով Սահմանադրության վերաբերյալ իշխող ուժի այն հայտարարություններին, թե «ընդդիմության մեջ կգտնվեն երկրի շահերից ելնելով գործող մարդիկ»՝ Կարապետյանն ասաց, որ հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է «Ուժեղ Հայաստան» խմբակցության համաձայնությունը, իսկ Ադրբեջանի պահանջներն ապօրինի են։

    «Նրանք չեն որոշելու, թե ինչպիսին պետք է լինի մեր Սահմանադրությունը։ Մենք գնում ենք խաղաղության պայմանագրի հետևից, այն պետք է, բայց այն պետք է ապագա սպառնալիքների շատ դռներ փակի։ Վստահ եղեք, որ մեր բոլոր քաղաքական քայլերն ուղղված են լինելու խաղաղությանը, բայց թույլ չեն տա էթնիկ փոփոխություններ»։

    Նա նշեց, որ հարևան երկրի ղեկավարությունը բազմիցս խոսել է մեր երկրի էթնիկ կազմը փոխելու մտադրության մասին։

    «Խոսում են «վերադարձի» մասին այն դեպքում, երբ նրանք այստեղ չեն եղել, երեխաներին սովորեցնում են «Արևմտյան Ադրբեջանի» թեզը»,-ասաց Կարապետյանը։

    Նա հիշեցրեց, որ «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնած հակասաֆարովյան օրենքի անհրաժեշտությունը։

    «Վստահ եղեք, որ խաղաղությունն այնպիսին է լինելու, որ ոչ ոք չկարողանա միջամտել երկրի ներքին գործերին»,- հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ։

  • «Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը

    «Այս երկու օրերի քննարկումը ինձ մոտ վերահաստատեց համոզմունքը, որ մեր ընդդիմադիր գործընկերները իմ թեկնածության հետ կապված հակափաստարկ ու ասելիք չունեն. ամեն ինչ՝ իմ հետ փոխկապակցված անձանց շուրջ, բայց ոչինչ՝ իմ գործունեության վերաբերյալ»,- հայտարարեց Աժ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանը և խոսքն ուղղելով «Հայաստան» խմբակցությանը, ասաց. «Դուք վախ ունեք, որ ես էստեղից բարձրանամ էստեղ: Ուզում եմ ձեզ հանգստացնել՝ եթե ընտրվեմ, խոստանում եմ՝ ձեզ համար ապահովել հաճելի ժամանաց՝ նիստերի դահլիճում: Ինչի՞ վախ ունեք, որովհետև, կներեք, հինգ տարի ինձնից փախած եք ման եկել»,- նշեց նա:

  • Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք

    Լոռու մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 82 միլիոն 480 հազար դրամ:

    Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Լոռու մարզի դատախազության կողմից ներկայացրած միջնորդագրերի հիման վրա՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել 37 միլիոն 117 հազար դրամ կադաստրային արժեքով, 3530.45 քմ մակերեսով 9 հողամաս, իսկ քրեական վարույթի շրջանակում՝ Լոռու մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2 միլիոն 315 հազար դրամ կադաստրային արժեքով, 2.11588 հա մակերեսով 3 հողամասի նկատմամբ:

    Լոռու մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 26 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 7 քրեական վարույթ:

    Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 8 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 4 մեղադրական դատավճիռ:

  • Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը

    Խորհրդարանը քննարկում է ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը։ Նրա կենսագրությունը ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

    Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահի երկու տեղի համար իշխող ՔՊ խմբակցությունն առաջադրել է Հայկ Կոնջորյանի ու Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը։

  • Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

    ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ։ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 91-ը։ Կոնջորյանի օգտին կողմ է քվեարկել 63, դեմ՝ 28 պատգամավոր։

    Հիշեցնենք, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը ԱԺ երկրորդ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը։

  • Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

    Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ուղերձում ասված է.

    «Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

    Ինձ համար մեծ ուրախություն է հղել Ձեզ անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակվելու առիթով։

    Վստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա բարձրացմանը, երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաև Ուզբեկստանի և Հայաստանի միջև փոխադարձ կապերի հետևողական զարգացմանը։

    Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

  • Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան

    Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ՝ դուք բոլորդ, հայ ժողովուրդը, ասել է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

    Համախմբման իրենց առաջարկի մասին խոսելիս էլ նա նշել է. «Եթե անկեղծ լինեմ, կան կուսակցություններ ու կուսակցության ղեկավարներ, ովքեր ցանկություն չունեն։ Ես պատրաստ եմ ցանկացած օր, բայց կան խնդրանքներ, որ մենք, ու մենք խոսում ենք»։

  • «Գայթակղությունը մեծ ա, որ պարոն Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես, բայց չեմ ասի». Բաբկեն Թունյան < Լուրեր Հայաստանից

    Tiv1.AM Ստուդիա. Լուրեր Հայաստանից և աշխարհից մեկ հարթակում < Լրահոս 24/7 < Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա
  • Երկար տարիներ անց առաջին անգամ վերականգնեցինք հարաբերությունները ՀՀ-ի հետ. Զելենսկի

    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարության նպատակն է վերստեղծել անցյալը, և այս ռազմավարությունում առանցքային դեր է խաղում Ուկրաինան, որն իր քաղաքացիների կյանքի գնով պաշտպանում է նաև հարևան պետությունների ինքնուրույնությունը։

    «Պուտինի գլուխկոտրուկն վերադառնալն այն ամենին, ինչ արդեն քանդվել է։ Որքան ուժեղ և անկախ են նախկին ԽՍՀՄ երկրները, այնքան դժվար է նրա համար։ Այս пазл-ում առանցքային դեր է խաղում Ուկրաինան»,- նշել է պետության ղեկավարը։

    Նա ընդգծել է, որ Կիևը հետևողականորեն զարգացնում է գործընկերությունը Ադրբեջանի հետ՝ հստակորեն աջակցելով վերջինիս ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

    «Մենք պետք է ամուր հարաբերություններ կառուցենք անկախ Ադրբեջանի հետ։ Մենք աջակցում ենք նրա ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Ինչպես որ այս տարի երկար տարիներ անց առաջին անգամ վերականգնեցինք հարաբերությունները Հայաստանի հետ։ Ուկրաինայի այսօրվա ներկայությունը նախկին խորհրդային տարածքում այդ երկրների անկախության երաշխիքն է։ Օրինակ, ես հրավիրված էի Մոլդովայի անկախության օրվան։ Մեզ համար կարևոր է պահպանել նման հարաբերությունները, և ես հպարտ եմ, որ մենք դրանք կառուցում ենք այս կերպ»,- հայտարարել է Զելենսկին։

  • Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել

    Օգոստոսի 3-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում անցկացրել է խորհրդակցություն՝ զինված ուժերում ծառայության հետագա կազմակերպմանը, կարգապահության բարձրացմանը և ընթացիկ աշխատանքներին առնչվող հարցերի վերաբերյալ:

    164.jpg (164 KB)

    Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: